Altair (08.06.2011)
«ՌԵԱԼԸ» ԱՅՍ ԱՄԱՌ ԿՎԱՃԱՌԻ 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ
Նախատեսվում է, որ ամռանը «Ռեալից» կհեռանան վեց ֆուտբոլիստներ, հաղորդում է Realmadrid.am-ը` հղում կատարելով իսպանական AS-ին:
Աղբյուրի տեղեկացմամբ, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաջորդ մրցաշրջանը մտադիր է սկսել 23-24 ֆուտբոլիստներով: Սակայն ներկա պահին ակումբի հետ պայմանագիր ունեն առաջին թիմի 28 ֆուտբոլիստներ, այդ թվում նաև Նուրի Շահինը, Համիդ Ալթինթոփը և Կալյեխոնը: «Ռեալը» մտադիր է ևս մի քանի գնումներ կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ներկա պահին բանակցություններ են վարվում «Ման.Սիթիի» ղեկավարության հետ Ադեբայորին գնելու հարցում:
Այդպիսով, տրանսֆերի հանված ֆուտբոլիստների թիվը կարող է ավելանալ` կախված «Ռեալի» ձեռքբերումների քանակից:
Ամենայն հավանականությամբ ակումբից կհեռանան` Էզեկիել Գարայը, Լասանա Դիարան, Ռոյստոն Դրենտեն, Ֆերնանդո Գագոն, Սերխիո Կանալեսը և Պեդրո Լեոնը:
Մոուրինյոն «Ռեալի» ղեկավարությանը խնդրել է իրեն տրամադրել երկու լրացուցիչ ֆուտբոլիստներ` Կոենտրաոյին և մեկ հարձակվող, եթե չգնեն Ադեբայորին: Չնայաց դրան, գնումների ցանկը կարող է մեծանալ, քանի որ մի քանի ֆուտբոլիստներ ևս կարող են լքել ակումբը:
TotalFootball.am
ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԻՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐՈՒՄ»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահություն է հայտնել , որ ահջորդ մրցաշրջանում իր թիմը հաջողության կհասնի: Պորտուգալացու խոսքերով, իր տրամադրության տակ լավ թիմ կա: «Ռեալում» լավ ղեկավարություն կա, մենք հիանալի թիմ ենք»,- Մոուրինյոի խոսքերը մեջբերում է Marca-ն: Իմ լավագույն արդյունքները միշտ երկրորդ տարում են լինում»:
TotalFootball.am
Հ.Գ Հույսը վերջինն է մեռնում: Հիմա էլ հույսով սպասենք այս եկող մրցաշրջանին, երբ արդեն սա տանուլ տանք, կասենք որ 3-րդ փորձից ամեն ինչ իր տեղը կնկնի:
Altair (08.06.2011)
ոչ մի բան էլ տանուլ չենք տվել. Մոուրինյոն վերջին 3-4 տարում ամենհաջաղված մարզիչն ա ռեալի համար. հը մադրիդիստներ չեք հիշում ռեալի ղեկավարությունը ոնց էր ամիսը մեկ մարզիչ փոխում. Ես 2003 թվից ռեալ եմ բալետ անում ու ինչքան էլ ես ուզեմ ռեալը չեմպիոն լինի հաստատ անտանելի էր կապելլոի օրոք ռեալի ցուցադրած խաղը. ճիշտա կապելլոն ռեալին բերեց 31-րդ չեմպիոնությունը բայց ինչ գնով անհետաքրքիր, սառած, անարդյունավետ ֆուտբոլ, իսկ հիմա Ռեալը անկայուն, բայց սիրուն ֆուրբոլ ա խաղում. նենց որ էն մարդը, որ իրան իսկական ռեալիստ ու մադրիդիստ ա համարում, պետք ա միշտ հավատա իրա սիրած թմին ՀԱԼԱ ՄԱԴՐԻԴ ՎԱՄՈՍ ՄԱԴՐԻԴԻՍՏԱՍ....
Vaho (09.06.2011)
Չնայած մրցաշրջանն հիանալի կերպով ավարտվեց Բարսելոնայի համար, սակայն կատալոնյան ակումբի պաշտպան Պիկեն չի մոռացել Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին: Նա խորհուրդ է տվել պորտուգալացի մասնագետին, որ իր և իր թիմի համար ավելի լավ կլինի, եթե նա չխոսի:
«Մոուրինիոն ինչ-որ բան ասաց Վիլիայի հասցեին, որից հետո Դավիդը երկու անգամ գրավեց Ռեալի դարպասը: Խոսել էր Սպորտինգ Խիխոնի մասին, որը կարողացավ «Բեռնաբեու»-ի մեջ հաղթել Ռեալին: Ավելի լավ է չխոսի, մնա հանգիստ և տիտղոսներ նվաճի, քանի որ ֆուտբոլում ամեն ասված ետ է վերադառնում»,- մասնավորապես ասել է Պիկեն:
Աղբյուրը
Я люблю людей.. А нет.. Показалось..
2011-2012 մրցաշրջանի նոր մարզազգեստը…
Բա դարպասապահինը
Հալա Ռեալ Մադրիդ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ