User Tag List

Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 243 հատից

Թեմա: Ռոմա / AS Roma

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Ռոմա / AS Roma

    20-րդ դարի սկզբում Հռոմում կային մի քանի ֆուտբոլային թիմեր. “Լացիո” (հիմնադրվել է 1900-ին), “Ռոման” (1903), “Ֆորտիտուդո” (1908), “Պրո Ռոմա” (1912), “Ալբա”, “Աուդաչե”: Սակայն թիմերի մեծ մասը թույլ էր և աղքատ: Նրանք տարիների ընթացքում միավորվում էին: 1926-ին Ալբայի և Աուդաչեի միավորումից առաջացավ Ալբա-Աուդաչե Ռոման, նույն թվականին, Ֆորտիտուդոյի և Պրո Ռոմայի միավորումից` Ֆորտիտուդո Պրո Ռոման: 1 տարի անց վերջին երկուսը միավորվեցին Ռոմանի հետ և առաջացավ Ռոման: Ակումբի հիմնադրման ամսաթիվը համարվում է հուլիսի 22-ը: 1929 թվականին մեկնարկեց Սերիա Ա-ն: Ռոման մասնակցողների թվում էր: Կարմրադեղինները առաջին 7 մրցաշրջանում հիանալի հանդես եկան. վատագույն արդյունքը եղավ 6-րդ տեղը, 2 անգամ թիմը դարձավ փոխչեմպիոն, մեկ անգամ գրավեց 3-րդ տեղը: 1930-31 մրցաշրջանում Ռուդոլֆո Վոլկը խփեց 29 գնդակ: Այդ ընթացքում մայրաքաղաքային մյուս թիմը` Լացիոն, 5-րդ տեղից վեր չէր բարձրանում: Արագորեն “Ռոման” երկրպագուների մեծ բանակ հավաքեց: “Ռոմա” էին երկրպագում միջին խավի հռոմեացիները, իսկ “Լացիո”` քաղաքի բարձր խավը: 1940-41 մրցաշրջանը “Ռոմայի” համար դարձավ չեմպիոնական: 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ վերսկսվեց 1943 թ. ընդհատված առաջնությունը, մի քանի տարի թիմին հետապնդում էին անհաջողությունները: 1950-51 մրցաշրջանի արդյունքներով “Ռոման” հրաժեշտ տվեց ուժեղագույնների խմբին: Սակայն մեկ տարվա ընթացքում թիմը վերադարձավ “Ա Սերիա” և սկսեց վերելք ապրել: 1960-61 մրցաշրջանում “Ռոման” հաղթեց ՈւԵՖԱ-յի (այդ ժամանակ` տոնավաճառների) գավաթում: Պեդրո Մանֆրեդինին 8 խաղում խփեց 12 գնդակ: 60-ականների ընթացքում թիմը 2 անգամ նվաճեց Իտալիայի գավաթը: Իսկական վերելքը սկսվեց 70-ականների վերջում: 1979/80, 1980/81 մրցաշրջաններում թիմը նվաճեց Իտալիայի գավաթը, 1982/83 մրցաշրջանում` Սկուդետտոն, 1983/84-ին և 1985/86-ին “Ռոման” դարձյալ հաղթեց գավաթում: 1984-ին “կարմրադեղինները” քիչ էր մնում հաղթեին Չեմպիոնների Լիգայում, սակայն եզրափակիչում “Լիվերպուլին” զիջեցին 11-մետրանոցներով: Թիմում փայլում էին Պրուցցոն, Ֆալկաոն, Կոնտին, Անչելոտտին և այլոք: 90-ականները նշանավորվեցին միայն մեկ գավաթով, որը թիմը նվաճեց 1990/91 մրցաշրջանում: Իրենց կարիերայի լավագույն տարիներն էին անցկացնում Կաֆուն, Ալդաիրը, Դի Բիաջոն և իհարկե, Տոտտին: Չնայած դրան` “Ռոման” 10 տարի ոչ մի տիտղոս չէր նվաճում: Թիմը գլխավորեց Ֆաբիո Կապելլոն (1999): 2000/2001 մրցաշրջանում “Ֆիորենտինայից” եկավ Գաբրիել Բատիստուտան: Թիմը 3-րդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը: Նույն թվականին թիմը առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը: Հաջորդ մրցաշրջանում “Ռոման” գրավեց 2-րդ տեղը: 2002/03 մրցաշրջանը կարելի էր ձախողված համարել: Առաջին 3 խաղերում “Ռոման” պարտվեց “Բոլոնիային”, “Մոդենային” և “Ռեալին”: Հետագայում էլ թիմը շարունակում էր միավորներ կորցնել կարևոր խաղերում: Եղան խաղեր, որոնցում “Ռոման” փայլեց. օրինակ` “Սանտիագո Բեռնաբեու” մարզադաշտում արքայական թիմի նկատմամբ տարած հաղթանակը (մինչ այդ, թիմը 40 տարի չէր կարողանում Իսպանիայում հաղթել), “Մեստալիայում” “Վալենսիայի” նկատմամբ տարած 0-3 հաշվով հաղթանակը, հաղթանակը Միլանի նկատմամբ 2-1 հաշվով, սակայն ընդհանուր առմամբ “Ռոման” վատ հանդես եկավ: Առաջնությունում թիմը գրավեց 8-րդ տեղը: Չեմպիոնների լիգայում թիմը կարող էր ¼ եզրափակիչ դուրս գալ, սակայն վճռորոշ խաղում, ունենալով “Այաքսի” դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ, չկարողացավ ձեռք բերել ցանկալի 3 միավորները, որոնք, ինչպես խաղի վերջում պարզվեց, դարձյալ չէին փրկի թիմին, քանի որ “Վալենսիան” հաղթել էր “Արսենալին”, զրոյի հավասարեցնելով “Ռոմայի”` հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները: Գավաթի խաղարկությունում թիմը կարծես հաջող էր հանդես գալիս, բայց եզրափակիչում 1-4 հաշվով “Օլիմպիկոյում” “Միլանին” զիջելուց հետո թիմը գործնականում զրկվեց գավաթից (Միլանում խաղն ավարտվեց 2-2 հաշվով): Բատիստուտան, որը կորցրել էր արդյունավետությունը, տեղափոխվեց Ինտեր: Փոխարենը թիմում ի հայտ էր գալիս Անտոնիո Կասսանոյի տաղանդը: 2003/04 մրցաշրջանում Տոտտիի և Կասսանոյի օգնությամբ “Ռոման” դարձավ Իտալիայի փոխչեմպիոն: “Ռոման” էր, որ ամենաշատ գնդակն էր այդ մրցաշրջանում խփել “Ա Սերիայում”, և “Ռոման” էր, որ ամենաքիչ գոլն էր ընդունել սեփական դարպասը: “Ռոման” խոշոր հաշվով հաղթեց և “Ինտերին”, և “Յուվենտուսին”: Կասսանոն գնաց “Ռեալ”, Կապելլոն` “Յուվենտուս”, իր հետ տանելով Էմերսոնին ու Զեբինային: Այդ ամենը բացասաբար անդրադարձավ թիմի ելույթների վրա: Հաջորդ մրցաշրջանում “Ռոման” դարձյալ գրավեց 8-րդ տեղը առաջնությունում: Չեմպիոնների լիգայում թիմը խմբային փուլում վաստակեց ընդամենը 1 միավոր: Բոլորը հիշում են “Ռոմա”-“Դինամո Կիև” խաղում Ֆիլիպ Մեքսեսի հեռացումը առաջին կեսում, որից հետո երկրպագուները թշնամաբար տրամադրվեցին հանդիպման գլխավոր մրցավար Անդերս Ֆրիսկի նկատմամբ: Արդյունքում ընդմիջման գնացող մրցավարը տրիբունաներից կրակայրիչով հարված ստացավ դեմքին: “Ռոման” սեփական հարկի տակ մյուս 2 հանդիպումները անցկացրեց առանց հանդիսատեսի: Թիմը դարձյալ ձախողեց մրցաշրջանը: Մոնտելլան, որը լավագույն ռմբարկու դառնալու հնարավորություն ուներ, վերջին տուրերում առհասարակ գոլի հեղինակ չդարձավ: Ինչպես 2 տարի առաջ, թիմը նորից դուրս եկավ “Կոպա Իտալիայի” եզրափակիչ, բայց այս անգամ զիջեց Միլանյան մյուս թիմին` “Ինտերին”: Նույնը կրկնվեց նաև 2005/06 մրցաշրջանում: 2004/05 մրցաշրջանում “Ռոման” 4 մարզիչ գլխավորեցին. Չեզարե Պրանդելլի, Ռուդի Ֆյոլլեր, Լուիջի դել Ների, Բրունո Կոնտի, բայց ոչ ոք չէր կարողանում թիմի խաղը կարգավորել: 2005/06 մրցաշրջանը թիմը անցկացրեց Լուչիանո Սպալետտիի օրոք: Սկզբում ամեն ինչ նույն կերպ էր ընթանում: “Ռոման”, ինչպես նախորդ մրցաշրջանում, աչքի էր ընկնում իր անկայուն խաղով: 2005 թ. վերջում թիմը սկսեց կայուն խաղ ցույց տալ. 11 խաղ անընդմեջ “Ռոման” հաղթեց մրցակիցներին, “Ա Սերիայում” սահմանելով ռեկորդ: Թիմը մրցաշրջանը ավարտեց 5-րդ տեղում, սակայն, հայտնի պատճառներով, թիմը հռչակվեց Իտալիայի փոխչեմպիոն և իրավունք ստացավ մասնակցել Չեմպիոնների Լիգային: 2006/07 մրցաշրջանը “Ռոման” սկսեց անհաջողությամբ. Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունում թիմը 3-0 հաշվով հաղթում էր “Ինտերին”: Քչերն էին կասկածում, որ “Ռոման” կնվաճի իր 2-րդ Սուպերգավաթը: Սակայն, մրցակիցը մինչ հանդիպման ավարտը 3 գնդակ խփեց: Հաղթիղը որոշվելու էր լրացուցիչ ժամանակում: “Ինտերը” խփեց 4-րդ գնդակը: “Ռոման”, որը 5 տարի ոչ մի տիտղոս չէր նվաճել, զրկվեց այդ հնարավորությունից նաև այս անգամ: Ընդհանրապես, “Ինտերը” դառձավ “Ռոմայի” գլխավոր մրցակիցը և Սուպերգավաթում, և “Ա Սերիայում”, և “Կոպպա Իտալիայում”: Առաջնությունում “Ինտերը” նույնպես ուժեղ գտնվեց: Փոխարենը Գավաթի խաղարկությունում հաղթեց “Ռոման”: Եթե չհաշվենք Չեմպիոնների Լիգայի ¼ եզրափակիչում “Մանչեստր Յունայթեդից” կրած 7-1 հաշվով պարտությունը, ապա մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Չեմպիոնների Լիգայում թիմը հասավ մինչև ¼ եզրափակիչ, առաջնությունում տարավ ամենախոշոր հաշվով հաղթանակը (“Ռոմա”-“Կատանիա” 7-0) և դարձավ միակ թիմը, որը հաղթեց “Ինտերին”: Գավաթի խաղարկությունում “Ինտերը” “Ռոմայից” կրեց մրցաշրջանում իր միակ խոշոր հաշվով պարտությունը (6-2), Տոտտին 26 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու և նվաճեց ոսկե խաղակոշիկը: Այսօրվա դրությամբ “Ռոմայի” կիսապաշտպանական գիծը իտալիայում լավագույններից է, եթե ոչ լավագույնը: Սպալետտին հիանալի թիմ է ստեղծել: Հույս ունենանք, որ այս մրցաշրջանում “Ռոման” ավելի մեծ հաջողությունների խասնի:
    1952 թվականից “Ռոման” խաղում է “Ստադիո Օլիմպիկոյում” (82500): Թիմը Իտալիայում հայտնի է իր տաքարյուն երկրպագուներով, որոնք տարբեր ժամանակներում աչքի են ընկել իրենց պահվածքով: 1979 թ. առաջին անգամ իտալական ֆուտբոլի պատմության մեջ ստադիոնում մահվան դեպք գրանցվեց: Սպանվեց “Լացիոյի” երկրպագուներից մեկը` Վինչենցո Պապարելլին: Այո, մանավանդ “Լացիոյի” հետ խաղերում երկրպագուները ցույց են տալիս իրենց եռանդը: Հռոմեական դերբին ոչ միայն կատաղի պայքար է 2 ակումբների ֆուտբոլիստների միջև, այլ նաև պայքարում են 2 թիմերի երկրպագուները: "Ռոմայի" երկրպագուների անկարգությունների պատճառով 2004 թ. մարտին դադարեցվեց մայրաքաղաքային հերթական դերբին, նույն թվականի աշնանը՝ Կիևի "Դինամոյի" հետ խաղը:
    Թիմը ունի իր հիմնը (“Ռոմա, Ռոմա, Ռոմա”), որը հնչում է ամեն խաղից առաջ, իսկ հաղթանակի դեպքում խաղից հետո հնչում է նաև “Շնորհակալություն, Ռոմա” երգը:
    “Ռոմայի” ֆուտբոլիստները խաղում են կարմիր մարզաշապիկներով: Թիմի խորհրդանիշն է Հռոմուլլոսին և Հռոմոսին կերակրող գայլը (այդ պատճառով թիմին անվանում են նաև “գայլեր”):

    web adress: www.asromacalcio.it
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •