Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
… Այդ պատճառով պարոն Բաղդասարյանին "գործուղեցին" այնտեղ հատուկ` նրան երկրորդ փուլ մտցնելու նպատակով: Հիշեք, երբ ընդիմադիրները ՕԵԿ ին սկսեցին կասկածանքով վերաբերվել ու չընդունել` մեջտեղ բերվեց անգլիական դեսպանատան աշխատողի հետ կապված "միջադեպը":Հիշեք` պառլամենտական վերջին ընտրություններին` հենց ՕԵԿ-ն էր առաջինը, որ հայտարարեց ընտրություններին առանձին մասնակցելու մասին: Ինչպես ասում են մյուս ընդիմադիրներն այդ կուտը կերան ու չմիավորվեցին դաշինքի, կամ դաշինքների մեջ, արդյունքում ունենք այն ինչ մեր վզին փաթաթել են իշխանությունները:
Իմ կարծիքով, եթե երկրորդ փուլ լինի այնտեղ Սարգսյանի հակառակորդը լինելու է Բաղդասարյանը, կամ նույնիսկ Տիգրան Կարապետիչը, սակայն ոչ միդեպքում Մանուկյանը, կամ` Տեր-Պետրոսյանը:
Մեզ պետք են հանգիստ, առանց ցնցումների ու առճակատումների համակարգային փոփոխություններ, որոնք կորուստները կհասցնեն մինիմումի և կապահովեն մեր երկրի առաջընթացը: Ցանկացած ցնցումը մեր երկրի համար կարող է կործանարար լինել:
Այս մտահոգությունները, որոնք շարադրված են պարոն Մանուկյանի ԱԺՄ վերջին համագումարի ելույթում ես ամբողջությամբ կիսում եմ ու սատարում նրան: Այսպիսով այս երկու թեկնածուների միավորումը գաղափարի շուրջ այսօրվա հրամայականն է և գրավականը ռեժիմից ու համակարգից ազատվելու համար:
Չնայած որոշել եմ քաղաքական քննարկումներից հեռու մնալ, բայց չդիմացա ուղղակի ուզում եմ ասել, որ ես միանգամայն համամիտ եմ քո էս կարծիքների ու վերլուծությունների հետ: