Վազգեն Մանուկյան (ԱԺՄ)
Արթուր Բաղդասարյան (ՕԵԿ)
Տիգրան Կարապետյան (ԺԿ)
Վահան Հովհաննիսյան (ՀՅԴ)
Արման Մելիքյան (ինքնառաջադրում)
Լեւոն Տեր-Պետրոսյան (ինքնառաջադրում)
Արտաշես Գեղամյան (ԱՄ)
Սերժ Սարգսյան (ՀՀԿ)
Արամ Հարությունյան (ԱՀԿ)
Դեռ չեմ կողմնորոշվել
Վերջին խմբագրող՝ Egern.net: 20.02.2008, 17:03:
Քոչարյանին պատժող ոչ մի օրենք չկա՞՞, ժառանգական սարքեց ժողովրդավարականը:![]()
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
հիմա արդեն համապատասխանում են
Միջազգային դիտորդներ. ՙԸնտրությունները հիմնականում համապատասխանել են Հայաստանի միջազգային պարտավորություններին՚
Հայաստանի նախագահական ընտրությունները անցկացվել են հիմնականում երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, թեեւ հետագա բարելավումների կարիք կա: Այդ մասին ասված է միջազգային դիտորդական առաքելության այսօր հրապարակած հայտարարությունում:
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրախորհրդարանի դիտորդներին ընդգրկող միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ` ՙՀայաստանի իշխանությունները իրական ջանքեր են գործադրել նախորդ ընտրություններում տեղ գտած թերությունները շտկելու ուղղությամբ, սակայն կարիք կա հետագա բարելավման եւ այնպիսի մտահոգությունները փարատելու քաղաքական կամքի, ինչպիսին են ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակասը եւ պետական ու կուսակցական գործառույթների միջեւ պարզորոշ տարանջատման բացակայությունը՚:
ՙՁայների հաշվարկումը չի նպաստում շահագրգիռ կողմերի մոտ կասկածների նվազմանը՚, - ասված է դիտորդական առաքելության հաղորդագրությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում:
Ռուզան Խաչատրյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)
http://azatutyun.am/armeniareport/re...A5E7AB77B9.ASP
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Հարգելի ընկեր, ժառանգական սարքեց ոչ թե Քոչարյանը այլ Վ.Սարգսյանը,Վ.Սիրադեղյանը ԼՏՊ-ն ու իր ստեղծած ավազակները, իսկ Քոչարյանին այսօր վերջ էլ բռնող չկա, ԱԴ նախարարության շենքն էլ վառվեց ...քմծիծաղ... վառեցին, համ ԼՏՊ-ն է այսօր հանգիստ գլուխը դնում բարձին, համ էլ Քոչարյանը և բոլորը երջանիկ են![]()
Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Հայաստանի նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների կապակցությամբ
www.lragir.amՍիրելի հայրենակիցներ,
2008 թվականի փետրվարի 19-ին կայացան Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունները: Ընտրություններն անցան ազատ եւ արդար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների ոգուն համահունչ: Շնորհակալություն եմ հայտնում ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, վստահված անձանց, դիտորդներին, բայց առաջին հերթին ձեզ` ընտրողներիդ, ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Դա կարեւոր մի փորձություն էր մեր պետության ամրացող ժողովրդավարության համար:
Ընտրությունները միշտ քաղաքական հակասությունների կիզակետ են եւ կարող են հանգեցնել լարման աստիճանի բարձրացման, հասարակության պառակտվածության: Սակայն քաղաքական պայքարում արժանապատիվ պարտություն կրելը եւս ժողովրդավարական մշակույթի կարեւոր բաղադրիչ է: Կարեւոր է, որ ընտրություններին հաջորդող այս շրջանում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ Հանրապետության Նախագահը չի կարող կիսել հասարակությունը ՙյուրայինների՚ եւ ՙօտարների՚: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանը կարողանալու է համախմբել հասարակությունը, ձեւավորել փոխըմբռնման եւ հանդուրժողականության մթնոլորտ:
Չնայած առկա լուրջ ձեռքբերումներին, Հայաստանի Հանրապետության առջեւ դեռեւս ծառացած են բազմաթիվ լուրջ մարտահրավերներ: Մեր ժողովուրդն ունի դեռեւս լիարժեք չօգտագործված մեծ ներուժ: Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա աշխարհի ամենամրցունակ եւ արագ զարգացող պետություններից մեկը: Դրա համար անհրաժեշտ է համախմբվածություն եւ հետեւողական աշխատանք:
Ավելացվել է 12 րոպե անց
ՍԱՐԿՈԶԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
www.lragir.amՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին, որում, մասնավորապես, ասված է.
ՙՀարգելի պարոն վարչապետ,
Ջերմորեն եւ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Առաջին իսկ փուլում նշանակալի առավելությամբ Ձեր արձանագրած հաջողությունը վկայում է այն աջակցության մասին, որ Դուք վայելում եք Ձեր երկրում: Ես ողջունում եմ հայ ժողովրդի ընտրությունը, որն այս քվեարկությամբ վերահաստատեց Ձեր կառավարության կողմից իրականացվող քաղաքական բարեփոխումները շարունակելու եւ Եվրոպային մերձենալու կամքը:
Վստահ եղեք, որ Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության ամրապնդման հարցում կարող եք շարունակել հենվել Ֆրանսիայի հաստատակամ աջակցության վրա: Ֆրանսիան, որը Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի բարդ հակամարտության տեւական եւ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ:
Օգտվելով առիթից, կուզենայի հայտնել, որ անձնապես մեծ կարեւորություն եմ տալիս Ձեր երկրի հետ հաստատված համակողմանի համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Ֆրանսիայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց եւ ջերմորեն հաջողություն եմ մաղթում Ձեզ, Հայաստանին եւ հայ ժողովրդին: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը՚:
Все же Սերժի՝ պրեզիդենտ դառնալը համ ԱՄՆ-ին ա ձեռ տալի, համ ՌԴ-ին, համ էլ Ֆրանսիային: Շատ է՞լ թե երկրի հերը կանիծի:
էսքանից հետո արի ու հրաշքների հավատա
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 20.02.2008, 18:39: Պատճառ: Գրառման ավելացում
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
http://a1plus.am/amu/?page=issue&iid=57967
շատ հետաքրքիր է....
Հրանտ Մարգարյանին հարցրեցին.
- Ինչպե՞ս կբացատրեք, որ մայիսի ընտրությունների համեմատ ձեր թեկնածուն ստացել է մոտ 2 անգամ քիչ:
պատասխանեց
- 2 անգամ քիչ չէր, կեսն էր
![]()
Չեի ցանկանում խառնվել, բայց տեսնելով իմ վիրտուալ համախողների հուսահատանքները, մի քանի բառ ասեմ։
Չի կարելի այդպես համոզված հրաժարվել նրանից ինչին հավատում էս, տվյալ դեպքում գաղափարներին, որի մարմնավորումը Վազգեն Մանուկյան թեկնածուն էր ու դու նրա համար ձայն ես, տվել։
Նա ու նրա աջակիցները շատ ճիշտ ժամանակին քաղաքական փորձառությունից ելնելով կարողացան ստեղծել նախադրյալ, որ մարդիկ սկսեն նրանց շուրջ համախմբվել, միայն պետք է զգան, որ մենակ չեն։
ՍՍները, հակաՍՍները կգան ու կգնան, համահայկական գաղափարները կմնան, ինչպես համոզված եմ, որ ոչ մի դաշնակցական չի հրաժարվում իր կուսակցության գաղափարներից, միայն նրա համար, որ իրենց թեկնածուն չի անցել...
Իրական ձայնի պաշտպանությունը, այն գաղափարի շուրջ հավաքվելը կլինի, որի համար քվեարկել ես։ Եթե ԼՏՊի կողմնակիցների գաղափարը ՍՍին գցել էր, նրանք ուզեն չուզեն պիտի դա փորձեն անել։
Բայց Մանուկյանի նպատակը, դա չէ, այս մնայուն ու ապագային ուղղված է, օրինակ պառլամենտական պետությունը, սահմանադրական փոփոխությունները, մարդկանց մեջ օրենքի ու արդարության արժեքը վերականգներլը։
ՈՒ եթե այսօր այդ գաղափարի շուրջ համախմբված կուսակցությունների շարքերը մի օր սկսեն ինտենսիվ մեծանալ, դրա դեմ «իշխանությունը» ոչ փողոցներ փակելով կկարողանան պայքարել, ոչ ջրցան մեքենաներով, ոչ էլ աշխատանքից ազատելով, կամ ծեծելով – կարելի է վատագույն դեպքում անդամությունը գաղտնի պահել, ԽՍՀՄ տարիների նման։
Նման ՀԱՆՐԱՀԱՎԱՔ է պետք անել – մեկ կուսակցության կամ ալիանսի անդամը դառնալ։ Դա է որ ՍԵՐԺանտները կարողացել են անել, հավաքել ուզուրպացված նժդեհականների ՀՀԿի տանիքի տակ իրենց ամբողջ տականքին ու պետք եղած դեպքում մոբիլիզացնում են ուժերը ու կոտրում մյուսներին։
ԼՏՊ պարտությունը հենց այն ցույց տվեց ինչի մասին Մանուկյանը ընտրությունից առաջ ասում էր, միասնական ոչ անձային գաղափարի շուրջ ստեղծվող կուսակցությամբ միայն կարելի է այս վիճակից դուրս գալ։
Այդ կուսակցության շարքերի առատությունը ահ ու սարսափի ու սթափության մեջ կպահի նրանց, ով կեղծում է ընտրությունները, քանի որ կուսակցության անդամների քանակները նրանք չեն կարողանա կեղծել։
Օրինակ ՀՅԴն չի հրապարաում քանի անդամ ունի հայաստանում, միգուցե կարծում է, որ իսկապես ոչ բոլոր իր անդամներն են քվեարկել իրենց թեկնածուի համար, բայց դա ամեն դեպքում ներկուսակցական կրագապահության հարց է...
Եթե Հայ ժողովուրդը հնրավորություն ունենա համահայկական ժողովրդավարների –դեմոկրատների կուսակցություն ձևավորի, որին անդամակցեն այն մարդիկ, որոնք այսօրվա հայաստանում փոփոխություններ մտցնելու ցանկություն ունեն, իսկ նրանց քանակը ԱՀՌԵԼԻ է, ապա կեղծարարները գիշերները չեն քնի ու մի օր սուսիկ փուսիկ կհեռանան, ինչպես սովետական ճամանակ ոչ մի ձևականություն չթափելով կոմկուսի նախագահները հեռանում էին...
Կարդում եմ այս գրառումը ու մտածում. հնարավո՞ր բան է դա: Հայ ժողովուրդը գնալով ավելի է փչանում, գնալով ավելի ու ավելի անհատապաշտ է դառնում: Դրա վառ ապացույցն են Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, իսկ այսօր արդեն ԼՏՊ-ն: Ժողովուրդը գաղափարներ չի փնտրում, որոնց շուրջ կձևավորվեն առաջնորդները, այլ նման է խառնված ոչխարների հոտի, որին մեկն է պետք, որ ինչ-որ տեղ առաջնորդի, ու նրանք չգիտեն, թե ուր են գնում, ինչ են ուզում: Նրանց միայն տանող է պետք, ուրիշ ոչինչ: Գաղափարները ոչ մի նշանակություն չունեն:
Իսկ ես երբեք չեմ հրաժարվի Վազգեն Մանուկյանի գաղափարներից աշխարհի որ ծայրում էլ լինեմ: Գիտեք, մի անգամ նա ասաց, որ Հայաստանից հեռանալու միայն մի պատճառ է արդարացնում: Դա կարիերա անելն է: Ես հենց դրա համար էլ կգնամ: Ու թեև կհեռանամ հուսահատված, զզված այս երկրից, թեև տեղ-տեղ կամաչեմ, որ հայ եմ, բայց կապացուցեմ Վազգեն Մանուկյանի այն խոսքերը, որ մենք համաշխարհային ազգ ենք: Ու կապացուցեմ նաև, որ բաներ կան, որոնք երկրի նախագահից ընդհանրապես կախված չեն…
Բյուր, պետք չի էդպես հուսահատ բաներ գրել: Այն, որ ՍՍ-ն ընտրվեց, դեռ չի նշանակում, որ ազգը դատապարտված է, կամ որ պիտի թողնենք - փախչենք: Սերժ Սարգսյանը, ի հակակշիռ իր լիքը վատ հատկանիշների, ունի նաև մի քանի լավ հատկանիշներ, ու այդ հատկանիշների շնորհիվ ես հավատում եմ, որ նա մեր երկիրը բախտի քմահաճույքին հաստատ չի թողնի: Վազգեն Մանուկյանին ես էլ եմ հարգում, բայց միևնույն է, պետք է ընդունենք, որ նա հիմա չունի իր շուրջը հավաքված մարդիկ, որոնք կաջակցեն իր գաղափարների մարմնավորմանը այնպես, ինչպես ՍՍ-ի կամ ԼՏՊ-ի կողմնակիցները, թեկուզ և ամեն մեկն իր շահի համար: Ինչ-որա է, ես համարում եմ, որ ամեն ինչ չի, որ կախված է երկրի նախագահից, մեր լավ կյանքի համար շատ ավելի շատ կարևոր է հենց մեր վերաբերմունքը մեր նկատմամբ, մեր հավատն ու սերը մեր երկրի ու մեր ազգի նկատմամբ, ու հատկապես մենք դա պիտի լավ գիտակցենք, որովհետև մենք մտածում ենք...
Բայց չէ, որ ամեն անգամ ամեն անձի պաշտամունքից հետո, հաջորդին արդեն ավելի քիչ են հետևում ու ավելի քիչ ձայն են, տալիս։
Երբ կհուսահատվեն անձերից, այն ժամանակ էլ կսկվի ուղղվել իրավիճակը։
Ինչ արած, որ ինչէ դանակը ոսկորին չի հասնում չեն զգում։
Համբերել է պետք ու կապը պահել համախոհների հետ ու հնարավորինս նրանց աջակցել, մտքով ուժով, անդամավճարով...
Կարիերա անելու համար անկասկած պետք է գնալ, եթե հնարավորություն կա, դրանով Հայաստանին միտ էլ ավելին օգնած կլինես, մեր Հայրենիքը ի վիճակի չի լինի երբեք մրցել միջազգային կարևոր ասպարեզներում, ինչպիսիք գիտությունը, արտադրությունը, ֆինանսները ևյլն աշխարհի հետ ու արառևլ ևս գլոբալիզացիայի։
Լինելով կարևոր գործիչ հզոր որևէ միջազգային հիմնարկում միտ էլ ավելի օգտակար է Հայաստանի համար։
Ավելացվել է 2 րոպե անց
Մանուկյանի կողքին չեն էլ կարող լինել մարդիկ, որոնք Հայաստանի Ազգային Ժողովրդավարական գաղափարները իրենց անձնական անհրաժեշտություններից ու ատելությունից, կամ համակրանքից ելնելով պիտի պաշտպանեն։
Մարդը պիտի այդ գաղափարները գիտակցի, այդ ժամանակ նա «կորած է» ու նրա անձնականն էլ կարևոր չի դառնում իր համար...
Վերջին խմբագրող՝ voter: 20.02.2008, 23:43: Պատճառ: Գրառման ավելացում
Մոդերատորական: Քանի, որ «Ընտրություններից հետո, ինչպես առաջ» թեմաի քննարկման նյութը և նպատակը հստած ձևակերպված չէր, ես՝ խորհրդակցելով այս բաժնի մյուս մոդերատորի հետ որոշեցի (որոշեցինք) նշված թեմայում կատարված գրառումները տեղափոխել այստեղ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ