Հարցազրույց “Девятый вал” նովոսիբիրսկյան ռոք խմբի անդամների հետ:
- Ձեր ոճը կարելի է բնութագրել որպես ծանր ռոք, ձեր կարծիքով մեր մոտ դեռ կա՞ ռոք:
- Ռոքը – դա բողոքի երաժշտություն է, և կարևոր չէ թե ինչի դեմ ես դու բողոքում: Անգամ եթե բողոքում ես կենդանիների ոչնչացման դեմ, դա էլ է բողոք, խնդրեմ: Ռոքը դա գիտառային երաժշտություն է և հետաքրքիր երաժշտություն է, իսկ երբ այն դարձնում են երեք ակորդանի մեղեդի, թեկուզ գիտառային, դա արդեն ռոք չէ: Ցավոք ռուսական ռոքը հիմա դեպի դա է գնում: Ռուսական խմբերից միայն “Ария”-ն է մնացել, որովհետև, խումբը կարողանում է նվագել, կարողանում է լավ երգեր գրել և կարողանում է որակյալ կենդանի երաժշտություն է մատուցում: Դա շատ կարևոր է, ռոքը դա կենդանի երաժշտության ոճ է, և երբ “Звери” խումբը Մոսկվայում հանդես է գալիս ֆանագռամայի տակ, դա արդեն ռոք չէ, դա ինչ որ մի ուրշ բան է:
- Շատ խմբեր անկախ իրենց կամքից դառնում են ոչ առողջ կյանքի քարոզիչներ, ինչպե՞ս եք դուք վերաբերվում նարկոտիկներին և ալկոհոլին:
- Շատ դժվար է լինել և երաժիշտ և նառկաման: Ես չեմ պատկերացնում ինչպես կարող է նառկամանը պրոֆեսիոնալ երաժշտություն մատուցել, այդ բաները անհամատեղելի են: Դու կամ նառկաման ես կամ երաժիշտ: Իսկ այն որ որոշ մարդիկ օգտագործում են նարկոտիկներ, նրանց պրոֆեսիոնալ երաժիշտներ չի կարելի համարել, նրանք մարդիկ են որոնք պարզապես զբաղվում են երաժշտությամբ:
Էջանիշներ