[quote=յոգի;1705994]Նիրվանան այն վիճակն է, երբ չկա հարաբերականություն և պայմանականություն և փոփոխականություն, կարծես մի պահ ժամանակը կանգ է առել, և այդ ակնթարթում համակարգն ու իր մեջ տարրերը ունենում են իրենց անփոփոխ, կայուն, բացարձակ էությունը, վիճակը, այսինքն` այնպիսին, ինչպիսին որ իրականում, ազատ, անկախ ամեն մնացածից կան... գուցե զրոյական և չեզոք վիճակի նման է դա... երբ էներգիան չի անցնում մի վիճակից մյուսին, այլ մնում է իրեն հատուկ` նիրվանայի, "ճշմարիտ" կամ "իրական", ազատ, կատարյալ վիճակում...Ինչ՞պես էս պատկերացնում Նիրվանան, այդ բացարձակ Ճշմարտությունը...
Էջանիշներ