User Tag List

Էջ 2 17-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 243 հատից

Թեմա: Ռոմա / AS Roma

  1. #16
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Dmitri Alenichev
    Հետխորհրդային Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը ծնվել է 1972 թ. հոկտեմբերի 20-ին: 1991-1993 թ. խաղացել է Լոկոմոտիվում, 1994-1998 թ.՝ Սպարտակում: 1998 թ. տեղափոխվել է Ռոմա, որտեղ մեկ տարի անցկացնելուց հետո վարձավճարով տրվել է Պերուջային: Իտալիայում 2 անհաջող մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 2000 թ. Ալենիչևը տեղափոխվեց Պորտու: Այնտեղ նա անցկացրեց իր լավագույն տարիները: Պորտուն հաղթանակով ավարտեց և 2003 թ. ՈՒԵՖԱ-յի գավաթը և 2004 թ. Չեմպիոնների Լիգան: Նա գոլ խփեց 2 եզրափակիչներում: Մինչ այդ միայն 3 ֆուտբոլիստներ էին կարողացել հաղթել և Չեմպիոնների Լիգայում, և ՈւԵՖԱ-յի գավաթում, գոլ խփելով 2 եզրափակիչներում էլ (Կուման, Ռոնալդո, Ջերարդ): Ռուսաստանի հավաքականի կազմում Ալենիչևը խաղացել է 1996-2005 թթ.՝ մասնակցելով "Մունդիալ 2002"-ին: Կարիերան ավարտեց 2006 թ.: Ալենիչևը 1997 թ. ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ: Ունի 14 տիտղոսներ:

    Zbigniew Boniek
    Ծնվել է 1956 թ. մարտի 3-ին: 1982-1985 թթ. խաղացել է Յուվենտուսում, 1985-1988 թթ՝ Ռոմայում: Լեհաստանի հավաքականի կազմում անցկացրել է 80 խաղ՝ դառնալով 24 գոլի հեղինակ: "Մունդիալ 82"-ի բրոնզե մեդալակիրներից է: Բոնեկը Պելեի կողմից դասվել է այսօր ապրող լավագույն 125 ֆուտբոլիստների շարքը: 2001 թ. նա եկել էր Երևան՝ մասնակցելու հայ և լեհ վետերանների միջև խաղին: 2002 թ. Բոնեկը գլխավորեց Լեհաստանի ազգային հավաքականը, բայց՝ անհաջող: 5 խաղ հետո նա հեռացվեց պաշտոնից:

    Claudio Caniggia
    Արգենտինացի մեծ հարձակվող: Ծնվել է 1967 թ. հունվարի 9-ին, Բուենոս Այրեսում: Խաղացել է Ռիվեր Փլեյթում, Վերոնայում, Ատալանտայում, Ռոմայում, Բենֆիկայում, Բոկա Խունիորսում, Դանդիում, Ռեյնջերսում: Արգենտինայի հավաքականի կազմում խաղացել է 15 տարի՝ այդ ընթացքում խփելով 16 գոլ: Մասնակցել է աշխարհի 3 առաջնությունների, որոնցից 2-ում դուրս է եկել խաղադաշտ: Ընդհանուր առմամբ աշխարհի առաջնություններում մասնակցել է 8 խաղի՝ խփելով 4 գոլ: Կանիջայի շնորհիվ էր, որ "Մունդիալ-90"-ում արգենտինացիները պայքարից հանեցին բրազիլացիներին: Կանիջան էր, որ ընդհատեց Վալտեր Ձենգայի 517 րոպեանոց "չոր" ռեկորդը: Նրան անվանում էին և "քամու որդի", և "թռչուն", և "Էքսլ": "Մունդիալ 2002"-ում Կանիջան խաղադաշտ դուրս չեկավ, բայց ստացավ կարմիր քարտ, մրցավարին պահեստայինների նստարանից անպատվելու համար: Դա շվեդների հետ խմբային խաղն էր, որից հետո աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտները դուրս մնացին հետագա պայքարից: Առաջնությունից հետո Կանիջան հեռացավ հավաքականից:

    Amedeo Carboni
    Ծնվել է 1965 թ.: Կարիերայի մեծ մասը անց է կացրել Ռոմայում և Վալենսիայում: 1 տարի եղել է Ռոմայի ավագը: Իտալիայի հավաքականում անց է կացրել 18 խաղ: Կարիերան ավարտել է 2006 թ.՝ 41 տարեկան հասակում:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. #17
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Luigi Di Biagio
    Ծնվել է 1971 թ. հունիսի 3-ին, Հռոմում: 1988-1995 թթ. խաղացել է Լացիոյում, Մոնցայում, Ֆոջիայում: 1995 թ. տեղափոխվել է Ռոմա: 1998 թ. Իտալիայի հավաքականի կազմում Դի Բիաջոն մասնակցեց աշխարհի առաջնությանը, որտեղ ֆրանսիացիների հետ 1/4 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցը անհաջող իրացրեց, Իտալացիներին դուրս թողնելով մրցաշարից: "Եվրո 2000"-ում Հոլանդացիների հետ կիսեզրափակիչում նա արդեն հետխաղյա 11-մետրանոցը վստահ իրացրեց: Իտալացիները դուրս եկան եզրափակիչ, բայց դարձյալ ֆրանսիացիները ուժեղ գտնվեցին: "Մունդիալ-2002"-ի ավարտից հետո Դի Բիաջոն հեռացավ հավաքականից: 1999-2003 թ. խաղացել է Ինտերում, որից հետո տեղափոխվել է Բրեշիա: 2007 թ. հունվարին Դի Բիաջոն տեղափոխվեց Ասկոլի: Թիմը չափազանց անհաջող էր հանդես գալիս "Ա Սերիայում" և Դի Բիաջոն չկարողացավ օգնել թիմին: Նոր մրցաշրջանում Դի Բիաջոն խաղալու է "Բ Սերիայում":

    Thomas Häßler
    Գերմանացի մեծ ֆուտբոլիստ: Ծնվել է 1966 թ. մայիսի 30-ին: Իր բեղմնավոր կարիերայի ընթացքում խաղացել է Քյոլնում, Յուվենտուսու, Ռոմայում, Կառլսռուեում, Բորուսիայում, "Մյունխեն 1860"-ում և Զալցբուրգում: Գերմանիայի հավաքականում հանդես է եկել 1988-2000 թ., 101 խաղում խփելով 11 գոլ: 1989 և 1992 թ. ճանաչվել է Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ: 1990 թ. դարձել է աշխարհի չեմպիոն, 1996 թ.՝ Եվրոպայի չեմպիոն: Ներկա դրությամբ Հասսլերը Նիգերիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսի օգնականն է:

    Michael Konsel
    Ավստրիացի մեծ դարպասապահ: Ծնվել է Վիեննայում, 1962 թ. մարտի 6-ին: Պատանի հասակում խաղացել է Կրիցենդորֆում, "Ֆորտունա 05"-ում: 1985-1997 թթ. խաղացել է Վիեննայի Ռապիդում, որի կազմում դարձել է Ավստրիայի եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր: 90-ականների կեսերին ֆուտբոլային չափանիշներով տարեց Կոնսելը գտնվում էր իր կարիերայի գագաթնակետին: 3 անգամ նա ճանաչվեց Ավստրիական Բունդեսլիգայի լավագույն դարպասապահ, 2 անգամ՝ լավագույն ֆուտբոլիստ: 1997 թ. Կոնսելը տեղափոխվեց Ռոմա: 1998 թ. 36-ամյա Կոնսելը ճանաչվեց "Ա Սերիայի" լավագույն դարպասապահ: Կարիերան ավարտեց 40 տարեկան հասակում՝ Վենեցիայում: Ազգային հավաքականում անց է կացրել 43 խաղ՝ մասնակցելով 1990 և 1998 թթ. աշխարհի առաջնություններին:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  3. #18
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Rudi Völler
    Ծնվել է 1960 թ. ապրիլի 13-ին: Որպես ֆուտբոլիստ 12 տարի հանդես է եկել Գերմանիայի հավաքականում, մասնակցելով 1986, 1990, 1994 թթ. աշխարհի առաջնություններին, որոնցում խփել է 8 գոլ: Ռոմայում խաղացել է 1987-1992 թթ.: 1996 թ. ավարտել է ֆուտբոլիստի իր կարիերան: "Եվրո-2000"-ում Գերմանիայի հավաքականի անհաջող ելույթերից հետո թիմի ղեկը վստահվեց նրան: Արդյունքում անփորձ Ֆյոլլերը գերմանացիներին դարձրեց Աշխարհի փոխչեմպիոններ: Եվրոպայի հերթական առաջնությունում Գերմանացիները դարձյալ չհաղթահարեցին խմբային փուլը: Ֆյոլլերը թողեց թիմը: Նրա վերջին թիմը եղավ Ռոման, որը նա մարզեց ընդամենը 1 ամիս:

    Angelo Peruzzi
    Ծնվել է 1970 թ. փետրվարի 16-ին: Մեծ հաջողությունների է հասել Յուվենտուսի կազմում՝ 3 անգամ դառնալով Իտալիայի չեմպիոն, 2 անգամ՝ Սուպերգավաթակիր, մեկական անգամ նվաճելով Չեմպոնների Լիգայի և Իտալիայի և ՈւԵՖԱ-յի գավաթը, 2 անգամ դառնալով Իտալիայի լավագույն դարպասապահ: 1995 թ. Պերուցցին անցկացրեց իր առաջին խաղը Իտալիայի ազգային հավաքականում (մինչ այդ նա օլիմպիական թիմի կազմում 2 խաղ էր անցկացրել 1992 թ. Բարսելոնի օլիմպիական խաղերում): Մյուս տարի նա Եվրոպայի առաջնությունում հավաքականի հիմնական դարպասապահն էր: Իտալացիները չնայած խմբում վաստակեցին 4 միավոր, բայց դուրս մնացին հետագա պայքարից: Պերուցցին պետք է լիներ հավաքականի հիմնական դարպասապահը նաև "Մունդիալ-98"-ում, բայց վնասվածքի պատճառով նրան փոխարինեց Ջանլուկա Պալյուկան: Վնասվածքը նրան խանգարեց խաղալ նաև "Եվրո-2000"-ում: 2000-2007 թթ. Պերուցցին անցկացրեց Լացիոյում, որտեղ էլ ավարտեց իր կարիերան: Նա ընդհանրապես չմասնակցեց "Մունդիալ-2002"-ին, "Եվրո-2004"-ում և "Մունդիալ-2006"-ում պահեստայինների թվում էր: Ամեն դեպքում, Պերուցցին լեգենդար դարպասապահ է: Նա այն քիչ դարպասապահներից է, որ իր կարիերայի ընթացքում ավելի քիչ գնդակ է բաց թողել, քան իր խաղերի թիվն է: Իտալիայի հավաքականում Պերուցցին 31 խաղում բաց է թողել ընդամենը 16 գոլ: Ընդհանրապես, Պերուցցին հավաքականի կազմում ոչ մի խաղում 2-ից ավել գոլ չի բաց թողել (ինչը չես ասի Բուֆոնի մասին): Հավաքականում նրա վերջին խաղը 2005 թ. Սլովենացիների հետ ընտրական փուլի խաղն էր: Բուֆոնը վնասվածք ուներ, այդ պատճառով Անջելոն 2 խաղ պաշտպանում էր ապագա չեմպիոնների դարպասը:

    Sinisհa Mihajlovic
    Ծնվել է 1969 թ. փետրվարի 20-ին, Վուկովարում (Խորվաթիա): Մանկությունն անցել է Բորովո գյուղում, որտեղ էլ նա սկսել է ֆուտբոլ խաղալ: 1988-1992 թթ. խաղացել է "Վոյվոդինա Նովի Սադ"-ում և Ցրվենա Զվեզդայում: Կարիերայի մնացած մասը՝ 1992-2006 թթ. անցկացրել է Իտալիայում, խաղալով Ռոմայում, Սամպդորիայում, Լացիոյում և Ինտերում: Միխայիլովիչը կարիերայի սկզբում կիսապաշտպան էր, այնուհետև՝ պաշտպան: Չնայած դրան՝ նա աչքի էր ընկնում իր արդյունավետ խաղով, քանի որ նա տուգանայինների մեծ վարպետ էր: Իմ կարծիքով, նա իր վարպետությամբ չէր զիջում ոչ Ռոնալդինյոյին, ոչ էլ Անրիին կամ Պիռլոյին: Իր կարիերայի ընթացքում նա խփել է մոտ 100 գոլ, որոնց զգալի մասը՝ տուգանայիններից: Անգամ Լացիոյի կազմում հեթ-թրիքի հեղինակ է դարձել Սամպդորիայի հետ խաղում, 3 գոլն էլ խփելով տուգանային հարվածներով: Դրանից հետո նա ստացավ "ռմբակոծիչ Բորովոյից" մականունը: Միխայիլովիչը 63 խաղ է անցկացրել Յուգոսլավիայի և Սերբիա-Չեռնոգորիայի հավաքականներում, խփելով 10 գոլ: Մասնակցել է "Մունդիալ-98"-ին: Յուգոսլավիայի ընտրանին լավ տպավորություն թողեց, հասնելով մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ զիջեց Հոլանդացիներին 2-1 հաշվով. Էդգար Դավիդսը միայն 92-րդ րոպեին վճռեց խաղի ելքը: Ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, եթե Միխայիլովիչը հանդիպման միջնամասում իրացներ 11-մետրանոցը: Նա դարձավ միակ ֆուտբոլիստը առաջնությունում, որը, ի զարմանս շատերի, խաղի ընթացքում չկարողացավ տասնմեկմետրանոց իրացնել: Նաև նա առաջնությունում միակն էր, որը գրավեց և սեփական դարպասը, և մրցակցի դարպասը: Մինչ այդ աշխարհի առաջնությունների պատմության մեջ 3 այդպիսի դեպք էր եղել: Միխայիլովիչը 2006 թ. ապրիլին տուգանայինից գրավելով Ասկոլիի դարպասը, "Ա Սերիայում" իր՝ տուգանայիններից խփած գոլերի թիվը հասցրեց 27-ի՝ սահմանելով ռեկորդ: Մրցաշրջանի ավարտից հետո Միխայիլովիչը խաղակոշիկները կախեց մեխից: Ներկա դրությամբ նա Ինտերի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի օգնականն է:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. #19
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Aldair Santos do Nascimento
    Բրազիլացի մեծ պաշտպան: Ծնվել է 1965 թ. նոյեմբերի 30-ին: 1985-1990 թթ. խաղացել է Ֆլամենգոյում և Բենֆիկայում: 1990-2003 թթ. անց է կացրել Ռոմայում: Այդ ընթացքում ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, Կոնֆեդերացիաների գավաթակիր, Ամերիկայի չեմպիոն: Ռոմայում 6 համարը ընդմիշտ հանձնվել է Ալդաիրին: 2004 թ. Ալդաիրը Ջենովայում ավարտեց իր կարիերան, բայց 2007 թ.՝ 41 տարեկան հասակում վերսկսեց իր ելույթները Սան Մարինոն ներկայացնող Մուրատայում, որի կազմում մասնակցել է Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի ֆիննական Տամպերեի հետ խաղերին:

    Abel Eduardo Balbo
    Ծնվել է 1966 թ. հունիսի 1-ին: Ռոմայում խաղացել է 1993-1998 թթ., 146 խաղում խփելով 78 գոլ: Մեկ տարի եղել է Ռոմայի ավագը: Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 3 աշխարհի առաջնությունների:

    Marcos Evangelista de Moraes Cafu
    Կաֆուն խաղացել է Ռոմայում 1997-2003 թ.: Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 142 խաղ (հավաքականի ռեկորդ): Պելեի կողմից դասվել է ներկայումս ապրող լավագույն 125 ֆուտբոլիստների շարքը: Միակ ֆուտբոլիստն է, որ մասնակցել է Աշխարհի առաջնության 3 եզրափակիչների, որոնցից 2-ը ավարտվել են բրազիլացիների հաղթանակով: "Մունդիալ-2002"-ում Կաֆուն չեմպիոնների ավագն էր:

    Traianos Dellas
    Ծնվել է 1976 թ. հունվարի 31-ին, Սալոնիկում: Հունաստանի հավաքականում անցկացրել է 34 խաղ, խփելով 1 գոլ, այն էլ՝ "Եվրո 2004"-ի կիսաեզրափակիչ խաղում: Հույները դուրս եկան եզրափակիչ, որտեղ հաղթելով պորտուգալացիներին՝ դարձան Եվրոպայի չեմպիոններ: 2002-2005 Դելլասը խաղացել է Ռոմայում, 2006 թվականից խաղում է ԱԵԿ-ում:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #20
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Vincenzo Montella
    Ծնվել է 1974 թ. հունիսի 18-ին: 1992-1995 թթ., խաղացել է Էմպոլիում, 1995-1996 թթ.՝ Ջենովայում: 1996-1999 թթ. անց է կացրել Սամպդորիայում, որտեղ ցույց է տվել մեծ արդյունավետություն՝ 98 խաղում խփելով 60 գոլ: 1999 թ. տեղափոխվել է Ռոմա: Այդ ժամանակվանից Մոնտելլան սկսել է հանդես գալ ազգային հավաքականում, որի կազմում մասնակցել է "Եվրո-2000"-ին և "Մունդիալ-2002"-ին: Ռոմայի կազմում հենց առաջին մրցաշրջանում դարձել է թիմի լավագույն ռմբարկուն՝ խփելով 18 գոլ: Այնուհետև եկավ Բատիստուտան: Մոնտելլան նրան չտվեց իր 9 համարը, այդ պատճառով Բատիստուտան Ռոմայում հանդես էր գալիս 18 համարով: Չեմպիոնական 2000/01 մրցաշրջանում Մոնտելլան մի քանի կարևոր գոլերի հեղինակ դարձավ, չնայած Կապելլոն նախապատվությունը տալիս էր Բատիստուտային: Մոնտելլան իր լավագույն ամիսները անց էր կացնում պահեստայինների նստարանին: 2002 թ. մարտին նա սահմանեց մայրաքաղաքային դերբիների ռեկորդ՝ Լացիոյի հետ խաղում խփելով 4 գոլ: Հաջորդ 2 մրցաշրջաններում Մոնտելլան որևէ բանով աչքի չընկավ: 2004-2005 մրցաշրջանը Մոնտելլայի համար դարձավ վերջին մրցաշրջանը, որտեղ Մոնտելլան փայլեց: Խփեց 24 գոլ: 2007 թ. հունվարին Մոնտելլան վարձավճարով տրվեց Ֆուլհեմին, իսկ նոր մրցաշրջանում վարձավճարով խաղալու է իր նախկին թիմում՝ Սամպդորիայում: Մոնտելլան Ռոմայում խփել 98 գոլ և դարձել ակումբի պամության մեջ 5-րդ լավագույն ռմբարկուն: Ընդհանուր առմամբ նա "Սերիա Ա"-ում անցկացրել է 263 խաղ և խփել 137 գոլ, այսինքն՝ միջինը 2 խաղում 1 գոլից ավել: Մոնտելլան իր գոլերը յուրահատուկ կերպով նշելու համար արժանացել է "Aeroplanino" (ինքնաթիռ) մականվանը:

    Antonio Cassano
    Ծնվել է 1982 թ. հուլիսի 12-ին (Իտալացիների՝ "Մունդիալ 82"-ի եզրափակիչում տարած հաղթանակի հաջորդ օրը), Բարիում: Կարիերան սկսել է քաղաքի համանուն թիմում: 2001 թ. տեղափոխվել է Ռոմա: Իր հոյակապ խաղի շնորհիվ 2 տարի անց հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական: "Եվրո-2004"-ում դարձավ 2 գոլի հեղինակ. մեկը շվեդների դարպասը, մյուսը՝ բուլղարացիների դարպասը: 4-րդ ավելացրած րոպեին խփած գոլը իտալացիներին հաղթանակ պարգևեց, բայց "Աձձուրիները" դուրս մնացին հետագ պայքարից: Ջովանի Տրապատոնին նրան անվանում էր "Իտալական ֆուտբոլի ապագա": Կասսանոն առաջարկներ ստացավ Եվրոպայի մեծագույն ակումբներից: 2006 թ. հունվարին նա տեղափոխվեց Ռեալ: Արդյունքը հայտնի է բոլորին. խփեց ընդամենը 2 գոլ, չմասնակցեց "Մունդիալ 2006"-ին, իսկ այսօրվա դրությամբ ակումբ չունի: Չնայած, լուրեր կան, որ նոր մրցաշրջանում նա հանդես է գալու Անգլիայում: Հույս ունենանք, որ Կասսանոյի լավ օրերը նորից կգան:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #21
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Gabriel Omar Batistuta

    90-ականների մեծագույն հարձակվողներից մեկը, անկասկած, Գաբրիել Բատիստուտան է: Ծնվել է 1969 թ. փետրվարի մեկին, Ռեկոնկուիստայում: Բատիստուտան ուներ 2 քույր` Էլիսը և Ալեխանդրան: Մանուկ հասակում Բատիստուտան փոքր-ինչ գեր էր: Նրա սիրած մարզաձևը ոչ թե ֆուտբոլն էր, այլ` բասկետբոլը, և նա ամենևին էլ չէր երազում մեծ ֆուտբոլիստ դառնալու մասին: Նրա առաջին թիմը եղավ “Նյուելս Օլդ Բոյս”-ը, իսկ առաջին մարզիչը` Մարսելո Բիելսան, որը տարիներ անց գլխավորելու էր Արգենտինայի հավաքականը: Միայն 1988 թ., 20 տարեկան հասակում, նա իր առաջին խաղը անցկացրեց. “Նյուելս Օլդ Բոյս”-ը պարտվեց 1-0 հաշվով: Այնուհետև թիմի հարձակվողներից մեկը վնասվածք ստացավ, և Բատիստուտան նրա փոխարեն մասնակցեց “Կոպա Լիբերտադորեսի” կիսաեզրափակիչ խաղին: Ճիշտ է, նա գոլ չխփեց, բայց հաջորդ օրը թերթերը գրեցին նրա մասին: 1 տարի նա անցկացրեց թիմում, 16 խաղում խփելով 4 գոլ: Նրան սկսեցին անվանել “Առյուծ արքա”: Բատիստուտան 1989-90 մրցաշրջանը անցկացրեց “Ռիվեր Փլեյթում”, 1990-91 մրցաշրջանը` “Բոկա Խունիորսում”: Այդ ժամանակ նրան նկատեցին Եվրոպայում: Առաջարկներ եկան Իտալիայից և Իսպանիայից: Բատիստուտան հրավիրվեց ազգային հավաքական: 1991 թ. Արգենտինացիները դարձան Ամերիկայի չեմպիոններ: Դա Բատիստուտայի առաջին միջազգային մրցաշարն էր: Բատիստուտայի առաջին խաղը հունիսի 27-ին բրազիլացիների հետ խաղն էր, որը ավարտվեց 1-1 հաշվով: Դա “Կոպա Ամերիկա 1991”-ից մի քանի օր առաջ էր: Օրեր անց, հուլիսի 6-ին սկսվեց առաջնությունը: Արգենտինացիները առաջին խաղում 3-0 հաշվով առավելության հասան Վենեսուելայի ընտրանու նկատմամբ: Բատիստուտան 2 գոլ խփեց: Այո, համաշխարհային ֆուտբոլում նոր աստղ էր վառվում: Այդ ժամանակ “Կոպա Ամերիկայում” փլեյ-օֆֆ փուլ չկար. 2 խմբերից լավագույն 2 թիմերը կազմում էին 4 թիմից բաղկացած “եզրափակիչ խումբ”, որտեղ շրջանաձև պայքարում պետք է որոշվեր հաղթողը: Արգենտինացիների գլխավոր մրցակիցը բրազիլացիներն էին, որոնց հետ թիմը հանդիպեց հենց առաջին խաղում: Արգենտինացիները հաղթեցին 3-2 հաշվով, Բատիստուտան դարձավ գոլի հեղինակ: Բատիստուտան գոլ խփեց նաև վերջին խաղում, որտեղ արգենտինացիները հաղթեցին կոլումբիացիներին և վաստակելով 5 միավոր (հաղթանակի համար այդ ժամանակ տրվում էր 2 միավոր), հռչակվեցին չեմպիոններ: Բատիստուտան 6 գոլով դարձավ լավագույն ռմբարկու: Մեկնարկը հոյակապ էր: Նոր մրցաշրջանը “Բատիգոլը” սկսեց Ֆիորենտինայում, բայց երկար ժամանակ չէր կարողանում հարմարվել նոր երկրին և նոր թիմին: 1992 թ. Գաբրիելը իր առաջին գոլը խփեց Ֆիորենտինայի կազմում, իսկ ախորժակը, ինչպես հայտնի է, ուտելիս է բացվում: Չնայած հետագա խաղերում նրա ցույց տված արդյունավետությանը, “Մանուշակները” հաջորդ մրցաշրջանը սկսեցին “Բ Սերիայում”: 90-ականների առաջին կեսում Բատիստուտան փայլում էր Արգենտինայի հավաքականում: 1992 թ. թիմը հաղթեց Կոնֆեդերացիաների գավաթում: Բատիստուտան դարձավ 2 գլխավոր ռմբարկուներից մեկը: Անցավ մեկ տարի, և Բատիստուտան նորից դարձավ Ամերիկայի չեմպիոն, եզրափակիչում խփելով 2 գոլ: 1994 թ. աշխարհի առաջնությունում նա խփեց 4 գոլ: Մեկնարկային խաղում արգենտինացիները 4-0 հաշվով հաղթեցին հույներին, իսկ Բատիստուտան հեղինակեց առաջնությունում միակ հեթ-թրիքը: 1994-1995 մրցաշրջանում Բատիստուտան 26 գոլով դարձավ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու: 1996 թ. Ֆիորենտինան նրա օգնությամբ հաղթեց Իտալիայի գավաթում և սուպերգավաթում: Հավաքականի կազմում Բատիստուտան փայլեց նաև “Մունդիալ-98”-ում, խփելով 5 գոլ, որոնցից 3-ը` Յամայկայի հավաքականի դարպասը: Դա եղավ առաջնությունում միակ հեթ-թրիքը, ինչպես և 4 տարի առաջ: Բատիստուտայի անունը գրվեց Ֆոնտենի, Մյուլլերի և Կոչիշի անունների կողքին, քանի որ մինչ այդ նրանք էին միայն, որ աշխարհի առաջնությունների պատմության մեջ 2 անգամ դարձել են հեթ-թրիքի հեղինակ: Նաև Բատիստուտան դարձավ առաջինը, ով հեթ-թրիքի հեղինակ դարձավ 2 աշխարհի առաջնություններում: 1999 թ. Բատիստուտան ճանաչվեց “Սերիա Ա”-ի լավագույն լեգեոներ: Ֆիորենտինայի կազմում հարձակվողը այդպես էլ Իտալիայի չեմպիոնի կոչումը չնվաճեց և 2000 թ. 35 միլիոն դոլլարով տեղափոխվեց Ռոմա (Ֆիորենտինայի կազմում նա ընդհանուր առմամբ խփեց մոտ 200 գոլ): Բատիստուտան խաղաց 18 համարով, քանի որ Վինչենցո Մոնտելլան նրան չտվեց իր 9 համարը: Չնայած ոտքի վնասվածքին (որը նրան խանգարելու էր հետագա տարիներին)` հենց առաջին մրցաշրջանում Բատիգոլը խփեց 20 գոլ (հետո սկսեց հանդես գալ 20 համարով) և օգնեց թիմին դառնալ Իտալիայի չեմպիոն: Դա մեծ իրադարձություն էր Ռոմայի երկրպագուների համար, քանի որ մոտ 20 տարի թիմը Իտալիայի չեմպիոն չէր դարձել: Հաջորդ մրցաշրջանում Առյուծ արքան ընդամենը 6 գոլ խփեց: Բատիստուտան իր առաջին մարզիչ Մարսելո Բիելսայի գլխավորած Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցեց “Մունդիալ-2002”-ին, որտեղ Նիգերիացիների հետ խաղում դարձավ միակ գոլի հեղինակը: Դա աշխարհի առաջնություններում նրա 10-րդ գոլն էր: Արգենտինացիները հաջորդ խաղում պարտվեցին անգլիացիներին: Վերջին խաղում նրանց մնում էր միայն հաղթել Շվեդիայի հավաքականին, ինչը չհաջողվեց: Չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդները դուրս չեկան խմբից: Բատիստուտան փոխարինվեց 2-րդ կեսում: Դա եղավ նրա վերջին խաղը “Ալբիոսելեստաների” կազմում: Խաղից հետո Բատիստուտան լաց եղավ: Դրանով փակվեց Արգենտինական ֆուտբոլի պատմության ոսկե էջերից մեկը: Բատիստուտան Արգենտինայի հավաքականի կազմում անց է կացրել 78 խաղ և խփել է 56 գոլ: Համար մեկ ցուցանիշը հավաքականում (երկրորդ տեղում ընթացող Կրեսպոն խփել է ընդամենը 35 գոլ): Բատիստուտան նոր մրցաշրջանում հագավ Ռոմայի 33 համարի մարզաշապիկը: Դա նրան ոչինչ չտվեց: Երկրորդ շրջանում Բատիստուտան վարձավճարով տրվեց Ինտերին, որտեղ 10 խաղում խփեց ընդամենը 2 գոլ: Մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը տեղափոխվեց Քաթարյան “ալ-Արաբի”: 2003-2004 մրցաշրջանում նա 24 գոլ խփեց Քաթարի առաջնությունում, սահմանելով ռեկորդ: 2004-2005 մրցաշրջանում վնասվածքը վերջնականապես շարքից դուրս հանեց հարձակվողին. մասնակցեց 3 խաղի և չխփեց ոչ մի գոլ: Բատիստուտան հեռացավ ֆուտբոլից: Բատին համարվում է լեգենդար հարձակվող, աշխարհի բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից մեկը: Նա “Սերիա Ա”-ի բոլոր ժամանակների 5 լավագույն ռմբարկուներից է: Հուսանք, որ մոտ ժամանակներս նա կդառնա Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը:

    “Ես միշտ ամեն ինչ տալիս էի ամեն թիմի համար, որում ես խաղում էի, որպեսզի սովորական երկրպագուները, ստադիոնում հավաքվածները, ճանաչեն ինձ: Ես հիանալի երկրպագուներ գտա Ռոմայում, Ֆիորենտինայում, Արգենտինայի հավաքականում: Նրանք էին իմ խաղի պատճառը: Նրանք էին իմ ներշնչանքը:”-Ասել է Բատիստուտան իր հրաժեշտի խոսքի ժամանակ (11.07.05):

    “Առաջին օրերին, երբ որ ես նայում էի նրա մարզվելը, նա չափազանց վատ էր մարզվում: Նա վարպետություն չուներ, նրա հարվածները շեղ էին: Բայց հետո նա 5-6 խաղում 10 գոլ խփեց, և ես հասկացա, թե նա ինչպիսի խաղացող է:”-Պատմում է Բրայան Լաուդրուպը (3.02.06)

    http://www.youtube.com/watch?v=5pgWC...elated&search=
    http://www.youtube.com/watch?v=m7vEM...elated&search=
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  7. #22
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    38
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Ի սրտանց Շնորհավորում եմ բոլոր Ռոմայի երկրպագուներին, Յուվենթուսի հետ վերջին խաղի կապակցությամբ.

    Թող այս տարվա Իտալիայի առաջնությունում, Ձեր թըմի խաղերը միշտ այդպես գոլառատ լինեն, ինչպես Յուվենթուսի հետ կայացաց վերջին խաղում.

    Թող հարցակվողների ոտքերը չերերա, ինքնագոլի ժամանակ եւ դարպասապահը պարապ չմնա, հակառակորդների գրոհներից.

    Կմնաք, կլինեք, այդպես.
    Ուրախ գրառում:

  8. #23
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Ի սրտանց Շնորհավորում եմ բոլոր Ռոմայի երկրպագուներին, Յուվենթուսի հետ վերջին խաղի կապակցությամբ
    Ես էլ ձերոնց: Ընկերական խաղ ա, չարժի հակառակորդին հոգեբանական ծանր վիճակի մեջ գցել: Նոր են եկել:

    Թող այս տարվա Իտալիայի առաջնությունում, Ձեր թըմի խաղերը միշտ այդպես գոլառատ լինեն, ինչպես Յուվենթուսի հետ կայացաց վերջին խաղում.
    բայց տուժողի դերում Յուվեն ու մյուսները լինեն

    Թող հարձակվողների ոտքերը չերերա, ինքնագոլի ժամանակ եւ դարպասապահը պարապ չմնա, հակառակորդների գրոհներից.
    արխային. Բուֆֆոնը եքա գործ կունենա անելու

    Կմնաք, կլինեք, այդպես.
    կմնանք, կլինենք, այդպես
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #24
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Francesco Totti

    Տոտտին ծնվել է 1976 թ. սեպտեմբերի 27-ին, Հռոմում: Ծնվել և մեծացել է քաղաքի հարուստ թաղամասերից մեկում հոր (Էնցո Տոտտի), մոր (Ֆիորելլա Տոտտի) եղբոր (Ռիկարդո Տոտտի), տատի և պապի հետ: Ի տարբերություն Բատիստուտայի` Տոտտին մանկուց տարվել է ֆուտբոլով: Հեռուստացույցով ֆուտբոլը նա նախընտրում էր մուլտֆիմներից: 5 տարեկանից նա սկսեց ֆուտբոլի հաճախել: Մարզվում էր իրենից 2 տարով մեծ երեխաների հետ: 12 տարեկանում Տոտտին պետք է ընտրեր. խաղալ Լացիոյու՞մ, թե՞ Ռոմայում: Անսպասելիորեն ծնողների համար, Ֆրանչեսկոն ընտրեց Ռոման: Թիմ, որտեղ խաղում էին և որի համար ցավում էին միջին խավի հռոմեացիները: 4 տարի անց, 1993 թ. մարտի 28-ին, 17 տարին չբոլորած Տոտտին իր առաջին խաղը անցկացրեց թիմում. Ռոման 2-0 հաշվով առավելության հասավ Բրեշիայի նկատմամբ: Մինչև առաջնության ավարտը Տոտտին ևս մեկ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Հետագա տարիներին Տոտտին դարձավ Ռոմայի ավագը, առաջատարը, խորհրդանիշը, ինչպես նաև ազգային հավաքականի առաջատարներից մեկը: Ֆուտբոլիստը, որը մանկուց երազում էր սեղմել Ջուզեպպե Ջիանինիի ձեռքը, դժվար թե ենթադրեր, որ իրեն ավելի մեծ ապագա է սպասվում: 1993-94 մրցաշրջանում Տոտտին 8 խաղ անցկացրեց Իտալիայի արաջնությունում, 2 խաղ` գավաթում: Հաջորդ մրցաշրջաններում նա արդեն գոլեր էլ էր խփում (1994/95-ում` 7 գոլ, 95/96-ում` 4 գոլ, 96/97-ում` 5 գոլ): Տոտտին 1995 թ. Իտալիայի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Եզրափակիչում թիմը 1-4 հաշվով զիջեց Իսպանիայի հավաքականին: Տոտտին իտալացիների կազմում դարձավ միակ գոլի հեղինակը: Մյուս տարի Տոտտին արդեն Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականում էր: Իտալացիները դուրս եկան Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեցին նույն Իսպանացիներին: Հիմնական ժամանակը ավարտվել էր 1-1 հաշվով, իտալացիներից միակ գոլը խփել էր Տոտտին: 1997/98 մրցաշրջանում Տոտտին խփեց 14 գոլ և “Մունդիալ-98”-ի ավարտից հետո հրավիրվեց ազգային հավաքական: “Եվրո 2000”-ի ընտրական փուլի Շվեյցարացիների հետ խաղը Ուդինեում եղավ Տոտտիի համար առաջին խաղը “Սկուադրա Աձձուրայի” կազմում (10.10.98): Առաջին գոլը երկար սպասեցնել տվեց: 2000 թ. ապրիլի 26-ին, Պորտուգալացիների հետ ընկերական խաղում Տոտտին բացեց իր գոլերի հաշիվը Իտալիայի ազգային հավաքականում: Տոտտին իտալացիների հիմնական կազմում էր “Եվրո 2000”-ի ժամանակ: Խմբային փուլում իտալացիները հաղթեցին և թուրքերին, և բելգիացիներին ապահովելով իրենց` քառորդ եզրափակիչ դուրս գալը: Տոտտին բելգիացիների հետ խաղում խփեց իր 2-րդ գոլը հավաքականում: Շվեդների հետ 3-րդ խաղին Տոտտին չմասնակցեց: Նա հանգստանում էր: ¼ եզրափակիչում Տոտտին գրավեց ռումինների դարպասը` հավաքականում խփելով իր 3-րդ գոլը, իսկ առաջնությունում` 2-րդը: Իտալացիները հաղթեցին 2-0 հաշվով և դուրս եկան կիսաեզրափակիչ: Մրցակիցը դաշտի տեր Հոլանդիայի հավաքականն էր: Բոլորը հիշում են Տոլդոյի հետ մղած 11-մետրանոցները, Մերկի ինչ-որ տեղ կողմնակալ մրցավարությունը և Իտալացիների ծանր հաղթանակը հետխաղյա 11-մետրանոցների օգնությամբ, որոնցից մեկն էլ վստահ իրացրեց 2-րդ խաղակեսի վերջում խաղադաշտ մտած Տոտտին: Եզրափակիչում Իտալացիները պարտվեցին 2-1 հաշվով, բայց խաղի հերոս ճանաչվեց Ֆրանչեսկո Տոտտին: Նա նաև ընդգրկվեց մրցաշարի թիմի կազմում: Տոտտիի լավագույն տարիները սկսվում էին: 2001 թ. Տոտտին “Ա Սերիայում” խփեց 13 գոլ և օգնեց թիմին նվաճել Իտալիայի չեմպիոնի կոչումը: Հաջորդ տարի Ռոման 2-րդն էր: Տոտտիին, որը 22 տարեկանից հանդիսանում էր Ռոմայի ավագը, անվանում էին “Հռոմի թագավոր”: Հետագա մրցաշրջաններում Ռոմայի առաջատարը հենց նա էր: “Մունդիալ 2002”-ում Իտալիայի հավաքականի մարզիչ Ջիովանի Տրապատոնին և երկրպագուները մեծ հույսեր էին կապում նրա հետ: “Ամեն խաղացող ունի ինչ-որ հանճար, բայց միայն մեկ Վան Գոգ կա, և չկա ոչ ոք Տոտտիի նման”,-ասել է Տրապատոնին: Տոտտին մասնակցեց բոլոր 4 խաղերին և դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ: Այո, իտալացիները անցկացրեցին ընդամենը 4 խաղ: Պատճառը մրցավարությունն էր և ինչ-որ տեղ մարզական բախտը: Իտալիա-Խորվաթիա խաղում Գրեմ Պոլը չհաշվեց 2 գոլ: Տոտտին հանդիպման վերջում մոտ էր գոլ խփելուն. տուգանայինից նրա կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Իտալացիների` խմբից դուրս գալը հեշտ չստացվեց այդ խաղի պատճառով: Իտալացիները գրավեցին 2-րդ տեղը և 1/8 եզրափակիչում նրանց բաժին ընկավ Հվ. Կորեայի հավաքականը: Էկվադորցի մրցավար Բայրոն Մորենոն մինչ օրս Իտալիայում համարվում է ազգի թշնամի: Իտալացիները 1/8 եզրափակիչում իրենց պարտության մեղքը բարդում են նրա վրա: Իտալիայի հավաքականի երկրպագուները հիշում են այդ օրը երեկվա օրվա նման: Մրցավարը ամեն կերպ փորձեց խանգարեց “Աձձուրիներին”, և դա նրա մոտ ստացվեց: 1-1 հիմնական ժամանակից հետո, Տոտտին իր պասսիվում ունի դեղին քարտ: Լրացուցիչ ժամանակում Տոտտիին վայր են գցում տուգանային հրապարակում: Մորենոն մոտենում է, գրպանից հանում է դեղին քարտը և ուղղում այն դեպի Տոտտին: Տոտտին թողնում է խաղադաշտը, որից հետո կորեցիները խփում են 2-րդ գոլը և ամեն ինչ ավարտվում է: 2002-2003 մրցաշրջանը Ռոմայի համար անհաջող դասավորվեց, բայց ոչ Տոտտիի համար: Երկար ժամանակ նա միջամտում էր Դել Պիեռոյի և Վիերիի պայքարին գլխավոր ռմբարկուի կոչման համար, Տոտտին Ռեալի հետ արտագնախաղում խփեց միակ գոլը, 2 գոլ խփեց Վալենսիայի հետ արտագնախաղում, տարվա վերջում ճանաչվեց Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ: Հաջորդ մրցաշրջանում Տոտտին օգնեց թիմին նորից նվաճել Իտալիայի փոխչեմպիոնի կոչումը: Առաջնությունում խփեց 20 գոլ: Հատկապես գեղեցիկ էր Էմպոլիում համանուն թիմի դարպասը նրա խփած գոլը. մոտ 25 մետրից Տոտտին գնդակը դարպասապահի գլխավերևով ուղղարկում է դեպի դարպասը: Իտալացիները ձախողեցին “Եվրո 2004”-ը: Տոտտին հենց առաջին խաղում Քրիստիան Պոուլսենի վրա թքելու համար հեռացվեց դաշտից և որակազրկվեց մինչև կիսաեզրափակիչ, որին իտալացիները, ինչպես հայտնի է, չհասան: 2004-2005 մրցաշրջանում, ավելի կոնկրետ` 2004 թ դեկտեմբերի 19-ին, Տոտտին Ռոմայի կազմում խփեց իր 107-րդ ռեկորդային գոլը “Ա Սերիայում”, հավասարվելով Ռոբերտո Պրուցցոյին: Ամռանը Տոտտին ամուսնացավ հայտնի հաղորդավարուհի Իլարի Բլազիի հետ (այսօր նա ունի մեկ տղա և մեկ աղջիկ): 2005-2006 մրցաշրջանը նշանավորվեց ծանր վնասվածքով, որը Տոտտիին չթողեց խաղալ 3 ամիս: Վերականգնվելով` Իտալիայի հավաքականի կազմում Տոտտին մասնակցեց աշխարհի առաջնությանը, որտեղ մեկ գոլ խփեց` 11-մետրանոցից գրավելով Ավստրալացիների դարպասը: Դա 1/8 եզրափակիչ հանդիպման մարող վայրկյաններին էր: Տոտտին եզրափակիչ խաղում անցկացրեց 61 րոպե և փոխարինվեց իր թիմակից Դանիելե Դե Ռոսսիով: Իտալացիները հռչակվեցին աշխարհի չեմպիոններ: Տոտտին ընդգրկվեց մրցաշարի թիմի կազմում: Տոտտին առաջնությունից հետո հայտարարեց, որ հեռանում է հավաքականից: 2006-2007 մրցաշրջանում Տոտտին փայլում էր: Նա աչքի ընկավ մեծ արդյունավետությամբ և գեղեցիկ գոլերով: Հիշարժան է Սամպդորիայի դարպասը նրա խփած գոլը. փոխանցում է հետևում դեպի տուգանային հրապարակի ձախ եզրում սուր անկյան տակ կանգնած Տոտտիին, որը ընթացքից կատարած հուժկու հարվածով գնդակը ուղղարկում է դեպի դարպասի հեռավոր անկյունը: Իտալիայի առաջնությունում Տոտտին խփեց 26 գոլ, դառնալով առաջնության լավագույն ռմբարկու: Բացի դրանից, Տոտտիին բաժին ընկավ ոսկե խաղակոշիկը: Տոտտին նաև օգնեց թիմին նվաճել Իտալիայի գավաթը: Տոտտին ազգային հավաքականի կազմում անցկացրել է 59 խաղ, խփել 9 գոլ: Այսօր էլ նա շատ բանով կօգներ հավաքականին, որը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում այնքան էլ վստահ ելույթներ չի ունենում: Տոտտին տիրապետում է հուժկու հարվածների, ընդ որում` 2 ոտքերով էլ: Տոտտին աչքի է ընկնում իր դիպուկ փոխանցումներով: Տոտտին հիանալի է իրացնում տուգանայինները և մեկ անգամ չէ, որ այդ դիրքերից գոլ է խփել: Ժամանակին Ռոմայի նախկին գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանին հարցրել են. “Ովքե՞ր են Իտալիայի լավագույն 5 ֆուտբոլիստները”: Զեմանը պատասխանել է. “Տոտտի, Տոտտի, Տոտտի, Տոտտի, Տոտտի”: Տոտտին այն քիչ ֆուտբոլիստներից է, որը միշտ հավատարիմ է մնացել այն ակումբին, որում խաղում է: Նա Պելեի կողմից ընդգրկվել է այսօր ապրող լավագույն 125 ֆուտբոլիստների շարքում:

    http://www.youtube.com/watch?v=hxhJneJwT_k
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. #25
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իտլիայի Սուպերգավաթ.

    Ռոման 2-րդ անգամ իր պատմության մեջ նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը՝ 1-0 հաշվով հաղթելով Ինտերին, որին պարտվել էր անցած խաղարկությունում: Միակ գոլը խաղավարտից 10 րոպե առաջ 11-մատրանոցից խփել է Դանիելե Դե Ռոսսին: Մինչ այդ հռոմեացիներից հեռացվել էր Սիմոնե Պեռոտտան:



    Մի խոսքով, շնորհավոր տղեքին: Էսի սկիզբն ա: Էսա առաջնությունն էլ մերը կլնի: Չլնի էլ, մեկ ա մրցաշրջանում մի հատ գավաթ ունենք արդեն:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #26
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Palermo-Roma 0-2
    Mexes, Aquilani
    Ռոման առաջի կեսում ինչ պետք էր արեց, 2-րդ կեսում պաշտպանվում էր:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  12. #27
    ոչ մեկին չեմ խանգարում PygmaliOn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Հա.. լավ էր... ի դեպ սա Իտալիայի Ա սերիայի առաջին խաղն էր, որ ես կյանքում նայեցի
    Вот и все... я уже НЕ в армии

  13. #28
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Մ.Յ.
    Ռոմա
    Սպորթինգ
    <<Դինամո>> Կիև
    Վերջին խմբագրող՝ John: 31.08.2007, 09:34:

  14. #29
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Մանչն ու Դինամոն էս անգամ պրծում չունեն

    Ավելացվել է 19 րոպե անց
    էսի Տոտտիի լավագույն 10 գոլերը 2006 թվի դրությամբ: Ափսոս խայտառակ որակ ա.
    http://www.youtube.com/watch?v=QxLZYINMuWo
    էս էլ սուպերգավաթը.
    http://www.youtube.com/watch?v=99rcf...elated&search=
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 31.08.2007, 18:28: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #30
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. AS Roma

    Roma-Siena 3-0
    Աքվիլանի, Ժիուլի, Տոտտի

Էջ 2 17-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •