User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Սեր ազգականների միջև

  1. #16
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արգելված սեր

    Վերջերս հենց իմ ծանոթներից մեկը պատեց դեպք իր կյանքից, ի դեպ մասնագիտւթյամբ նա հենց կենսաբան գենետիկ է, ու չնայած նրան որ սիրահարվել էր իր մի քրոջը, որը ի դեպ 4 պորտ հեռու է եղել, բայց գենետիկ լինելով ու հասկանալով ողջ պրոբլեմը ու ղեկավարվելով միայն բժշկության գիտելիքներով հրաժարվել է իր սիրուց....

  2. #17
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արգելված սեր

    Մեր ժամանակներում ինցեստը, այսինքն, արյունախառնումները մեկ ընտանիքի անդամների միջև շատ ավելին են, քան կարծում ենք: Տարբեր հետազոտողներ բացահայտել են, որ մարդկանց 1,5-5%-ը և տասը ընտանիքից մեկը երբևէ առնչվել է ինցեստին, և դա՝ այսպես կոչված կիրթ պետություններում: Կարծում եմ այս դեպքում ոչ այնքան երևույթն է կարևոր, որքան դրա հետևանքները և չխաթարված հոգեբանական վիճակը: Ո՞վ է մեղավոր նման իրավիճակում հայտնվելու համար՝ դեռևս չհասունացած զույգե՞րը, թե՞ բնազդաբար արյանը սիրահարված սիրահարները:
    Ցանկացած մարդ կարոտ է ուշադրության և փաղաքշանքի, սակայն որոշ փաղաշանքներից, զգացական գրկախառնություններից և համբյուրներից, այնուամենայնիվ, անհրաժեշտ է խուսափել: Եվ ինչպես կասեր ցուցամատը հանրությանը պարզած Արտաշես Գեղամյանը. <<Եվ հիշե՛ք, ամեն մարդ մարդ է, երբ մարդ է»: <<Քեզ համար և քո էջերում, ակու՛մբ>>: Լավ կացեք.
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 26.07.2007, 16:29:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  3. #18
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արգելված սեր

    նման երեվույթը սրբապղծություն եմ համարում-քանի որ ընտանիքը սրբություն է այլապես կկորի բոլորովին քույր-եղբայր հասկացությունը, ու եթե մեկն ասի թե ինձ եղբոր նման է վերաբերվում ես չեմ հասկանա թե դա ինչ է......
    Իսկ ինչ վերաբերվում է բժշկական և աստվածաշնչյան տեսանկյուններին Բյուրակնը
    ասեց ամեն ինչ արդեն, ու կարծում եմ ավելացնելու բան չկա

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայց եթե մի քիչ առաջ անցնենք, հասնենք երրորդ գրքին՝ Ղևտացոցին, կկարդանք. «Ոչ մէկն իր արիւնակից ազգականին չ՛մօտենայ նորա մերկութիւնը բանալու համար» (Ղևտացոց 18:6):
    Վերջին խմբագրող՝ Guest: 26.07.2007, 16:42:

  4. #19
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Harrordown Hill
    Տարիք
    38
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արգելված սեր

    Եթե նրանք պատրաստ են հանուն իրար դեմ գնալ բոլորին, ապա ինձ չեն հարցնի
    Ինչևէ, ես միշտ համարել եմ որ բարոյականությունը խղճի ու ինտելեկտի պակասով մարդկանց համար է:

  5. #20
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արգելված սեր

    Մեջբերում Lady Raindance-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչևէ, ես միշտ համարել եմ որ բարոյականությունը խղճի ու ինտելեկտի պակասով մարդկանց համար է:
    Հ՞ն …Բարոյականությունը դա այն կարևոր հատկություններից է, որը ցավոք սրտի այսօրվա երիտասադությունը ընկալում է ավելի ու ավելի վատ…Չեմ հասկանում ինչ վատ բան կա Բարոյական նորմերի մեջ…ինչպես կարելի է խղճով և Ինտելեկտով մարդկանց անբարոյական համարել…իսկ Բարոյական նորմերին հետևող մարդկանց համարել ոչ ինտելեկտուալ……Ամեն մարդ ունի իր սեփական Բարոյական նորմերը…և շատ ցավալի է որ այսօրվա երիտասարդության կողմից ավելի ու ավելի շատ եմ լսում այսպիսի արտահայտություններ… բորորը կարծես ձգտում են արհամարհել բարոյական նորմերը…կարծես թե այլ նպատակներով…: [
    Կոչ եմ անում Այսօրվա երիտասարդներին… Ուշքի եկեք քանի դեռ ուշ չի… կան Բարոյական նորմեր որոնց խախտումը ես կհամարեմ ազգի դավաճանություն…բարոյական նորմերն են որ մարդուն շատ ժամանակ տարբերում են կենդանիներից…

    Մի հատ հարց տամ քեզ դու քեզ խղճով և ինտելեկտով մարդ ե՞ս համարում
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 27.07.2007, 09:54:
    Loading your personal settings....

  6. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արգելված սեր

    Ինչպես կասեր Philosopher-ը ` Va de Retro Satanas

  7. #22
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Harrordown Hill
    Տարիք
    38
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արգելված սեր

    Մեջբերում Kiborg-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ՞ն …Բարոյականությունը դա այն կարևոր հատկություններից է, որը ցավոք սրտի այսօրվա երիտասադությունը ընկալում է ավելի ու ավելի վատ…Չեմ հասկանում ինչ վատ բան կա Բարոյական նորմերի մեջ…ինչպես կարելի է խղճով և Ինտելեկտով մարդկանց անբարոյական համարել…իսկ Բարոյական նորմերին հետևող մարդկանց համարել ոչ ինտելեկտուալ……Ամեն մարդ ունի իր սեփական Բարոյական նորմերը…և շատ ցավալի է որ այսօրվա երիտասարդության կողմից ավելի ու ավելի շատ եմ լսում այսպիսի արտահայտություններ… բորորը կարծես ձգտում են արհամարհել բարոյական նորմերը…կարծես թե այլ նպատակներով…: [
    Կոչ եմ անում Այսօրվա երիտասարդներին… Ուշքի եկեք քանի դեռ ուշ չի… կան Բարոյական նորմեր որոնց խախտումը ես կհամարեմ ազգի դավաճանություն…բարոյական նորմերն են որ մարդուն շատ ժամանակ տարբերում են կենդանիներից…

    Մի հատ հարց տամ քեզ դու քեզ խղճով և ինտելեկտով մարդ ե՞ս համարում
    Պատասխանելուց առաջ փորձիր գոնե հասկանալ: Ես խղճով և ինտելեկտով մարդկանց անբարոյական չեմ համարում: Պարզապես բարոյականությունը իր բնույթով հասարակական խիղճ է: Հոտային երևույթ: Ամբոխը ղեկավարելու միջոց: Իսկ այն մարդը, ով բավական ուժեղ է ամբոխ չդառնալու համար, դրա կարիքը չունի: Նա բարձր է կանգնած հասարակությունից ու ինքն է որոշում իր չափը:
    Մեծամտություն թող չթվա, բայց խղճով և ինտելեկտով իմ հետ համեմատելի քիչ մարդ եմ ճանաչում: Եթե ոչ ոքի աչքը չեմ խոթում, դա դեռ ոչինչ չի նշանակում: Սա պարզապես, ի միջի այլոց:

  8. #23
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արգելված սեր

    Մեջբերում Lady Raindance-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխանելուց առաջ փորձիր գոնե հասկանալ: Ես խղճով և ինտելեկտով մարդկանց անբարոյական չեմ համարում: Պարզապես բարոյականությունը իր բնույթով հասարակական խիղճ է: Հոտային երևույթ: Ամբոխը ղեկավարելու միջոց: Իսկ այն մարդը, ով բավական ուժեղ է ամբոխ չդառնալու համար, դրա կարիքը չունի: Նա բարձր է կանգնած հասարակությունից ու ինքն է որոշում իր չափը:
    Մեծամտություն թող չթվա, բայց խղճով և ինտելեկտով իմ հետ համեմատելի քիչ մարդ եմ ճանաչում: Եթե ոչ ոքի աչքը չեմ խոթում, դա դեռ ոչինչ չի նշանակում: Սա պարզապես, ի միջի այլոց:
    Դե գիտես ինչ կա իմ կարծիքով սխալ հասկանալու խնդիր չկար … երևի ավելի ճիշտ կար սխալ ձևակերպելու խնդիր…ինչևէ…

    Ես բարոյականությունը չեմ համարում Հոտային երևույթ ոչ էլ բարոյական մարդկանց բազմությունը համարում եմ ոչխարների հոտ… և Ընդհանրապես Բարոյականությունը կառավարելու միջոց չէ այլ պարզապես քո նշած ամեն մարդու մեջ իր չափը ճանաչելու հատկություն է…ինչևէ մարդը այս աշխարհում չի ապրում միայնակ…և շատ ժամանակ պետք է նաև ինչու չէ հաշվի նստի շրջապատող մարդկանց հետ…հենց այդտեղից էլ առաջ է գալիս բարոյականությունը…ինչևէ ես բարոյագետ չեմ ուղակի սա իմ կարծիքն է բարոյականության մասին…չնայած շատ դեպքերում տարբեր մարդիկ ունեն բարոյական տարբեր նորմեր սակայն կան նորմեր որոնք Հային վայել չէ խախտելը…դա իմ կարծիքն է…

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ընդ որում շատ ժամանակ հենց բարձր ինտելեկտով մարդիկ են ճիշտ ընկալում բարոյականության իմաստը և նպատակը ոչ թե տհասները, որոնք միայն մակերեսային պատկերացում ունեն բարոյականության մասին…
    Վերջին խմբագրող՝ Սամվել: 28.07.2007, 11:39: Պատճառ: Գրառման ավելացում
    Loading your personal settings....

  9. #24
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արգելված սեր

    Մի քանի տարի առաջ, մի ոչ այնքան հեռու բարեկամուհի ինձ սիրահարվել էր: Ես ինձ սոխի տեղ էի դրել և ցույց չէի տալիս, որ գիտեմ իր զգացմունքների մասին: Նրա կողմից կազմակերպված ռոմանտիկ հանդիպումներից հրաժարվել չէի կարող, սակայն փորձում էի հիասթափեցնել նրան ինձնից հանդիպման ամենահաճելի պահերին որևէ զզվելի ու անհասկանալի հիմարություններ անելով, ինչը ցավոք ավելի խորացրեց սերը: Նա ինձ նամակ գրեց, որտեղ այդ պահերը նկարագրելով ավելի մեծ հիացմունք էր հայտնում: Տեսնելով, որ այլ ճար չկա ես ուղիղ դրեցի հարցը նրա զգացմունքների վերաբերյալ: Չուզելով ասաց ճիշտը, ինչից հետո մենք գրեթե չենք շփվում:

    Կարո՞ղ էին մեր հարաբերությունները ունենալ շարունակություն: Անշուշտ ոչ: Պարզապես ես իրեն չէի սիրում որպես աղջկա, բայց նրա հետ անցկացրած օրերը անմոռանալի են: Նա լավ մարդ է, լավ աղջիկ: Պարզապես ես նրան չէի սիրում որպես աղջկա և բարեկամական կապերը ինձ համար այստեղ նշանակություն չունեին: Վստահ ու համոզված եմ, որ նրա համար նույնպես: Սերը ոչինչ չի հարցնում ու եթե ես սիրեի, մեղմ ասած թքած կունենայի բոլորի կարծիքի վրա: Սիրելիիս (ինչու ոչ նաև իմ) երջանկությունը ինձ համար վեր է բոլորի միասին ու առանձին-առանձին կարծիքներից:

  10. #25
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Harrordown Hill
    Տարիք
    38
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արգելված սեր

    Մեջբերում Kiborg-ի խոսքերից Նայել գրառումը
    Հային վայել չէ խախտելը
    Իսկ ո՞վ ասեց, որ ես հայ եմ:
    Իսկ վայել կամ անվայել լինելը... Ազգային պատկանելությունը ինձ այնգան բան չի տվել, որ ես հանուն դրա զոհեմ ազատությունս: Իսկ մտածել հասարակական կարծիքի մասին... Երբ հասարակությունը հաշվի նստի իմ սկզբունքնելի հետ, ես միգուցե մտածեմ նրա մեջ վերադառնալու մասին: Իսկ առայժմ ես կմնամ միայնակ անարխիստ:

  11. #26
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արգելված սեր

    Մեջբերում Lady Raindance-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ ասեց, որ ես հայ եմ:
    Իսկ վայել կամ անվայել լինելը... Ազգային պատկանելությունը ինձ այնգան բան չի տվել, որ ես հանուն դրա զոհեմ ազատությունս: Իսկ մտածել հասարակական կարծիքի մասին... Երբ հասարակությունը հաշվի նստի իմ սկզբունքնելի հետ, ես միգուցե մտածեմ նրա մեջ վերադառնալու մասին: Իսկ առայժմ ես կմնամ միայնակ անարխիստ:
    Ազգային պատկանելիությունը մարդը պետք է ընդունի անշահախնդիր…ինչևէ եթե դու ուզում ես պատկանել այս կամ այն ազգին այդ ազգից ինչոր բան ակնկալելով ապա ես էլ ասելու բան չունեմ…առանց մեկնաբանությունների ……………
    Loading your personal settings....

  12. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր ազգականների միջև

    Մոդերատորական։ Lady Raindance և Kiborg, դուք արդեն լրիվ շեղվել եք տվյալ թեմայից ու բոլորովին այլ թեմա եք քննարկում։ Այսուհետև նույն ուղղությունը շարունակող ցանկացած գրառում ջնջվելու է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #28
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Re. Սեր ազգականների միջև

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես արձագանքել, երբ արյունակից ազգականները սիրահարվում են իրար…
    ............................. Աստված հեռու պահի այդպիսի իրավիճակներից...
    Լավ է, որ մենք՝ Հայերս, այնպիսի մտածելակերպ չունենք ինչպես որոշ ազգեր
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  14. #29
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր ազգականների միջև

    տենց բաներ էլ են լինու՞մ
    էս ինչքան հետ եմ ընկել բարեբախտաբար ։
    Տենց բաներ չի կարելի ամոթա
    Վիվուկը ճիշտ էր , որ ասում էր հայերն էդ կողմից լավն են

  15. #30
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեր ազգականների միջև

    Ժողովուրդ, սիրելիներս, թեման ահավոր տհաճ է ինձ համար: Բացարտեմ թե ինչու:
    Թեմայի քննարկումը հասել է այն աստիճանի, որ արդեն ինչ-որ տեղ վատաբանվում է սեր կոչված զգացմունքը: Սերը մի ներկայացրեք վատ գույներով, եկեք ավելի լավ է սահմանափակվենք բժշկական համոզիչ պազաբանումով: Կարծում եմ բոլորս էլ հասուն և գիտակից էակներ ենք և ընդունակ ենք քաջ գիտակցելու այն ամբողջ վտանգը, որ իր մեջ է ներառում արյունակիցների ամուսնությունը: Եթե սա էլ բավարար չէ, ավելացնելու բան չկա, քանի որ շարունակությունը անխտիր կբերի նրան, ինչին հասել ենք արդեն՝ սիրո տեսակավորման ու գնահատման: Սերը առաքինիի ձգացմունք է, զսպվածությունը խոհեմ դատողություն:
    Ես ինձ բարոյական իրավունք չեմ վերապահում այս պարագայում որևէ մեկին քննադատել, ձեզ էլ կոչ եմ անում նույն կերպ վարվել:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 342
    Վերջինը: 27.08.2017, 03:31
  2. համատեղելիություն տեսաքարտի և մայրական սալիկի միջև
    Հեղինակ՝ Getoutmycar, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.10.2015, 22:22
  3. Կապ երկու ցանցերի միջև
    Հեղինակ՝ -=BaZeL^4=-, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 08.09.2011, 22:51
  4. Ազգականների չլմփոց
    Հեղինակ՝ Riddle, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 42
    Վերջինը: 24.09.2009, 11:40
  5. Գրառումներ: 90
    Վերջինը: 19.11.2008, 16:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •