User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ւմ եք ընտրում

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Վազգեն Մանուկյան (ԱԺՄ)

    23 17.83%
  • Արթուր Բաղդասարյան (ՕԵԿ)

    5 3.88%
  • Տիգրան Կարապետյան (ԺԿ)

    5 3.88%
  • Վահան Հովհաննիսյան (ՀՅԴ)

    11 8.53%
  • Արման Մելիքյան (ինքնառաջադրում)

    0 0%
  • Լեւոն Տեր-Պետրոսյան (ինքնառաջադրում)

    52 40.31%
  • Արտաշես Գեղամյան (ԱՄ)

    0 0%
  • Սերժ Սարգսյան (ՀՀԿ)

    16 12.40%
  • Արամ Հարությունյան (ԱՀԿ)

    0 0%
  • Դեռ չեմ կողմնորոշվել

    17 13.18%
Էջ 7 18-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 268 հատից

Թեմա: Նախագահական ընտրություններ - 2008

  1. #91
    Կյանքին Սիրահարված .... Undina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2007
    Գրառումներ
    119
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Վերջը չդիմացա ու որոշեցի պատասխանեմ էս թեմայում… ես նախագահական ընտրություններին երևի թե չեմ գնա… Ամոթա բայց չեմ գնա Ես Լևոնական չեմ, չնայած ֆոռումում ընտրել եմ Լևոնին… Ու պիտի ասեմ, որ դեռ պատրաստ չեմ քվեարկելու: Սերժը վատ թեկնածու չի… Լևոնին բոլորը մեղադրում են, բայց ես նրան հասկանալ կարող եմ…Դժվար է հզոր երկրի հովանավորությունից դուրս եկած շաաաաատ փոքր երկիրը պահել… թեկուզ միայն չթողնել, որ ընկնի ուրիշ երկրի տակ… Ու չեմ մոռանում նաև հոկտեմբերի 27ի դեպքերը… Քանի որ փոքր ինչ ներքին խոհանոցին ծանոթ եմ, իմ սուբյեկտիվ կարծիքը արդեն կազմել եմ…

    Պիտի նշեմ նաև, որ ուղղակի ցնցված եմ Վազգեն մանուկյանի Շանթի ելույթից…
    Պիտի ասեմ, որ հիմա ավելի շատ եմ խառնվել…
    Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
    Так почему это можем делать мы???

  2. #92
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ` 15.01.08թ. "Շանթ"-ում Նվեր Մնացականյանի հյուրն էր Վազգեն Մանուկյանը:
    Մեր ակումբցիներից շատերը մեծ բան են կորցրել եթե բաց են թողել այդ կարճ` սակայն բովանդակային առումով մեծ հաղորդումը չնայելով: Խոսքս հատկապես ուղղված է Սերժ Սարգսյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին սատարողներին: Մանուկյանն իր վեհ պահվածքով ու քաղաքագետի նուրբ զգացողությամբ, առանց որևէ մեկի անձը կամ գաղափարները նսեմացնելու ցույց տվեց քաղաքակիրթ պահվածքի դասական մի օրինակ, որով փաստորեն հեռուստադիտողի աչքերի առաջ պայթեցին վերը նշված թեկնածուների արհեստածին իմիջները:
    Նվեր Մնացականյանին չհաջողվեց իշխանությունների պատվերը կատարել, այն է` Մանուկյանի միջոցով կոմպրոմատ կորզել մյուս թեկնածուների հասցեին` հատկապես Տեր-Պետրոսյանի: Խեղճը հուսահատված և տխուր շտապեց ավարտել հաղորդումը, զգալով, որ հանձնարարությունը տապալված է...
    Ես էլ եմ նայել։ Ահագին ջղայնացել եմ Նվերի ցածր պահվածքի ու նրա հիմար հարցերի վրա, կարծես բամբասկոտ անմակարդակ կին լիներ, ոչ թե հեռուստամեկնաբանող։ Նրա փոխարեն ես կամաչեի այդպիսի հարցեր տալու համար։ Վազգեն Մանուկյանին որպես անձնավորություն հարգում եմ, կայուն մարդ է, բայց որպես քաղաքական գործիչ նա համոզիչ չի թերևս ինձ համար։ Նա չի կարողանում մեծ բազմություններ իր ետևից տանել, չունի այդ քաղաքական զորությունը, ճիշտն ասած չեմ հասկանում թե ինչու…
    Մի տեսակ պասիվություն կա… Կուզեի տեսնել ակտիվ, էնտուզիաստ, զարգացած, կշռադատող մեկին հիմիկվա քաղաքական ասպարեզում, բայց ցավոք ծերուկ Լևոնից բացի այլ մեկին միևնույն է չեմ տեսնում։ Հետաքրքիր փաստ է նույնիսկ, 1996–ի ընտրությունների ժամանակ բանակում էի ծառայում, ու մեր զորքին ստիպեցին Լևոնին ընտրել, հիմա կասեք՝ ահաաաա՛ բա տեսնու՞մ ես, բայց գրողը տանի, ախր որ չստիպեին էլ, ես այն ժամանակ էլի իրեն պիտի ընտրեի, ախր Վազգեն Մանուկյանին որ լսում էի, լսում եմ… ինձ նույնիսկ թվում է, թե նա ինքը չի ուզում նախագահ դառնալ, երկչոտ է գործում, ուժ չկա…
    Կարծում եմ, որ Լևոնը եթե ընտրվի, գործելու է ոչ առաջվա պես, նա ունակ է նախկին սխալների վրա իրեն ուղղել…

  3. #93
    Սկսնակ անդամ Հ ր ո խ պ ե ր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    29 հոգի Լևոնին
    Նրա կինը հրեա է։ Հանգիստ թողեք էտ գիտնականին թող գիրք, հոդված գրի, քաղաքականությունը նրա գործը չի։
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 17.01.2008, 10:46:
    Պետք է իմանալ այն իմանալով ինչը կիմանաս ամեն ինչը։
    Մականվանս վրա այդքան մի խորացեք

  4. #94
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Մեջբերում Հ ր ո խ պ ե ր-ի խոսքերից Նայել գրառումը
    29 հոգի Լևոնին
    Նրա կինը հրեա է։ Հանգիստ թողեք էտ գիտնականին թող գիրք, հոդված գրի, քաղաքականությունը նրա գործը չի։
    Հրեա չէ , թող քուրդ լիներ , ինչ տարբերություն :
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 17.01.2008, 10:46:

  5. #95
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Տվյալ պահին քվեարկել են`
    Լեւոն Տեր-Պետրոսյան -30
    Վազգեն Մանուկյան -16
    Սերժ Սարգսյան -7
    բայց չնայած ես այստեղ քվեարկել եմ ԼՏՊ-ի օգտին ընդունում եմ,որ իրական կյանքում ՍՍ-ի կողմնակիցները մի քանի անգամ ավելի շատ են:
    Ես մի բան չեմ հասկանում,միթե ՍՍ-ի կողմնակիցների այսքան քիչ տոկոսն է օգտվում ինտեռնետից?
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  6. #96
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի բան չեմ հասկանում,միթե ՍՍ-ի կողմնակիցների այսքան քիչ տոկոսն է օգտվում ինտեռնետից?
    Նախ հաշվենք ստատիստիկական սխալը՝ 100%*sqrt(74)/74 ~ 12%
    Բայց նույնիսկ այդ սխալը հաշվի առնելով մեկա ստացվումա որ ՍՍ-ի կողմնակիցները շատ քիչ են օգտագործում Ինտերնետ։ Հետաքրքիրա թե ինչու։

  7. #97
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ հաշվենք ստատիստիկական սխալը՝ 100%*sqrt(74)/74 ~ 12%
    Բայց նույնիսկ այդ սխալը հաշվի առնելով մեկա ստացվումա որ ՍՍ-ի կողմնակիցները շատ քիչ են օգտագործում Ինտերնետ։ Հետաքրքիրա թե ինչու։

    Համոզված եմ, որ եթե նույն հարցումն անցկացվեր Vision-ում, արդյունքները էականորեն կտարբերվեին:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 17.01.2008, 10:35:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #98
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համոզված եմ, որ եթե նույն հարցումն անցկացվեր Vision-ում, արդյունքները էականորեն կտարբերվեին:
    Կարծում եմ մյուս պատճառն այն է, որ ակումբում հիմնականում համախոհներ են հավաքված:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 17.01.2008, 10:41:
    When life gives you lemons, make lemonade

  9. #99
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Մոդերատորական: Այսուհետ աշխատեք զերծ մնալ այս կամ այն թեկնածուին կամ նրա կողմնակիցներին պիտակավորելուց, վիրավորական որակումներից, ինչպես նաև «սրա», «դրա» և այլ վիրավորական իմաստով օգտագործվող դերանուններից: Մի շարք գրառումներ խմբագրված են

  10. #100
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ Լևոնը եթե ընտրվի, գործելու է ոչ առաջվա պես, նա ունակ է նախկին սխալների վրա իրեն ուղղել…
    Վազգեն Մանւկյանն իրավունք ունի Նվերի տափակ ու պրովոկացիոն հարցերին չպատասխանելու, իսկ մենք այստեղ ազատ ենք, մանավանդ որ համարյա բոլորս միմյանց չենք ճանաչում:
    Վերը կատարածս մեջբերման շուրջ կասեմ, որ Իզուր այդպիսի սպասելիքներ մի կապեք Լևոնի հետ, նրա քաղաքական հայացքներում փոփոխություններ չեն եղել և եթե եղել են էլ` ապա դեպի վատը: Մի մոռացեք, որ նա երբեք մասսաներ չի ղեկավարել և հիմա նրա կողքին չեն, Մանուկյանը, Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը ու էլի մի շարք "Վարպետներ", որոնք ժամանակին հմտորեն օգտագործում էին "լևոն գործիքը": Այն վսեմ արժանիքները, որոնցով Դուք բնորոշում եք Տեր-Պետրոսյան քաղաքական գործչին` ամենևին նրա հետ կապ չունեն: Սակայն նրա ամենամեծ բացասական կողմը` ստախոսությունն է: Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ նա ժամանակին հայտարարել էր, որ ետ կգա` երբ ազգովի խնդրենք իրեն: Թույլ տվեք հարցնել, այդ ե՞րբ ենք մենք ազգովի խնդրել նրան որ վերադարձել է: Կամ 1996թ. ընտրությունների մասին վերջերս մամլո ասուլիս-շոուի ժամանակ առանց կարմրելու բացարձակ ստեր էր դուրս տալիս: Ի՞նչ է, կարող է մոռացե՞լ ենք Վազգեն Սարգսյանի խոսքերը` "100% էլ որ տայիք` մեկ ա չէինք թողնի...": Ասելիքս այն է, որ Լևոնը գուցե գիտության մեջ անհատականություն է, սակայն քաղաքականության մեջ նա միայն կամակատար է: Այսօր էլ նա մի խումբ ռևանշիստների ու կերակրատաշտակ վերադառնալ ձգտողների կամքն է արտահայտում ու այդ մասսաներին հավաքողներն էլ, ղեկավարողներն էլ դրանք են:
    Ուզում եմ մի դեպք պատմել, այն առայժմ միակ և անգերազանցելի ընտրություններից, որի ժամանակ Տեր-Պետրոսյանը նախագահ դարձավ:
    Պատմել է տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկում պատգամավորության թեկնածուի վստահված անձը, որն հիմա ԱՄՆ-ում է բնակվում:
    "Քվեարկության ավարտին մնացել էր 30 րոպե: 4 հոգու, որոնց մեջ էի նաև ես տվեցին շարժական քվեատուփը, որ մի երկու զառամյալ ծերեր կամ անկողնային ծանր հիվանդներ նույնպես մասնակցեն քվեարկությանը: Մտանք մի բնակարան Գ-3 թաղամասում: Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 85 ամյա մի պառավ կին էր կատարելու քվեարկությունը:Փոշուց ու կեղտից կիսաթափանցիկ դարձած հաստ ակնոցների արանքից նա դժվարանում էր որևէ բան տեսնել: Նրան մոտեցրի քվեթերթիկն ասելով.
    - Տատի ջան կատարիր քո նշումը, ես քո փոխարեն կծալեմ ու կդնեմ քվետուփի մեջ:
    -Լլլլլեեեեեեեեվոոոոոոոնը վոոոոոո՞րն աաաա,- խնդրեց քվեթերթիկի վրա Լևոնի տողը ցույց տալ պառավը:
    Ես մատս դրեցի Պարույր Հայրիկյանի անվան վրա ու ասացի, որ դա է: Պառավն "ընտրեց", ես թերթիկը ծալեցի, գցեցի տուփի մեջ և շուռ եկա նրան.
    -Ա'յ տատի ջան, քո մի ոտն այնտեղ է մյուսն այստեղ, վաղը մյուս օրը գնալու ես , իսկ մենք դեռ մնալու ենք, ինչու ես մեզ վատություն անում նոր գնում":
    Այսպես շատերն այն ժամանակ ամբողջատիրական հասարակարգից, նրա վարկ ու բարկից զզված այդ պառավի նման կուրորեն Լևոն էին ընտրում չհասկանալով, որ Լևոնն իրենց համար ապագա չէ...
    Հիմա այդ նույն իներցիայով, սակայն, փառք Աստծո, քաղաքացիների մի փոքր, սակայն բավականին համառ զնգված` յուրաքանչյուրը մեկ տասնյակից ավել "Նիկ"-երով ինտերնետն են քարուքանդ անում Լևոնին իմիջ հորինելով ու դեռ զարմանալով, որ իրականում իրենց Լևոնից ցածր մակարդակ ունեցող Սարգսյանն ինչո՞ւ այդքան քիչ ձայներ է հավաքում:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  11. #101
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Հունվարի 22-ին՝ երեքշաբթի, պաշտոնական քարոզարշավի սկսելու հաջորդ օրը, ժամը 16:30-ին Ազատության Հրապարակում՝ օպերայի շենքի դիմաց, Լևոն Տեր-Պետրոսյանը կանչում է բոլոր հայերին հանրահավաքին ներկա գտնվելու:

  12. #102
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազգեն Մանւկյանն իրավունք ունի Նվերի տափակ ու պրովոկացիոն հարցերին չպատասխանելու, իսկ մենք այստեղ ազատ ենք, մանավանդ որ համարյա բոլորս միմյանց չենք ճանաչում:
    Վերը կատարածս մեջբերման շուրջ կասեմ, որ Իզուր այդպիսի սպասելիքներ մի կապեք Լևոնի հետ, նրա քաղաքական հայացքներում փոփոխություններ չեն եղել և եթե եղել են էլ` ապա դեպի վատը: Մի մոռացեք, որ նա երբեք մասսաներ չի ղեկավարել և հիմա նրա կողքին չեն, Մանուկյանը, Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը ու էլի մի շարք "Վարպետներ", որոնք ժամանակին հմտորեն օգտագործում էին "լևոն գործիքը": Այն վսեմ արժանիքները, որոնցով Դուք բնորոշում եք Տեր-Պետրոսյան քաղաքական գործչին` ամենևին նրա հետ կապ չունեն: Սակայն նրա ամենամեծ բացասական կողմը` ստախոսությունն է: Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ նա ժամանակին հայտարարել էր, որ ետ կգա` երբ ազգովի խնդրենք իրեն: Թույլ տվեք հարցնել, այդ ե՞րբ ենք մենք ազգովի խնդրել նրան որ վերադարձել է: Կամ 1996թ. ընտրությունների մասին վերջերս մամլո ասուլիս-շոուի ժամանակ առանց կարմրելու բացարձակ ստեր էր դուրս տալիս: Ի՞նչ է, կարող է մոռացե՞լ ենք Վազգեն Սարգսյանի խոսքերը` "100% էլ որ տայիք` մեկ ա չէինք թողնի...": Ասելիքս այն է, որ Լևոնը գուցե գիտության մեջ անհատականություն է, սակայն քաղաքականության մեջ նա միայն կամակատար է: Այսօր էլ նա մի խումբ ռևանշիստների ու կերակրատաշտակ վերադառնալ ձգտողների կամքն է արտահայտում ու այդ մասսաներին հավաքողներն էլ, ղեկավարողներն էլ դրանք են:
    Ուզում եմ մի դեպք պատմել, այն առայժմ միակ և անգերազանցելի ընտրություններից, որի ժամանակ Տեր-Պետրոսյանը նախագահ դարձավ:
    Պատմել է տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկում պատգամավորության թեկնածուի վստահված անձը, որն հիմա ԱՄՆ-ում է բնակվում:
    "Քվեարկության ավարտին մնացել էր 30 րոպե: 4 հոգու, որոնց մեջ էի նաև ես տվեցին շարժական քվեատուփը, որ մի երկու զառամյալ ծերեր կամ անկողնային ծանր հիվանդներ նույնպես մասնակցեն քվեարկությանը: Մտանք մի բնակարան Գ-3 թաղամասում: Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 85 ամյա մի պառավ կին էր կատարելու քվեարկությունը:Փոշուց ու կեղտից կիսաթափանցիկ դարձած հաստ ակնոցների արանքից նա դժվարանում էր որևէ բան տեսնել: Նրան մոտեցրի քվեթերթիկն ասելով.
    - Տատի ջան կատարիր քո նշումը, ես քո փոխարեն կծալեմ ու կդնեմ քվետուփի մեջ:
    -Լլլլլեեեեեեեեվոոոոոոոնը վոոոոոո՞րն աաաա,- խնդրեց քվեթերթիկի վրա Լևոնի տողը ցույց տալ պառավը:
    Ես մատս դրեցի Պարույր Հայրիկյանի անվան վրա ու ասացի, որ դա է: Պառավն "ընտրեց", ես թերթիկը ծալեցի, գցեցի տուփի մեջ և շուռ եկա նրան.
    -Ա'յ տատի ջան, քո մի ոտն այնտեղ է մյուսն այստեղ, վաղը մյուս օրը գնալու ես , իսկ մենք դեռ մնալու ենք, ինչու ես մեզ վատություն անում նոր գնում":
    Այսպես շատերն այն ժամանակ ամբողջատիրական հասարակարգից, նրա վարկ ու բարկից զզված այդ պառավի նման կուրորեն Լևոն էին ընտրում չհասկանալով, որ Լևոնն իրենց համար ապագա չէ...
    Հիմա այդ նույն իներցիայով, սակայն, փառք Աստծո, քաղաքացիների մի փոքր, սակայն բավականին համառ զնգված` յուրաքանչյուրը մեկ տասնյակից ավել "Նիկ"-երով ինտերնետն են քարուքանդ անում Լևոնին իմիջ հորինելով ու դեռ զարմանալով, որ իրականում իրենց Լևոնից ցածր մակարդակ ունեցող Սարգսյանն ինչո՞ւ այդքան քիչ ձայներ է հավաքում:
    Լավ կլիներ այդ «վստահված» անձի կողմից հիվանդ պառավի ձայնը կեղծելու ու դեռ նրան էլ հեգնելու օրինակը չբերեիր, դա անբարոյականության օրինակ է։ Ու դեռ կասես, որ Լևոնը ընտրվեց դրա համար էլ այդ «վստահված» անձը թռավ ԱՄՆ ու դեռ կեղծիքներից էլ կխոսես։ Ու թող չգա էլ, նրա նմանների կարիքը այս երկիրը չունի։
    Ինչ վերաբերվում է մնացած մտքերիդ, ապա կարելի է ենթադրել թե՝ եթե ես ընտրում եմ Լևոնին, ապա կամ պարկինսոնիզմով տառապող հիվանդի պես կույր եմ, կամ ռևանշիստ ու կերակրատաշտակ վերադառնալ ձգտող եմ, կամ էլ մեկ տասնյակից ավել «նիկ» ունեցող ինտերնետ քարուքանդ անող եմ։
    Աշխատիր խնդրեմ փոքր–ինչ հարգալից խոսել ծերուկ Լևոնի մասին, քանզի նախ խիստ կասկածելի է, թե 96–ի ընտրությունները եթե անցնեին գերմաքուր, առանց կեղծիքների, ապա էլի Լևոնը չէր ընտրվի, ու կեղծիքները ավելի շատ իրականացնում են ոչ թե թեկնածուները, այլ քո օրինակում բերված «վստահված» տիպերը, դա մեկ։ Երկրորդ՝ ես ոչ մի հիմքեր չունեմ քեզ ավելի շատ հավատալու, քան Լևոնին։ Եվ երրորդ՝ եթե իմ կամ մյուսների տրամաբանությունը ու վերլուծողականությունը ինձ կամ մյուսներին այլ բան է հուշում, ապա դա միարժեքորեն կուրություն չի, գուցե ճիշտ հակառա՞կը…

  13. #103
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Չես պատկերացնում ոնց եմ ցավում որ մեր ժողովրդի մի մասը քո նման է մտածում, առանց վիրավորվելու իհարկե, ես չունեմ ոչինչ քո և մնացած նույնկերպ մտածողների դեմ, ես սիրում եմ իմ ժողովրդին ու իրոք ցավում եմ որ նրանք այդպես են մտածում...

    Հ.Գ. Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

  14. #104
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Մեջբերում GevSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Չես պատկերացնում ոնց եմ ցավում որ մեր ժողովրդի մի մասը քո նման է մտածում, առանց վիրավորվելու իհարկե, ես չունեմ ոչինչ քո և մնացած նույնկերպ մտածողների դեմ, ես սիրում եմ իմ ժողովրդին ու իրոք ցավում եմ որ նրանք այդպես են մտածում...

    Հ.Գ. Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է
    Դա քո սուբեկտիվ կարծիքն էր՝ կարծիք հայտնողի մտածածի մասին :
    Իսկ ո՞րն է քո օբեկտիվ կարծիքը թեմայի հարցադիման մասին :

  15. #105
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Ասեմ իմ օբեկտիվ կարծիքը:
    Սկսենք նրանից, որ եթե ես փող ունենամ և կարող եմ վարձել համապատասխան լավ մասնագետներ և դուրս գալով ժողովրդի առաջ իմ համար գրված գեղեցիկ ինտրիգներով տեքստը արտասանել, մի խոսքով երբ պետքա ժողովուրդը հասկանա, որ պետք է մտածել ռեալ գործերի մասին, մտածել ավելի խորը, ոչ թե ամեն մի թեկնածուի ամեն մի ելույթից ցնցվել, հուզվել և հավատալ նրան:
    Բան չունեմ ասելու խելացի է, 7 լեզու գիտի, բայց մեզ ին՞չ, քաղաքականության մեջ քո խելքը հավասար է 0-ի եթե դու ուժեղ չես, այն ժամանակ պատերազմ էր, դժվար էր, կարող էր չլիներ բարելավվում բայց նկատելի լիներ ինչ-որ աշխատանք մի բարելավման ուղղությամբ, այլ ոչ հակառակ պատկերը, երբ Շառլը արդեն երես էր թեքել իր հայրենիքից մի քանի այն ժամանակվա թափթփուկների պատճառով, ինչևէ ես ինքս կողմնակից չեմ Սերժին բայց ավելի արժանի է քաղաքականության մեջ լինի նա քան թե մեկ ուրիշը այսօրվա դրությամբ:
    Վերջին խմբագրող՝ GevSky: 18.01.2008, 17:13:

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

Էջ 7 18-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախագահական ընտրություններ 2013
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2748
    Վերջինը: 23.04.2013, 01:51
  2. Նախագահական ընտրություններ Ուկրաինայում
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 29.04.2010, 10:33
  3. Արտահերթ նախագահական ընտրություններ՞
    Հեղինակ՝ Քամի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.07.2008, 12:33
  4. Նախագահական ընտրություններ 2008-ի թեկնածուների վեբ կայքերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.01.2008, 01:50
  5. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •