Ինչպես արձագանքել, երբ արյունակից ազգականները սիրահարվում են իրար…

Հանրահռչակ տաղանդ Լորդ Ջորջ Գորդոն Բայրոնը սիրում էր իր քրոջը և նրա սերը չբավարարվեց զուտ հոգեկան զգացմունքներով, այն իր մեջ ներառեց նաև քրոջ և եղբոր համատեղ սեռական կյանքը: Կարդալով գրքեր, բազմիցս կարող ենք հանդիպել պատմական այնպիսի դեմքերի, որոնք սիրել ու ամուսնացել են իրենց զարմիկների հետ: Որոշ ազգերի մոտ, ինչպիսիք են արաբները, եզդիները և այլն դա ներկայումս ևս ընդունված սովորույթ է:
Մեզ փոքրուց դաստիարակում են, որ մեր զարմիկները մեր քույր-եղբայրներն են: Ըստ հայկական ավանդույթների ամուսնացողներին առնվազն “7 պորտ” պետք է բաժանի: Բայց ոչ ոք ապահովագրված չէ, որ կարող է սիրել իր եղբորը կամ քրոջը:
Եթե մի կողմ դնենք բժշկության տեսակետն այն մասին, որ նմանատիպ ամուսնության ընթացքում Դաունի (և ուրիշ) հիվանդությամբ երեխայի ծննդի հավանականությունն ավելի է մեծանում, ապա ի՞նչն է խանգարում նմանատիպ սիրուն:
Արդյոք Աստվածաշունչն արգելում է դա, ինչպիսի՞ն է առաքելական եկեղեցու վերաբերմունքը դրա հանդեպ:
Ի՞նչպես պետք է վարվի նման իրավիճակում հայտնվածը: