User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Զգուշացեք, համաճարակ է

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Զգուշացեք, համաճարակ է

    Նայում եմ բազմաչարչար, սակայն բարձրագոչ "Ստեղծագործողի՜ (մեղա՜, մեղա՜) անկյուն" անվանումով այս բաժինն ու ջղաձգվում… Կույրաղիքս սկսում է ցավել, քանի որ տնքամկան չունեմ: Ո՜նց.... չգիտեք, թե ի՞նչ է տնքամկանը.... Հմմ... Բացատրեմ:
    Ամեն մարդ ունի կույրաղիք: Այն երբեմն բորբոքվում է, ու դա հեռացնում են.... Ամեն "ստեղծագործող" ունի իր ուրույն կույրաղիքը՝ այն կոչվում է տնքամկան: Դրա գտնվելու վայրը խիստ անհատական է, ի տարբերություն կույրաղիքի, որը երևակայության պակասից, թե ամոթխածությունից, միշտ նույն տեղում է: Տնքամկանը, կախված իր զարգացածության աստիճանից, մուտացիայից կամ էլ "ստեղծագործողի" կներեք արտահայտությանս` երևակայությունից, կարող է դեգերել ուր ասես.... շատերի մոտ այն հասել է անպատկառության ու անարխիայի այնպիսի բարձունքների, որ տնկվել է ոչ ավել, ոչ պակաս, ուղիղ "ստեղծագործողի" ճակատին: Գումարենք "ստեղծագործողի" մուսա փնտրող թափառուն ու նվաղկոտ հայացքը, սեփական անիմաստությունից զարմացած վեր թռած հոնքերն ու կստանանք տնքամկանի սուր բորբոքումից տառապող "ստեղծագործողի" ճշգրիտ ֆոտոռոբոտը:
    Ուշադրություն, ուշադրություն... Փնտրվում է.... Հույժ վտանգավոր.... տարածում է անիմաստ ու առավել անիմաստ գրառումներ.... գրառումները բազմանում են սարսափելի արագությամբ.... դրա դեմ ոչ մի հակաթույն չի գործում.... Ազդում է միանգամից ընթերցողի ուղեղի վրա, կամ էլ ներթափանցում նյարդային համակարգ ու մի ակնթարթում ոչնչացնում միլիարդավոր կարգապահ ու օգտակար բջիջներ....
    Արտաքին նշանները նկարագրված են վերևում... Զգուշացե՛ք.... Միակ փրկությունը, ի դեպ՝ թե՛ քո, թե՛ նրա, տնքամկանի արագ ու հնարավորինս ցավոտ հեռացումն է.... փրկվեք, և փրկեք ում կարող եք.... տնքամկանային աղետը սպառնում է մեզ բոլորիս....
    Վերջ: Գնամ թաղեմ վերջին մի քանի րոպեում անիմաստ նահատակված նյարդային բջիջներիս մի նոր խումբ....
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. #2
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգուշացեք, համաճարակ է

    Ակեղծ ասած՝ սպասում էի նման մի ստեղծագործություն-հայտարարություն հենց քո կողմից Վատը չէր
    Վերջ: Գնամ թաղեմ վերջին մի քանի րոպեում անիմաստ նահատակված նյարդային բջիջներիս մի նոր խումբ....
    Բայց արժեր սեփական գրվածքից հետո միանգամից այսպես
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  3. #3
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգուշացեք, համաճարակ է

    Լիլ բայց մեկ-մեկ չստեղծագործող մարդիկել են ունենում տնքամկան

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգուշացեք, համաճարակ է

    Թեթև տար Լիլս , սաղ քո նման հանճար չեն .. անճար են : լից .. լից խմենք ...

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգուշացեք, համաճարակ է

    Լի՛լ, գրածդ մի լուրջ թերություն ունի. շատ մեղմ է:

  6. #6
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգուշացեք, համաճարակ է

    կարծում եմ մեծ դեր ունի հենց ընթերցողի մտավոր և հոգևոր ազատության աստիճանը։
    Գտնում եմ որ ցանկացած ստեղծագործություն ունի արժեք իսկ լավն է թե վատ դա արդեն մարդու սուբյհեկտիվ կարծիքնե, ամենքի մեջ ել կա մի կտոր տիեզերք.. և պետք է առաջին հերթին հենց այդ գտնել տողերի մեջ և ոչ ուղղագրական կամ ոճային սխալներ։

    Հ.Գ։ ամեն դեպքում եթե հեղինակը իրոք կարծում է որ ակումբում կան "ստեղծագործող"ներ կարծում եմ լավ կլիներ նշել նրանց անուները և ոչ անուղղակիորեն "կպնել" բոլորին ովքեր գրառում են անում "Ստեղծագործողի անկյուն" բաժնում։
    ...

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգուշացեք, համաճարակ է

    Լսել եք ետ անեկդոտը որ մեկը բարձր փողոցում գոռումա "Արաա այ տղաա... "
    10 տղաներից 4ը շուռեն գալիս , իսկ մեկը հարցնումա "ետ ինձ ասիր ?" ..
    վերջինս ուսերը թոթվելով ասումա ` "դե դու չֆռացիր?"...

  8. #8
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգուշացեք, համաճարակ է

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    կարծում եմ մեծ դեր ունի հենց ընթերցողի մտավոր և հոգևոր ազատության աստիճանը։
    Հ.Գ։ ամեն դեպքում եթե հեղինակը իրոք կարծում է որ ակումբում կան "ստեղծագործող"ներ կարծում եմ լավ կլիներ նշել նրանց անուները և ոչ անուղղակիորեն "կպնել" բոլորին ովքեր գրառում են անում "Ստեղծագործողի անկյուն" բաժնում։
    Ստեղծագործողի անկյունում բազմաթիվ գրառումներ եմ կատարել նաև ես ինքս, ու եթե այդպես չկարծեի, հաստատ չէի գրի, կգրեի մեկ ուրշ թեմայի մասին, որն ինձ նույնքան կամ մի քիչ ավելի կամ էլ մի փոքր պակաս անհանգստացնում կամ հուզում է: Կարծում եմ՝ ամենալավ քննադատությունն այն է, երբ ինքդ քեզ վեր չես դասում մնացածներից:

    Իսկ կոնկրետ անուններ տալը առնվազն անքաղաքավարություն է, ես ինձ թույլ չէի տա իմ գրառման մեջ մեկ-մեկ նշել բոլոր նրանց անուններն, ում անտաղանդ եմ համարում: Ի դեպ, նպատակս չի եղել այն, որ որևէ մեկը գտնի իր անունն ու անցնի բուռն ինքնապաշտպանության: նպատակս էր՝ փորձել խորհուրդ տալ նրանց, ովքեր գրում են, փորձում են գրել.... Ի դեպ, շատ ողջունելի է այն փաստը, որ տվյալ անձը գրում է, ստեղծագործելու պրոցեսում է վատնում իր էներգիան, սակայն եթե զբաղվում ես մի գործով, ուրեմն արժի դա անել լավ, կամ գոնե՝ ոչ վատ:

    Ինչ վերաբերվում է կոնկրետ իմ մտավոր ու հոգևոր զարգացածությանն ու ազատությանը, ապա դրանք նաև օժտված են մեծ համբերությամբ ու չափի զգացումով, քանի որ հենց նոր կարդացի վերևի տողերս ու հաստատ ոչ մի վիրավորական կամ էլ ոչ կոռեկտ արտահայտություն չգտա, ի տարբերություն Ձեզ, հարգելի Grieg
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգուշացեք, համաճարակ է

    սակայն եթե զբաղվում ես մի գործով, ուրեմն արժի դա անել լավ, կամ գոնե՝ ոչ վատ:
    Իսկ եթե վատ ես անում, ուղղակի պետք է խնայել մյուսներին:

  10. #10
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգուշացեք, համաճարակ է

    Իսկ կոնկրետ անուններ տալը առնվազն անքաղաքավարություն է, ես ինձ թույլ չէի տա իմ գրառման մեջ մեկ-մեկ նշել բոլոր նրանց անուններն, ում անտաղանդ եմ համարում:
    ՙՄարդ արարածին անտաղանդ /եթե այդպիսիները կան ընդհանրապես/ անվանելու համար պետք է լուրջ հիմքեր ունենալ, մարդիկ բացի գրելուց կարող է շատ ուրիշ տաղանդներ ունենալ և հաճախ նույնիսկ մարդը անձամբ չի իմանում իր տաղանդ ինչ կերպով կարող է գեղեցիկ արտահայտել։

    Ի դեպ, նպատակս չի եղել այն, որ որևէ մեկը գտնի իր անունն ու անցնի բուռն ինքնապաշտպանության: նպատակս էր՝ փորձել խորհուրդ տալ նրանց, ովքեր գրում են, փորձում են գրել...
    Անձամբ ես չնկատեցի որևիցե մեկին ով բուռն ինքնապաշտպանության դիմեց։Ես թեմա չեմ ստեղծել այդ բաժնում և ինքնապաշտպանվելու նպատակ չեմ կարող հետապնդել ։

    . Ի դեպ, շատ ողջունելի է այն փաստը, որ տվյալ անձը գրում է, ստեղծագործելու պրոցեսում է վատնում իր էներգիան, սակայն եթե զբաղվում ես մի գործով, ուրեմն արժի դա անել լավ, կամ գոնե՝ ոչ վատ:
    իմ կարծիքով ստեղծագործաման ընթացքը դա նման չե օրինակ բանվորի աշխատանքին որ լավ կամ վատը նկատվի, իմ համար այդ ընթացքը ներքին աշխարհի արտապատկերումն է..հույզերի և ապրումների պոռթկում։ Ինչևէ դուք ստեղծագործությունների ձեր գնահատման սկզբունքը ունեք իսկ ես իմ։

    Ինչ վերաբերվում է կոնկրետ իմ մտավոր ու հոգևոր զարգացածությանն ու ազատությանը, ապա դրանք նաև օժտված են մեծ համբերությամբ ու չափի զգացումով, քանի որ հենց նոր կարդացի վերևի տողերս ու հաստատ ոչ մի վիրավորական կամ էլ ոչ կոռեկտ արտահայտություն չգտա, ի տարբերություն Ձեզ, հարգելի Grieg
    փաստորեն "ստեղծագործող" և "անտաղանդ" բառերը կոռեկտ են

    Իսկ եթե վատ ես անում, ուղղակի պետք է խնայել մյուսներին:
    Ոչ ոք ձեզ չի ստիպում կարդալ , եթե ցանկանում եք խնայել նյարդերը ուղղակի կարողեք չկարդալ։
    ...

  11. #11
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգուշացեք, համաճարակ է

    impression ջան քեզ էլ, քո ստեղծագործություններն էլ շատ եմ սիրում, բայց այս պարագայում Grieg-ը ճիշտ է: Յուրաքանչյուրն իրավունք ունի ստեղծագործելու, ինքնաարտահայտվելու, անգամ եթե դա իր մոտ այդքան էլ լավ չի ստացվում: Իսկ ում դուր չի գալիս կարող է չկարդալ ու չարտահայտվել, եթե դա համարում է ժամանակի զուր կորուստ: Բայց ինչ-որ մեկի անհաջող գրվածքը դիտել որպես անտաղանդություն ու առավել ևս համարել վարակիչ համաճարակ, կներես, բայց ես դա ճիշտ չեմ համարում:

  12. #12
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգուշացեք, համաճարակ է

    Համամիտ եմ Grieg-ի հետ:
    Յուրաքանչյուրն էլ ունի տաղանդ ու կախված չի, թե որտեղ ա էդ տաղանդը դրսևորվում: Այո՛, կարելի ա մարդու ստեղծագործությունը համարել անտաղանդ, բայց ոչ այդ մարդուն: Համ էլ ճաշակին ընկեր չկա. կարող ա տվյալ բանն ինձ դուր չգա ու ես դա անտաղանդ բան համարեմ, բայց մեկ ուրիշը դրա մեջ մի նենց հանճարեղ բան տեսնի, որ ինձ անհասանելի ա:

    Հա՛, հնարավոր ա մեծամասնությունը համարի տվյալ բանն անտաղանդություն, ասենք մեծն գրողներ և հանճարներ, բայց դա չափանիշ չի, որպեսզի մարդուն անվանեն անտաղանդ: Քեզ համար անտաղանդ ա, ինձ համար՝ հանճար:

    Այո՛, այսօրվա օրով շատերն են մի երկու տող բան գրում ու հայտարարում դա որպես ստեղծագործություն, սակայն եթե ստեղծագործողի աչքերով նայելիս այդ գրածում ոչինչ ստեղծագործական չկա, բայց եթե մարդը գրել ա դա, եթե մարդը ներա դրել այդ գործում իրենից ինչ-որ մասնիկ, ուրեմն նա իրավազոր ա համարել իր գրածը ստեղծագործություն, ինչքան էլ մյուսները ժխտեն դա: Իր գրածն իր համար ստեղծագործություն ա ու թքած, թե ուրիշները դա ինչ կհամարեն, էդ մարդու պատկերացմամբ ստեղծագործությունը դա ա:

    Ի դեպ, շատ ողջունելի է այն փաստը, որ տվյալ անձը գրում է, ստեղծագործելու պրոցեսում է վատնում իր էներգիան, սակայն եթե զբաղվում ես մի գործով, ուրեմն արժի դա անել լավ, կամ գոնե՝ ոչ վատ:
    Եթե մարդն իրեն ամբողջությամբ չի նվիրում ստեղծագործելու գործին, այլ հոբբի պես մի բան ա նրա համար դա, ապա չի կարելի պահանջել նրանից ավելին: Իսկ եթե ինչ-որ մեկի գրածները դուրդ չեն գալիս, ապա մի կարդա :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգուշացեք, համաճարակ է

    էրեխե՛ք, ես ձեզ հետ համաձայն չեմ: Այդ թույլ (չասենք անտաղանդ, որ ոչ ոք չնեղանա) գործերի օվկիանոսում լավերը կորում են, ու երբ ինչ-որ նոր մարդ, որը բավականաչափ գլուխ է հանում գրականությունից, մտնում է այս բաժինը, ուղղակի հիասթափվում է:

    Ասեմ, որ ուրիշ ֆորումներում մարդիկ վախվխելով են տեղադրում իրենց ստեղծագործությունները, հաստատ համոզվում են, որ լավն է, հետո են նոր թեմա բացում, ու էլի առողջ քննադատությունն անպակաս է լինում: Իսկ ինչպե՞ս է մեզ մոտ: Ով ինչ հասցնում է, երբ հասցնում է, ոնց հասցնում է, տեղադրում է ֆորումում: Մեզ մոտ քննադատությունը շատ ցածր մակարդակի վրա է: Դրա համար էլ ոչ ոք իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է տեղադրում ֆորումում. միևնույն է, բոլորը մտնելու են, ասեն, որ շատ լավ է: Իսկ Լիլիթի այս ստեղծագործությունն ասես քայլ լինի, որ մարդիկ որևէ բան ֆորումում տեղադրելուց առաջ մի քիչ մտածեն, կողքից նայեն իրենց գրածներին, մշակեն կամ միայն լավագույններն ընտրեն ու տեղադրեն:

  14. #14
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգուշացեք, համաճարակ է

    Իմպրսիոնի վերաբերմունքը հասկանալի ա. նման ա, երբ վատ կերակուր են մատուցում, ու երբ բողոքում ես, ասում են՝ է չուտեիր: Բայց պիտի ուտեիր չէ՞, որ իմանայիր վատն ա: Ու արդյունքում ստամոքսդ փչացնում ես: Իմ կարծիքով կենցաղային ամենամեծ ու վտանգավոր junk-ը վատ գրականությունն ա, քանի որ այն վատնում ա ամենակարևորն ու անվերականգնելին ՝ ժամանակը:
    Մի ինտերվյուում Ջիգարխանյանն ասել ա. ես շատ բացասական եմ վերաբերվում հիմիկվա մետրո-ային գրականությանը. հեղինակն ինձ չի հարգում, շատ ցածր կարծիքի ա իմ մասին, իսկ ինձ դուր են գալիս վարպետները, քանի որ նրանք հարգում են ինձ՝ մատուցելով խորը, որակյալ գործեր: Նրանց հետ զրուցելն ինձ հետաքրքիր է:

  15. #15
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Զգուշացեք, համաճարակ է

    Բյու՛ր, դա արդեն գալիս ա կարդացողներից: Ինչի՞ ա մարդ գրում "շատ լավ ա", եթե իրականում իրա դուրը չի գալիս: Քծնվելու համա՞ր, համապատասխան տեղ մտնելու համա՞ր: Էդ տեղադրողը մեղավոր չի, մեղավորը կարդացողներն են: Եթե դուր չի գալիս, թող ասեն, թող քննադատեն, քանի որ յուրաքանչյուրը տեղադրելուց առաջ հոգեպես պատրաստվում ա դրան ու ոչ ոք չի մեղադրի քննադատողին, դա յուրաքանչյուրի իրավունքն ա՝ կարծիք արտահայտելը:

    Ուստի պետք չի քննադատել, որ ով ասես բռնում ինչ ասես տեղադրում ա: Դուրներդ չի գալիս՝ բարի եղեք արտահայտեք ձեր մտքի եղածը:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 12
    Վերջինը: 24.06.2013, 20:22
  2. Ծնողներ զգուշացեք
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 23.04.2010, 19:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •