«Միլանի» հարձակվող Ռոնալդինյոն, ում հետ «ռոսսոներների» ղեկավարները 2009/2010 մրցաշրջանում մեծ հույսեր են կապում, նշել է, որ իրենց կհաջողվի այս տարի առաջ անցնել «Ինտերից»։
«Ես մտադիր եմ գալիք մրցաշրջանում նվաճել սկուդետտոն և Չեմպիոնների Լիգայի գավաթը, չնայած հասկանում եմ, որ շատ դժվար կլինի»,- մեջբերում է բրազիլացու խոսքերից Kicker-ը։ «Եվս մեկ նպատակ՝ առաջ անցնել «Ինտերից», ով շատ բանի է հասել վերջին տարիների ընթացքում և հանդիսանում է Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը։ Կարծում եմ «Միլանն» ի զորու է հաղթել իր մշտական մրցակցին»
Էջանիշներ