Վազգեն Մանուկյան (ԱԺՄ)
Արթուր Բաղդասարյան (ՕԵԿ)
Տիգրան Կարապետյան (ԺԿ)
Վահան Հովհաննիսյան (ՀՅԴ)
Արման Մելիքյան (ինքնառաջադրում)
Լեւոն Տեր-Պետրոսյան (ինքնառաջադրում)
Արտաշես Գեղամյան (ԱՄ)
Սերժ Սարգսյան (ՀՀԿ)
Արամ Հարությունյան (ԱՀԿ)
Դեռ չեմ կողմնորոշվել
պարզա որ հետաքրքրության համար եկողներ էլ կան , բայց ես ցրտին միտինգի կանգնոողների 90 տոկոսը համոզվոծ եմ Լևոնինա ընտրելու
բացի դրանից ետ ասածդ 30 տոկոսը հերիքա որ երկրորդ փուլ անցնի առաջին նախագահը, քանի որ ինձ թվումա Սերժը բոլոր հնարքներով հանդերձ 40 կոտոսից ավելի չի հավաքի, իսկ երկրորդ փուլում ինչ կլնի ետ արդեն ուրիշ հարցա
չնայած կարծում եմ որ նկարելով երկրորդ փուլ են անցնելու Սերժ Սարքսյանը և Արթուր Բաղդասարյանը, և վարչապետը դառնալու է նախագահ
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
երեկվա միտինգից հետո ավելի շատ եմ հավատում մեր հաղթանակին, բայց ավելի ա ամրապնդվում մտահոգությունս, որ ընտրությունները կեղծվելու են
մի խոսքով, եթե ընտրությունները արդար են ըլնելու, ուրեմն արդեն շնորհավորում եմ ժողովրդին Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի կապակցությամբ: Մնում ա երկու-երեք օրից դե ֆակտո հայտարարվի մեր՝ ժողովրդի հաղթանակը ու ավազակապետության տապալումը
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Պարոն Սեդրակյանի հարցազրույցը երբևէ չի կարող հիմք տալ պնդելու, որ ինքն ու Տեր-Պետրոսյանը հանցավոր կապեր ունեն: Այդ անձին ճանաչողները, նրա գործունեությանը ծանոթ լինողները կհասկանան թե ինչու: Հույս ունեմ, որ շուտով կվերջանա մի հոգու՝ օդում տված հայտարարության, թե կատարվել է այսինչ հանցագործությունը, այն էլ առանց ապացույցների, հիմք ընդունել դատական վարույթների համար, ինչպես օրինակ Վահան Հարությունյանի հայտարարությունն ընդդեմ Վանո Սիրադեղյանի:
Նախագահի թեկնածուի արժանիքների մասին խոսելիս նկատի ունեի նաև այն ամենը, ինչը թվարկեցիր, այլ ոչ միայն անձի արժանիքները: Որքան էլ ուզենք քննադատել, ազնիվ լինելու դեպքում պետք է կարողանանք խոստովանել նրա կատարած գործերը, գաղափարներում, ծրագրերում առկա դրական գործոնները, դրանցից ոմանց հետևելու առկայությունը, կուսակցության նպատակները և այլն: Բայց մյուս կողմից անձի արժանիքները անտեսելն էլ սխալ է:
Նմանատիպ նյութերը ակումբում դնելը չի ողջունվում, կախված դեպքերից նաև արգելվում է: Այդ մարդիկ մեղք չունեն որ ակումբ չեն մտնում, դրա համար նրանց մասին այստեղ «ապատեղեկատվություններ», որոնք ակումբցիները հերքել չեն կարող, չպետք է տեղադրվեն: Այլ հարց է, որոշակի աղբյուրների վրա հղում անելով նշելը, այդ դեպքում ընթերցողը գոնե կարող է որոշ չափով կողմնորոշվել, թե ինչքանով է կարելի վստահել այդ նյութին, տեղեկատվությանը:
Անհուսալի չեմ սխալվում, այլ տեսնում եմ, թե շուրջս ինչ է կատարվում: Ի դեպ նաև պայքարում եմ դրա դեմ, այստեղ ոմանք գիտեն, թե ինչպես: Եվ էլի եմ ասում, հեռու գնալ պետք չէ, 8-9 ամիս է, ինչ է, որ անցել է ԱԺ ընտրություններից, 5 տարի է անցել նախորդ նախագահական ընտրություններից... ամենը տեսել ենք, հասկացել ենք, ընկալել ենք: Էլ ի՞նչ սխալվել: Այսօր շատերը թաքնվոցի են խաղում, իբր «ի՞նչ է եղել, ո՞ր...»: Եղել է:
Բլեֆ է, թե բլեֆ չէ, տեսել եմ մինչ նրա ակտիվանալը քաղաքական դաշտը, տեսել եմ նաև նրա ակտիվանալուց հետո քաղաքական դաշտը: Տեսել ու գնահատել եմ: ՏԵսել եմ, որ նույնիսկ ընտրություններին մասնակցելուց հավերժ հրաժարված մարդը այսօր ցանկանում է ընտրության գնալ, որովհետև իր մեջ հույս է զարթնել, որ մի բան կարող է փոխվել: Տեսել եմ, որ հասարակական խիստ ակտիվություն կար: Հիշում եմ ԱԺ ընտրությունների ժամանակ որքանով էին հետաքրքրվում ընտրություններով, ու տեսնում եմ, թե հիմա որքանով են հետաքրքրվում:
Գիտե՞ս, Մանուկյանի թիմից ամեն մեկի խոսելուց հետո զգում եմ, որ նրանք համակերպված են այդ մտքին, որ վարչապետը երկրորդ փուլ է գնալու: Դա տեսնում եմ Սադոյանի խոսքում, տեսնում եմ Քոչարյան Շավարշի խոսքում, տեսնում եմ Սամվել Շահինյանի ու հենց իր, Մանուկյանի խոսքում, անգամ նրա նախընտրական գովազդում, ուր ինքը բացատրում է, որ երկրորդ փուլ անցնող ընդդիմադիրին պետք է ընտրել, եթե իհարկե դա Տեր-Պետրոսյանը:
Քանի որ ցանկություն չունես կարդալու, մի քանի բառով ասեմ, չկասկածելով, որ այդ ասածներս ևս պիտակվելու են որպես «մերկապարանոց հայտարարություններ», «անհամոզիչ խոսքեր» և այլն:
Տեր-Պետրոսյանի շուրջը պետք էր համախմբվել, հաշվի առնելով, որ նրա շուրջն արդեն իսկ համախմբվել էին բազմաթիվ այլ ընդդիմադիր ուժեր՝ ամենատարբեր հայացքների, հասարակական կազմակերպություններ և այլն: Նրա շուրջը պետք էր համախմբվել, քանի-որ ակնհայտ էր, որ մեծ ոգևորությամբ ու ակտիվ էր(է) գործում նրա թիմը: Որպես օրինակ կարող եմ բերել այն, որ այս ընթացքում բավական շատ խախտումների մասին բողոքներ են ստացվել ԿԸՀ, որոնց մեծ մասն այդ թիմն է ներկայացրել (ու կապ չունի, դրանք հետո ինչ արձագանք են ունեցել, ԿԸՀ-ին բոլորս էլ գիտենք): Պետք էր նաև հաշվի առնել այն փաստը, որ Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտի նախագահի գործը՝ իր սեփական փորձից, ունի կապեր արտասահմանում՝ արտաքին հարաբերությունները կարգավորելու համար, հստակ պատկերացնում է երկրի տնտեսական ու սոցիալական վիճակը (դա են համոզում նաև նրա ելույթները), ունի կառուցողական քաղաքականություն, մասնավորապես միակն է, որը Ղարաբաղի հարցի կարգավորման հստակ մեխանիզմ է առաջարկում դեռ իր նախագահության ժամանակներից (մի կողմ թողնենք, թե դա մեզնից ում որքանով է դուր գալիս, այլ հաշվի առնենք, որ ուրիշ ոչ մի թեկնածու, բացի «հարցը արժանապատիվ լուծելու» մերկապարանոց հայտարարությունից այլ որևէ բան չի ասել, մեխանիզմներ չի առաջարկել): Վերջապես պետք էր հաշվի առնել նրա վճռականությունը ու այն մարկանց, ազգին, ովքեր կանգնած են նրա կողքին, երեկ Ազատության հրապարակում էին, կամ էլ երթի ժամանակ պատուհաններից ողջունում էին, փողոցում նրանց էին միանում, խանութների ցուցափեղկերից պոկում էին Սերժ Սարգսյանի պաստառները (խոսքը գնում է խանութի տերերի, այլ ոչ թե խուլիգանների մասին, այդպիսի բազմաթիվ դեպքեր երեկ եղել են):
Անշուշտ, ինչպես և այն դեպքում, երբ տեսնում է, որ անդամները չեն ցանկանում հետևել կանոններին նրանց զգուշացում տա ու սաստի նմանատիպ գրառումները, ինչպես նաև ջնջելը և այլն:
Քանակն այնքանով է դեր խաղում, որ հենց քո ասած ամսաթվի պատճառով քո նշած հարցմանը ավելի քիչ մարդիկ էին մասնակցել, քան սրան: Որքան շատ են քվեարկողները, այնքան ավելի իրականին նման է հարցման արդյունքը: Պատկերացրեք միայն թե ինչ արդյունք կլիներ, եթե այս թեմայում Տեր-Պետրոսյանին բոլոր քվեարկողները այնտեղ քվեարկեին: Իսկ իմ դիտմուները ինձ ցույց են տալիս, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից քչերն են այնտեղ քվեարկել, շատ քչերը:
Փոխարենը մի հետաքրքիր դիտարկում. Տեր-Պետրոսյանին դեմ լինողները հիմնականում Մանուկյան Վազգենի կողմնակիցներն են (), ինչը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ, ցավոք, Մանուկյանի պայքարը ոչ թե ներկայիս իշխանությունների, այլ իր երբեմնի քաղաքական հակառակորդների դեմ է:
Օգտվելով այն առիթից, որ վստահու եմ ինձ և ակումբին՝ հավաստիացնեմ, որ այդպիսի դեպքեր եթե կան էլ, քվեարկության արդյունքների վրա ոչ մի էական ազդեցություն չեն թողնի: Վերջին 2 շաբաթների քվեարկողներին չգիտեմ, չեմ նայել, իսկ նախորդներում, այո՛, կան 2-3 կասկածելի դեպքեր, որոնցում կասկածում եմ, որ նույն անդամն է քվեարկողը՝ տարբեր մականուններով: Մյուս դեպքերում կասկած չունեմ, ինչը նշանակում է, որ իրոք, եթե անգամ այդ մի քանիսը «2 անձնագրով» են քվեարկել, միևնույնն է, հարցման արդյունքները չէին փոխվի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
...
Մոդերատորներին առաջարկում եմ բոլոր exit-pollային գրառումներն ու քննարկումները էստեղ տեղափոխել ու էստեղ գրել, թե ով ինչ է մտածում արդյունքների վերաբերյալ
Անձամբ ես կարծում եմ, որ ըստ դրված "պտիչկաների" հաղթել է Սերժը: Ուրիշ բան, թե էդ "պտիչկաներից" քանիսն են դրվել հանուն Սերժի, քանիսը հանուն փողի:
Մեջբերում եմ Երվանդի գրառումը Զրուցարանում
Երևանում էլ նախապես անձնագրեր էին կեղծել, լավ մեթոդներ մշակել... էստեղ էլ են տեղը տեղին լցոնումներ եղել, բայց դե նայած որտեղ: Չեմ հիշում, թե որտեղի մասին էին ասում, որ մեկը բարձրացել է սեղանին` իբր լամպը սարքելու, մյուսները շրջապատել են նրան ու հանգիստ լցոնումներ արել: Էնպես որ կարծում եմ ժամը 8-ից հետո առանձնապես լուրջ բաներ չեն լինի...Շրջաններում կարիք չունեն հաշվարկի ժամանակ կեղծելու, մինչև հաշվարկը կանեն ինչ պետքա
Հետաքրիրա Երևանի ընտրատարծքների արդյունքները, ստեղ մեծ մասում կեղծիքներ չեն եղել, համենայն դեպս համատարած բնույթ չեն կրել, ստեղից պարզ կլինի ընդհանուր պատկերը
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Exit poll-երի արդյունքները խիստ հակասական են
Հայաստանի նախագահի ընտրությունների ժամանակ երեք տարբեր կազմակերպությունների անցկացրած exit poll-երիª քվեարկությունից անմիջապես հետո ընտրողների հարցումների արդյունքները խիստ հակասական են:
Populus բրիտանական կազմակերպությանª Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պատվերով անցկացրած հարցման արդյունքներով 57,1 տոկոսով հաղթել է Սերժ Սարգսյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանին ձայն է տվել հարցվածների 17,4 տոկոսը:
Արթուր Բաղդասարյանի օգտին քվեարկել է հարցվածների 14,6 տոկոսը եւ Վահան Հովհաննիսյանը ստացել է մոտ 6 տոկոս ձայն: Մնացած թեկնածուների օգտին տված քվեները չեն գերազանցում 1,6 տոկոսը:
Մինչդեռ ՙԱլֆա-ԳԱ՚ ընկերությունը հարցում է անցկացրել 3008 ընտրողների շրջանում, որոնցից պատասխանել է 2767-ը: Այդ կազմակերպության տվյալներովª Հայաստանի նախագահ է դարձել Լեւոն Տեր-Պետրոսյանըª 54,2 տոկոսով: Երկրորդ տեղում է Սերժ Սարգսյանըª 24,4 տոկոսով, երրորդումª Վահան Հովհաննիսյանըª 8,4 տոկոսով, եւ չորրորդում Արթուր Բաղդասարյանըª 8,2 տոկոսով: Մնացած թեկնածուները ստացել են ոչ ավելի, քան 1,5 տոկոս ձայն:
Եվ վերջապես ՙԱլյանս՚ երիտասարդական-քաղաքացիական շարժումը, որը, ըստ դրա փոխնախագահ Գեւորգ Միքայելյանի, միավորում է 30 հասարակական կազմակերպություն, հարցումների արդյունքում, որոնց մասնակցել է 4600 ընտրող եւ 3055-ը համաձայնել է պատասխանել, ստացել է հետեւյալ պատկերը:
Լեոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկել է հարցվածների 37 տոկոսը: Սերժ Սարգսյանի օգտինª 35,4 տոկոսը: Արթուր Բաղդասարյանին ձայն է տվել հարցվածների 15,5 տոկոսը եւ Վահան Հովհաննիսյանի օգտին քվեարկել է հարցվածների 6,4 տոկոսը: Մնացած թեկնածուները ստացել են 3 տոկոսից պակաս ձայն:
Ի դեպ, նույն կազմակերպությունը ընտրողների ուղղել է նաեւ հետեւյալ հարցըª ՙՁեր կարծիքով, կլինի± արդյոք ընտրությունների երկրորդ փուլ՚:
Հարցվածների 73 տոկոսը համոզմունք է հայտնել, որ երկրորդ փուլն անխուսափելի է, 27 տոկոսը հակառակ կարծիքն է հայտնել:
Մասնագետների վկայությամբª Հայաստանում անցկացվող exit poll-երի հավաստիությունը մեծ կասկածներ է հարուցում եւ չի կարող լուրջ վերլուծությունների հիմք հանդիսանալ:
Աստղիկ Բեդեւյան, Ռուբեն Մելոյան
http://azatutyun.am/armeniareport/re...F5BAC0DF21.ASP
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Նաև Ավանում ու կարծես թե Մալաթիա-Սեբաստիայում: Բայց օրինակ Կենտրոնում.....
Ինչ որ մեկի մոտ բացու՞մ է այս սայթը:
Իմ մոտ չի բացում:
ինչոր մեկը տեսելա Populus տվյալները իր պաշտոնական սայթում
թե չե են Գելափի նման չլինի որ ինչոր անկապ թվեր ասեն հետո պարզվի որ տենց հարցումներ ընդհանրապես չեն էլ եղել
“Հայր մեր, որ երկինս ես,
Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:
ԿԸՀ-ն հայտարարեց քվեարկության արդյունքների ամփոփման նախնական տվյալները, ես գրանցեցի միայն հինգը.
Արթուր Բաղդասարյան - 12437 ձայն
Վահան Հովհաննիսյան - 5333
Սերժ Սարգսյան - 70919
Լևոն Տեր-Պետրոսյան - 13936 թե 13976
Վազգեն Մանուկյան - մոտ 430
վերջին երկուսը լավ չլսեցի...
Փաստորեն առաջին տեղում ՍՍ, երկրորդում` ԼՏՊ.
նման տեմպերով շարունակվելով` երկրորդ փուլի երես հաստատ չենք տեսնի.
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 20.02.2008, 00:18:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Բան չեմ հասկանում... տելեի հաղորդած արդյունքները ծայրահեղ աստիճան ուրիշ են
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ