Նկատի ունեք Հայաստանում չէ՞: Աշխարհում միանշանակ ռոքը կա ու մեծ հարգանքա վայելում: Հայաստանում, միանշանակ ասել չի կարելի: Կուզեի որ դա ավելի լուրջ լիներ, բայց ցավոք: Մեր շոուբիզնեսում առանձնապես ուշադրություն չեն դարձնում ռոքին: Տեսեք, Հ1-ի "թոփ 10" հաղորդման ժամանակ Emperay խումբը, որը լավագույներից է, երբեք բարձր տեղեր չի գրավում և դրա մեղավորության մի մասնել հենց նրանում է, որ լուրջ ռոք լսողներ քիչ են:
Ամսի 7-ի համերգին, ոչինչ քիչ չէին հանդիսատեսները, բայց շատերը եկել էին որովհետև անվճար էր, ու եկել էին "պրոստ տակ": Իսկ այ օրինակ ՀայԳազարտ-ի կազմակերպած համերգի ժամանակ, վերջում, որ ելույթ ունեցավ ռուսական "Парк Горкого" խումբը, որը իմ կարծիքով եթքան էլ վատ խումբ չի, շատ քիչ մարդ էր մնացել, էլ չեմ ասում մեր տեղական խմբերի համերգներին: Ես մի քանի անգամ Stop Club-ում, Roxygen-ի ու Army of God-ի համերգներին եմ եղել: Երկու խմբերի մասին էլ լավ կարծիք ունեմ, և ոչ միայն ես: Մի համեգի ժամանակ ծանոթացա մի ամերիկացու հետ` Mike-ի, որը նույնպես հիացած էր և ասեց, որ Հայաստանում լավ ռոք խմբեր կան: Բայց այդ ռոք խմբերը միայն փոքրիկ ակումբներում են ելույթ ունենում, այն էլ ոչ շատ հանդիսատեսների առկայությամբ:
Էջանիշներ