Իրոք շատ լավ անցավ։Ճիշտ է, վերջին մի քանի հանդիպումները բոլորն էլ լավ էին անցել, բայց այս մեկն իսկապես ուրիշ էր։
Համ էլ ավելի երկար տևեց. ժամը 17.00-ին սկսվել էր, և տուն հասանք միայն 02.00-ին։
![]()
Իսկ վթարը մենք էլ տեսանք։ Մեր երթուղայինը դեռ չէր շարժվել, երբ ահավոր ձայն լսեցինք, ու բոլորս տագնապահար անմիջապես դուրս թռանք մեքենայից ու վազեցինք ձայնի ուղղությամբ։ Մեքենան շուռ էր եկած, մի քանի հոգի հետ շրջեցին։ Պարզվեց, ոչ ոք շատ չէր տուժել, մի կնոջ լացի ձայն էր լսվում, ասում էին, որ դեմքն էր վնասվել։ Համենայնդպես, մենք բան չտեսանք, շատ չէինք մոտեցել, հետո ոստիկանության մեքենան մոտեցավ, իսկ քիչ ավելի ուշ՝ նաև շտապ օգնության մեքենան։ Բայց մեքենայում գտնվողների բախտն իրոք բերել էր. նման դեպքում հազվադեպ են այդպես էժան պրծնում։
Էջանիշներ