Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
Կարդում եմ այս գրառումը ու մտածում. հնարավո՞ր բան է դա: Հայ ժողովուրդը գնալով ավելի է փչանում, գնալով ավելի ու ավելի անհատապաշտ է դառնում: Դրա վառ ապացույցն են Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, իսկ այսօր արդեն ԼՏՊ-ն: Ժողովուրդը գաղափարներ չի փնտրում, որոնց շուրջ կձևավորվեն առաջնորդները, այլ նման է խառնված ոչխարների հոտի, որին մեկն է պետք, որ ինչ-որ տեղ առաջնորդի, ու նրանք չգիտեն, թե ուր են գնում, ինչ են ուզում: Նրանց միայն տանող է պետք, ուրիշ ոչինչ: Գաղափարները ոչ մի նշանակություն չունեն:
Իսկ ես երբեք չեմ հրաժարվի Վազգեն Մանուկյանի գաղափարներից աշխարհի որ ծայրում էլ լինեմ: Գիտեք, մի անգամ նա ասաց, որ Հայաստանից հեռանալու միայն մի պատճառ է արդարացնում: Դա կարիերա անելն է: Ես հենց դրա համար էլ կգնամ: Ու թեև կհեռանամ հուսահատված, զզված այս երկրից, թեև տեղ-տեղ կամաչեմ, որ հայ եմ, բայց կապացուցեմ Վազգեն Մանուկյանի այն խոսքերը, որ մենք համաշխարհային ազգ ենք: Ու կապացուցեմ նաև, որ բաներ կան, որոնք երկրի նախագահից ընդհանրապես կախված չեն…
Դու հրաշք ես: Երեկ Կենտրոն հեռուստաընկերության Ուրվագիծ հաղորդաշարի հյուրն էր Ազգ թերթի գլխավոր խմբագիրը: Չնայած Պետրոսի բազմազան և խաչաձև հարցերի նա խուսափեց կոնկրետ որակավորում տալ թե՛ ընտրություններին, թե՛ անհատներին: Բայց որ ասաց Վ.Մանուկյանը հաղթել է դա միանշանակ է, այսօր ՍՍ-ն էլ դա կխոստովանի, չեմ կասկածում: Իսկ ինչով է հաղթել, գոնե միայն նրանով որ չի ծախել ինքն իրեն, իր գաղափարները, այո մեր ժողովուրդը կուրորեն գնում են մի մարդու եռևից, որը ուզում է մի չարիքից հանել մեկ այլնի մեջ գցել մեր ժողովրդին: Պետք չե հավատալ անձին, հավատացեք գաղափարներին, արած գործին և ապագա անելիքներին, որոնք ԼՏՊ-ն չունի: Տեսաք, որ շատ ակումբվիների գրածները իրականություն դառան Վ.Հովհաննիսյանը ընդունեց իր պարտությունը և առանց մեկնաբանություն տալու գնաց, շատերն ասում էին, որ կասի ,որ արդար ընտրություններ են եղել, դե դա չասեց, բայց հո հակառակն էլ չասեց, իսկ ՕԵԿ-ի պնդումները թե դատի են տալու և այլն նույն պես ձևական են: Եթե մեր ժողովուրդը այսպես շարունակի մեր ճակատագրն վերջ է գալու, այ սրա համար էի ասել այս ասածս, չեմ հիշում ով գրել էր, որ մեր ճակատագիրը վերջ չունի, ես կամաց կամաց տեսնում եմ այդ վերջը: 3-4 կին միտինգի ժամանակ պարի են բռնվել, ոնց որ Բռազիլյայի կառնավալը լիներ, ես ամաչում եմ, որ նման բաները ցւոյց են տալու CNN BBC EuroNews OPT, PTP հեռուստաալիքները և հետո էլ ասելու են թե անարդարությոն դեմ ենք պայքարում: Չգիտեմ էլ, ոնց արտահայտեմ իմ նողկանքն ու ատելությունը այս իրավիճակի հանդեպ:Շնորհակալ եմ ուշադրության համար: