User Tag List

Էջ 401 407-ից ԱռաջինԱռաջին ... 301351391397398399400401402403404405 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 6,001 համարից մինչև 6,015 համարի արդյունքները՝ ընդհանուր 6102 հատից

Թեմա: Ռեալ Մադրիդ / FC Real Madrid

  1. #6001
    խենթ երիտասարդ erewanski-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Գրառումներ
    270
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ



    110 տարի առաջ հենց այս օրը Պալասիոս եղբայրները Մադրիդում հիմնադրեցին մի ֆուտբոլային ակումբ՝ այն անվանելով Madrid Football Club: Ֆուտբոլային աշխարհը գրավելու ու մնայուն արժեք ստեղծելու փորձ անող եղբայրները գուցե չէին էլ պատկերացնի, որ հիմք կդնեն մի ամբողջ գաղափարախոսության, որն իր շուրջը կհամախմբի միլիոնավոր մարդկանց, կդառնա նրանց առօրյաի մի մասնիկը, հաղթանակի՝ խորհրդանիշը:

    Անցել է 110 տարի ու դեռ որքան 110 տարիներ են գալու ու անցնեն՝ լի հաղթանակներով ու պարծանքներով, դրական հույզերի խառնարաններով, բերկրանքի ու պարծանքի պահերով, հաղթանակի կատարելության ձգտումով 110 տարիներ, որոնք ճիշտ է՝ կլինեն վայրիվերումներով լի, սակայն պետք չէ մոռանալ, որ աշխարհում անգամ այնպիսի արժեքները, ինչպիսիք սերն ու հավատարմությունն են, հաստատուն չեն : Իսկ «Ռեալը՞»…. «Ռեալը» մի նոր մտածելակերպ է, բնավորություն, նոր սկզբունքներ: Գուցե հենց «Ռեալն» է հաղթելու արվեստ:

    Իսկ միթե՞ հրաշք չէ, որ մենք այսօր շնորհավորում ենք իրար: Ինչո՞ւ համար մարդկանց, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու ֆուտբոլ են խաղում, ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է՝ «Ռեալը» դադարել է զուտ ֆուտբոլային ակումբ լինել, դադարել է՝ դառնալով մեր հարազատը, մեր ընկերը: Դարձել է մաքուր ու լուսավոր մի կետ:

    «Ռեալի» լուսավոր ճառագայթներ անմասն չեն թողել նաև մեզ` հայերիս: Սիրելի մադրիդիստներ, սրտանց շնորհավորում ենք «Ռեալ Մադրիդի» հիմնադրման 110 ամյակի կապակցությամբ, քանզի մեզնից շատերը մադրիդյանծ հաջողությունները անձնականացնում են՝ «Ռեալին» ցանկանալով նորանոր հաջողություններ, տասնյակ 110-ամյա անբիծ պատմություն, հաղթանակներ ու շատ-շատ գոլեր:

    Արդեն 3 տարի է Հայաստանում Մադրիդի «Ռեալի» ֆան ակումբը անմասն չի թողնում հայ մադրիդիստներին տոնօրյա խանդավառությունից: Ավաղ, այս անգամ մեր սիրելի ակումբի ծննդյան օրը աշխատանքային էր, ուստի ամեն տեսակի միջոցառումներ ստիպված էինք տեղափոխել գալիք հանգստյան օրերին, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

    Այսպիսով. մեզ դեռ առջևում սպասվում են մադրիդյան գույներով լի օր, որի ընթացքում նախատեսվում է ֆուտբոլային հանդիպում, հայ մադրիդիստների երթ, մադրիդյան գաղափարների մասին պատմող միջոցառումներ, անակնկալներ, նվերներ, մրցույթներ և իհարկե տոնական տորթ:

    Սպասեք անակնկալների Realmadrid.am-ի կողմից:
    Մանրամասները շուտով:


    Աղբյուր




    fannnn clubbbb.jpg
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 06.03.2012, 23:00:
    Ինձնից վերև միայն երկինք

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.03.2012), Vaho (28.03.2012), Նաիրուհի (05.04.2012)

  3. #6002
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա էլ ձեր Կասիլյասը
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  4. #6003
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Altair-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա էլ ձեր Կասիլյասը
    Հա ինչ ձեր տուն հեչ մարդ չի եկել դու էլ էտ նույն րոպեին մատտ քիթտ տարած լինես ու բարևես նրա հետ ?
    Սաղտ ձեզ դրել եք սրբի տեղ ու աջ ու ձախ մեղավորներ եք փնտրում:

  5. #6004
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ինչ ձեր տուն հեչ մարդ չի եկել դու էլ էտ նույն րոպեին մատտ քիթտ տարած լինես ու բարևես նրա հետ ?
    Սաղտ ձեզ դրել եք սրբի տեղ ու աջ ու ձախ մեղավորներ եք փնտրում:
    ու դրա համար պտի՞ տան երեխեքին թաշկինակի տեղ օգտագործեն

  6. #6005
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, թեթև տարեք. այդ երեխան կարող ա հեչ դժգոհ էլ չի :



    Ռեալ-Վալենսիա
    Արդեն Ժոզեն ջղայնացնում ա իր` "անփոխարինելի Ռոնալդու" մարտավարությամբ: 1000 ասեցինք` էդ տղեն նյարդային խաղերում չի կարողանում իրեն լավ դրսևորել : Ու ովքե՞ր են հայտնվում իր պատճառով պահեստայինների նստարանին : Իսկ որ 7 համարի մարզաշապիկը տեսնում եմ իր հագին, չասեմ` հետս ինչ ա կատարվում: Այս պահին Ռեալը չունի առաջնորդ, Ռեալը զրկվել է իր ոգուց: Կասիլյասը պրոֆեսիոնալ է, նվիրված թիմին, բայց նա չի դարձել թիմի ոգին: Էլ չեմ ասում, որ Ռոնալդուն երբեք չի կարող դառնալ այդպիսին: Թիմի ոգին գոլեր է խփում Գազպրոմ անունը կրող մարզաշապիկով` այլ խաղադաշտերում: Այ հենց այդ առաջնորդի կարիքը ունի Ռեալը, որի հետևից կգնա, որի խոսքը դաշտում կլինի որոշիչը, որը իր համառությամբ ու նվիրվածությամբ օրինակ կլինի բոլորի համար:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (14.04.2012), Monk (11.04.2012)

  8. #6006
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն մի հատ հին հումորային երգ կա.
    "Զոքնչը մամա չի,
    Մասկվիչը մաշնա չի...
    Ռեալն էլ թիմ չի"
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (14.04.2012), ARam Grig (11.04.2012)

  10. #6007
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Ինչքան էլ սուր սիրտս խոցես
    կարմիր վարկանիշները ձեր
    էլ ես պարզ ու անաչառ կասեմ`
    ՌԵԱԼԸ ԹԻՄ ՉԻ":

    Հ.Գ.
    Թիմ ասելով ի նկատի չունեմ ֆուտբոլային ակումբ, այլ հենց թիմ` կոլեկտիվ բառիս բոլոր լավ իմաստներով:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (14.04.2012), ARam Grig (11.04.2012)

  12. #6008
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    "Ինչքան էլ սուր սիրտս խոցես
    կարմիր վարկանիշները ձեր
    էլ ես պարզ ու անաչառ կասեմ`
    ՌԵԱԼԸ ԹԻՄ ՉԻ":

    Հ.Գ.
    Թիմ ասելով ի նկատի չունեմ ֆուտբոլային ակումբ, այլ հենց թիմ` կոլեկտիվ բառիս բոլոր լավ իմաստներով:
    Վարզոր ջան, պարտքս լինի՝ հենց ևս հին հոգու վարկանշավորեմ, հաջորդ կարմիրն էլ էս գրառմանդ տամ ։Ճ

    Անկախ հիմնավորումիցդ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.04.2012)

  14. #6009
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    "Ինչքան էլ սուր սիրտս խոցես
    կարմիր վարկանիշները ձեր
    էլ ես պարզ ու անաչառ կասեմ`
    ՌԵԱԼԸ ԹԻՄ ՉԻ":

    Հ.Գ.
    Թիմ ասելով ի նկատի չունեմ ֆուտբոլային ակումբ, այլ հենց թիմ` կոլեկտիվ բառիս բոլոր լավ իմաստներով:
    Ինչքան էլ դժգոհ լինեմ թիմիցս,
    Կամ մարզչի ընտրած մարտավարությունից,
    Էլի Ռեալն է գրանդը,
    Լավագույն ֆուտբոլային ԹԻՄԸ :

    Կատարյալ ոչինչ ու ոչ ոք չկա, դա անհերքելի ճշմարտություն է, բայց մեկ-մեկ շատ եմ բարկանում, երբ թիմս իր ներուժը չի կարողանում լիովին օգտագործել: Նման կազմով թիմը (հենց կոլեկտիվ իմաստով) անգամ ոչ ոքիի իրավունք չունի, այն էլ` կարևոր ու սկզբունքային խաղերում: Մնում է միայն ճիշտ փոխարինումներ անել խաղի ընթացքում: Ժոզե :անգռը

    հ.գ. իրար կարմիր տալ չկա, էստեղ մրցավարը ես եմ :
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 11.04.2012, 22:00:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vaho (12.04.2012), Varzor (12.04.2012), Նաիրուհի (17.11.2013)

  16. #6010
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1:4
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  17. #6011
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՞նչ լռություն է էստեղ։

    ՀԱԼԱ ՄԱԴՐԻԻԻԻ՜Դ...

    Շնորհավո՜ր, մադրիդիստ քույրեր և եղբայրներ:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (03.05.2012), Արծիվ (04.05.2012)

  19. #6012
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչն ես շնորհավորում?
    Եթե չեմպիոնությունը, ապա` միանում եմ
    Չնայած մադրիդիստ չեմ, Ռոնալդուի ոտերն էլ հավեսով կջարդեի` լրիվ ձեռից գնացել ա տնաշենը: Էդքան փուստ տալ կլինի?
    Չնայած` մի տարիյա սկվազնյակի պես խաղումա, կարողա և մարդը հոգնելա: Ոչինչ` դեռ կհասցնի հանգստանալ

    Հ.Գ.
    Մեկա Ռեալը թիմ չի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Altair (03.05.2012)

  21. #6013
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավոր "Ռեալ", արժանի ես՝ վայելիր:
    Մեկա Ռեալը թիմ չի
    Ճշմարտություն կա ասածիդ մեջ, դեռ կայանալու տեղ ունեն և նախադրյալներ ունեն, կարծում եմ եկող սեզոնին կերևա՝ արդեն հոգեբանական բեռի տակ են լինելու… իսկ մինչև էտ
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  22. #6014
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհավոր "Ռեալ", արժանի ես՝ վայելիր:
    Ճշմարտություն կա ասածիդ մեջ, դեռ կայանալու տեղ ունեն և նախադրյալներ ունեն, կարծում եմ եկող սեզոնին կերևա՝ արդեն հոգեբանական բեռի տակ են լինելու… իսկ մինչև էտ

    Ռեալին նոռմալ, ֆուտբոլից հասկացող, բարոյական նորմերին ծանոթ մարզիչ ա պետք, այլ ոչ թե Մոուսի պես սեփական անձով հիացած, սիրահարված սեփական անփին, և ինքնահավան մարզիչ
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  23. #6015
    Մադրիդիստա Raul Gonsalez-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2011
    Հասցե
    Erivan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    29
    Գրառումներ
    114
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Yahoo-ում հրապարակվող ամերիկյան Dirty Tackle Blog-ը սիրում է երևակայել և ծիծաղել ժամանակակից ֆուտբոլի վրա: Այս անգամ բլոգեր Բրուքս Փեքի երևակայության արդյունքում ծնվել է Ժոզե Մոուրինյոյի նամակը Պեպ Գվարդիոլային՝ Իսպանիայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո:

    Պեպինգտոն, բարի լույս,

    Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհավորել Մալագային հաղթելու հետ կապված: Կարծում եմ ցնծում էիր այդ հաղթանակից, մինչև, ես, հաղթելով Լա Լիգան, փչացրեցի քո երջանկությունն ու մակարենա պարեցի դրա վրա: Հիմա իմ ֆուտբոլիստները՝ լավագույն ֆուտբոլիստները, ինձ երկինք են նետում, իսկ ես այդ երջանիկ պահին բացականչում եմ «Ահհհհհհհհհհհհհհհ Պեպլեգերիս»:

    Ուշադրություն դարձրու, որ Ռամոսն ինձ վայր չգցեց, քանի որ ես ավելի յուրահատուկ եմ, քան Իսպանիայի գավաթը: Ի դեպ, այն կարող ես քեզ վերցնել, որովհետև ինձ էլ պետք չէ: Այն հիմա տակս է, դրա համար էլ հիանալի նվեր կլինի քեզ համար: Ծիծաղից մեռնում եմ հիմա:

    Արի նայենք իրադարձությունների ժամանակագրությունը, Պեպաուլետ: Ես քեզ հաղթեցի, հետո իմ Չելսին քեզ հաղթեց, հետո դու որոշեցիր հեռանալ ֆուտբոլից, հետո ես հաղթեցի Լա Լիգան և շուտով կրկին կհաղթեմ Չեմպիոնների լիգան: Դա նման է այն մառոլին, որը բոլորը դուրս են նետում Մոուրինյո համեղ սենդվիչից ու հիմա դու ինքդ քեզ որոշեցիր դուրս շպրտել: Սա կատարյալ համեմատություն է՝ ի տարբերություն քո տակտիկայի: Ծիծաղից պայթում է փորս:

    Ես յոթ տիտղոս եմ նվաճել չորս երկրում: Դու մի երկրում երեք տիտղոս ես նվաճեցիր ու հետո հեռանում ես, որովհետև հոգնած ես: Դա ինձ չի հոգնեցնում, Պեպերմիլ: Դրանից ես լավ եմ զգում, դրանից ես ամբողջական եմ զգում, դրանից ես... հրապուրիչ եմ զգում: Մտածում էիր որ կասեմ յուրահատուկ չէ՞: Հենց դրա համար էլ ես քեզանից առավել եմ, Պեպսի: Փակիր բերանդ:

    Եվ իմիջայլոց, Պեպերմինտ, ես քեզ համար հաղորդագրություն ունեմ իմ թանկագին ընկեր Զլատան Իբրահիմովիչից: Զլատանն ասում է. «Տուկ-տուկ, ո՞վ կա այնտեղ»: «Զլատանը էլ ո՞վ»: Ես Զլատանն եմ: Եվ ես պատրաստվում եմ ինչ-որ մեկին փող տալ, որ սա ամեն օր անի, մինչև դու կվերադառնաս ֆուտբոլ ու ես կկարողանամ ինքս քեզ հաղթել»: Գլխով հարված, Զլատզիիիիի: Էլի ծիծաղս չեմ կարողանում զսպել:

    Պետք է եզրափակեմ, Պեպինո: Քո մրցաշրջանն ու աշխատանքն ավարտված է, բացի վերևում նշված ծանրացած Իսպանիայի գավաթից, իսկ ես դեռ պետք է հաղթանակը տոնեմ, հետո պատրաստվեմ Մյունխեն մեկնելու, որտեղ իմ Չելսին կհաղթի Չեմպիոնների լիգան: Եթե նրանք հաջողութայն հասնեն, ապա դա իմ շնորհիվ կլինի: Եթե ձախողվեն, ուրեմն Ռաֆա Բենիտեսն ու Անդրե Վիլյաշ-Բոաշն են մեղավոր: Կատարյալ է: Հիմա միայն մեկ բան ունեմ ասելու՝ Cristiano rules and Messi drools: Հաջողություն եմ մաղթում քո կյանքում, որն այնքան ձանձրալի կլինի, ինչպես Բարսելոնայի խաղը:

    Ժոզե

    P.S. Արդեն կարոտում եմ քեզ...Realmadrid.am

Էջ 401 407-ից ԱռաջինԱռաջին ... 301351391397398399400401402403404405 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ատլետիկո Մադրիդ / Club Atletico de Madrid
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 27.02.2014, 20:20
  2. Ռեալ Մադրիդ vs Բարսելոնա (10.12.2011)
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.12.2011, 21:43
  3. Ատլետիկո Մադրիդ / Club Atletico de Madrid
    Հեղինակ՝ romanista, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.09.2010, 18:54
  4. Ատլետիկո Մադրիդ / Atletico Madrid
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.08.2010, 11:39
  5. REAL MADRID vs BARCELONA
    Հեղինակ՝ Real Madrid Forever, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.09.2009, 12:00

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •