Այս էջը ես կանվանեյ՝ «Հետաքրքիր է` իմանալ».
ԳԱՂՏՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԹՔԵԼ Է ՌԵԱԼԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մրցաշրջանի ընթացքում պլանավորել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Ժոզե Մոուրինյոյին: Այս մասին հաղորդել է «El Pais»-ը:
Բանն այն է, որ Պրիմերայի 16-րդ տուրում «Սևիլիայի» հետ հանդիպումից հետո Մոուրինյոն շատ զայրացած է եղել: Նրա կարծիքով` մրցավարներն այդ խաղում պարզապես ջարդել են «Ռեալին», և նա հանդերձարանում ակումբի մի քանի ղեկավարների ասել է հետևյալը. «Դուք ասում եք, որ սա աշխարհի ամենամեծ ակումբն է, բայց դա այդպես չէ: Ես թքած ունեմ այսպիսի մեծության վրա: Իսկ հիմա կարող եք իմ խոսքերը փոխանցել ակումբի նախագահին»:
Երբ Ֆլորենտինո Պերեսը լսել է Մոուրինյոյի խոսքերը, իր հերթին, ասել է. «Կան մարդիկ, ովքեր մտածում են, որ ի վիճակի են աշխատել ամեն տեղ, ուստի իրենց հաշիվ չեն տալիս, որ «Ռեալն» աշխարհի ամենամեծ ակումբն է: Բոլորը չէ, որ կարող են դիմանալ մեր ակումբում առկա ճնշմանը: Իսկ ոմանք պարզապես խելագարվում են»:
Մոուրինյոն չի լռել և պատասխանել է նաև ակումբի ղեկավարին:
«Ես այն մասնագետը չեմ, ում դուք փնտրել եք, դուք էլ այն նախագահը չեք, ում ես եմ փնտրել»,- նշել է պորտուգալացի մասնագետը:
Աղբյուրը
Я люблю людей.. А нет.. Показалось..
Moonwalker (26.04.2011), tikopx (26.04.2011), Նաիրուհի (27.04.2011)
Պեպեն ու Մարսելոն ուռածցկում են
![]()
Վերջին խմբագրող՝ Սերխիո: 27.04.2011, 01:20:
Գվարդիոլային արդեն հոգնեցրել է պահպանել քաղաքակրթության բարձրագույն նորմերը ու ակումբի իմիջի բարձրացմանը նպաստելը, որից տուժում է իր թիմի խաղը: Եվ ահա Պեպ Գվարդիոլան սկսել է խոսել ոչ միայն գեղեցիկ, կոմբինացիոն ֆուտբոլի մասին, այլ մեկնաբանել է մրցավարական որոշումները:
Գվարդիոլան արդեն ոչ միայն իր խաղացողներին է կոչ անում հարձակվել մրցակցի դարպասներին ու գոլեր խփել, այլ ինքն է հագել մարտական հանդերձանքը, ձեռքն է վերցրել ամենասուր թուրը` խոսքը, ու աշխատում է մի ուղղությամբ` ճնշել ու ազդել «Մադրիդի» ու մրցավարների վրա: Այն, որ այս քայլով նա փոքր ինչ կարող է օգնել իր թիմին, ստիպել է նրան վայր դնել քաղաքակրթությունը ու խոսել մրցավարների մասին, ինչը ավելի լավ ստացվում էր Ժոան Լապորտայի մոտ («Բարսայի» նախորդ նախագահը): Եվ ահա շաբաթ օրը նա առաջին անգամ խախտեց արդեն ավանդույթ դարձած սովորությունը ու խոսեց մրցավարության մասին:
Գավաթի եզրափակչից 3 օր անց նա ակնարկեց, որ գավաթը բաժին հասավ «Ռեալին» եզրային մրցավար Ֆերմին Մարտինեսի փայլուն տեսողության շնորհիվ, ով նկատեց մի քնաի սանտիմետրանոց խաղից դուրս վիճակը Պեդրո Ռոդրիգեսի մոտ: Նա կարծում է, որ այդ որոշումը ավելի շատ ուղղված էր ոչ թե դեպի արդար խաղը, այլ «Բարսելոնայի» դեմ: Բայց նա խոսեց ոչ միայն մրցավարի, այլև Մոուրինյոյի ընտրած խաղաոճի մասին.«Մենք պետք է նախ կարողանանք հարմարվել «Բեռնաբեուի» բարձր խոտին, հետո նոր սկսենք խաղալ մեր խաղը: Նրանք ունեն շատ լավ թիմ, բայց մենք ունենք նրանց հակադրելու բան: Բացի այդ մեր դեմ են լինելու ոչ այնքան բարեհամբույր երկրպագուներ: Այո, այս խաղում ֆավորիտ է այն թիմը, որին առաջնությունում գերազանցում ենք 8 միավոր»:
Գվարդիոլան նաև հեգնանքով է սկսել խոսել Մոուրինյոյի մասին: Քննարկելով այն, որ չորեքշաբթի կայանալիք կլասիկոն ամենայն հավանականությամբ կվարի Պեդրո Պրոենսան (սա դեռ հաստատված տեղեկատվություն չէ), Գվարդիոլան նշեց.«Դրանից պետք է շատ գոհ լինի Մոուրինյոն»:
Այսպիսով Գվարդիոլան սկսել է նյարդայնանալ, ինչը պարզ է նրանից, որ առաջվա պես նրա հարցազրույցները բաղկացած չեն միայն գեղեցիկ ֆուտբոլի ու իր թիմի ելույթների մասին մեկնաբանություններից:
աղբյուր `http://realmadrid.am/site/?page=arti...w&id=3929&pg=1
էս էլ Ժոզեի պատասխանը` Գոյություն ունեն երկու տիպի մարզիչներ` մրցավարությունից ընդհանրապես չխոսող և մրցավարներին ամեն մի սխալի համար քննադատող, բայց Գվարդիոլայի հայտարարություններից հետո առաջացավ նաև երրորդ տիպը: Այդ տիպի մարզիչը քննադատում է նույնիսկ խաղին որևէ մրցավարի նշանակելը: Ես նման բան չէի տեսել: Տեսնենք, թե կհետևեն նրան իր համախոհները, թե ոչ»
Վերջին խմբագրող՝ Սերխիո: 27.04.2011, 01:34:
Moonwalker (27.04.2011), REAL_ist (27.04.2011)
ինչն ա Մոուրինյոին սխալը ?
1. մեկ հոգի պակասով չփոխարինեց կիսապաշտպանի կամ պաշտպանի ,ինչի արդյունքում հոգնած պաշտպանները,որոնք լրացնում էին մեկ հոգու բացը ,թույլ տվեցին որ հիմար գոլ խփեն... 0-2 սա արդեն զզվելի ա...
2.երբ հաշիվ 0-1 էր չմցրեց հրաշալի եռյակից որևէ մեկին, որ թիմը հասկանար,նոր ուժ ունի ու ոգևորվի,ոչ թե իրա մարզիչի պես թևաթափ լինի,ու վերջիվերջո դու չես խաղում քիչ գնդակով պարտվելու համար, այլ պայաքրում ես,պետք ա կոկորդ կռծես ու ցույց տես մրցակցիդ,որ դու հզոր թիմ ես ներկայացնում, ոչ թե Լևանտե... Սա Ռեալը չի, ես իմ Ռեալն եմ ուզում,որ Բարսան 10-15 միավորով չեմպիոն էր դառնում , բայց սեփական դաշտում հագցնում էին 4-2 դրանց...
Հ.Գ.
ինքը չի մարզում Չելսի, Պորտու կամ Ինտեր, ու իրա հակառակորդները Միլանը, Մանչը կամ Բենֆիկան չեն (թող ներեն նշված թիմերի երկրպագուները) ինքը մարզում ա Ռեալը, որը ունի մեծ ավանդույթներ ,մեծ հեղինակություն ու մրցում ա թշնամու հետ ... Ինքը սա չի հասկանա ,սա հասկանում են Դի ստեֆանոն ու Վալդանոն, պետք ա ողնուծուծով մադրիդիստ լինել,ոնց որ Պեպն ա սվոյ իրա թիմում, նոր կհասկանա, որ մենակ ասուլիսներով չի... տենչում եմ սրա հրաժարականը ,ոնց որ Կապելոինը ու վստահ եմ, որ Վալդանոն , Հիերոն ,Մանուել Սանչիսը ավելի լավը կլինեն ,իսկ հետագայում Գուտին միանաշանակ...
Monk (28.04.2011), Vaho (28.04.2011), Yellow Raven (28.04.2011), Արծիվ (28.04.2011), Լեո (28.04.2011)
Ոտքից գլուխ Ռեալի սաստավը մաքրելա պետք ու շատերին ուղարկել թոշակի, ես զարմանում եմ թե ոնց հաջողացրեց վերցնել Copa del rey-ի գավաթը![]()
Լավ պետք չի շատ նեղվել հարազատներսարջևում դեռ պատասխան խաղ կա, կարծում եմ ճիշտ կլինի,որ պատասխան խաղում հարձակվողական ֆուտբոլ կազմակերպի Ժոզեն, ու հենց սկզբիցել դուրս բերի Կակաին,իգուաինին և Բենզեմաին
, նաև պրեսինգը շատ ուժեղացնի, բարսը պրեսինգից լավ նեղվումա
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Ես հիմա խոսում եմ որպես Ռեալի երկրպագուի կողմից.
Ժողովուրդ ինձ թվում է, որ Մոուն մի բան որոշել էր, որ Կակաին, Բենզեմաին ու Հիգուաինին չհանեց, մեզ միայն մնում է հասկանալ թե ինչ:
Я люблю людей.. А нет.. Показалось..
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ