Սելավի-ի խոսքերից
Չամիջ ջան մի գուցե մարդիկ ինչ որ մի ուսմունքի անունը դնում են յոգա, մեկի անունը բուդիզմ, երրորդինը քրիստոնեություն, և մեկը այդ աստրալ ճանապարհորդությանը ասումա հենց այդպես, երրորդը ասումա հոգու մեջ էի մտել և տեսիլքներ տեսա՝ ինձ համար այդ բոլոր անունները լոկ անուններ են, որպեսզի մարդը կողմնորոշվի թե որ արկղի հետևորդ է, ինձ համար կա հոգևոր կյանք և այդ կյանքը ոչ մի անուն չունի, ես կարիք չունեմ ծանոթանալու յոգա կոչվող ուսմունքին, որպեսզի իմանամ ինչ է երրորդ աչքը, կամ աստրալ ճանապարհորդությունը, ի դեպ մարդը ունի երկու աստրալ մարմին, մեկը բարձրադիր աստրալը, միուսը ներքին աստրալը որոնք իրարից տարբեր են, բայց երկուսն էլ կարևոր:
Սելավի ջան, բայց դու էլ էս գրքեր կարդում և քո գիտելիքը ստանում էս մի ինչ որ աղբյուրից, ասենք որ չես ուզում անուն կպցնես այդ աղբյուրին, թող լինի , ինչպես դու էս ասում ««արկղ»», այո շատերն էն անուն, կամ պիտակ կպցնում իրենց վրա, տարբերվելու համար, և սկսում փիլիսոփայել, էս-ը էն-ը...
Շատ հետաքրքիր է հայկական մտայնությունը մեր Հայերիս մոտ, եթե մեկը հետաքրքրվում է մի ուսմունքով, մի կրոնով, կամ մի այլ բանով, մյուսները ըսկսում են մի ինչ որ մեկնություն տալ, մեծ մասսամբ ցածրացնելով դիմացինի մտայնությունը, կամ իմացածը և փորձելով բացարձակացնել իր իմացած ««իրականությունը»» անվանելով տարբեր անուններով, շատ դեպքերում սխալ հանել (խոսքս քեզ չի վերաբերվում)...
Եթե մի բանի անունը ջուր է, ուրեմն պետք է ասենք ջուր, քո հոգևոր կյանքը որ դու ներկայացնում էս դա հենց յոգա է և յոգայի տարբեր ձևեր կան ու ունեն տարբեր անուններ... պարզապես ամեն յագա ունի իր կատարելու ձևը և իր կարողությունները, և ամեն անհատ ընտրում է իրեն համապատասխն ձևը, նայած ինքը ինչ սպասելիքներ ունի դրանից...
Ինչ վերաբերվումա կարմայի օրենքին այո մարդը հազարավոր տարիներ երկիր է եկել իր վաստակած կարմայով և այդ էներգետիկ կնիքը դաջված էր իր ԴՆԹ-ի մեջ որն էլ ուղեկցում էր մարդուն իր կյանքում:
Մի քանի գրառում առաջ ես գրեցի որ այլևս հնարավոր չէ գուշակել մարդու ապագան, քանզի ամեն մարդ իր վաղվա օրը պատրաստում է այսօր, դա նշանակում էր, որ այդ կարման հին էներգիայի ատրիբուտ էր, որը պարտադիր պիտի ուղեկցեր մարդուն, հիմա նոր էներգիան այդ հասկացողությանը արխիվ է ուղարկում, քանզի դա այլևս չի գործելու:
Այս ամենի հիմքը Վեդաներն են, եթե խոսում ես կարմայի, աստրալի և հոգևորի մասին ուրեմն ծանոթ կլինես Վեդաներին... առաջի մասի հետ համամիտ եմ, բայց մյուս մասը շատ տարորինակ է,
«« հիմա նոր էներգիան այդ հասկացողությանը արխիվ է ուղարկում, քանզի դա այլևս չի գործելու:»»
Ին՞չ նոր էնէրգյա, ին՞չ արխիվ, ուզում էս ասել, որ կարման գնում է արխիվ և չի գործելու՞
ին՞չ հիմքեր ունի այս քո ասածը, կարմա նշանակում է գործողություն, իսկ գործողությունը կատարվում է էակի կողմից և ըստ ֆիզիկայի օրենքի, նաև բնության օրենքի ամեն գործողություն ունի իր հակազդեցությունը, լավ կամ վատ: Իսկ այդ քո ասածը որը արխիվում է մի օր անպայման կգործի, ամեն օր մարդկանց հետ մի անսպասելի երևույթ է տեղի ունենում, նորից լավ կամ վատ, ին՞չ է քեզ թվում, պատահականություն՞ թե կարման է գործում...
Եթե քեզ ճիշտ եմ հասկացել, այդ քո ասած արխիվը, դա կարմայի վառելն է, այսինքը, եթե մարդ փոխում է իր կյանքը, դարձնելով այդ Հոգևոր ապա մարդ կամաց կամաց մազատվում է դրանից առանց ստանալու դրանց պտուղները...
Ես կարող եմ շատ մանրամասը նկարագրել թե ինչու էին մարդիկ աշխարհ գալիս որոշակի էներգետիկ ռեսուրսներով և ապա 7 տարեկանից հետո սկսում էր գործել կարմայի օրենքը և ինչպես էր այդ հրաշալի երևույթը օգնում մարդկության զարգացմանը, սակայն նպատակահարմար չեմ գտնում ծավալվելու այդ թեմայով քանզի այլևս դա պետք չէ մարդկությանը, դրանք հին էներգետիկ աշխարհին պատկանող ատրիբուտներ էին, վկան այսօրվա Ինդիգո, և Բյուրեղյա երեխաներն են որոնց ԴՆԹ-ն փոփոխված է և ամբողջովին ազատ են այդ կարմայի գործող կանոններից:
Սելավի ջան ես չգիտեմ թե որտեղից էս վերցրել այս քո գիտելիքները, բայց այս բոլորը վետաներից է, բայց վերջնը հաստատ սպեկուլյացիա է,
վկան այսօրվա Ինդիգո, և Բյուրեղյա երեխաներն են որոնց ԴՆԹ-ն փոփոխված է և ամբողջովին ազատ են այդ կարմայի գործող կանոններից:
Էջանիշներ