User Tag List

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 243 հատից

Թեմա: Ռոմա / AS Roma

  1. #1
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Ռոմա / AS Roma

    20-րդ դարի սկզբում Հռոմում կային մի քանի ֆուտբոլային թիմեր. “Լացիո” (հիմնադրվել է 1900-ին), “Ռոման” (1903), “Ֆորտիտուդո” (1908), “Պրո Ռոմա” (1912), “Ալբա”, “Աուդաչե”: Սակայն թիմերի մեծ մասը թույլ էր և աղքատ: Նրանք տարիների ընթացքում միավորվում էին: 1926-ին Ալբայի և Աուդաչեի միավորումից առաջացավ Ալբա-Աուդաչե Ռոման, նույն թվականին, Ֆորտիտուդոյի և Պրո Ռոմայի միավորումից` Ֆորտիտուդո Պրո Ռոման: 1 տարի անց վերջին երկուսը միավորվեցին Ռոմանի հետ և առաջացավ Ռոման: Ակումբի հիմնադրման ամսաթիվը համարվում է հուլիսի 22-ը: 1929 թվականին մեկնարկեց Սերիա Ա-ն: Ռոման մասնակցողների թվում էր: Կարմրադեղինները առաջին 7 մրցաշրջանում հիանալի հանդես եկան. վատագույն արդյունքը եղավ 6-րդ տեղը, 2 անգամ թիմը դարձավ փոխչեմպիոն, մեկ անգամ գրավեց 3-րդ տեղը: 1930-31 մրցաշրջանում Ռուդոլֆո Վոլկը խփեց 29 գնդակ: Այդ ընթացքում մայրաքաղաքային մյուս թիմը` Լացիոն, 5-րդ տեղից վեր չէր բարձրանում: Արագորեն “Ռոման” երկրպագուների մեծ բանակ հավաքեց: “Ռոմա” էին երկրպագում միջին խավի հռոմեացիները, իսկ “Լացիո”` քաղաքի բարձր խավը: 1940-41 մրցաշրջանը “Ռոմայի” համար դարձավ չեմպիոնական: 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ վերսկսվեց 1943 թ. ընդհատված առաջնությունը, մի քանի տարի թիմին հետապնդում էին անհաջողությունները: 1950-51 մրցաշրջանի արդյունքներով “Ռոման” հրաժեշտ տվեց ուժեղագույնների խմբին: Սակայն մեկ տարվա ընթացքում թիմը վերադարձավ “Ա Սերիա” և սկսեց վերելք ապրել: 1960-61 մրցաշրջանում “Ռոման” հաղթեց ՈւԵՖԱ-յի (այդ ժամանակ` տոնավաճառների) գավաթում: Պեդրո Մանֆրեդինին 8 խաղում խփեց 12 գնդակ: 60-ականների ընթացքում թիմը 2 անգամ նվաճեց Իտալիայի գավաթը: Իսկական վերելքը սկսվեց 70-ականների վերջում: 1979/80, 1980/81 մրցաշրջաններում թիմը նվաճեց Իտալիայի գավաթը, 1982/83 մրցաշրջանում` Սկուդետտոն, 1983/84-ին և 1985/86-ին “Ռոման” դարձյալ հաղթեց գավաթում: 1984-ին “կարմրադեղինները” քիչ էր մնում հաղթեին Չեմպիոնների Լիգայում, սակայն եզրափակիչում “Լիվերպուլին” զիջեցին 11-մետրանոցներով: Թիմում փայլում էին Պրուցցոն, Ֆալկաոն, Կոնտին, Անչելոտտին և այլոք: 90-ականները նշանավորվեցին միայն մեկ գավաթով, որը թիմը նվաճեց 1990/91 մրցաշրջանում: Իրենց կարիերայի լավագույն տարիներն էին անցկացնում Կաֆուն, Ալդաիրը, Դի Բիաջոն և իհարկե, Տոտտին: Չնայած դրան` “Ռոման” 10 տարի ոչ մի տիտղոս չէր նվաճում: Թիմը գլխավորեց Ֆաբիո Կապելլոն (1999): 2000/2001 մրցաշրջանում “Ֆիորենտինայից” եկավ Գաբրիել Բատիստուտան: Թիմը 3-րդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը: Նույն թվականին թիմը առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը: Հաջորդ մրցաշրջանում “Ռոման” գրավեց 2-րդ տեղը: 2002/03 մրցաշրջանը կարելի էր ձախողված համարել: Առաջին 3 խաղերում “Ռոման” պարտվեց “Բոլոնիային”, “Մոդենային” և “Ռեալին”: Հետագայում էլ թիմը շարունակում էր միավորներ կորցնել կարևոր խաղերում: Եղան խաղեր, որոնցում “Ռոման” փայլեց. օրինակ` “Սանտիագո Բեռնաբեու” մարզադաշտում արքայական թիմի նկատմամբ տարած հաղթանակը (մինչ այդ, թիմը 40 տարի չէր կարողանում Իսպանիայում հաղթել), “Մեստալիայում” “Վալենսիայի” նկատմամբ տարած 0-3 հաշվով հաղթանակը, հաղթանակը Միլանի նկատմամբ 2-1 հաշվով, սակայն ընդհանուր առմամբ “Ռոման” վատ հանդես եկավ: Առաջնությունում թիմը գրավեց 8-րդ տեղը: Չեմպիոնների լիգայում թիմը կարող էր ¼ եզրափակիչ դուրս գալ, սակայն վճռորոշ խաղում, ունենալով “Այաքսի” դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ, չկարողացավ ձեռք բերել ցանկալի 3 միավորները, որոնք, ինչպես խաղի վերջում պարզվեց, դարձյալ չէին փրկի թիմին, քանի որ “Վալենսիան” հաղթել էր “Արսենալին”, զրոյի հավասարեցնելով “Ռոմայի”` հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները: Գավաթի խաղարկությունում թիմը կարծես հաջող էր հանդես գալիս, բայց եզրափակիչում 1-4 հաշվով “Օլիմպիկոյում” “Միլանին” զիջելուց հետո թիմը գործնականում զրկվեց գավաթից (Միլանում խաղն ավարտվեց 2-2 հաշվով): Բատիստուտան, որը կորցրել էր արդյունավետությունը, տեղափոխվեց Ինտեր: Փոխարենը թիմում ի հայտ էր գալիս Անտոնիո Կասսանոյի տաղանդը: 2003/04 մրցաշրջանում Տոտտիի և Կասսանոյի օգնությամբ “Ռոման” դարձավ Իտալիայի փոխչեմպիոն: “Ռոման” էր, որ ամենաշատ գնդակն էր այդ մրցաշրջանում խփել “Ա Սերիայում”, և “Ռոման” էր, որ ամենաքիչ գոլն էր ընդունել սեփական դարպասը: “Ռոման” խոշոր հաշվով հաղթեց և “Ինտերին”, և “Յուվենտուսին”: Կասսանոն գնաց “Ռեալ”, Կապելլոն` “Յուվենտուս”, իր հետ տանելով Էմերսոնին ու Զեբինային: Այդ ամենը բացասաբար անդրադարձավ թիմի ելույթների վրա: Հաջորդ մրցաշրջանում “Ռոման” դարձյալ գրավեց 8-րդ տեղը առաջնությունում: Չեմպիոնների լիգայում թիմը խմբային փուլում վաստակեց ընդամենը 1 միավոր: Բոլորը հիշում են “Ռոմա”-“Դինամո Կիև” խաղում Ֆիլիպ Մեքսեսի հեռացումը առաջին կեսում, որից հետո երկրպագուները թշնամաբար տրամադրվեցին հանդիպման գլխավոր մրցավար Անդերս Ֆրիսկի նկատմամբ: Արդյունքում ընդմիջման գնացող մրցավարը տրիբունաներից կրակայրիչով հարված ստացավ դեմքին: “Ռոման” սեփական հարկի տակ մյուս 2 հանդիպումները անցկացրեց առանց հանդիսատեսի: Թիմը դարձյալ ձախողեց մրցաշրջանը: Մոնտելլան, որը լավագույն ռմբարկու դառնալու հնարավորություն ուներ, վերջին տուրերում առհասարակ գոլի հեղինակ չդարձավ: Ինչպես 2 տարի առաջ, թիմը նորից դուրս եկավ “Կոպա Իտալիայի” եզրափակիչ, բայց այս անգամ զիջեց Միլանյան մյուս թիմին` “Ինտերին”: Նույնը կրկնվեց նաև 2005/06 մրցաշրջանում: 2004/05 մրցաշրջանում “Ռոման” 4 մարզիչ գլխավորեցին. Չեզարե Պրանդելլի, Ռուդի Ֆյոլլեր, Լուիջի դել Ների, Բրունո Կոնտի, բայց ոչ ոք չէր կարողանում թիմի խաղը կարգավորել: 2005/06 մրցաշրջանը թիմը անցկացրեց Լուչիանո Սպալետտիի օրոք: Սկզբում ամեն ինչ նույն կերպ էր ընթանում: “Ռոման”, ինչպես նախորդ մրցաշրջանում, աչքի էր ընկնում իր անկայուն խաղով: 2005 թ. վերջում թիմը սկսեց կայուն խաղ ցույց տալ. 11 խաղ անընդմեջ “Ռոման” հաղթեց մրցակիցներին, “Ա Սերիայում” սահմանելով ռեկորդ: Թիմը մրցաշրջանը ավարտեց 5-րդ տեղում, սակայն, հայտնի պատճառներով, թիմը հռչակվեց Իտալիայի փոխչեմպիոն և իրավունք ստացավ մասնակցել Չեմպիոնների Լիգային: 2006/07 մրցաշրջանը “Ռոման” սկսեց անհաջողությամբ. Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունում թիմը 3-0 հաշվով հաղթում էր “Ինտերին”: Քչերն էին կասկածում, որ “Ռոման” կնվաճի իր 2-րդ Սուպերգավաթը: Սակայն, մրցակիցը մինչ հանդիպման ավարտը 3 գնդակ խփեց: Հաղթիղը որոշվելու էր լրացուցիչ ժամանակում: “Ինտերը” խփեց 4-րդ գնդակը: “Ռոման”, որը 5 տարի ոչ մի տիտղոս չէր նվաճել, զրկվեց այդ հնարավորությունից նաև այս անգամ: Ընդհանրապես, “Ինտերը” դառձավ “Ռոմայի” գլխավոր մրցակիցը և Սուպերգավաթում, և “Ա Սերիայում”, և “Կոպպա Իտալիայում”: Առաջնությունում “Ինտերը” նույնպես ուժեղ գտնվեց: Փոխարենը Գավաթի խաղարկությունում հաղթեց “Ռոման”: Եթե չհաշվենք Չեմպիոնների Լիգայի ¼ եզրափակիչում “Մանչեստր Յունայթեդից” կրած 7-1 հաշվով պարտությունը, ապա մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Չեմպիոնների Լիգայում թիմը հասավ մինչև ¼ եզրափակիչ, առաջնությունում տարավ ամենախոշոր հաշվով հաղթանակը (“Ռոմա”-“Կատանիա” 7-0) և դարձավ միակ թիմը, որը հաղթեց “Ինտերին”: Գավաթի խաղարկությունում “Ինտերը” “Ռոմայից” կրեց մրցաշրջանում իր միակ խոշոր հաշվով պարտությունը (6-2), Տոտտին 26 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու և նվաճեց ոսկե խաղակոշիկը: Այսօրվա դրությամբ “Ռոմայի” կիսապաշտպանական գիծը իտալիայում լավագույններից է, եթե ոչ լավագույնը: Սպալետտին հիանալի թիմ է ստեղծել: Հույս ունենանք, որ այս մրցաշրջանում “Ռոման” ավելի մեծ հաջողությունների խասնի:
    1952 թվականից “Ռոման” խաղում է “Ստադիո Օլիմպիկոյում” (82500): Թիմը Իտալիայում հայտնի է իր տաքարյուն երկրպագուներով, որոնք տարբեր ժամանակներում աչքի են ընկել իրենց պահվածքով: 1979 թ. առաջին անգամ իտալական ֆուտբոլի պատմության մեջ ստադիոնում մահվան դեպք գրանցվեց: Սպանվեց “Լացիոյի” երկրպագուներից մեկը` Վինչենցո Պապարելլին: Այո, մանավանդ “Լացիոյի” հետ խաղերում երկրպագուները ցույց են տալիս իրենց եռանդը: Հռոմեական դերբին ոչ միայն կատաղի պայքար է 2 ակումբների ֆուտբոլիստների միջև, այլ նաև պայքարում են 2 թիմերի երկրպագուները: "Ռոմայի" երկրպագուների անկարգությունների պատճառով 2004 թ. մարտին դադարեցվեց մայրաքաղաքային հերթական դերբին, նույն թվականի աշնանը՝ Կիևի "Դինամոյի" հետ խաղը:
    Թիմը ունի իր հիմնը (“Ռոմա, Ռոմա, Ռոմա”), որը հնչում է ամեն խաղից առաջ, իսկ հաղթանակի դեպքում խաղից հետո հնչում է նաև “Շնորհակալություն, Ռոմա” երգը:
    “Ռոմայի” ֆուտբոլիստները խաղում են կարմիր մարզաշապիկներով: Թիմի խորհրդանիշն է Հռոմուլլոսին և Հռոմոսին կերակրող գայլը (այդ պատճառով թիմին անվանում են նաև “գայլեր”):

    web adress: www.asromacalcio.it
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. #2
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Եղան խաղեր, որոնցում “Ռոման” փայլեց. օրինակ` “Սանտիագո Բեռնաբեու” մարզադաշտում արքայական թիմի նկատմամբ տարած հաղթանակը (մինչ այդ, թիմը 40 տարի չէր կարողանում Իսպանիայում հաղթել
    Նոստալգիա …ոնց էի ուրախացել այդ օրը…

    Ասեմ որ Ռոման էլ այն 3-4 թիմերից է որոնց ես համակրում եմ…հուսով եմ այս տարի լավ կդրսևորի իրեն
    Loading your personal settings....

  3. #3
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    թիմի հայտնի մարզիչները.
    Gunnar Nordahl 1958-1959
    Helenio Herrera 1968-1970, 1971-1972
    Sven Goran Ericsson 1984-1986
    Carlo Mazzone 1993-1996
    Carlos Bianchi 1996
    Zdenek Zeman 1997-1999
    Fabio Capello 1999-2004
    Rudi Voeller 2004
    Luigi del Neri 2004-2005
    Bruno Conti 2005
    Luciano Spaletti 2005-

    աշխարհի չեմպիոնները.
    որքան էլ տարօրինակ է, Ռոման իր պատմության մեջ ունեցել է ընդամենը 13 աշխարհի չեմպիոններ.
    Luigi Allemandi (1934)
    Attilio Ferraris IV (1934)
    Eraldo Monzeglio (1934)
    Pietro Serantoni (1938)
    Bruno Conti (1982)
    Thomas Berthold (1990)
    Rudi Völler (1990)
    Aldair (1994)
    Vincent Candela (1998)
    Cafu (2002)
    Daniele De Rossi (2006)
    Francesco Totti (2006)
    Simone Perrotta (2006)

    փաստորեն էդքան էլ տարօրինակ չի, որովհետև նայեցի Ռեալը 12 հատ աշխարհի չեմպիոն ա ունեցել
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 27.07.2007, 17:42:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. #4
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. AS Roma

    Իմ սիրած թիմնա, ուուուուուուուուխխխխխխխխ
    AS ROMA ընդմիշտ
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  5. #5
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    թիմի կազմը.


    դարպասապահներ.

    1 Gianluca Curci
    25 Carlo Zotti
    27 Júlio Sérgio Bertagnoli
    32 Doni GK

    պաշտպաններ.

    2 Christian Panucci
    4 Juan
    5 Philippe Mexès
    21 Matteo Ferrari
    22 Max Tonetto
    34 Gianluca Freddi
    77 Marco Cassetti

    կիսապաշտպաններ.

    7 David Pizarro
    8 Alberto Aquilani
    11 Rodrigo Taddei
    14 Ludovic Giuly
    16 Daniele De Rossi
    17 Edgar Álvarez
    20 Simone Perrotta
    26 Adrian Piţ
    28 Aleandro Rosi
    29 Ahmed Barusso
    30 Mancini
    33 Matteo Brighi
    35 Massimiliano Marsili

    հարձակվողներ.

    9 Mirko Vučinić
    10 Francesco Totti
    18 Mauro Esposito
    19 Keivan Zarineh
    23 Shabani Nonda



    միջմրցաշրջանային տրանսֆերները.

    եկել են.
    Edgar Álvarez (Messina)
    Matteo Brighi (Chievo)
    Shabani Nonda (Blackburn Rovers)
    Samuel Kuffour (Livorno)
    Carlo Zotti (Sampdoria)
    Adrian Pit (Bellinzona)
    Ahmed Barusso (Rimini)
    Juan (Bayer Leverkusen)
    Mauro Esposito (Cagliari)
    Keivan Zarineh (Rieti)
    Ludovic Giuly (Barcelona)

    գնացել են.
    Alessandro Tulli (Lecce)
    Daniele Corvia (Siena)
    Damiano Ferronetti (Parma)
    Giuseppe Scurto (Chievo)
    Gianluca Comotto (Torino)
    Alessandro Simonetta (Arezzo)
    Christian Wilhelmsson (Nantes (վարձավճարով))
    Gilberto Martinez (Brescia)
    Rodrigo Defendi (Tottenham)
    Francesco Tavano (Valencia)
    Daniele Magliocchetti (Cagliari (վարձավճարով))
    Simone Palermo (Rimini (վարձավճարով))
    Ricardo Faty (Bayer Leverkusen (վարձավճարով))
    Daniele Galloppa (Siena)
    Gianluca Galasso (Bari)
    Andrea Giacomini (Vicenza)
    Stefano Okaka Chuka (Modena (վարձավճարով))
    Alessio Cerci (Pisa (վարձավճարով))
    Vincenzo Montella (Sampdoria (վարձավճարով))




    անցած մրցաշրջանի թիմը.

    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 28.07.2007, 11:09:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Antonello Venditti-"Roma, Roma, Roma"
    Roma Roma Roma
    core de sta citta
    unico grande amore
    de tanta e tanta gente
    che fai sospira

    Roma Roma Roma
    lasciace canta ,
    da sta voce nasce un coro
    so centomila voci
    c'hai fatto innamora

    Roma Roma bella
    t'ho dipinta io,
    gialla come er sole
    rossa come er core mio Roma

    Roma Roma Roma
    nun te fa incanta
    tu sei nata grande
    e grande hai da resta

    Roma Roma Roma
    core de sta citta
    unico grande amore
    de tanta e tanta gente
    c'hai fatto innammora
    ==============================
    ==============================
    Antonello Venditti-"Grazie Roma"

    Dimmi cos'è?
    Che ci fa sentire amici anche se non ci conosciamo
    Dimmi cos'è?
    Che ci fa sentire uniti anche se siamo lontani.
    Dimmi cos'è? Cos'è?
    Che batte forte forte forte in fondo al cuore
    Che ci toglie il respiro e ci parla d'amore.

    Grazie Roma
    che ci fai piangere e abbracciarci ancora.
    Grazie Roma, grazie Roma
    che ci fai vivere e sentire ancora
    una persona nuova.

    Dimmi cos'è? cos'è?
    Quella stella grande grande in fondo al cielo
    che brilla dentro di te e grida forte forte dal tuo cuore.

    Grazie Roma
    che ci fai piangere e abbracciarci ancora.
    Grazie Roma, grazie Roma
    che ci fai vivere e sentire ancora
    una persona nuova.

    Dimmi chi è?
    Che me fa sentì importante anche se non conto niente,
    che me fa Re quando sento le campane la domenica mattina
    Dimmi chi è? Chi è?
    Che me fa campà sta vita così piena de problemi
    e che me da coraggio se tu non me voi bene.

    Grazie Roma
    che ci fai piangere e abbracciarci ancora.
    Grazie Roma, grazie Roma
    che ci fai vivere e sentire ancora
    una persona nuova...
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  7. #7
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. AS Roma

    Շատ լավն են, հատկապես՝

    Antonello Venditti-"Roma, Roma, Roma"
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  8. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    անցյալում հայտնի ֆուտբոլիստներ.

    Rudolfo Volk
    Ռոմայի պատմության մեջ լավագույն հարձակվողներից մեկը ծնվել է 1906 թ. հունվարի 14-ին, Խորվաթիայում: Թիմում խփել է 103 գոլ, որոնցից 29-ը՝ 1930/31 մրցաշրջանի Իտալիայի առաջնությունում, որը Ռոմայի ֆուտբոլիստները մինչ օրս չեն կրկնել: Վոլկը մահացել է 1983 թվականին, Հռոմում:

    Pedro Waldemar Manfredini
    Ծնվել է 1935 թվականին: 1959-1966 թթ. անց է կացրել Ռոմայում, այդ ընթացքում դառնալով ՈՒԵՖԱ-յի գավաթակիր (8 խաղում խփելով 12 գոլ), "Ա Սերիայի" լավագույն ռմբարկու, և Իտալիայի գավաթակիր: Կարիերայի ավարտին հանդես է եկել "Բրեշիայում" և "Վենեցիայում":

    Gunnar Nordahl
    Շվեդ մեծ հարձակվող, Եվրոպայի բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից մեկը: Ծնվել է 1921 թ. հոկտեմբերի 19-ին: Հայրենիքում անց է կացրել 12 մրցաշրջան՝ 213 խաղում խփելով 217 գոլ: 1949 թ. տեղափոխվել է Միլան: 8 տարվա ընթացքում այնտեղ խփեց 200-ից ավել գնդակ՝ 5 անգամ դառնալով Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու: Միլանում անցկացրած հենց առաջին մրցաշրջանում Նորդալը առաջնությունում խփեց 35 գոլ, սահմանելով ռեկորդ, որը մինչ օրս չի կրկնվել և դժվար թե կրկնվի մոտակա մի քանի տասնամյակում: Ընդհանուր առմամբ, նա "Ա Սերիայում" խփել է 225 գոլ: Ավելի շատ խփել է միայն Սիլվիո Պիոլան: Կարիերայի վերջին 2 տարիները անց է կացրել Ռոմայում՝ 34 խաղում խփելով 15 գոլ: Հետագայում նա 1 մրցաշրջան մարզեց Ռոման, իսկ նրա որդին նույնպես դարձավ հայտնի ֆուտբոլիստ: 1942-1948 թթ. Նորդալը խաղացել է ազգային հավաքականում՝ 33 խաղում խփելով 43 գոլ: Տեղափոխվելով Միլան՝ նա ստիպված էր ավարտել իր ելույթները հավաքականում: Եթե նա մնար հավաքականում, ապա շվեդները աշխարհի առաջնություններում մեծ հաջողությունների կհասնեին: 1948 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում հենց Շվեդիայի ֆուտբոլի հավաքականն էր, որ նրա գլխավորությամբ նվաճեց ոսկե մեդալներ: Նորդալը մահացավ 1995 թ. սեպտեմբերի 15-ին՝ 73 տարեկան հասակում: Նորդալը ունի շուրջ 2 տասնյակ տիտղոսներ:

    Fabio Cudicini
    Դարպասապահ Ֆաբիո Կուդիչինին ծնվել է 1935 թ.: Կարիերայի հիմնական մասը անց է կացրել Ռոմայում և Միլանում, որի հետ 1969 թ. նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը: Նա "Չելսիի" դարպասապահ Կարլո Կուդիչինիի հայրն է: Ֆաբիոյի հայրը նույնպես հայտնի ֆուտբոլիստ էր ժամանակին: Չնայած իր հուսալի խաղին՝ Կուդիչինին երբեք հանդես չի եկել Իտալիայի հավաքականում:

    էս էլ Նորդալը ու Կուդիչինին.
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 30.07.2007, 12:42:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #9
    Սկսնակ անդամ Rossoner-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2007
    Հասցե
    Կոմիտաս
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Հետաքրքիր ա էտ Silvio Pirlon, Andrea Pirlo-ի հետ կապ ունի
    Վերջին խմբագրող՝ Taurus: 31.07.2007, 10:38:
    Forza Milan!!!
    Forza Rossoneri!!!

  10. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Սիլվիո Պիոլա ա, Պիրլո չի
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #11
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Fabio Capello
    Համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն մարզիչներից մեկը ծնվել է 1946 թ. հունիսի 18-ին: Կապելլոն իր՝ ֆուտբոլիստի կարիերան անց է կացրել (1964-1979 թթ.) Ս.Պ.Ա.Լ.-ում, Ռոմայում (որի կազմում դարձել է Իտալիայի գավաթակիր), Յուվենտուսում և Միլանում: Յուվենտուսում նա անց է կացրել 7 մրցաշրջան՝ 239 խաղում խփելով 41 գոլ: Կապելլոն խաղացել է նաև Իտալիայի ազգային հավաքականում (32 խաղ, 8 գոլ)՝ մասնակցելով Մունդիալ 74-ին: Կապելլոն վիթխարի հաջողությունների հասավ որպես մարզիչ: Նրա գլխավորած բոլոր թիմերը դարձել են իրենց երկրների չեմպիոններ: Նրա առաջին թիմը Միլանն էր. Մալդինի, Բարեզի, Սավիչևիչ... թիմը 5 տարվա ընթացքում 4 անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն՝ 58 խաղ անընդմեջ լինելով անպարտելի: 1994 թ. Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում Միլանը 4-0 հաշվով ջախջախեց Բարսելոնին: 1996 թ. Կապելլոն հեռացավ թիմից և մեկ մրցաշրջան գլխավորեց Ռեալը, որը դարձավ Իսպանիայի չեմպիոն: Վերադառնալով Իտալիա՝ Կապելլոն դարձյալ գլխավորեց Միլանը: 1999 թ. Կապելլոյի հերթական թիմը դարձավ Ռոման: Ռոման, որը 10 տարի ոչ մի արդյունքի չէր հասնում, 2 տարվա ընթացքում դարձավ չեմպիոն: 2004-2006 թթ. Կապելլոն մարզում էր Յուվենտուսը: Իտալիայի առաջնությունում թիմը 2 մրցաշրջաններն էլ ավարտեց առաջին տեղում: Բայց, ինչպես հայտնի է, Յուվենտուսին զրկեցին 2 տիտղոսներից էլ: Կապելլոն թողեց թիմը: Վերջին մրցաշրջանում Կապելլոն ոտքի կանգնեցրեց Ռեալին, որը 2003 թվից ի վեր ոչ մի տիտղոս չէր նվաճում: Չնայած դրան՝ Ռամոն Կալդերոնը հեռացրեց նրան աշխատանքից: Մրցաշրջանի ընթացքում Ռեալը հաճախ էր սայթաքում, հատկապես՝ սեփական հարկի տակ: Հաճախակի էին դառնում խոսակցությունները, որ մրցաշրջանի ավարտից հետո Կապելլոն հեռանալու է թիմից: Կապելլոն էր, որ խաղադաշտ դուրս չէր հանում Ռոնալդոյին և Բեքհեմին: Ամեն դեպքում, Կապելլոն արեց այն, ինչը չէին կարողանում անել Կամաչոն, Լուշեմբուրգոն և Կարոն: Ներկա դրությամբ Կապելլոն թիմ չունի: Խոսակցություններ կան, որ նա նոր մրցաշրջանում մարզելու է ԱՄՆ-ի ակումբներից մեկը: Որպես մարզիչ՝ Կապելլոն ունի տասից ավել տիտղոսներ՝ Իտալիայի 7-ակի չեմպիոն, Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր (Միլանի հետ), Իտալիայի քառակի սուպերգավաթակիր:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. #12
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Joaquín Peiró Lucas

    Խոակին Պեյրոն ծնվել է 1936 թ. հունվարի 29-ին, Մադրիդում: Ֆուտբոլիստի կարիերայի հիմնական մասը անցել է Ատլետիկոյում և Ինտերում: Ինտերի կազմում մեկ անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում: Խաղացել է նաև Ռոմայում և Տորինոյում: Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 1962 (որտեղ դարձել է գոլի հեղինակ) և 1966 թթ. Աշխարհի առաջնություններին: 1968-1970 թթ. եղել է Ռոմայի ավագը: Կարիերան ավարտելուց հետո մարզել է Մուրսիան, Ատլետիկոն և Մալագան, որտեղ էլ 2004 թ. ավարտել է իր մարզչական աշխատանքը:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  13. #13
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    անցյալում հայտնի ֆուտբոլիստներ.

    Carlo Ancelotti
    Ծնվել է 1959 թ. հունիսի 10-ին: Խաղացել է Պարմայոմ, Ռոմայում և Միլանում: Եղել է 80-ականների սկզբի Ռոմայի ավագը, թիմի կազմում 1 անգամ նվաճելով "Սկուդետոն", 4 անգամ՝ Իտալիայի գավաթը: Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է "Մունդիալ-90"-ին: 1996-2001 թթ. մարզել է Պարման և Յուվենտուսը: 2001 թվականից մինչ օրս Անչելոտտին մարզում է Միլանը: Նրա գլխավորությամբ թիմը 2 անգամ հաղթեց Չեմպիոնների Լիգայում, մեկական անգամ Իտալիայի առաջնությունում և գավաթում: 2003 թ., Չեմպիոնների Լիգայում հաղթելուց հետո, նրա անունը գրվեց Մունյոսի, Տրապատոնիի, Ռայկարդի և Կրուիֆի անունների կողքին: Այդ 5 մարզիչներն են միայն, որ հաղթել են Չեմպիոնների Լիգայում նաև որպես ֆուտբոլիստ:

    Bruno Conti
    Ծնվել է 1955 թ., Հռոմում: Ամբողջ կարիերան անց է կացրել որպես Ռոմայի ֆուտբոլիստ (1973-1990 թթ.), այդ ընթացքում 2 անգամ վարձավճարով խաղալով Ջենովայում: Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է 1982 և 1986 թվականների աշխարհի առաջնություններին, որոնցից առաջինում դարձել է չեմպիոն: 2005 թ. առանց որևէ հաջողության մարզել է Ռոման:


    Անչելոտտին ու Կոնտին
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. #14
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Paulo Roberto Falcão
    Ֆալկաոն աշխարհի բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպաններից է: Ծնվել է 1953 թ. հոկտեմբերի 16-ին: 1972-1980 թթ. խաղացել է Ինտերնասիոնալում, այնուհետև տեղափոխվել է Ռոմա: 5 տարվա ընթացքում նա անցկացրել է 107 խաղ՝ դառնալով 22 գոլի հեղինակ: Նրա մականունն էր՝ "Հռոմի 8-րդ թագավոր": 1985-86 թթ. անցկացնելով Սան Պաոլոյում՝ Ֆալկաոն ավարտեց ֆուտբոլիստի իր կարիերան: Ֆալկաոն հանդես է եկել նաև ազգային հավաքականում՝ մասնակցելով 1982 և 1986 թթ. աշխարհի առաջնություններին: 1990-91 թթ. նա մարզել է Բրազիլիայի ազգային հավաքականը, 1994-1995 թթ.՝ Ճապոնիայի հավաքականը: Պելեն նրան դասել է ներկայումս ապրող լավագույն 125 ֆուտբոլիստների շարքը:

    Giuseppe Giannini
    Ջանինին (ծն. 20.8.1964) 14 տարի խաղացել է Ռոմայում, 5 տարի՝ Իտալիայի ազգային հավաքականում, դառնալով Իտալիայի եռակի գավաթակիր և Մունդիալ 90-ի բրոնզե մեդալակիր: Նա Ֆրանչեսկո Տոտտիի ֆուտբոլային կուռքն է: Ռոմայի կազմում անցկացրել է 437 խաղ: Ավելի շատ խաղ անցկացրել են միայն Տոտտին և Ջակոմո Լոզին:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  15. #15
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    անցյալում հայտնի ֆուտբոլիստներ.

    Herbert Prohaska
    Պրոհազկան համարվում է Ավտրաիայի վերջին 50 տարիների լավագույն ֆուտբոլիստը: Ծնվել է 1955 թ. օգոստոսի 8-ին, Վիեննայում: Խաղացել է Աուստրիայում, Ինտերում և Ռոմայում: Ազգային հավաքականի կազմում խաղացել է ավելի քան 10 տարի՝ մասնակցելով 1978 և 1982 թթ. Աշխարհի առաջնություններին: 1989 թ. Պրոհազկան ավարտել է ֆուտբոլիստի իր կարիերան և անցել է մարզչական աշխատանքի և մարզել Աուստրիան: 1993 թ. նրան վստահվեց Ավստրիայի ազգային հավաքականի ղեկը: Արդյունքում "Մունդիալ-98"-ի ընտրական փուլում Ավստրիացիները իրենց խմբում գրավեցին առաջին տեղը՝ միավորներ կորցնելով միայն 2-րդ տեղ գրաված Շոտլանդացիների հետ խաղերում: Աշխարհի առաջնությունում թիմը ներկայացավ տարեց կազմով. ֆուտբոլիստների մեծ մասը 30-ն անց էր: Ավստրիայի հավաքականը դարձավ, իմ կարծիքով առաջնության ամենատարօրինակ թիմը: Խմբային 3 խաղերում էլ "Ոսկե Ճպուռի" թիմը գնդակ էր խփում 90-րդ րոպեից հետո միայն: Արդյունքում Կամերունցիների և Չիլիացիների հետ խաղերը ավարտվեցին ոչ-ոքի, Իտալացիներին Ավստրիացիները պարտվեցին 2-1 հաշվով: 2 միավորով թիմը գրավեց 3-րդ տեղը, ինչը առավել քան բավարար արդյունք էր: Պրոհազկան մնաց հավաքականում: Բայց այն, ինչը տեղի ունեցավ Ավստրիացիների հետ "Եվրո 2000"-ի ընտրական փուլում, չափազանց զարմանալի էր: Պարտություն Իսրայելից 5-0 հաշվով, Իսպանացիներից՝ 9-0 հաշվով: Պրոհազկային վռնդեցին պաշտոնից:

    Roberto Pruzzo
    Ծնվել է 1955 թ. Ապրիլի 1-ն: Խաղացել է Ջենովայում, Ռոմայում, Ֆիորենտինայում: Ռոմայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուներից է: "Ա Սերիայում" մեկ խաղում խփած գոլերի քանակով 1986 թ սահմանել է ռեկորդ՝ Ռոմա-Ավելլինո խաղում խփելով 5 գոլ:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •