Յոգի ջան ես իրականում չգիտեմ այդ քո արտահայտած «դժվար» բառերի իմաստը:
Սակայն մեր առօրյա խոսքերով եթե ասեմ, այդ Գերագույն Աստվածը որ ասում էս, դա ամբողջ տեսանելի և անտեսանելի աշխարհների միասնականության գիտակցություննա:
Երբ դու աշխարհ էս գալիս ֆիզիկական մարմին էս հագնում, դու հենց այդ Գերագույնից էս պոկվում, սակայն Ձեր միջև անտեսանելի և ուղեղին դեռ չհասանելի բազմաթիվ կապերով դու կապնված էս քո ՏԱՆ հետ, դու երբեք՝ անգամ կես վարկիան մենակ չէս լինում այստեղ, քեզ այստեղ ուղեկցում են մի քանի հրեշտակներ:
Դու ինքդ էս քո բարձրագույն ԵՍ-ի հետ որոշում թե Ձեզ ինչպիսի փորձ է պետք, և ապա որոշում էս թե որտեղ գնաս այդ փորձը ձեռք բերելու համար: Նախորոք պլանավորելով բոլոր դրվագները և դիպվածքները:
Քո բարձրագույն ԵՍ-ից միայն դու չես որ առանձնանում էս, որպեսզի փորձ ձեռք բերես, այլ կան նաև մի քանի կտորներ ևս, որոնք էլ ուրիշ աշխարհներում են փորձ ձեռք բերում:
Շատ քիչ է լինում որ նույն բարձրագույն ԵՍ-ի երկու կտորներ նույն աշխարհում ապրեն, հակառակ դեպքում նրանք մագնիսի նման ձգվում են իրար և վայելում կատարելություն և դա խանգարում է, որպեսզի այդ կտորները համապատասխան փորձ կուտակեն:
Երբ կկարողանաս քո աստրալ մարմնով շրջագայես, շատ ավելի բաներ պարզ կլինի քեզ: Թեկուզ հենց այն, թե ինչու ենք ուզում զանազան փորձեր ձեռք բերել:
Հիմա ես չգիտեմ սա Բուդայականա, թե էլի ինչ որ ուրիշ անվանումներ ունի, բայց ես ինքս սրան ճշմարտություն եմ անվանում, քանզի իմ սիրտն է այս ամենը ինձ սովորացրել:
Որպեսզի գրածս պարզ լինի նայի կյանքի ծաղիկ կոչվող պատկերին որոնք բազմաթիվ շրջանակներ են իրար հետ շաղկապված: Սա խորհրդանշում է մեկ ամբողջությունը որին անվանում են Գերագուրն Աստված, կամ էլ կարողա տարբեր մարդիկ տարբեր անվանումներ տան, դա այդքան էլ էական չէ, իսկ այդ բազմաթիվ փոքրիկ շրջանականերն էլ դրանք բարձրագույն ԵՍ-րն են, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են մի քանի կտորների, որից մեկն էլ դու էս:
Այս պատկերը հանդիպում է ողջ տիեզերքում, ինչպես նաև մեր աշխարհի ցանկացած քաղաքակրթությունում, սակայն քչերը գիտեն թե դա ինչ է նշանակում:
Էջանիշներ