Ռեալը բոլորից վատ է իրացնում գոլային պահերը
Իսպանիայի առաջնության 5 տուրից հետո "Ռեալը" համարվել է վատագույն թիմը` ըստ գոլային պահերի իրակցման արդյունքի:
6 գոլ խփելու համար մադրիդցիներից պահանջվել է 105 անգամ հարվածել մրցակցի դարպասին, որից 41 անգամը հարվածել է Ռոնալդուն և դարձել ընդամենը մեկ գոլի հեղինակ: Իգուաինը մրցակցի դարպասին հարվածել է 15 անգամ և կրկին դարձել մեկ գոլի հեղինակ, իսկ 8-ական հարված իրականացրել են Բենզեման և Դի Մարիան: Սրանք շատ վատ արդյունքներ են հատկապես "Վալենսիայի" և "Բարսելոնայի" բարձր ցուցանիշների համեմատ:
«Ռեալի» ֆուտբոլիստները հաջողությամբ են ավարտվել դարպասին իրացրած հարվածներից ընդամենը 5,7 %-ը:
"Ռեալի" ֆուտբոլիստները միջինում մեկ հանդիպման ժամանակ մրցակցի դարպասին 21 հարված են իրականացնում:
5 տուրում ընդամենը 6 գոլ՝ սա պատմության մեջ վատագույն արդյունքներից մեկն է։
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի "Ռեալը" նույն քանակությամբ հանդիպումներում դարձել էր 16 գոլի հեղինակ:
"Ռեալի" մրցակիցներից մեկը` "Բարսելոնան", 80 հարվածի արդյունքում դարձել է 9 գոլի հեղինակ, ինչը կազմում է 11,2%, իսկ "Վալենսիայից " 64 հարված է պահանջվել՝ 9 գոլ խփելու համար (14%):
Աղբյուր՝ http://armsport.am/
Էջանիշներ