Եկեք այս թեմայում մեր կարծիքը գրենք այդ ծրագրի և ընդհանրապես աստղերի պարելու մասին:
Առաջինը ես սկսեմ, օրինակ Սյուզիի ու Պեդրոյի վերյին պարը խայտառակություն էր:![]()
Եկեք այս թեմայում մեր կարծիքը գրենք այդ ծրագրի և ընդհանրապես աստղերի պարելու մասին:
Առաջինը ես սկսեմ, օրինակ Սյուզիի ու Պեդրոյի վերյին պարը խայտառակություն էր:![]()
Արհամարհանքը պետք է խնայողաբար օգտագործել, քանզի դրա կարքը շատերը ունեն:
Անկապ, անիմաստ բայց ոչ աննպատակ շոու: Նպատակը մեկն է՝ ՍՄՍ քվեարկության միջոցով փող աշխատել… Ու ոնց հասկանում եմ, 12-17 տարեկան երիտասարդների մեծ մասը գժվում է «Արմենիայի» եթերում ցուցադրվող հիմար շոուների համար… Տեղն է իրանց, թող քվեարկեն ամենասեքսոտ, ամենագեղեցիկ ու ամենահայտնի մասնակիցների օգտին, հաշվի չառնելով, որ պետք է գնահատվի իրանց պարը (տվյալ նախագծում):
Ավելացվել է 1 րոպե անց
ու մրցույթի արդյունքներն էլ բոլորովին կապ չունեն քվեարկության արդյունքների հետ, պարզապես նախագծում մնու մեն այն մարդիկ, ում միջոցով կարելի է ավելի շատ փող աշխատել![]()
Վերջին խմբագրող՝ John: 24.07.2007, 11:59: Պատճառ: Գրառման ավելացում
Արմենիան եթեր լցնելու ձևը գտելա: Աստղերը մնացածը կարևոր չի երգում են պարում են.....
Ինչ որ հայտնի պռոեկտ copy են անում(2աստղ, երգիչ-չերգիչ) հետո find-replace(երգ պար պարիչ-չպարիչ) ու պատրաստա:
Երեկ Արմենիաին նամակ եմ գրել առաջարկել եմ, որ երգելուց, պարելուց, թենիս խաղալուց հետո հաջորդ պրոեկտում աստղերը Էշ-Միլիցա խաղան:![]()
Երեխեք, էս թեման բացեցի, որ մի քիչ էլ աստղերի պարելու մսաին գրեք: Հերիք ա դժգոհեք: Մարդիկ փող աշխատելու ձևը գտել են ու հալալ ա, որ կարում են աշխատեն էտ փողերը: Բայց խոստովանեք, որ հետաքրքիր ա տեսնել, թե ոնց են պարում աստղերը:
Արհամարհանքը պետք է խնայողաբար օգտագործել, քանզի դրա կարքը շատերը ունեն:
Նայած ում համար: Ես այդտեղ ոչ մի հետաքրքիր բան չեմ տեսնում… նախագիծը հետաքրքիր է նրանց համար, ովքեր հավանում են (սիրահարված են, գժվում են և այլն) աստղերից մեկին ու իրա պարը տեսնելով երևակայության գիրկն են ընկնում (չմանրամասնեմ) : Ինչքան որ մեր աստղերը աստղ են իրականում, էդքան էլ ես ցնցված եմ այս հոյակապ նախագծից…Բայց խոստովանեք, որ հետաքրքիր ա տեսնել, թե ոնց են պարում աստղերը:
Հիմարություն... անիմաստ շոույա, 1000՝ից մեկ աչքովս լինի, կաչողա ալիքը չփոխեմ (եթե ուրիշ ալիքներով նորմալ բան չկա)
Ես չեմ դժգոհում: Ես էլ եթե ուրիշ բան չի լինում նայելու(իսկ տենց շատա լինում) նայում եմ: Մի ժամանակ նույն ձևով Կարապետիչի Շոգեքարշն էի նայում:
Հիմա աստղերը Կարապետիչի գործին խփում են:
Հետո վատ առաջարկ չեմ անում:
Կարծում եմ էշ-միլիցան աստղերի մոտ շատ ավելի լավ կստացվի քան թենիսը կամ պարելը:
Թենիսի ժամանակ աստղերը, հատկապես աղջիկները այնքան դանդաղ էին կորտում շարժվում, որ կրկնապատկերի ժամանակ երևում էր, թե ոնցա կորտի խոտը աճում:![]()
Ես էլ երբ ջղայնացած էի լինում, Նոր աննուններն էի նայում, ու հանգստանում էի. համոզվում էի, որ կյանքում ավելի վատ բաներ էլ են լինում: Մի խոսքով, ԱԼՄ-ի հատկապես այդ հաղորդումը իմ համար Հակասթրես հաղորդումն էր/էդ էլ բախտս չբերեց, փակեցին.ոչինչ, կդիմանամ, քիչ մնաց. ընտրություններ են գալու, թեժ է լինելու/:
Անցանք թեմային:Արմենիայի հերթական «մեգաշոուն»՝ «Ժամը» լրատվականից ու «Ֆուրոր է»-ից հետո:Կարծեմ երեկ թե առաջին օրն էր, ալիքները փոխելուց բախտը «ժպտաց». «Երբ պարում էին աստղերը» «շոուն էր»: Ճիշտն ասած մենակ Ալլա Լևոնյանի պարը նայեցի, ոչինչ, պարում էր, էլի, հա մեկ էլ Բղդոյի: Առանց այդ էլ ջղայնացած էի, որոշեցի ներվերս խնայել, հեռուստացույցը անջատեցի: Բայց մի բան չհասկացա. «աստղիկների» պարը տևում է մոտ 1.5րոպե, իսկ գնահատողների/ասել է թե ժյուրիի/ ելույթը՝ 3-4ր: Միգուցե արժեր «շոուն» անվանել «Երբ խոսում են...» /դե չգիտեմ, ովքեր են լինում ժյուրիի կազմում/: Հետո ընդհանրապես հետաքրքիր չի, մի տեսակ մրցակցությունը բացակայում է /քիչ եմ նայել, միգուցե սխալվում եմ/
Հ.Գ. Ընդհանրապես նմանատիպ շոուներից գոյացած գումարը հատկացվում է բարեգործությանը: Եթե այս «շոուի» հասույթն էլ է հատկացվելու բարեգործությանը, ապա ես էլ հաստատ սմս կուղարկեմ/միևնույն է՝ ում օգտին/: Որևէ մեկը գիտի՞:
Սակայն այնքան միեւնույն է...
Կարծում եմ, եթե ծրագրի հասույթից իրոք գումար տրամադրվեր բարեգործական նպատակներով, ապա այդ «բարեգործական ակցիայի» մասին տեղյակ պահելու համար օրական մի 600-615 անգամ հեռուստատես8յամբ կգովազդեին:Հ.Գ. Ընդհանրապես նմանատիպ շոուներից գոյացած գումարը հատկացվում է բարեգործությանը: Եթե այս «շոուի» հասույթն էլ է հատկացվելու բարեգործությանը, ապա ես էլ հաստատ սմս կուղարկեմ/միևնույն է՝ ում օգտին/: Որևէ մեկը գիտի՞:
Խոսք գնաց «շոգեքարշի» մասին...
Ուղղակի թեմայից շատ չշեղվելու համար միայն ասեմ, որ եթե չեմ սխալվում դա միակ հաղորդումն է , որի ժամանակ SMS - բառը չի հիշատակվում:
Երեւի թե հաղորդումը վարողը, կազմակերպիչները կամ ԱԼՄ-ի հեռուստադիտողները դեռեւս բոլորովին այնտեղյակ են գիտ8յան այնպիսի «նոր» նվաճումների մասին՝ ինչպիսին է ՍՄՍ-ը:
Եթե չեմ սխալվում երեկ էր, որ պատահականորեն հեռուստաալիքները «թերթելուց» հանդիպեցի մեր «աստղերին պարելիս»: Անցած «սեզոնի» ժամանակ միակ աստղերը, որոնց երկրպագում էի, դա ՄԿՈՆ եվ ՀՈՎՈՆ էին: Իսկ այժմ այդ հաղորդումը դարձել է ուղղակի ժամանակի անիմաստ կորուստ առանց նրանց: Դե իսկ Լյովա «Դզյան» էլ երեխեքին վերջը «դավաճանեց»Գնաց ավելի եկամտաբեր գործի:
ՅոՅո-ն եվ Երեխաները հեսա «բունտ» են կազակերպելու:
![]()
Վայ մամա ջան, ինչքան եք քննադատում: Տեսնես կա մեկը, որ սիրում ա էս ծրագիրը:
![]()
Արհամարհանքը պետք է խնայողաբար օգտագործել, քանզի դրա կարքը շատերը ունեն:
հա ես սիրեմ եմ ճիշտա ետքան էլ լավն չեն բայց պուպուշ ա![]()
take it easy
Ինչ լավ ա գոնե մեկը դրական բան գրեց: Արդեն փոշմանում էի, որ էս թեման բացեցի:
Արհամարհանքը պետք է խնայողաբար օգտագործել, քանզի դրա կարքը շատերը ունեն:
Պատասխանեմ շատ հակիրճ, մեղմ ասած ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ, հատկապես պարերից ընդհանրապես գաղափար չունեցող ժյուրին:
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ