User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 420 հատից

Թեմա: Ռոք ակումբ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռոք ակումբ

    Վատ չի նվագում նաև Army of God խմբի գիտարիստը, բայց ընդհանուր խումբը էտքան էլ դուրս չի գալիս:
    Ա՛յ, այս խումբը սիրում եմ: Դա կարծեմ հիմա Արմագեդոն է կոչվում, թե նույն խումբը չէ, բայց ընդհանուր անդամներ ունի: Ես սիրում եմ նրանց երգերը, որովհետև շատ կարևոր ասելիք ունեն:
    Բամբիռ խումբը մի քիչ լիքոտ ու ճազատ սոլիստ ունեցող խումբն է? կարծեմ Աննա Խաչատրյանի հետ է երգում...բացի դուետից ես մի երգ եմ լսել նրանց կատարմամբ, կարող եմ ասել, որ համեմատաբար վատը չէ...
    Կարծեմ դա Empiray-ն է:
    Բացի Intel-ի նշած խմբերից, ինձ դուր է գալիս նաև Էլլադա Սայադյանը, որին, ցավոք շատ քչերն են ճանաչում։
    Ես լսել եմ: Նրա երգերից մեկի անունը «Ես գժվում եմ» չի՞, թե՞ դա ուրիշ Էլլադա է: Դուրս չի գալիս:
    Բայց, միևնույն է, դու չես կարող բոլորին իմանալ, ուստի նրանց մասին միանշանակ խիստ դատելն, այնուամենայնիվ, սխալ է։
    Այն ժամանակվա ելույթ ունեցող բոլոր խմբերին գիտեի: Ասում եմ, ոչ մի համերգ բաց չէի թողնում: Իսկ եթե կային խմբեր, որոնք իրենք իրենց համար երգում էին՝ առանց հանդիսատեսին ներկայանալու, արդեն իմ գործը չէ: Եթե լավն էին, թող իրենց երգերը ներկայացնեին:
    Oaksenham-ը վատ չի նվագում, բայց էլի, ասելիք չունեն, իսկ եթե ունեն, լավ չեն մատուցում, որ մենք էլ հասկանանք դրա մասին:

  2. #2
    տենց :) Intel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռոք ակումբ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ա՛յ, այս խումբը սիրում եմ: Դա կարծեմ հիմա Արմագեդոն է կոչվում, թե նույն խումբը չէ, բայց ընդհանուր անդամներ ունի: Ես սիրում եմ նրանց երգերը, որովհետև շատ կարևոր ասելիք ունեն:
    Խմբի անունն են փոխել, ինչքան գիտեմ, մեկ էլ նույն անունով ալբոմ են հանել:
    Ասելիքը չգիտեմ, բայց մեղեդին ինձ էտքան էլ դուր չի գալիս:

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռոք ակումբ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Կարծեմ դա Empiray-ն է:
    Հա, ճիշտ է, մտքովս չէր անցել, երևի հենց Empiray-ն է:

    Ես լսել եմ: Նրա երգերից մեկի անունը «Ես գժվում եմ» չի՞, թե՞ դա ուրիշ Էլլադա է: Դուրս չի գալիս:
    Չգիտեմ, ես նրա բոլոր երգերին ծանոթ չեմ, իսկ այդ վերնագրով երգ չեմ լսել։ Իսկ Էլլադա անունով երգչուհի կարծեմ էլի կա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռոք ակումբ

    Այո Empyray-ն ա: Հայկական խմբերից դա է ինձ դուր գալիս: Երգիչը լավնա,գիտարիստնել: Army of God խմբի գիտարիստը եթե չեմ սխալվում նաև նվագումա, թե արդեն էդ խումբը չկա, Gini stayl խմբում: Երևի կհիշեք մի վախտ շատ էին ցույց տալիս իրանց կլիպը <Ես խենթ եմ>, լավ երգ ա: Արթուր, ազգանունը չեմ հիշում: Լավա նվագում, բայց մի քիչ "պապսովի" բաներ կա:
    Բամբիռը: Էն երգը` "Պստիկ պապան գնաց բանակ" լսեցի ու շատ հիասթափվեցի: էտ կատաստրոֆ էր: Անլուրջ բան էր ու տենց երգեր էլի ունեն:
    Հնչողության մասին: Շատ չէ, մի երկու անգամ եղել եմ ռոք համերգների: Empyray դուրս եկելա, մնացածն էլ ոչինչ: Բայց կարևորը գիտեք ինչումնա, որ էտ խմբերը, թեկուզ վատ տեխնիկայով, բայց աշխատում են կենդանի ոչ թե ֆաներայի տակ, իսկ դա շատ ողջունելիա: Ընթհանրապես ռոքը դա հենց կենդանի հնչողության երաժշտությունա և դրանումա ամբողջ էֆֆեկտը:
    Իմիջայլոց ոնց եք վերաբերվում այդ երևույթին: Ես գտնում եմ, որ դա ոչ պչոֆեսիոնալ մոտեցումա ու իրան հարգող երաժիշտը տենց բան պետքա չանի: Նայում ես ռուսական ալիքներով ցույց տրվող համերգներին, չեմ կարծում, որ իրանք էլ ունեն տեխնիկայի խնդիր, բայց ամբողջ դահլիճը լցնում են և ֆանագրամայի տակ ձևեր թափում: Լավագույն դեպքում երգում են կենդանի, բայց նվագողները իսկական չեն նվագում, որովհետև տեսնում ես գործիքները միացրած չեն:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռոք ակումբ

    Ես համաձայն եմ, ռոքը պետք է կենդանի լինի: Դրա համար եմ ասում, որոնք մերոնք կենդանի 0 են: Խոսքը մենակ տեխնիկայի մասին չի: Չունե՞ս տեխնիկա: [unplugged] նվագիր, դա էլ է ռոք:
    Իսկ Ջինի Սթայլ լսել եմ: Կարծեմ Սամվել Ծովակի խումբն էր, չէ՞: Էդ «Ես խենթ եմ» երգը խայտառակություն էր: Տեքստ ընդհանրապես չկար: Հիշում եմ՝ համերգից հետո ես ու ընկերուհիս մի քանի ամիս էդ երգը ծաղրում էինք. «Ես խենթ եմ, ես խենթ եմ...»: Մնացած բառերը չեմ հիշում:

  6. #6
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռոք ակումբ

    Հարցազրույց “Девятый вал” նովոսիբիրսկյան ռոք խմբի անդամների հետ:

    - Ձեր ոճը կարելի է բնութագրել որպես ծանր ռոք, ձեր կարծիքով մեր մոտ դեռ կա՞ ռոք:
    - Ռոքը – դա բողոքի երաժշտություն է, և կարևոր չէ թե ինչի դեմ ես դու բողոքում: Անգամ եթե բողոքում ես կենդանիների ոչնչացման դեմ, դա էլ է բողոք, խնդրեմ: Ռոքը դա գիտառային երաժշտություն է և հետաքրքիր երաժշտություն է, իսկ երբ այն դարձնում են երեք ակորդանի մեղեդի, թեկուզ գիտառային, դա արդեն ռոք չէ: Ցավոք ռուսական ռոքը հիմա դեպի դա է գնում: Ռուսական խմբերից միայն “Ария”-ն է մնացել, որովհետև, խումբը կարողանում է նվագել, կարողանում է լավ երգեր գրել և կարողանում է որակյալ կենդանի երաժշտություն է մատուցում: Դա շատ կարևոր է, ռոքը դա կենդանի երաժշտության ոճ է, և երբ “Звери” խումբը Մոսկվայում հանդես է գալիս ֆանագռամայի տակ, դա արդեն ռոք չէ, դա ինչ որ մի ուրշ բան է:
    - Շատ խմբեր անկախ իրենց կամքից դառնում են ոչ առողջ կյանքի քարոզիչներ, ինչպե՞ս եք դուք վերաբերվում նարկոտիկներին և ալկոհոլին:
    - Շատ դժվար է լինել և երաժիշտ և նառկաման: Ես չեմ պատկերացնում ինչպես կարող է նառկամանը պրոֆեսիոնալ երաժշտություն մատուցել, այդ բաները անհամատեղելի են: Դու կամ նառկաման ես կամ երաժիշտ: Իսկ այն որ որոշ մարդիկ օգտագործում են նարկոտիկներ, նրանց պրոֆեսիոնալ երաժիշտներ չի կարելի համարել, նրանք մարդիկ են որոնք պարզապես զբաղվում են երաժշտությամբ:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  7. #7
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռոք ակումբ

    Hard rock – ի՞նչ է դա:
    Hard rock – ծանր ռոք: Այս հասկացողությունը այնքան ընթանրական է, որ շատերը տարբերություն չեն դնում ռոք և հարդ ռոքի (ռոք երաժշտության ճյուղավորումներից մեկը) միջև:
    Ռոքը միշտ էլ աչքի էր ընկնում իր բարձր հնչեղությամբ ու արագ ռիթմերով: Այդ էր պատճառը, որ սկզբում ռոք ըն ռոլը շատերին դուր չեկավ, որովհետև սովոր էին հանգիստ ու միապաղաղ երաժշտության:
    60-ականների սկզբին որոշ փոփ խմբերի երգերում զգացվում էր հարդ ռոքյան տարրեր, բայց այն ավելի զարգացավ շնորհիվ Blue Cheer և Cream խմբերի: Չնայած միանշանակ ասել չի կարելի: Հարդ ռոք զգացվում էր Rolling Stones և Yardbirds խմբերի կատարումներումել:
    Որպես առանձին ուղղություն, հարդ ռոքի հիմքը դրվեց 60-ականների վերջում: Դրանում մեծ դեր խաղաց հրաշալի կիթառահար Jimi Hendrix-ը: 70-ականների սկզբին հայտնվեցին խմբեր, որոնք աչքի էին ընկնում ոչ միայն իրենց` կոմպոզիտորական առումով որակյալ ծանր երաժշտությամբ, այլ նաև վերտուոզ կատարողականությամբ: Դրանցից էին Led Zeppelin, Deep Purple, Black Sabbath, Nazaret և այլոք:
    Վերջում կարելի է ասել, որ հարդ ռոքի և այլ ուղղությունների միաձուլումից ստեղծվում են այլ հետաքրքիր ոճեր որոնցից են` արթռոքը, հարդ-ֆյուժնը, հարդ ըն հեվին, ծանր փսիխոդելիկը, գլիթեր ռոքը, ծանր ռիթմ ըն բլուզը և այլն:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  8. #8
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռոք ակումբ

    Շուտվանից էս թեմայում գրառումներ չեն կատարվել, ճիշտա Aerosmith-ն էլա ռոք, բայց ես չեմ ուզում խմբերին տարանջատել տարբեր թոպիկների: Գրում եմ ու արդեն հավես չունեմ հետ նայելու, չեմ հիշում, ֆորումում ով էր ասել, որ Հայաստանում լավ ռոք խմբեր չկան: Չէի ասի: Արդեն 2 անգամա հատուկ գնում եմ STOP CLUB՝ Մոսկովյան 37, որ լսեմ Gor&Friends խմբին: Կարողա շատերը չիմանան, համարյա ամեն օր 9.00-ից հետո այդ բառ-կլուբում համերգա լինում, ու ամիսը մի քանի անգամ էլ էդ խումբը ելույթա ունենում: Շատ լավ խումբա: Ես չէի պատկերացնում որ կարողա էդքան դուրս գան: Տղերքը ամեն մեկը իրա տեղում են, շատ լավ են նվագում: Մեկել դուրս գալիսա
    Mmpyray խումբը, որը ամսի 31-ին չեմ հիշում ու հետ դուետ համերգ են տալու: Անպայման գնալու եմ: Ասեմ, համերգները միշտ սկսում են 9.00-9.30 մինչև ժամը 24.00 անց: Տոմսը արժի 1000-1500 դրամ:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Ակումբ ֊ 12
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.03.2018, 18:52
  2. «32 ատամ» ակումբ
    Հեղինակ՝ Cleopatra, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 234
    Վերջինը: 15.05.2015, 17:55
  3. Շնորհակալություն ակումբ.ամ-ին
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.12.2011, 23:21
  4. «E-ակումբ» Ա1+-ի եթերում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.01.2011, 23:16
  5. www.ակումբ.am
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 02.12.2010, 14:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •