Ռեալը հլը են մտքին որ էտքան անիմաստ փող ծաղսելով պետքա մի բանի հասնի:
Չեմ հասկանում դրանք ինչով են մտածում:
Հլը հիմա Ռիբերիովա հետաքրքրվել, Ռոնալդոն ու Կական իրան հերիք չեն:
Ասա ֆուտբոլսներ սարքի, այլ ոչ թե պատրաստի փող տուր առ, հիմա ուզումա ասի նայեք ես շատ փող ունեմ ու մենք հաղթում ենք:
Լեո![]()
![]()
էս գրածդ նոր տեսա: Էս աչքիս գրել էիր որ ռեալի տղեքը կարդաին հոգեբանորեն սխալ տրամադրվեին
Լավ հիմա լուրջ: Ռոնալդուի գոլը նորմալ չտեսա, բայց հետագայում մեկնաբանի ասելուց զգացվում էր որ մեծամասամբ դարպասապահի մեղքով էր գոլը: Բայց Լիոնի դարպասապահը բացի այդ պահից էսօր գերազանց խաղաց, մի անգամ Իգուաինի հարվածը դուրս բերեց անկյունային: վերջերում էլ չեմ հիշում ում հարվածից հետո շատ դժվար հարվածը ֆիքսեց, եթե հետ մղեր հաստատ գոլ էր լինելու: Առաջին կեսում ռեալը գազ էր տալիս հա գրոհում էր, բախտը չբերեց Իգուաինի հարվածը կպավ դարպասաձողին: Երկրորդ խաղակեսին Լիոնը դուրս եկավ լրիվ կերպարանափոխված, ուժեղ պրեսսինգ, հիանալի խաղ պաշտշանությունում ու կենտրոնական գոտում գնդակը խլելու գործում: Ու ըստ երկրորդ խաղակեսի արժանիորեն խփեց գնդակը: Դե հետո էլ հանգիստ պաշտպանվելով խաղը հասցրեց տրամաբանական ավարտին:
Իմ, սուբյեկտիվ կարծիքով սա միանշանակ մարզչական պարտություն ա: Նենց տպավորություն էր, որ Պելեգրինին ասել ա ընդմիջմանը «լավա տղեք ջան, տենց էլ շարունակում ենք ու խաղը մեր գրպանում ա»: Իսկ Լիոնի մարզիչը նենց տպավորություն ա որ հենց էտ «լավա տղեք ջան, տենց էլ շարունակեք»-ի կուտը տալով պելեգրինիին դրա վրա հենց բռնեց նրան: Երկրորդ խաղակեսին դուրս եկավ լրիվ ուրիշ լիոն, ագրեսիվ, ամեն գնդակի համար պրեսսինգի ենթարկող, ուզում եմ առանձնացնեմ Կրիսին, ուղղակի հիանալի էր գործում պաշտպանությունում, մի դրվագում էլ մի քսան սանտիմետր առաջ լիներ հաշիվը ինքն էր հավասարեցնելու: Իսկ Ռեալի տրաքած մարզիչը փոխանակ հենց միանգամից արձագանքի նման իրավիչակի փոփոխությանը տեսնելով որ իրա տղեքը ակնհայտորեն խառնվել են իրար, լրիվ պլանները խառնվել ա ու չգիտեն ինչ անեն, էշի ականջում քնել ա, մինչև վերջը կերան գոլը: Միանգամից կենտրոնը պիտի ուժեղացներ ու հագեցներ, բայց ... Կարճ ասած հալալ ա առաջին հերթին Լիոնի մարզչին, Լիոնի խաղացողներն:
Սաղ հեչ, կարևորը ավանդույթնեը պահպանվեն6 տարի
Barcamaniac (11.03.2010), h.s. (11.03.2010), Sagittarius (11.03.2010), Yellow Raven (11.03.2010)
իրանք միշտ էլ իրանց ուզածին հասել են, այսինքն՝ ռեկլամներից և բուքմեյքերներից շահույթներ ստանալը,,, հենց ցավն էլ դա է, որ այսօր խաղադաշտի ֆուտբոլը չնչին դեր է խաղում, Ռեալի համար ավելի շահավետ է, որ էտ աստղերը դուրս գան դաշտ և ոչինչ չանեն, քան քիչ հայտնի ինչ-որ ֆուտբոլիստ դուրս գա դաշտ ու տաս անգամ ավելի արձյունավետ խաղա..... սա լավ բիզնես է, լավ մենեջմենթ, լավ պրոմոշն, լավ մարկեթինգ, բայց հաստատ ոչ լավ ֆուտբոլ.....
Ֆիգու, Զիդան, Ռոնալդո, Կանավարո, Նիստեռլոյ, Օուեն, Կակա, Ռոբեն, Ռոնալդու,,, և այլն, և այլն, և այլն,,,, իրանցից ո՞վ է կայացել Ռեալում?????????????
Փաստորեն Ռեալը չդավաճանեց իր սկզբունքներին, ու ստացվեց, որ ես գերագնահատեցի նրան![]()
Փաստորեն Կրոյֆը հերթական անգամ չսխալվեց՝ ասելով, սր Սևիլիայի հետ խաղում Ռեալի արագացումն անխուսափելիորեն կազդի Լիոնի հետ խաղի ելք վրա: Ռեալի դուրս մնալը ես համարում եմ մարզչական սխալի արդյունք, որովհետև թիմային պոտենցյալով անխոս Ռեալը գերազանցում ա Լիոնին: Բայց Լիոնը կարողացավ իր մեջ գտնել ուժեր, մոբիլիզացնել դրանք ու հասնել արդյունքի, իսկ Ռեալում, ընդհակառակը, մարզչի անհեռատեսության արդյունքում եղած ուժերն էլ թույլացվեցին ու...
Հ.Գ. Չէի ասի, որ տխուր եմ, բայց ամեն դեպքում կուզեի այս տարի Ռեալին ավելի շատ տեսնել ՉԼ-ում:
Վերջին խմբագրող՝ Լեո: 11.03.2010, 07:56:
Yellow Raven (11.03.2010)
Որպես Բարսայի ֆան ուրախ եմ արդյունքի համարԱռաջին խաղակեսը աչքի տակով եմ տեսել, բայց մեկնաբանից իմացա, որ Լիոնը սկզբում շատ վատա խաղացել: Այ երկրորդ խաղակեսից նայեցի ու իսկական հաճույք ստացա(մանավանդ երբ որ Պյանիչը գոլ խփեց):
Ես էլ եի լրիվ սենց մտածում:
Լեո ջան էս վերջերս հեչ քո նման չես![]()
Լեոն կամաց-կամաց իմ մոտ ասոցացվում է Ռեալի հետ![]()
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
Նորմալ ա, Լեոն մանրից հետ ա գալիս հին վիճակին: Վալենսիային կրելուց հետո երևի արդեն ինքն էլ կմոռանա իրա ասածների մասին, ու ճիշտ կանի:
Պելլեգրինին վատ մարզիչ չի, մի մոռացեք, թե Վիլյառեալում չողած տեղից ինչ թիմ էր սարքել, բայց կոնկրետ էս խաղում Կլոդ Պյուելը 3 տակ ծալեց Պելլեգրինիին
Զգացվում էր, որ Ռեալի ֆուտբոլիստները շատ էին աշխատում, բայց էս դիմակայությունում Լիոնը շատ ավելի արժանի էր հաջորդ փուլ դուրս գալուն,քան Ռեալը![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
PetrAni (11.03.2010), Ungrateful (11.03.2010), VisTolog (12.03.2010), Ներսես_AM (11.03.2010)
www.RealMadrid.am կայքում հարցում կա, թե ով է ամենից շատ մեղավոր ՉԼ-ում պարտվելուն:
Ես պատասխանեցի Ֆլորենտինո Պերես... Ու զարմացա արդյունքների վրա որ շատ քչերն էին ինձ հետ համաձայն.... Մի՞թե ակնհայտ չի...... Նրա մեղավորությունը չի որ շեշտ է դրվում ավելի շատ արտաքին կոմերցիայի, ֆուտբոլիստների անունների վրա, քան թե ֆուտբոլի ու ֆուտբոլիստների՝ որպես մարզիկներ: Եվ վերջապես ես շաաաաաատ վաղուց էի ասում որ Պելեգրինին Ռեալի հետ չի կարենալու աշխատի, իսկ Պերեսի փողերը միայն անվանի ֆուտբոլիստների համարա..... Եթե Վիլյառեալ լավ ղեկավարում էր չի նշանակում Ռեալ պտի ղեկավարի, դրանք տարբեր բաներ են....
նենց որ ամենինչի մեղավորը ձեր շատ սիրելի մաքուր բիզնեսմեն Ֆլորենտինո Պերեսն է.... Որը հիմա էլ թքած ունի, ըստ իս, տիտղոսների, մրցանակների ու ընդհանրապես մարզական նվաճումների վրա... կարևորը այդ ֆուտբոլիստները համարվեն Ռեալի խաղացողներ որ լիքը հիմար մարդ աշխարհի որևէ ծայրում, ասենք, Ռոնալդոյի մայկա առնի ու եկամուտը գա Մադրիդ![]()
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
Farfalla (12.03.2010), Sagittarius (12.03.2010)
Բայց ինչ սխալների մասին կարելի է խոսել, Ռեալը համ պետք է պաշտպանվեր և միաժամանակ գոլ խփեր, շատ դժվար խնդիր կար ցանկացած գնով գոլ չուտել, մարզիչը ինչ անի որ Իգուայինի նման «բարձրակարգ» խաղացողը կանգնում ա բաց գոլերի դիմացը ու հայդա շտանգա,Իգուայինը լավ հնարավորություններ շատ ունեցավ բայց չոգտագործեց:
Իսկ ինձ զարմացրեց, որ ֆուտբոլիստներ տարբերակի օգտին քվեարկողներն էին շատ
Բիզնեսմենի նպատակը առավելագույն շահույթ ստանալն ա, իսկ միայն անվանի ֆուտբոլիստներ բերելը հաջողություն չի խոստանում, որովհետև անհրաժեշտ են հաղթանակներ, ինչի շնորհիվ էլ պիտի երկրպագուների բանակը մեծանա՝ ապահովելեվ ավելու ու ավելի մեծ եկամուտներ: Պերեսը կարելի է ասել, որ ֆուտբոլիստների հարցում իր գործը կատարել է. ձեռք է բերել բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնցով մարզիչը պետք է թիմ կառուցեր, այ մարզչի հարցում սխալվել ա: Թե չէ պետք է ասես, որ երեկ վա՞տ խաղացին ֆուտբոլիստները:
Մի սխալի մասին նշեմ. թող Իգուայինին փոխարիներ, ոչ թե Կակային, որը ոչ թե լավ, այլ շատ լավ էր խաղում:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Եթե Ռաուլի փոխարեն նորմալ հարձակվող լիներ կասեի ճիշտ ա արել, բայց ուներ միայն Ռաուլ հույսը դրեց նրա վրա, այսինքն ինչ փորձեց անել, Կական ավելի շատ պաս տվողա, իսկ Ռաուլը մաքուր հարձակվող ինչպես նաև Իգուայինը, եթե Իգուայինին հաներ կստացվեր, որ հարձակվողը փոխեց հարձակվողով իսկ նա հակառակը մեկ մաքուր հարձակվող ավելացրեց և հետո դա կատարվել է 75 երորդ րոպեին, իսկ մինչ այդ Ռեալը ռեալ շանսեր չոգտագործեց:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ