Որքանով ես եմ տեղյակ, մարդը տիեզերքից առանձին չէ, այլ նրա մի մասնիկն է, որի համար Բուդդան չէր ասում, թե մարդը հոգևոր բարձրագույն էակ է և չէր ընդունում անձի կամ անհատի գաղափարը, և քանի որ մարդը տիեզերք կոչվող համակարգի մի մասնիկն է, ապա նա էլ համակարգի Նիրվանայի վիճակում կունենա այդ վիճակը /կատարյալ, վերջնական/, և նախորդ իմ գրածը անանձնականին չի միայն վերաբերում,
Այո, ընդհանրապես համակարգի զարգացման համար շարժիչ ուժը դա կարման է, այսինքն` մտադրված /ցանկալի/, նպատակային գործողությունները, որոնք առաջանում են զգացողության, ազդեցության արդյունքում, որն էլ իր հերթին ստացվում է շփման արդյունքում...նիրվանայի վիճակի հասնելու համար անհրաժեշտ է վերացնել այդ կարման` մտադրված գործողությունները իհարկե իրենց պատճառների վերացման միջոցով...
Էջանիշներ