User Tag List

Էջ 403 407-ից ԱռաջինԱռաջին ... 303353393399400401402403404405406407 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 6,031 համարից մինչև 6,045 համարի արդյունքները՝ ընդհանուր 6102 հատից

Թեմա: Ռեալ Մադրիդ / FC Real Madrid

  1. #6031
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա խոսքս վերաբերվում ա բոլոր Ռեալիստներին` Եթե գտնում եք ,որ Ռոնալդուն արժանի չի ավագի թևկապի, ուրեմն մի մաղադրեք նրան ,որ դժգոհում էր ակումբից իրեն չսատարելու համար,մի մասնիկն էլ դուք եք: Ետ տղեն միշտ էլ փրկել ա Ռեալի քամակը ամեն դժվար պահի, երեք անգամ քիչ խաղալով լեգենդներ Պիրրիից ու Բուտրագենիոյից ,խփելա նրանց չափ գոլ, բայց մեկա ձեր համար ինքը չուժոյ ա, դե պատկերացրեք ձեզ իրա կաշվի մեջ ետքանից հետո...

    Հերիք ա ապրեք Զիդանի ,Կառլոսի ու Ռաուլ-Գուտիների հիշողությամբ...

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (05.05.2013), John (07.01.2013), Նաիրուհի (09.01.2013)

  3. #6032
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Կասիլյասը հրաժարվել է Ռոնալդուից վերցնել ավագի թևկապը

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Սկզբում երբ տեսա, մտածեցի` Կասիլյասը վիրավորված էր, չվերցրեց, բայց հետո հասկացա, որ հարգանքի նշան էր ուղղակի: Երկուսն էլ ճիշտ վարվեցին` հատկապես Ռոնալդուն:

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա խոսքս վերաբերվում ա բոլոր Ռեալիստներին` Եթե գտնում եք ,որ Ռոնալդուն արժանի չի ավագի թևկապի, ուրեմն մի մաղադրեք նրան ,որ դժգոհում էր ակումբից իրեն չսատարելու համար,մի մասնիկն էլ դուք եք: Ետ տղեն միշտ էլ փրկել ա Ռեալի քամակը ամեն դժվար պահի, երեք անգամ քիչ խաղալով լեգենդներ Պիրրիից ու Բուտրագենիոյից ,խփելա նրանց չափ գոլ, բայց մեկա ձեր համար ինքը չուժոյ ա, դե պատկերացրեք ձեզ իրա կաշվի մեջ ետքանից հետո...

    Հերիք ա ապրեք Զիդանի ,Կառլոսի ու Ռաուլ-Գուտիների հիշողությամբ...
    Պետրոս ջան, հարցը սատարել-չսատարելը կամ էլ օտար-հարազատը չի: Ռոնալդուն պրոֆեսիոնալ է, ռմբարկու, դա ոչ ոք չի կարող ժխտել: Ռոնալդոն (բրազիլացին) էլ հեղինակություն էր, հարգված էր, բայց ինչ-որ մեկը իրեն պատկերացնու՞մ էր ավագի թևկապով. ոչ, որովհետև կար լիդերը, ով ուզում է գար, ռմբարկու լիներ, միևնույն է, առաջնորդը կար, որին բոլորն էին ընդունում, այդ հարցը չէր էլ քննարկվում: Չեմ ուզում ավելի հետ գնամ ու հիշեմ Հիերոյին, ում առանց բացատրության Պերեսը ուղղակի թիմից դուրս դրեց: Մորիենտեսի՞ն ինչպես մոռանանք. մարդը նույնիսկ վերջին պահին ասաց` "գնում եմ, բայց իմ սիրտը հավերժ կմնա այստեղ` Սանտիագո Բեռնաբեուում": Նույնիսկ վերջին պահին այս մարդիկ նվիրվածություն են դրսևորում: Հիմա այնպիսի վիճակ է, որ Կասիլյասն է մնացել` որպես Ռեալի խորհրդանիշ, նույնիսկ Ռամոսն էլ այդ տիտղոսին չի հավակնում, որովհետև ամենադժվար պահին վստահություն չկա, որ կարմիրը չի ստանալու` գիտակցված, ու չի լքելու խաղադաշտը` թիմին թողնելով ավելի բարդ կացության մեջ: Սա առաջին դեպքն էր, իհարկե, գուցե ծանր տարա Ռոնալդուի` ավագի թևկապ կրելը, բայց արդեն լավ իմանալով Պերեսի ու Մոուրինյոյի ավերիչ բնավորությունը, լուրջ մտավախություն ունեմ: Իրենք պետք է վերջապես սովորեն գնահատել ու մեծարել:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 08.01.2013, 16:58:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (08.01.2013), Անվերնագիր (13.01.2013), Սերխիո (09.01.2013)

  5. #6033
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստղ ջան , մի բան մենակ կասեմ , բրազիլացին շատ փոքր ա պորտուգալացու համեմատ, նկատի ունեմ Ռեալի համար...
    Նույն բրազիլացի թիմից հանեց Մորիենտեսին 9 համարի համար,վերջինս էլ Մոնակոյի կազմում ` թույն շնչելով Ռեալի հաղթեց իր գոլերվ,լեզու հանելով ծաղրեց.. Մի խոսքվ իմ համար սրանք սաղ անցած դեմքեր են, Ռոնալդու Ռեալը չի ունեցել ,չի էլ ունենա, երբեք,իսկակն մարտիկ ա,առավել ևս հիմա հասուն տղամարդ ա դառել, լուրջ , կարգապահ, պրոֆեսիոնալ, թիմի լոկոմատիվ ա,լիքը չարությամբ, այ ետ եմ սիրում...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (11.01.2013), Նաիրուհի (09.01.2013)

  7. #6034
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորից

    ՍԵՐԽԻՈ ՌԱՄՈՍԸ ՀԻՆԳ ԽԱՂՈՎ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է

    Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Սերխիո Ռամոսին հինգ խաղով որակարզկել է այն բանից հետո, երբ մրցավար Այզա Գամեզը «Սելտայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպման (4-0) հաշվետվությունում նշել է, որ կենտրոնական պաշտպանը վիրավորել է իրեն կարմիր քարտ ստանալուց հետո:

    Այնտեղ ասված է. «Երբ նա գնում էր դեպի հանդերձարան, մրցավարի օգնականին երկու անգամ ասել է. «անընդհատ նույն բանն է, բոլորդ էլ խայտառակություն» եք»:

    Ըստ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կանոնակարգի 94-րդ հոդվածի մրցավարին, մրցավարի օգնականին, չորրորդ պաշտոնյային կամ այլ պաշտոնյայի վիրավորելու համար ֆուտբոլիստը պետք է որակազրկվի 4-ից 12 խաղով:

    Ռամոսը չորս խաղով է որակազրկվել մրցավարին վիրավորելու համար և մեկ խաղով էլ որակազրկվել է երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվելու հետևանքով:

    Նա բաց կթողնի առաջնության «Օսասունայի», «Վալենսիայի» և «Խետաֆեի» դեմ խաղերը, ինչպես նաև Իսպանիայի գավաթի խաղարկության «Վալենսիայի» դեմ երկու խաղերը:

    Խաղից հետո Ռամոսը տեղի ունեցածի համար ափսոսանք էր հայտնել թվիթերի միջոցով.

    «Ես զղջում եմ մրցավարի հետ կապված միջադեպի համար, մեծ լարվածություն էր առաջացել այն բանից հետո, երբ կարմիր քարտ ստացա: Հաճախ է լինում, որ ինչ-որ բան ենք ասում, որի համար հետո զղջում ենք»:

    Որակազրկումն անպատեհ էր Մադրիդի համար, քանի որ թիմը մնում է առանց իր երկու առանցքային կենտրոնական պաշտպանների, քանի որ Պեպեն վնասվածքի պատճառով մեկ ամսի չի կարող խաղալ:

    Շաբաթ օրը կայանալիք «Օսասունայի» դեմ խաղի համար Մոուրինյոն իր տրամադրության տակ երեք կենտրոնական պաշտպան ունի՝ Ռաֆայել Վարանը, Ռիկարդու Կառվալյուն և Ռաուլ Ալբիոլը:
    Աղբյուր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #6035
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհիվ Ռեալի՝ մրցաշարային աղյուսակի վերջին տեղերում գտնվող թիմերն էլ են միավոր վաստակում:

    Օսասունա 0-0 Ռեալ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Altair (13.01.2013)

  10. #6036
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ անհամբեռ սպասում էի, թե երբա Ռեալը սայթաքելու ,որ քեզ հանդիպեմ , ոնց էս Վլադ ջան ?

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (13.01.2013)

  12. #6037
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ անհամբեռ սպասում էի, թե երբա Ռեալը սայթաքելու ,որ քեզ հանդիպեմ , ոնց էս Վլադ ջան ?
    Ռեալը միշտ էլ սայթաքում ա, էդ նորություն չի Լավ եմ, ախպեր ջան: Դու լավ լինես

  13. #6038
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ատլետիկոն» հաղթեց «Ռեալին» և նվաճեց Իսպանիայի գավաթը

    Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը «Ռեալի» համար այս մրցաշրջանում ինչ-որ բան նվաճելու վերջին հնարավորությունն էր: Բոլորը, ի դեպ, մինչ այդ խոսում էին, որ Մոուրինյոն ընդամենը այդ մրցանակը կունենա: Բայց պարզվեց, որ նույնիսկ գավաթը բաժին չի հասնի նրան: «Ատլետիկոն» այս անգամ նման էր այն «մկանը», որին «մեծ եղբայրը» երկար տարիներ այս ու այն կողմ է քշում, բայց նա վերջապես ամրանում է ու պատասխան հարվածը հասցնում այն ժամանակ, երբ նրանից դա չեն սպասում:

    Մոուրինյոն կրքերին ազատություն տալու պատճառով հեռացվեց մարզչական նստարանից: Այնուհետև խաղադաշտից հեռացվեցին Ռոնալդուն (114) ու Գաբին (120+5): Սակայն այդ իրադարձություններից առաջ վերջնական հաշիվն արդեն ձևակերպվել էր. 99-րդ րոպեին Միրանդայի խփած գոլը, ինչպես պարզվեց հետագայում, հաղթական էր «Ատլետիկոյի» համար:
    Փաստորեն, խոսքիս հավատարիմ մնալը, որ Մոուրինյուի գլխավորած Ռեալի խաղերը չեմ դիտելու այլևս, ինձ փրկեց նյարդերիս անտեղի լարումից: Ինչևէ, հույս ունեմ, որ մի վերջին անգամ էլ այս թեմայում կխոսվի Մոուրինյուի մասին` ամրագրելով այն փաստը, որ ինքը հեռացված է Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնից:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #6039
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռոնալդուի կարմիր քարտը ավելի շատ ոչ թե խախտման հետևանք էր, այլ այն բանի ապացույցը, որ նա ստոր է: Ինչքան էլ նյարդերը տեղի տան, ոնց կարելի ա ոտքով մտածված հարվածել մրցակցի դեմքին...

  15. #6040
    Մադրիդիստա Raul Gonsalez-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2011
    Հասցե
    Erivan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    29
    Գրառումներ
    114
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո՞վ կլինի «Ռեալ»-ի նոր մարզիչը

    Գնաց....Ես որ մինչև վերջ ամեն հարցում Մոուի քայլերը համարում էի լրիվ ճիշտ .Մոուն երևի թե կգնա <<Չելսի>> .Իսկ ով կլինի <<Ռեալ>>-ի նոր մազիչը?

  16. #6041
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի Յուպ Հայնկեսը
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  17. #6042
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ կլինի, որ Բենիտեսը դառնա... մյուս տարի Եվրոպայի լիգայում շանսեր կլինեն

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (01.06.2013), Ներսես_AM (23.05.2013)

  19. #6043
    Մադրիդիստա Raul Gonsalez-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2011
    Հասցե
    Erivan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    29
    Գրառումներ
    114
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պահը բաց չես թողնում..

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (26.05.2013)

  21. #6044
    Մադրիդիստա Raul Gonsalez-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2011
    Հասցե
    Erivan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    29
    Գրառումներ
    114
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ որ թվումա Անչելոտին կլինի..

  22. #6045
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ մի մեծ հարց ա, որ առանձին թեմա լինի‎։ Չնայած հա, երևի պետք ա, հեսա էլի ամեն վեց ամիսը մեկ մարզիչ փոխելու սեզոնը բացվում ա։

Էջ 403 407-ից ԱռաջինԱռաջին ... 303353393399400401402403404405406407 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ատլետիկո Մադրիդ / Club Atletico de Madrid
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 27.02.2014, 20:20
  2. Ռեալ Մադրիդ vs Բարսելոնա (10.12.2011)
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.12.2011, 21:43
  3. Ատլետիկո Մադրիդ / Club Atletico de Madrid
    Հեղինակ՝ romanista, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.09.2010, 18:54
  4. Ատլետիկո Մադրիդ / Atletico Madrid
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.08.2010, 11:39
  5. REAL MADRID vs BARCELONA
    Հեղինակ՝ Real Madrid Forever, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.09.2009, 12:00

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •