Համեստ Վենգերը քննադատում է «Ռեալին»
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բավական սուր մեկնաբանություն է արել` կապված Մադրիդի «Ռեալի» նախորդ տարվա տրանսֆերային քաղաքականության հետ:
«Միգուցե՞ մենք էլ պայմանագիր ստորագրենք Մադրիդի «Ռեալին» ոչ պիտանի մի քանի ֆուտբոլիստի հետ:
Խոստովանեմ, որ ես անչափ զարմացած էի, երբ «արքայական ակումբը» բաց թողեց Ուեսլի Սնեյդերին ու Արյեն Ռոբենին: Եկեք չմոռանանք, որ այդ ֆուտբոլիստները շարունակում են հանդես գալ Չեմպիոնների լիգայում՝ ի տարբերություն իրենց նախկին ակումբի»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը:
Էջանիշներ