Մի քանի տարի առաջ, մի ոչ այնքան հեռու բարեկամուհի ինձ սիրահարվել էր: Ես ինձ սոխի տեղ էի դրել և ցույց չէի տալիս, որ գիտեմ իր զգացմունքների մասին: Նրա կողմից կազմակերպված ռոմանտիկ հանդիպումներից հրաժարվել չէի կարող, սակայն փորձում էի հիասթափեցնել նրան ինձնից հանդիպման ամենահաճելի պահերին որևէ զզվելի ու անհասկանալի հիմարություններ անելով, ինչը ցավոք ավելի խորացրեց սերը: Նա ինձ նամակ գրեց, որտեղ այդ պահերը նկարագրելով ավելի մեծ հիացմունք էր հայտնում: Տեսնելով, որ այլ ճար չկա ես ուղիղ դրեցի հարցը նրա զգացմունքների վերաբերյալ: Չուզելով ասաց ճիշտը, ինչից հետո մենք գրեթե չենք շփվում:
Կարո՞ղ էին մեր հարաբերությունները ունենալ շարունակություն: Անշուշտ ոչ: Պարզապես ես իրեն չէի սիրում որպես աղջկա, բայց նրա հետ անցկացրած օրերը անմոռանալի են: Նա լավ մարդ է, լավ աղջիկ: Պարզապես ես նրան չէի սիրում որպես աղջկա և բարեկամական կապերը ինձ համար այստեղ նշանակություն չունեին: Վստահ ու համոզված եմ, որ նրա համար նույնպես: Սերը ոչինչ չի հարցնում ու եթե ես սիրեի, մեղմ ասած թքած կունենայի բոլորի կարծիքի վրա: Սիրելիիս (ինչու ոչ նաև իմ) երջանկությունը ինձ համար վեր է բոլորի միասին ու առանձին-առանձին կարծիքներից:
Էջանիշներ