User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 57 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Ի՞նչ է ֆեմինիզմը

  1. #46
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  2. #47
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,767
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս ի՜նչ անկապ հոդված էր․․․

  3. #48
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ի՜նչ անկապ հոդված էր․․․
    Անկապ չի, շատ ճիշտ նկարագրում ա վիճակը։ Ու սա մենակ բիզնեսի վրա ա կենտրոնացած, բայց ակադեմիայում էլ լրիվ նույն վիճակն ա։

  4. #49
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,579
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահավոր լավ վիդեո ա ու ցույց ա տալիս, թե ինչ ա ֆեմինիզմն ու ինչու պետք ա լինել ֆեմինիստ ընդհանրապես:
    Ընդհանրապես որևէ խելքին մոտ պատճառ չեմ տեսնում, թե ինչու մարդ պետք ա ֆեմինիստ չլինի: Էն որ կարող ա էս կամ էն տեսաբանի որոշ կարծիքներին չհամաձայնենք, չի նշանակում, թե ֆեմինիստ չենք, կամ ֆեմինիզմը վատ բան ա:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (28.07.2017)

  6. #50
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես որևէ խելքին մոտ պատճառ չեմ տեսնում, թե ինչու մարդ պետք ա ֆեմինիստ չլինի: Էն որ կարող ա էս կամ էն տեսաբանի որոշ կարծիքներին չհամաձայնենք, չի նշանակում, թե ֆեմինիստ չենք, կամ ֆեմինիզմը վատ բան ա:
    Համաձայն եմ, բայց փաստը մնում ա փաստ, որ լիքը մարդիկ ֆեմինիստ չեն՝ կանանց տղամարդկանցից ցածր համարելով, կանանց ու տղամարդկանց որոշակի ստերեոտիպներ վերագրելով և այլն։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (28.07.2017)

  8. #51
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,767
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկապ չի, շատ ճիշտ նկարագրում ա վիճակը։ Ու սա մենակ բիզնեսի վրա ա կենտրոնացած, բայց ակադեմիայում էլ լրիվ նույն վիճակն ա։
    անկապ ա, որևհետև անեկդոտիկ տվյալներով լայնամասշտաբ հետևություններ ա փորձում անել, ու այդ կանայք ներկայանում են որպես լուզերներ, ինչը առաջ է բերում looser bias-ի կասկածներ (survival bias-ի հակառակի եզրը ինչքան գիտեմ դեռ չի հորինվել)։ Ու ընդհանրապես, զռում ա, որ ոչ հեղինակը, ոչ էլ այդ կանայք չեն ջոգում փայփլայն իշյուն ինչ ա։ Ասենք որ մեկը հասնում ա համար երկու պաշտոնին, դա դեռ չի նշանակում թե փայփլայնը աշխատում ա։ Ու նկարագրված խնդիրներից գրեթե բոլորը լուրջ փայփլայնի խնդիրներ են (մենակությունը, օլդ բոյ նեթվորքը և այլն)։ Մի խոսքով, հակաֆեմինիստի տեսանկյունից՝ մի քանի լուզերների հավաքել են ու սրանք լացում են, թե մենք լավն ենք, բայց մեզ ճնշեցին, իսկ ֆեմինիստի տեսանկյունից՝ սրանք խնդիրը չհասկանալով, մենակ իրենց մենակով այդքան բարձր հասնելուց հետո ամենավերևի ապակյա առաստաղը չջաղջախելը ամեն ինչի վրա են գցում, բացի լուրջ սիսթեմիկ խնդիրներից։

    Էն որ այդ խնդիրը կա, բոլորն էլ գիտեն (հերիք ա նայել թվերին), բայց ասենք այդ բարձունքի հասած կանանցից որ ոչ մեկը չի խոսում նրա մասին թե ինքը ինչով ա օգնել իրենից ցածր կամ իր մակարդակի հասած այլ կանանց, արդեն իսկ ողբալու ա։ Թե չէ այդ կանայք ուզում են խաղալ օլդ բոյ նեթվորքի խաղը, բայց լացում են որ այդ խաղի վերջին ստադիան չկարողացան անցնեն։ Վոբշեմ բեսամթ անկապ հոդված էր...
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 28.07.2017, 19:42:

  9. #52
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    անկապ ա, որևհետև անեկդոտիկ տվյալներով լայնամասշտաբ հետևություններ ա փորձում անել, ու այդ կանայք ներկայանում են որպես լուզերներ, ինչը առաջ է բերում looser bias-ի կասկածներ (survival bias-ի հակառակի եզրը ինչքան գիտեմ դեռ չի հորինվել)։ Ու ընդհանրապես, զռում ա, որ ոչ հեղինակը, ոչ էլ այդ կանայք չեն ջոգում փայփլայն իշյուն ինչ ա։ Ասենք որ մեկը հասնում ա համար երկու պաշտոնին, դա դեռ չի նշանակում թե փայփլայնը աշխատում ա։ Ու նկարագրված խնդիրներից գրեթե բոլորը լուրջ փայփլայնի խնդիրներ են (մենակությունը, օլդ բոյ նեթվորքը և այլն)։ Մի խոսքով, հակաֆեմինիստի տեսանկյունից՝ մի քանի լուզերների հավաքել են ու սրանք լացում են, թե մենք լավն ենք, բայց մեզ ճնշեցին, իսկ ֆեմինիստի տեսանկյունից՝ սրանք խնդիրը չհասկանալով, մենակ իրենց մենակով այդքան բարձր հասնելուց հետո ամենավերևի ապակյա առաստաղը չջաղջախելը ամեն ինչի վրա են գցում, բացի լուրջ սիսթեմիկ խնդիրներից։

    Էն որ այդ խնդիրը կա, բոլորն էլ գիտեն (հերիք ա նայել թվերին), բայց ասենք այդ բարձունքի հասած կանանցից որ ոչ մեկը չի խոսում նրա մասին թե ինքը ինչով ա օգնել իրենից ցածր կամ իր մակարդակի հասած այլ կանանց, արդեն իսկ ողբալու ա։ Թե չէ այդ կանայք ուզում են խաղալ օլդ բոյ նեթվորքի խաղը, բայց լացում են որ այդ խաղի վերջին ստադիան չկարողացան անցնեն։ Վոբշեմ բեսամթ անկապ հոդված էր...
    Բայց հենց հոդվածում սիստեմատիկ խնդիրը շոշափվում ա․ տղամարդկանց՝ կանանց «չխաղացնելը» լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ ամեն ինչ անելը, որ կինը կա՛մ իրա ոտով գնա, կա՛մ ուղղակի կնոջն աշխատանքից հեռացնելը: Ու ահավոր տգեղ ա, որ դա լացել կամ չգիտեմ ինչ ես անվանում, որովհետև էն, ինչ իրանք նկարագրում են, իրոք գոյություն ունի, կոնկրետ Հայաստանում շատ ավելի զզվելի ձևով ու շատ ավելի բաց․ «քեզ չեմ տալիս պաշտոնը, որովհետև դու կին ես» տիպի բացատրություններով։

    Իսկ ներքևի կանանց չխաղացնելու հարցը շատ լավ քննարկված էր ակադեմիայի կանանց տեսանկյունից: Էդ նույն տղամարդիկ, որոնք վերևում գտնվող կանանց հետ մրցակցում են ու խոչընդոտներ ստեղծում, ներքևի կանանց ու տղամարդկանց մոտ իմիջ են ստեղծում, թե վերևի կանայք բիչ են կամ էլ գիժ, ու ներքևի կանայք իրանք են սկսում հեռու մնալ վերևիններից:

    Էս հոդվածից դենը, նույն բանը Հայաստանում եմ նկատել․ իմ բոլոր կին դասախոսների հասցեին ինչ ասես, ասում էին։ Ու էդ բոլոր կանայք բավական օգնող ու հասնող էին, եթե մենակ թե մոտենայիր իրանց: Բայց ուսանողներն իրանք էին հեռու փախնում, որտև մեկը «գիժ» էր, մեկը «անբարոյական», մեկը «չբավարարված»: Ու արդյունքում քեզ նման լիքը տղամարդիկ կկանգնեն ու կասեն, որ էդ կանայք բան չէին անում ջահել կին ուսանողներին օգնելու համար:

  10. #53
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,767
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հենց հոդվածում սիստեմատիկ խնդիրը շոշափվում ա․ տղամարդկանց՝ կանանց «չխաղացնելը» լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ ամեն ինչ անելը, որ կինը կա՛մ իրա ոտով գնա, կա՛մ ուղղակի կնոջն աշխատանքից հեռացնելը: Ու ահավոր տգեղ ա, որ դա լացել կամ չգիտեմ ինչ ես անվանում, որովհետև էն, ինչ իրանք նկարագրում են, իրոք գոյություն ունի, կոնկրետ Հայաստանում շատ ավելի զզվելի ձևով ու շատ ավելի բաց․ «քեզ չեմ տալիս պաշտոնը, որովհետև դու կին ես» տիպի բացատրություններով։

    Իսկ ներքևի կանանց չխաղացնելու հարցը շատ լավ քննարկված էր ակադեմիայի կանանց տեսանկյունից: Էդ նույն տղամարդիկ, որոնք վերևում գտնվող կանանց հետ մրցակցում են ու խոչընդոտներ ստեղծում, ներքևի կանանց ու տղամարդկանց մոտ իմիջ են ստեղծում, թե վերևի կանայք բիչ են կամ էլ գիժ, ու ներքևի կանայք իրանք են սկսում հեռու մնալ վերևիններից:

    Էս հոդվածից դենը, նույն բանը Հայաստանում եմ նկատել․ իմ բոլոր կին դասախոսների հասցեին ինչ ասես, ասում էին։ Ու էդ բոլոր կանայք բավական օգնող ու հասնող էին, եթե մենակ թե մոտենայիր իրանց: Բայց ուսանողներն իրանք էին հեռու փախնում, որտև մեկը «գիժ» էր, մեկը «անբարոյական», մեկը «չբավարարված»: Ու արդյունքում քեզ նման լիքը տղամարդիկ կկանգնեն ու կասեն, որ էդ կանայք բան չէին անում ջահել կին ուսանողներին օգնելու համար:
    Հայաստանի հարցը շատ ավելի լուրջ ա, ու չեմ կարա հիմա դրա մեջ ծավալվել, մենակ ասեմ, որ Հայաստանում սեքսիզմը սկսում ա 5 ամսեկան պտուղի էխոյից։

    Առաջին լացելը հակաֆեմինիստի տեսանկյունից եմ նկարագրել, վերջին օգտագործածս լացելն էլ, ճիշտ ես, ավելորդ էր։ Ավելի շատ զայրույթիցս էր հոդվածի կառուցվածքի շուրջ ու լացել ասել եմ հոդվածի կերպարների մասին. այդ կանանց չեմ ճանաչում, ու չգիտեմ իրենց ամբողջ կարծիքը սրա շուրջ ինչ ա, բայց հոդվածի կողմից ներկայացված իրենց կերպարները մեկը ինձ ահագին տհաճ էին։ Ինչևէ, զղջում եմ այդ վերջին օգտագործածս «լացում են»-ի համար, ու շնորհակալ եմ, որ մատնանշեցիր։

    Հոդվածի դեմ էլ բան չեմ ունենա, եթե այն անվանվեր «how some women who almost shattered the last glass ceiling feel»։

    Քո նկարագրածը սիսթեմիկ իշյու չի, այլ գերմրցակցության պայմաններում «ամենաթույլին» հում-հում ուտել ա։ Սիսթեմիկը նրանք են, որ մենակ մի կին ա այդ բարձունքի հասնում, ու չի ունենում համապատասխան սըփորթ սիսթեմ։ Սենց ասեմ, էն որ այդ կանայք չեն խոսում նրա մասին որ փորձել են այլ կանանց առաջ քաշել, իրենց յանգ գյորլ նեթվորքները ստեղծել ու նման բաներ, ինձ հուշում ա, որ իրենք սկզբից մինչև վերջ օլդ բոյս նեթվորքի խաղի կանոնենրով են բարձրացել, ու հնարավոր ա, որ այդ օլդ բոյս նեթվորքի կանոններից օգտվելով իրենց հետ մրցակցության մեջ գտնվող կանանց դիակների վրայով էլ են բարձրացել։

    Հոդվածում բարձրացվող խնդիրները առկա են ամենուր, բան չունեմ դրա դեմ ասելու, բայց ներկայացման ոճն ու ձևը, ու եզրակացություններն ու անտեսումները (it's not a pipeline issue) ավելի շատ վատություն են անում քան օգնում են խնդիրների լուծմանը։ It's absolutely a fucking pipeline issue! Եթե այդ փայփլայնը այդ նույն C-suite-ին 50% կին ապահովեր, այդ քննարկվող խնդիրները ոչ էլ կլինեին։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 28.07.2017, 20:22:

  11. #54
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի հարցը շատ ավելի լուրջ ա, ու չեմ կարա հիմա դրա մեջ ծավալվել, մենակ ասեմ, որ Հայաստանում սեքսիզմը սկսում ա 5 ամսեկան պտուղի էխոյից։

    Առաջին լացելը հակաֆեմինիստի տեսանկյունից եմ նկարագրել, վերջին օգտագործածս լացելն էլ, ճիշտ ես, ավելորդ էր։ Ավելի շատ զայրույթիցս էր հոդվածի կառուցվածքի շուրջ ու լացել ասել եմ հոդվածի կերպարների մասին. այդ կանանց չեմ ճանաչում, ու չգիտեմ իրենց ամբողջ կարծիքը սրա շուրջ ինչ ա, բայց հոդվածի կողմից ներկայացված իրենց կերպարները մեկը ինձ ահագին տհաճ էին։ Ինչևէ, զղջում եմ այդ վերջին օգտագործածս «լացում են»-ի համար, ու շնորհակալ եմ, որ մատնանշեցիր։

    Հոդվածի դեմ էլ բան չեմ ունենա, եթե այն անվանվեր «how some women who almost shattered the last glass ceiling feel»։

    Քո նկարագրածը սիսթեմիկ իշյու չի, այլ գերմրցակցության պայմաններում «ամենաթույլին» հում-հում ուտել ա։ Սիսթեմիկը նրանք են, որ մենակ մի կին ա այդ բարձունքի հասնում, ու չի ունենում համապատասխան սըփորթ սիսթեմ։ Սենց ասեմ, էն որ այդ կանայք չեն խոսում նրա մասին որ փորձել են այլ կանանց առաջ քաշել, իրենց յանգ գյորլ նեթվորքները ստեղծել ու նման բաներ, ինձ հուշում ա, որ իրենք սկզբից մինչև վերջ օլդ բոյս նեթվորքի խաղի կանոնենրով են բարձրացել, ու հնարավոր ա, որ այդ օլդ բոյս նեթվորքի կանոններից օգտվելով իրենց հետ մրցակցության մեջ գտնվող կանանց դիակների վրայով էլ են բարձրացել։

    Հոդվածում բարձրացվող խնդիրները առկա են ամենուր, բան չունեմ դրա դեմ ասելու, բայց ներկայացման ոճն ու ձևը, ու եզրակացություններն ու անտեսումները (it's not a pipeline issue) ավելի շատ վատություն են անում քան օգնում են խնդիրների լուծմանը։ It's absolutely a fucking pipeline issue! Եթե այդ փայփլայնը այդ նույն C-suite-ին 50% կին ապահովեր, այդ քննարկվող խնդիրները ոչ էլ կլինեին։
    Նայի, դու դրել, էլի զոհին ես մեղադրում: Էս կանայք փորձել եմ հաջողության հասնել՝ ենթարկվելով խաղի կանոններին: Ու պարզվում ա՝ չի ստացվում: Կանանց հաճախ մեղադրում են, թե էնքան էլ խելացի չեն, էնքան էլ աշխատասեր չեն, էնքան էլ էս ու էն չեն, դրա համար չեն հասնում ղեկավար պաշտոնների: Էս հոդվածը գործատուին լսելու փոխարեն փորձել ա կանանց լսել, որոնք կա՛մ հասել են ղեկավար պաշտոնների, կա՛մ մոտ են էղել: Էդ ի՞նչ ա լինում, որ սխալ ա գնում «վերևներում»: Ի վերջո, էս հարցը մինչև հիմա էլ բաց ա մնում, ու վերջնական պատասխան չունի:

    Դու մեղադրում ես, որ աղջիկների նեթվորք չեն սարքել, էս չեն արել, էն չեն արել, բայց դա չի էղել իրանց նպատակը: Իրանց նպատակը կարիերա անելն ա էղել: Իրանց օրակարգում չի էղել կանանց առաջ մղել, այլ էղել ա առաջ գնալ: Անցել են այլ կանանց վրայով, թե չէ, դա արդեն մեծ զուտ ենթադրություն ա, ու չենք կարա քննարկենք, քանի դեռ փաստեր չունենք դրա մասին: Բայց փաստն էն ա, որ էս կանայք ֆեմինիզմով տոգորված չեն որոշել աշխարհը շուռ տալ, այլ փորձել են ենթարկվել խաղի կանոններին ու հաջողության հասնել: Քո ասածը նման ա նրան, որ արտագաղթողին մեղադրում են, թե ինչու չմնաց Հայաստանում, որ փոփոխություն անի, մինչդեռ արտագաղթողի օրակարգում չկա փոփոխություն, իրա օրակարգում կա կոնկրետ կարիերա անել:

    Էս հոդվածի նպատակն էլ համակարգային խնդիրներ վեր հանելը չի, այլ ցույց տալը, թե ինչ ա կատարվում, երբ կինը հասնում ա «վերևներ», ու դրա մասին էլ ա պետք խոսել:

  12. #55
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,767
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի, դու դրել, էլի զոհին ես մեղադրում:
    Հը՞ն։ Ես մեղադրում եմ էս հոդված գրողին։ Այն որ այդ բարձունքների վրա մեկը մյուսին պադնոժկա ա տալիս, դա նորություն չի, ու ես նույնիսկ չգիտեմ էլ, այս կանայք սեքսիզմի զոհ են, թե կլանիզմի, կամ «փափկության» (կանայք իրենք էլ ասում են, որ պատրաստված չէին այդ վերջին գործի իրենց փափկության և այլնի պատճառով)։

    Էս կանայք փորձել եմ հաջողության հասնել՝ ենթարկվելով խաղի կանոններին: Ու պարզվում ա՝ չի ստացվում: Կանանց հաճախ մեղադրում են, թե էնքան էլ խելացի չեն, էնքան էլ աշխատասեր չեն, էնքան էլ էս ու էն չեն, դրա համար չեն հասնում ղեկավար պաշտոնների: Էս հոդվածը գործատուին լսելու փոխարեն փորձել ա կանանց լսել, որոնք կա՛մ հասել են ղեկավար պաշտոնների, կա՛մ մոտ են էղել: Էդ ի՞նչ ա լինում, որ սխալ ա գնում «վերևներում»: Ի վերջո, էս հարցը մինչև հիմա էլ բաց ա մնում, ու վերջնական պատասխան չունի:
    Բյուր, դու կարծում ես երկրորդ տեղին հասնելուց հետո առաջին տեղին անցնելու համար խելք ու քո վրա աշխատանք ա պե՞տք։ Եթե այո, ուրեմն մենք տարբեր աշխարհերնում ենք ապրում։ Այդ կանայք արդեն իսկ խելացի ու աշխատասեր են, դրա մեջ դժվար թե կասկածող լինի, եթե կարողացել են այդպիսի կազմակերպություններում այդպիսի պաշտոնների հասնել։ Իսկ այդ վերևները լրիվ քաղաքականություն ա, պրծա՛վ։ Կանանցից մեկը ասում ա թող ստեղծածս եկամուտներին նայեն ու ըստ դրա ինձ ընտրեն, բայց ախր առաջին տեղը մենակ եկամուտների համար չեն էլի ընտրվում։ Առաջին տեղում հաջողակ լինելու համար նույն ատրիբուտներն են պետք, ինչ 2-ից առաջին տեղի անցնելու համար (օլդ բոյս նեթվորքներում փայլուն խաղալ, պադնոժկաներ տալ, երբ ամեն ինչ քաքմեջ ա լինում, սիրուն ժպտալ, ու քո երկրորդին մեղադրելով ռադ անել ու տենց բաներ)։ Ու երկրորդ տեղից եկամուտ ստեղծելը մի բան ա, իսկ առաջին տեղում ստեղծելը՝ լրիվ ուրիշ։ Խոսքի եթե «հիվանդ» մարմնով կազմակերպության գլխին կին դնեն, կարող ա ամբողջ կազմակերպության մեջ սաբոտաժներ սկսեն ու եկամուտները ոչ միայն չավելանան, այլ նույնիսկ կազմակերպությունը կատակլիզմաներ ապրի (դե մոտովորապես ոնց որ ոչ-բարեհաջող պայմաններում նացիոնալիզմ խաղալը)։

    Լավ ա արել լսել ա, իմ խնդիրը իր հետ նրանում ա, որ այդ լսելուց հետո հոդվածը նենց ա գրել, որ այս կանանց ներկայացնում ա շատ բացասական լույսի տակ, որ քորփորեյթ քաղաքականություն չեն կարողացել խաղալ հերիք չի, փորձել են իրենց դեմ լարված քաղաքականության վրա հույս դնելով առաջ գնալ ու դրանից էլ են ձախողվել, ու հիմա էլ ասում են, որ կոպիտ ասած վերև հասանք, իսկ մեզ աղ ու հացով ընդունող չկար։ Ու հլը մի հատ էլ ամենը ներկայացվում ա նենց, որ, չէ, սա փայփլայնի խնդիր չի, սա վերևում տիրող ատմոսֆերայի հարց ա, ոնց որ թե էդ վերևում տիրող ատմոսֆերան չի ազդում փայփլայնի վրա (ինքդ էլ ես սրան օրինակ բերել), ու ոնց որ թե վերևում կնոջ թույլ լինելու վրա կանանց սակավաթվությունը բոլոր մակարդակների վրա չի ազդում, ինչը ուղիղ փայփլայնի խնդիր ա։

    Դու մեղադրում ես, որ աղջիկների նեթվորք չեն սարքել, էս չեն արել, էն չեն արել, բայց դա չի էղել իրանց նպատակը: Իրանց նպատակը կարիերա անելն ա էղել: Իրանց օրակարգում չի էղել կանանց առաջ մղել, այլ էղել ա առաջ գնալ: Անցել են այլ կանանց վրայով, թե չէ, դա արդեն մեծ զուտ ենթադրություն ա, ու չենք կարա քննարկենք, քանի դեռ փաստեր չունենք դրա մասին: Բայց փաստն էն ա, որ էս կանայք ֆեմինիզմով տոգորված չեն որոշել աշխարհը շուռ տալ, այլ փորձել են ենթարկվել խաղի կանոններին ու հաջողության հասնել: Քո ասածը նման ա նրան, որ արտագաղթողին մեղադրում են, թե ինչու չմնաց Հայաստանում, որ փոփոխություն անի, մինչդեռ արտագաղթողի օրակարգում չկա փոփոխություն, իրա օրակարգում կա կոնկրետ կարիերա անել:
    Ես կոնկրետ աղջիկներին միայն մեղադրում եմ իրողությունները ու իրենց «անհաջողությունները» այնպես ներկայացնելու մեջ, որ չի օգնում ֆեմինիզմին, ու հակաֆեմինիստներին խոսելու տեղ ա տալիս։

    Ախր մինչև վերջ չեն ենթարկվել էլի այդ կանոններին, չեն գնացել բոլորի հետ գոլֆ խաղալու, ուրիշներին բավականաչափ պադնոժկա չեն տվել, չեն մտածել, որ եթե ուրիշին առաջ ես բրդում, ուրեմն դա դեռ չի նշանակում, թե ինքը քեզ պադնոժկա չպիտի տա։ Ու այդ կանոնները նաև նենց են, որ թույլերի դիակների վրայով պիտի քայլես, իսկ «թույլերը» այդ կանոններով կարգավորվող կազմակերպություններում նաև կանայք են, այնպես որ չեմ կարծում թե ենթադրությունս որ հնարավոր է այլ կանանց դիակների վրայով են անցել հեռու է խելամտությունից։

    Իսկ քո այս ասածները ահագին տրիվիալացնում են դեպքերը։ Այդ բարձունքների վրա գոյատևելը առանց քո ստեղծած նեթվորքների չի լինում։ Ու այս կանայք փորձել են քալթիվեյթ անել ի սկզբանե իրենց դեմ լարված նեթվորքներ, ինչը, սպասելիորեն, բերել է իրենց դուրս մղման։ Ու ի վերջո լուծումը ի՞նչը պիտի լինի, այդ վերևերում ատմոսֆերայի փոխելը, չէ՞։ Իսկ այս կանայք չեն էլ փորձել ատմոսֆերան փոխել, այլ փորձել են այդ ատմոսֆերայում լայնաթոք շնչել ու դա իրենց վերելքի վերջն ա բերել։ Ու ոչ, սխալ ձևով ես համեմատում արտագաղթողի հետ։ Եթե ուզում ես այդպիսի կապ ստեղծես, ապա սա նման ա նրան, որ մնուն են Հայաստանում, ու բողոքում Հայաստանի խնդիրներից, որոնք չթողեցին իրենց մինչև վերջ առաջ գնալ, իսկ ես սրան ասում եմ, որ Հայաստանի խնդիրներից տեղյակ ենք, իսկ դու ուզում ես առաջ գնալ հե՞նց Հայաստանում, ուրեմն պիտի փոխես այդ Հայաստանը, կամ էլ արտագաղթես։

    Էս հոդվածի նպատակն էլ համակարգային խնդիրներ վեր հանելը չի, այլ ցույց տալը, թե ինչ ա կատարվում, երբ կինը հասնում ա «վերևներ», ու դրա մասին էլ ա պետք խոսել:
    Հա, պետք ա ցույց տալ, լրիվ համաձայն եմ հետդ։ Բայց այս հեղինակը ոչ վերևեներում տեղի ունեցողների մասին ա բան հասկանում, ոչ էլ փայփլյանի։ Ու դա բերում ա թե՛ այդ կերպարների նվաստացման, թե՛՝ համակարգային խնդիրների։

    Բյուր ջան, ես երկու ձեռքով ֆեմինիստ եմ, ու այդտեղից էլ ա այս ապուշ հոդվածը վրաս այդքան բացասական ազդում։

  13. #56
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    470
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ այսպես չի լինի, խնդրում եմ գրեք , բացատրեք ինձ, հասկացրեք այդ երևույթի ինչ լինելը, գուցե ինքներդ չգիտեք, ոչինչ գրեք որ չգիտեք կամ գրեք ինչպես եք հասկանում, սա իսկապես կարևոր է
    Որ երկար-բարակ չգրեմ, սենց շատ կարճ խտացումը իմ տեսակետի



  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (20.03.2020), Rhayader (16.08.2017)

  15. #57
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,346
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ֆեմինիզմի հետ հույսեր էի կապում,որ ի վերջո արական սեռը կսկսի անդամի փոխարեն գլխով մտածել,բայց դրա տեղը իգական սեռը գլխով մտածելը փոխարինեց հեշտոցով մտածելուն։

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •