Կարդում եմ այս գրառումը ու մտածում. հնարավո՞ր բան է դա: Հայ ժողովուրդը գնալով ավելի է փչանում, գնալով ավելի ու ավելի անհատապաշտ է դառնում: Դրա վառ ապացույցն են Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, իսկ այսօր արդեն ԼՏՊ-ն: Ժողովուրդը գաղափարներ չի փնտրում, որոնց շուրջ կձևավորվեն առաջնորդները, այլ նման է խառնված ոչխարների հոտի, որին մեկն է պետք, որ ինչ-որ տեղ առաջնորդի, ու նրանք չգիտեն, թե ուր են գնում, ինչ են ուզում: Նրանց միայն տանող է պետք, ուրիշ ոչինչ: Գաղափարները ոչ մի նշանակություն չունեն:
Իսկ ես երբեք չեմ հրաժարվի Վազգեն Մանուկյանի գաղափարներից աշխարհի որ ծայրում էլ լինեմ: Գիտեք, մի անգամ նա ասաց, որ Հայաստանից հեռանալու միայն մի պատճառ է արդարացնում: Դա կարիերա անելն է: Ես հենց դրա համար էլ կգնամ: Ու թեև կհեռանամ հուսահատված, զզված այս երկրից, թեև տեղ-տեղ կամաչեմ, որ հայ եմ, բայց կապացուցեմ Վազգեն Մանուկյանի այն խոսքերը, որ մենք համաշխարհային ազգ ենք: Ու կապացուցեմ նաև, որ բաներ կան, որոնք երկրի նախագահից ընդհանրապես կախված չեն…