Գալիք նախագահական ընտրություններն իմ կարծիքով ունեն մի աչքի ընկնող յուրահատկություն: Դա այն է, որ եթե վերջին 10-12 տարում նախագահական ընտրություններում իշխանությունները համարյա միայնակ էին պայքարում Վազգեն Մանուկյանի դեմ` ապա այսօր նրանց են միացել ինչպես նրանց կողմից ընդիմադիր դաշտ գործուղված, այնպես էլ իրական ընդիմությունները: Շինծու ընդիմությանը լիգիտիմություն շնորհելեու գործին են լծվել պարոնայք Պարույր Հայրիկյանն ու Խոսրով Հարությունյանը: Նրանց են միացել նաև ՀՀՇ-ական այն ուժերը, որոնք սին հույսեր են փայփայում կերակրաման վերադառնալու եվ իրենց ապաշնորհության պատճառով կորցրած պաշտոնները վերականգնելու ձգտող ուժերը: Խորը վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլորը միասին աշխատում են Սերժ Սարգսյանի օգտին: Զավեշտալին այն է, որ ոչ մեկին չի հետաքրքրում երկրի ապագան, բոլորը լծվել են անձնական խնդիրների լուծման "բարդ և պատասխանատու գործին":
Այսպես, ՀՀՇ-ականները հիանալի գիտակցում են, որ 1996 թվականին ժողովրդի ձայնը լռեցնելու համար նրա դեմ տանկեր դուրս բերած նախկին Նախագահն այլևս անելիք չունի քաղաքական դաշտում ու նրան այդտեղ վերադարձնելը հետապնդում է մի նպատակ, օգտագործելով ՀՀՇ-ի վերը նշված ուժերը` Լևոն Տեր-Պետրոսյանին առաջադրել որպես ընդիմության "միակ" թեկնածու, որին իբրև թե այլընտրանք գոյություն չունի:
Այս ամենն հատկապես ձեռնտու է Սերժ Սարգսյանին, որը ձգտում է մրցակցել Տեր-Պետրոսյանի նման վարկաբեկված մեկի հետ, որին "հաղթելու" համար ընտրակեղծիքների և իշխանական ռեսուրսի ներկա պաշարը նույնիսկ պահանջվածից էլ մեծ կլինի: Այդ դեպքում կարելի է ասել, որ Ահարոն Ադիբեկյանը նույնպես կհայտնվի խաղից դուրս վիճակում և նրա "ծառայությունների" վրա մեծ գումարներ փչացնելու կարիք էլ չի զգացվի:




Մեջբերել
Էջանիշներ