Բավականին լավ բացատրեցիր, իսկ ինչ կասես երբ կոնկրետ մի մարդուէ աղջկա, ասում են դու ֆեմինիստ ես, այսինքն դա ինչով պետք է արտահայտվի որ ասեն, այ դու հենց դու ֆեմինիստ ես
Բավականին լավ բացատրեցիր, իսկ ինչ կասես երբ կոնկրետ մի մարդուէ աղջկա, ասում են դու ֆեմինիստ ես, այսինքն դա ինչով պետք է արտահայտվի որ ասեն, այ դու հենց դու ֆեմինիստ ես
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ֆեմինիստ ես, այսինքն՝ համարձակ կին ես, արտահայտվում ես, գտնում ես, որ երկու սեռերն էլ հավասար իրավունքներ ունեն: Հաստատ վիրավորանք չէԲավականին լավ բացատրեցիր, իսկ ինչ կասես երբ կոնկրետ մի մարդուէ աղջկա, ասում են դու ֆեմինիստ ես, այսինքն դա ինչով պետք է արտահայտվի որ ասեն, այ դու հենց դու ֆեմինիստ ես
Վարդ եթե քեզ որևից է մեկը ասում է որ դու ֆեմինիստ ես ... ապա թող ու փախի ետ երկրից դա նշանակում է որ ապրում ես մի երկրում որտեղ ֆեմինիստ լինելը մատնացուցության առարկա է ... նոր տարվա լիմոնադի նման ... ֆեմինիզմ բառը գոյություն ունի միայն այնտեղ որտեղ կա պայքար ֆեմինիզմի համար ....
Ես կարծում եմ որ սեռեռրի հավասարությունը ամենուրեք պետք է լինի .. իսկ ֆեմինիզմ բառը գրանցվի արխիվում որպես հասարակության պատմական ձեռքբերում :
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Իսկ ես հայտարարում եմ, որ ես ֆեմինիստ եմ, ԵՍ ՖԵՄԻՆԻՍՏ ԵՄ: Այ տենց
Եվ ինչ եք կարծում փափկասուն տիկնայք հայոց աշխարհի դա ընդունելի՞ է մեր երկրի համար: Օրինակ իմ համար դա ընդունելի չէ, որովհետև եթե ես իմ քրոջը ինչ-որ բան արգելում եմ (ասեմ, որ դա լինում է հազվադեպ դեպքերում կամ էլ չի լինում, բայց տեսականորեն կարող է լինել) ես հաստատ ունեմ ավելի քան համոզիչ հիմնավորումներ: Ու հաստատ իմ քրոջ մոտ ցանկություն չի առաջանա «փոլիս» կանչելու: Թե՞ միհատ էլ կասեք, որ երեխան պետք է «փոլիս» կանչի հայրական ապտակ ստանալու համար:
Հա ու մեկել կուզենայի լսել ակումբցի կանանցից, թե ոտնահարվու՞մ են արդյոք նրանց իրավունքները այսօր, և ինչ կուզենային փոխել Հայաստանոում այդ ուղղությամբ, իսկապես ինձ մոտ տպավորություն կա, որ ես չեմ ըմբռնում պրոբլեմի էությունը:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 25.07.2007, 09:48:
Վիկիպեդիայում ներկայացված է ֆեմինիստների 6 տեսակներ:
1. Փսիխոանալիտիկական ֆեմինիզմ
2. Էքստրեմիստական ֆեմինիզմ
3. Անկախ ֆեմինիզմ
4. Սոցիալիստական ֆեմինիզմ
5. Մարքսիստական ֆեմինիզմ
6. Հետժամանակակից ֆեմինիզմ
Եթե ուզում եք կարող եք կարդալ այստեղ
Հ.Գ. Բյուրակնի ֆեմինիստ լինելուն չեմ հավատում
Հասկանալի է, որ ֆեմինիզմը հասարակական, քաղաքական ու քաղաքացիական կյանքում կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության գաղափարի վրա հիմնված աշխարհայացք է։ Բայց եկեք ընդունենք, որ հավասարությունը տվյալ դեպքում բավական առաձգական հասկացություն է։ Օրինակ, աշխատելու, սովորելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և նմանատիպ այլ հարցերում հավասարության ձգտումը միայն առողջ մտածելակերպի, ինքնահարգանքի ու նաև բարձր պատասխանատվության զգացման դրսևորում է, իսկ, օրինակ, dzaynalar–ի նշած դեպքում (ծանրամարտ) հավասարություն պահանջելը, իմ համեստ կարծիքով, արդեն ծայրահեղություն է և ազատության ու հավասարության մասին խիստ հիվանդագին պատկերացում։
Կարծում եմ, որ այժմ հաճախ ֆեմինիստ ասելով հասկանում են հենց այդ ծայրահեղ մոտեցում ցուցաբերող կանանց, որոնք, օրինակ, կարող են մահացու կերպով վիրավորվել, երբ տղամարդն իրենց զիջի իր նստելու տեղը կամ, ասենք, միասին քայլելիս ջենթլմենաբար դուռը բացի նրանց համար։ Հավասարության այսպիսի հիվանդագին ձգտումը, ինչպես որ ցանկացած ծայրահեղություն, իմ կարծիքով, բացասական երևույթ է, բարդույթների առկայության ու անբավարարության վառ դրսևորում, ու դժվար թե որևէ դրական արդյունքի հասցնի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նաիրուհի (27.08.2010)
Ֆեմինիզմի երևույթը բավականին բազմաշերտ է ու բազմանշանակ: Ֆեմինիզմը կարող է սկսվել տղամարդ-կին հոգեբանական, բարոյական, ֆիզիկական հարաբերություններից և ավարտվել տիեզերական ու համաշխարհային պրոցեսներով: Տղամարդկային, ֆալոկենտրոն քաղաքակրթությունը ձևավորել է ֆեմինիզմի սեփական ընկալումը. այն է` ֆեմինիզմը կանացի սկզբի ապստամբությունն է տղամարդկային սկզբի դեմ: Մինչդեռ իրական ֆեմինիզմը չի կարող լինել և չէ բացառապես ռեակցիա կանացի սկզբի հանդեպ կատարված ու կատարվող ակցիայի նկատմամբ: Իրական ֆեմինիզմը և տղամարդկային, և կանացի սկիզբների կողմից կանացիության ընկալումն է որպես կենդանի կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը, որպես տիեզերածնության, աշխարհածնության, կենսածնության ու մարդածնության, ընդհանուր առմամբ` արարչության ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Ասել է թե` իրական ֆեմինիզմը ոչ թե ծայրահեղության նկատմամբ ծայրահեղացված արձագանքն է, այլ կնոջ ու կանացիության իրական ու ճշգրիտ գնահատականը, որի պարագայում կնոջ համար աբսուրդ կդառնա ֆեմինիստական ռադիկալիզմը, իսկ տղամարդու համար աբսուրդ կդառնա սեփական անասնական մղումը կնոջ իրայնացման, առարկայացման ու նրա ընկալման որպես աստծո բիզնես-պրոյեկտ, որի նպատակն է միայնակ աստծու պատկերով ստեղծավ միայնակ տղամարդու բավարարումը: Իրական ֆեմինիստներ կարող են լինել և տղամարդը, և կինը. այս պարագայում խնդիրը ոչ թե սեռային տարբերությունն է, այլ աշխարհի ու կյանքի վերգոտկատեղային ընկալումը ու կյանքի, նրա արժեքի իրական ընկալման ու գնահատման ունակությունը: Կանացի սկզբի արհամարհանքի վրա հիմնված քաղաքակրթությունները ի վերջո հանգում են այդ սկզբի աստվածացմանը, սակայն միայն այն ժամանակ, երբ քայքայված են լինում և տղամարդկային, և կանացի սկիզբներն, ու կենդանի կյանքն իր ամբողջության մեջ վերածված է լինում անապատի: Իրական ֆեմինիզմը մարդկային կյանքի կենսագործության անխուսափելի պայմանն է, կեղծ ֆեմինիզմը` միայն մարդկային քաղաքակրթության անկման մեղկ բաղադրիչը:
Վերջին խմբագրող՝ Philosopher: 25.07.2007, 10:45:
ֆեմինիստները այն կանայք են, որ երբեք նորմալ տղամարդու չեն հանդիպել, ու դրա հիման վրա բարդույթ են ստացել
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ֆեմինի՞զմ... ֆաշիզմ, ռասիզմ, նացիզմ, հոմոֆոբիա, նման երևութներին հավասար ախմախություն ա: Դիսկրիմինացիա ա, բառի ամենաիսկական իմաստով:
Մի քանի օր իմ աղջիկ-ծանոթներից մեկի հետ էս թեմայուվ զրուցում էինք: Մեծ հպարտությամբ պատմում էր, որ կանանց հավասարությունը Շվեցիայում (թե Նորվեգիայում) էնքան բարձր մակարդակի ա հասել, որ օրենք ա ընդունվել՝ ըստ որի ընկերություններում ղեկավար կազմի նվազագույն 40%-ը պետք է կանայք լինեն: Ասի էտի ախմախ օրենք ա, դա ոչ թե հավասարություն ա այլ դիսկրիմինացիա: Ասենք խի՞ հենց 40%, էտ թիվը ո՞նց որոշեցին. ես կարողա մի հատ ընկերություն ունեմ մի փոքր շվեդական գյուղում, ու ինձ պետք են 10 նոր աշխատող, բայց դիմողների մեջ գործին համապատասխան որակավորում ունի մենակ մի կին, մինչդեռ կան մոտ 20 ընտիր օրակավորում ունեցող տղամարդ: Հիմա ես խի՞ պտի 3 բարձրակարգ մասնագետ տղամարդկանց տեղ, բացարձակ որակավորում չունեցող կանանց ընդունեմ աշխատանքի, մենակ նրա համար, որ իրանք կանայք են: Պատասխանում ա, սխալ ես հասկանում, էտ օրենքը մենակ ղեկավար պաշտոնների համար ա: Ասում եմ՝ ավելի վատ, էտ ղեկավար պաշտոնները հիմնականում ներքին կադրերից են լրացվում, եթե սկսնակ պաշտոներում բավարար կին չունենա ընկերությունը, ուրեմն ապագայում խնդիրների առաջ ա կագնելու, հաշվի առնելով որ ընթացքում էլ հղիության և այլ պատճառներով էլ որոշ կանայք արանքից դուրս են գալու: Դրա համար էլ ընկերությունները կսկսեն են գլխից ավելցուկով կանանց գործի ընդունել՝ ասենք 70-80%, մեկա տղամարդկանց քանակի մինիմալ շեմ չկա: Էլ այլ բան չուներ ասելու, մենակ ավելացրեց՝ մի քանի հարյուր տարի կանանց նկատմամբ ա դիսկրիմինացիա եղել, հիմա էլ թող տղամարդկանց նակատմամբ լինի: Մդա, սենց բաներ:
Դիսկրիմինացիան այ սա ա
Բայց մնացած ասածներիդ հետ համաձայն եմ: Չպիտի նվազագույն-առավելագույն դնել: Հիմա մի ոլորտում տղամարդիկ են ուժեղ, մյուսում՝ կանայք: Ուղղակի մի ուրիշ հարց էլ կա: Սովորաբար երբ լրիվ հավասար ունակություններով, հմտություններով, կրթությամբ և այլնով տղամարդ ու կին են լինում, ընտրում են տղամարդուն: Դեռ կինը կարող ա մի քիչ ավելի հզոր լինի, բայց մեկ ա էլի տղամարդուն են ընտրում, ու մեծ մասամբ էդ ընտրողները... հենց կանայք են:
Jarre (12.07.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ