Միտինգ կազմակերպելը դա գործ է, ես այդպիսի բան չեմ ասել թե դա սկզբունք է, սկզբունքն այն է որ կարելի է ցանկացած խոսքի մեջ տարբեր իմաստներ որոնել, շուռումուռ տալ ինչպես գրողի օգտին, այնպես էլ ընդդեմ գրողիԻսկ եթե լուրջ, դուք կարծում եք, թե մինչև այդ թվերը ժողովրդավարությու՞ն էր, հետո ԼՏՊ–ն դրան վերջ տվե՞ց մի օրվա մեջ։ Արդյո՞ք մենք հայերս այս պետության մեջ պատրաստ ենք ժողովրդավարության։ Ես չեմ կարծում։ Մենք դեռ բավականին թափթփված ենք մեր պետական հայացքների ու գործելակերպի մեջ, չափից դուրս անձնապաշտ, դեռ շատերս մեր տան պատերից դուրս հայրենիք ու պետություն չենք պատկերացնում։ Մենք ըստ իս պիտի սկսեինք դիկտատուրայից, անցներ մի 10-30 տարի մինչև հասկանայինք թե ինչ բան է անկախ պետության տեր ու տիրական լինելը, որ արդեն մեզ տեր զգայինք ոչ թե մեր տան ու դրա դիմացի մետրանոց մետլախի, այլ նաև շքամուտքի, փողոցի, թաղամասի, քաղաքի, պետության։ Ի՞նչ ժողովրդավարություն, այդ ու՞ր է այդ վարող ժողովուրդը, ԺԵԿ–ի 500 դրամով տեղեկանք տպո՞ղը, թե՞ նրան 10000 դրամ կաշառք տվողը արագ գրանցման համար, շենքի դիմաց ծանոթ–մանոթով գարաժ սարքո՞ղը, թե՞ թաղի լավ տղի համար աշխատող «ավտոստայանշիկ» փող հավագողը, Երթուղայինի գծի ագահ տե՞րը, թե՞ երթուղայինի քաղաքացիներին «կարտոլի մեշոկ»–ի տեղ դրած ու մեքենայի մեջ խցկած վարորդը, թե՞ իրենց նույն «մեշոկ»–ի տեղ դրած ուղեվորները, այդ ո՞ր մեկն է երկիրը որպես սեփականություն տեսնողը, իսկ ով էլ տեսնում է, կարծում է միայն իրենն է, ու փայ է բաժանում բարեկամներին, ախպերներին ու լավ տղերքին, իսկ մնացածները լռում են։ Ի՞ՆՉ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
![]()
Էջանիշներ