Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
Այս ամենն հատկապես ձեռնտու է Սերժ Սարգսյանին, որը ձգտում է մրցակցել Տեր-Պետրոսյանի նման վարկաբեկված մեկի հետ, որին "հաղթելու" համար ընտրակեղծիքների և իշխանական ռեսուրսի ներկա պաշարը նույնիսկ պահանջվածից էլ մեծ կլինի: Այդ դեպքում կարելի է ասել, որ Ահարոն Ադիբեկյանը նույնպես կհայտնվի խաղից դուրս վիճակում և նրա "ծառայությունների" վրա մեծ գումարներ փչացնելու կարիք էլ չի զգացվի:
Չեմ կարծում, թե Ս. Սարգսյանի համար նախընտրելի տարբերակ է Տեր-Պետրոսյանի նման «վարկաբեկված մեկի» հետ մրցակցելը։ Ինչ վերաբերում Ադիբեկյանին, ապա համաձայնվելն ուղղակի անհնար է, նրա նման «խոշոր պրոֆեսիոնալները» դեռ շատ երկար պահանջված կլինեն