Ռեալը դա բիզնես է, ապարատ, որի միջոցով մեծ գումարներ են աշխատում:
Ռեալը դա բիզնես է, ապարատ, որի միջոցով մեծ գումարներ են աշխատում:
ամեն ինչ հարաբերական է...
Հովսեփ, դե ես այսօր քեզ արդեն ասեցի ինչն է պատճառը այդ ամենի ՝ մարզիչը...քանի որ Դել Բոսկեից հետո մենք մարզիչ կարելի է ասել չունեինք, ակսինքն մի մարդ, ով կկարողանար հավաքել այդ բոլոր տաղանդավորներին ու մի ամբողջություն ստեղծել: Դել Բոսկեի ու Մակելելեի հեռանալով էլ սկսվեց այս ամենը: Իսկ դրանից առաջ Ռեալը փայլում էր : և եթե մենք անած մրցաշրջանը ավարտեցինք 2-րդ տեղում, ապա դա մաիյն հենց այդ ձեր ասած ֆուտբոլիստների և նրանց տաղանդի շնորհիվ էր...ձեր կարծիքով հե՞շտ է մի խաղաշրջանի ընթացքում 3-4 մարզիչ փոխելը...մեկը գալիս է, մինչև փորձում է հավաքել ու մի բան անել , արդեն գնում է...մի խոսքով,
նման արտահայտություններ անելուց առաջ մի լավ մտածեք, ու մի քիչ էլ հարգանք ունեցեք մյուս երկրպագուների նկատմամբ...Ռեալը արդեն սկսել էր տուֆտել՝ այսինքն հեչ լավ չէր խաղում,
ինչպիսի՜ խոսքեր...ո՞րտեղ ես կարդացել...որպես լրագրող ասեմ, որ նման արտահայտություններ սիրում են հատկապես անգլիական էժանագին թերթերն անել...Ռեալը դա բիզնես է, ապարատ, որի միջոցով մեծ գումարներ են աշխատում:
ներեղություն, չէի ուզում վիրավորել որևէ մեկին, պարզապես շատ եմ բարկանում նման անպատասխանատու բառերի վրա...
Էս էլ կյանքում Ռեալի մասին վատ չեմ արտահայտվի, որովհետև Կիկին լրագրող է ու ես իմ համեստ բառապաշարով չեմ կարող իրա հետ մրցել, իսկ ինչ վերաբերում է «Ռեալը արդեն սկսել էր տուֆտել՝ այսինքն հեչ լավ չէր խաղում» արտահայտությանը, ապա ասեմ, որ մի՞թե սխալ բան եմ ասել:2003-2004 առաջնությունում Ռեալը լա՞վ է խաղացել:
Ժողովուրդ ջան, ես այս թեման բացելուց ընդհանրապես նպատակ չունեի այսպիսի
տհաճ վիճաբանությունների առիթ հանդիսանալ, պետք չէ իրար վիրավորել կամ վիրավորվել իրարից , ավելի լավ է այս թեմայում գրառումներ անեն նրանք, ովքեր
Ռեալի երկրպագու են Ե՛ւ նրանք, ովքեր բացի քննադատելուց ու հայհոյելուց (քանի որ դա շատ հեշտ է Ռեալի պարագայում) նաև ինչ-որ լուծումներ են տեսնում ու սեփական կարծիքներ ունեն հիմիկվա Ռեալի վիճակը բարելավելու ուղղությամբ:
Եկեք փորձենք
հավաքենք մեր այդ կարծիքները փոխանակ քննադատելու և մի եզրահանգման գանք, այդ դեպքում այդ եզրահանգումը արդեն կտանենք ավելի առաջ որպեսզի հասնի Ռեալի ղեկավարությանը և հատկապես Իսպանիայի երկրպագուներին ու մամուլին:
Մի օրինակ բերեմ, իմ ընկերներից մեկը լինելով Մանչեստրի երկրպագու հասավ այն բանի որ Անգլիայի Մանչեստրցիների միտքը գցեց՝ անգլիայի փողոցներով բողոքի միտինգ կազմակերպել ի դեմս մարզիչ ֆերգյուսոնին իր պաշտոնից հանելու!
Հուսով եմ դժվար բան չեմ առաջարկում
Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար...
Այս աշխարհում և ո'չ մի բան միտք չունի...
Վահան Տերյան
Կներեք ինձ էդ դեպքում, ես այս թեմայում անելիք չունեմ, միայն կարող եմ ցանկանալ, որ ձեր սիրելի թիմի գործերը լավանան ու Ռեալը իր նախկին խաղը վերագտնի, ինչից էլ բնականաբար կշահի համաշխարհային ֆուտբոլը…
Մերսի ցանկությունների համար Հովսեփ ջանՀովսեփ-ի խոսքերից
Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար...
Այս աշխարհում և ո'չ մի բան միտք չունի...
Վահան Տերյան
Հովսեփ, ի՞նչ կապ ունեն այստեղ լրագրողն ու բառապաշարը, չեմ հասկանում... ես պարզապես երկրպագու եմ...Հովսեփ-ի խոսքերից
իսկ ինչ վերաբերվում է այդ արտահայտությանը , ապա ասեմ, որ լավ չխաղալը չի նշանակում "տուֆտել" ...
մեկ էլ, ես միշտ ուրախ եմ քեզ տեսնել և այստեղ, և բոլոր թեմաներում... ես պարզապես պատասխանել էի քեզ : եթե ինչ որ բան սխալ եմ գրել, ասա, ու փորձի ապացուցել:
Այ հենց այստեղ է, որ ես անզոր եմ… Մաֆիա խաղալուց էլ նկատած կլինես, որ ես ինձ ու իմ կարծիքը դժվարությամբ եմ պաշտպանում: Եթե լրագրող ես, ուրեմն գոնե Հայոց Լեզվին լավ ես տիրապետում, հետևաբար մտքերդ ինձնից լավ ես շարադրում ու բանավիճելիս էլ ինձ կհաղթես… դրա համար էլ գերադասում եմ լռել… Ես էլ եմ ուրախ քեզ տեսել ամեն տեղ, իսկ ինչ վերաբերում է քո գրածի մեջ սխալներին, ապա ես ոչ թե սխալներ եմ տեսնում ,այլ մեր կարծիքները չեն համընկնում: Տուֆտել բառը երևի տարբեր կերպ ենք ընկալում, իսկ թե մեզնից ո՞վ է ավելի ճիշտ ընկալում՝ չգիտեմ: Ես պարզապես օգտվում եմ ազատ արտահայտվելու իմ իրավունքից…
Հ.Գ.
Կարծում եմ մեր բանավեճը Ռեալի ու հատկապես Բեքհեմի մասին այսքանով կավարտվի… եթե էլի հարցեր կան, կարծում եմ օֆֆթոպ չանելու համար կարելի ե պմ օգտագործել…
ես էլ եմ զգում, որ թեմաից շեղվում ենք, այնուամենայնիվ կգրեմ վերջին խոսքս, որ քեզ պարզ լինեն որոշ բաներ:
Հովսեփ ջան, նախ ասեմ, որ հայոց լեզվին վատ չեմ տիրապետում, բայց մտքերս ես ռուսերեն եմ շարադրում ու ռուսերեն էլ հիմնականում կարողանում եմ մտքերս արտահայտել, ու աշխատանքի տեղն էլ ռուսերեն էի գրում նորությունները, բայց էս պահին չեմ աշխատում ու քեզ հետ բանավեճի մեջ չեմ մտել ու չեմ էլ ուզում...
բնականաբար, ես չեմ գտնում որ մեր կարծիքները պետք է համընկնեն, այլապես մենք մի ակումբի երկրպագուներ կլինեինք երևի, իսկ ազատ արտահայտվել քեզ ոչ մեկը չի խանգարում, ես էլ եմ իմ կարծիքն արտահայտում , բայց աշխատում եմ զգույշ լինել, քանի որ չեմ ուզում վիրավորել ոչ մեկին...ես դա էի միայն ուզում ասել...
իսկ տուֆտել բառը ես չեմ պատկերացնում ինչպես կարելի է տարբեր կերպ հասկանալ...և ֆուտբոլին այն իմ կարծիքով բոլորովին մոտ բառ չի...
ինչևէ, որպեսզի պոստս շատ հեռու չգնա Ռեալ Մադրիդ թեմայից, ասեմ որ մեր "խելոք" Կապելլոն մի տրանսֆեր էլ իրականացրեց , ավելի ճիշտ փոխանակում . Բապտիստան փոփարինվեց Ռեեսի հետ...
խելագարվել կարելի է...
Կապելլոն ամենախելոք մարզիչնեից մեկն ա: Իմ տեսած ամենալավ մարզիչն ա ռեալի, չնայած ոնց կմարզի ռեալը, չեմ կարա ասեմ, հույս ունեմ՝ վատ: Ռեալը էս տարի էլ երևի Իսպանիայի չեմպիոն չի դառնա, ոչ էլ Բարսան կդառնա:
Որ Ռոնալդոն էլ չի խաղում ռեալում, էդ ռեալի համար մեծ պլյուս ա, բայց որ էն հոլանդացին ա խաղում Ռոնալդոյի տեղը, էդ Ռեալի համար մինուս ա: Իսկ ռեալի ամենալավ ձեռքբերումը Կանավառոն ա, վերջապես Հիերոյին փոխարինող հայտնվեց:
թույլ տեղիս կպար Մրրիկ ջան...Մրրիկ-ի խոսքերից
Իսկ Կանավառոյի համար համաձայն եմ, միակ ձեռքբերումն էր, Դիռայի հետ միասին, որ իմ սրտով էր :
Եթե ճիշտը խոսենք հիմա Ռուդ Վան Նիստելռոյը ավելի լավ է խաղում քն Ռոնալդոն, Մենակ անվան համար չէին կարող Ռոնալդոյին խաղացնեին:kiki-ի խոսքերից
Կյանքը կենաց մահու կռիվ է: Ամեն մարդ պայքարում է այդ կռվում հաղթելու համար....
ես չեմ ասում որ Ռոնալդոն հիանալի է խաղում ու անվան համար պետք է խաղացնեին: իմիջիայլոց, եթե ուզում ես իմ կարծիքն իմանալ , իմ կարծիքով Ռոնալդոն շատ երկար մնաց Ռեալում, պետք է վաղուց գնար, կամ ընդհանրապես չգար : Էդ դեպքում մենք Մորիենտեսի նման խաղացողի չէինք կորցնի...
ինչ վերաբերում է ՌՎՆ-ին, իմ կարծիքով այս պատուհանի ամենաանիմաստ ձեռքբերումն էր...միայն թե չհարցնես ինչու....
ՌՎՆ-ի համար չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա, բայց Ռոնալդոյի պահով համաձայն չեմ: Ռոնալդոն եղել է, կա ու կլինի (հազիվ մի տարի) այն ֆուտբոլիստներից որը ցանկացածkiki-ի խոսքերից
թմի համար կարող է մեծ ձեռքբերում համարվել:
Շատ մի՛ տխրիր, շատ մի՛ խնդար...
Այս աշխարհում և ո'չ մի բան միտք չունի...
Վահան Տերյան
Համբիկ ջան սխալվում ես, մի երկու տարի առաջ կարող է աշխարհի ամենալավ հարջակվողն էր, բայց հիմա ընդհանրապես չի խաղում, սպասում է գոլերի մոտ, որ գնդակ տան գոլ խփի, այդպես հո չի լինի:
Իսկ Բապտիստային փոխել Ռեյեսի հետ երևի թե պետք չէր…
Կյանքը կենաց մահու կռիվ է: Ամեն մարդ պայքարում է այդ կռվում հաղթելու համար....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ