Մադրիդի «Ռեալը» երեկ հայտարարել է, որ ակումբի պարտքերի թիվը աճել է ու կազմում է 327 միլիոն եվրո: Այդուամենայնիվ, մադրիդյան ակումբի ղեկավարությունը խոստացել է նվազեցնել այս գումարը ու հասցնել թիվը 210 միլիոնի մինչև հաջորդ տարվա հունիս:
Ինչպես հայտարարել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, պարտքերի կուտակումը պայմանավորված է ամառային տրանսֆերային քաղաքականության հետ (314 միլիոն եվրո): Նշենք, որ Ռոնալդուի, Կակայի, Կարիմ Բենզեմայի ու Ռաուլ Ալբիոլի համար մադրիդցիները վճարել են ընդհանուր առմամբ 219 միլիոն եվրո:
Պերեսը հայտարարել է, որ «Ռեալի» բյուջեն այս տարի կկազմի ռեկորդային 422 միլիոն եվրո: Ակումբի նախագահը նաև պատմել է զվարճանքների կենտրոնի կառուցման հեռանկարների մասին: Այն կտեղակայվի ակումբի Վալդեբեբաս մարզաբազայի տարածքում: Պերեսը նաև ցանկանում է վերանորոգել «Սանտիագու Բեռնաբեու» մարզադաշտը, որպեսզի այն դառնա «լավագույններից մեկը աշխարհում», հայտնում է АР-ն:
davidus (22.09.2009)
Այցելեք Ռեալ մադրիդ զվարճանքների կենտրոն, այստեղ վաճառվում են ամենալավ պաղպաղակները մոռացեք ֆուտբոլը և գնեք Կ. Ռոնալդու ուտելու բամբակները![]()
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
Legolas (22.09.2009), Yellow Raven (22.09.2009)
Վիլյառեալ - Ռեալ
0 - 2
Շնորհավոր մեզ![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Շնորհավորփորձում էր դիմադրել Վիլյառեալը, չստացվեց
![]()
Կուստուռիցայա
Ambrosine (24.09.2009)
Շնորհավորում եմ բոլորիսլավն էինք
![]()
Բարսան ավելին է քան ակումբ, Ռեալն ավելին է քան Բարսան
Շնոհավորում եմ ձեզ հաղթանակի կապակցությամբ![]()
http://news.liga.net/news/N0932881.html
իսկապես արժանի է Ռոնալդուն այս ամենին
իմ կարծիքով արդեն 4-րդ խաղն է, որ Ռոնալդուն լավագույնն է Ռեալի կազմում![]()
Բարսան ավելին է քան ակումբ, Ռեալն ավելին է քան Բարսան
Amourchik (24.09.2009)
Legolas (24.09.2009)
ես էլ եմ իր խաղը կենտրոնում ավելի հավանում, քան աջ եզրում, միգուցե մեծ պատասխանատվության զգացումն ա, որ ինքը զգում ա, երբ կենտրոնում ա խաղում, բայց այնուամենայնիվ իր լավագույն տարիները ես հիշում եմ որպես կնտրոնական պաշտպան, բայց ինքը հիմա համարվում ա աջ եզրային լավագույն պաշտպան, եթե այդուհանդերձ էլ կարողանում ա էսպես խաղալ կենտրոնում, ուրեմն ....![]()
Բարսան ավելին է քան ակումբ, Ռեալն ավելին է քան Բարսան
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ