[quote=Narinfinity;1706260]
Մեջբերում յոգի-ի խոսքերից Նայել գրառումը

Նիրվանան այն վիճակն է, երբ չկա հարաբերականություն և պայմանականություն և փոփոխականություն, կարծես մի պահ ժամանակը կանգ է առել, և այդ ակնթարթում համակարգն ու իր մեջ տարրերը ունենում են իրենց անփոփոխ, կայուն, բացարձակ էությունը, վիճակը, այսինքն` այնպիսին, ինչպիսին որ իրականում, ազատ, անկախ ամեն մնացածից կան... գուցե զրոյական և չեզոք վիճակի նման է դա... երբ էներգիան չի անցնում մի վիճակից մյուսին, այլ մնում է իրեն հատուկ` նիրվանայի, "ճշմարիտ" կամ "իրական", ազատ, կատարյալ վիճակում...
Այս քո ասածը Բրահմաջյոտին է, Նիրվանայի անանձնական վիճակը, որտըղ Էակը ընկնելով հենց դա է տեղի ունենում, թվում է թէ մարդ կորցրել է իր ինքնությունը և քո ասածները...
Բայց այդ վիճակը ժամանակավոր վիճակ է, որովհետև Էակը, կամ ԵՍ-ը երբեք չի դաթարում ցանկանալուց, Էակի անբաժան մասնիկը դա վայելքն է, ցանկանալն է, սիրելն է և սիրվելն է, ցանկացած վիճակում այս ամենը առկա է Էակի կամ հոգու մեջ, այդ պատճառով քո ասածը չի համապատասխանում Անձնական Նիրվանային այլ դա անանձնականություն է...
Բուդդայի փիլիսոփայությունը նախատեսված է հատկապես անհավատների և աթեիստների համար, որոնք կարող են անուղակի ձևով հասնել Նիրվանայի, որի հիմքը Դա Աստծո Գերագույն Անհատականությունն է, Ե Բուդդհան հատուկ չի խոսել Աստծո մասին, լինելով գթասիրտ անհավատների համար Նա այդպիսի փիլիսոփայություն է տվել...
Իրական Նիրվանան Դա Հոգևոր Բարձրագույն վիճակն է , երբ մարդ գտնում է իր կապը Գերագույնի հետ...