Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի voter, ինձ թվում է Դուք նույնականացնում եք սկզբունքները խոսքերի հետ։ Նույն խոսքերը երկար տարիներ ասելը դա դեռ սկզբունք չի, քանի բանը գործելուն չի հասել։ Ներկա պահին Տեր–Պետրոսյանը ժողովուրդ հավագելով միտինգներ է կազմակերպում, իսկ Ձեր սիրելին բավարարվում է ընթերցողների հարցերին համեստորեն on-line պատասխանելով։ Միայն կարող է սխալվել այն մարդը, ով ինչ–որ բան անում է, իսկ ոչինչ չանողը բնականաբար չի սխալվում։
«Պետք է փոխել, այսինչ բանն է պետք անել, այնինչ բանը մենք իզուր արեցինք, ինձ որ լսեիք այլ կերպ կանեիք, ես ժամանակին ԱՍԵԼ եմ այս և այն…» խոսքեր, «սկզբունքներ», իսկ սարը տեղից չի շարժվում։ Դուք հավատում եք խոսքին, իսկ ես հավատում եմ գործին։ Իսկ «պախկվելու» առիթ կամ պատճառ ինչու՞ պիտի ոչինչ չանողը ունենա (չեմ քննարկում պախկվել–չպախկվելը քանզի դա անիմաստ բան է)։
Պառլամենտականությունը դա կայացած ժողովրդավարական զարգացած պետության
կառավարման ձև է իմ կարծիքով, իսկ հիմա մենք այդ պարը դեռևս չենք կարող պարել։ Միայն պատկերացրեք հիմիկվա Ագզային Ժողովը մեզ կառավարիչ ու բացատրեք թե այդ կոճակ սեղմողներից ի՞նչ կառավարիչ դուրս կգա։ Սա Պարոնի իմիջային ստեղծագործություններից է, գործնականում 0 գաղափար։
Միտինգ կազմակերպելը դա սկզբունք է? Իսկ այդ որ սկզբունքով 1995, 1996թ.-ին ԼՏՊ-ն գերեզման դրեց ժողովրդավարությունը?