Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Պարոն Վազգեն Մանուկյանը ճիշտ բաներ շատ է ասում, և միայն… Ճիշտ բաներ ասելով ղեկավար չեն լինում, դրա համար պետք է հզոր անհատականություն լինել՝ կայուն սկզբունքներով։ Իսկ Պարոն Վազգեն Մանուկյանը իմ կարծիքով թույլ լիդեր է, թույլ կառավարիչ, նրա կուսակցությունը թույլ կուսակցություն է, նրա հայացքները երերուն են, այսինքն նա կարծում է որ այսպես պիտի լինի, բայց թող ընտրի ժողովուրդը, նա կարծում է որ այնպես պիտի լինի, բայց դա ցույց կտա ժամանակը… «պառլամենտական իշխանություն…»՝ մեզ պետք է հիմա հզոր լիդեր, իրավունքի պաշտպան ու դիկտատոր, իսկ պառլամենտական պետություն դառնալը հիմա մեզ համար շատ շուտ է, հիմիկվա ազգային ժողովը կամ դրա պես մի այլը երկրի ղեկավա՞ր, սարսափելի կլինի… «մենք հաղթել ենք պատերազմում…»՝ կոպիտ սխալ է, մենք հաղթել ենք հակամարտությունում, զինված կռվի մեջ, ոչ պատերազմում, հակառակ դեպքում ու՞ր է հաշտության պայմանագիրը։ Իրականում պատերազմը դեռ շարունակվում է, ժամանակավոր զինադադար է հիմա։ Չէ եղբայր, միշտ չէ, որ ճիշտը ասողի ետևից է պետք գնալ, ասելն ուրիշ է, գործելն՝ ուրիշ։
Ես ավաղ չեմ տեսել նրանից ուժեղ անհատականություն և կայուն սկզբունքներ ունեցող մարդ համենայն դեպս քաղաքական դաշտում: Կարող է դուք ուժեղ անհատականություն ասելով հասկանում եք բեղերով, ահեղ դեմքով, բռունցքը սեղանին խփող անձնավորություն, դա “հայ տղամարդու” ձեր կերպարն է երևի, որը սակայն մի չնչին բանից կարող է կոտրվել և կորցնել իր բոլոր սկզբունքները և որը ուժեղ է միայն թույլի կողքին:

Ինչ վերաբերում է, որ Վազգեն Մանուկյանը, միշտ շեշտում է ժողովուրդ և ազատություն բառերըը, ճիշտն ասած ես հենց էդպիսի նախագահ եմ ուզում տեսնել, ու բռնապետ երբեք չեմ ուզում, ես ուզում եմ ազատ ու ժողովրդավարական երկրում ապրել, այլ ոչ թե Ուզբեկստանի նման մի երկրում: