Դե, բան չունեմ ասելու, բայց, կարծում եմ, որ նմանատիպ հարցերում հստակ սահմաններ դնել, ամեն դեպքում, հնարավոր չէ։HardRock-ի խոսքերից
![]()
Машина Времени-ի մասին մոռացել էի. դա էլ եմ լսում երբեմն։![]()
Դե, բան չունեմ ասելու, բայց, կարծում եմ, որ նմանատիպ հարցերում հստակ սահմաններ դնել, ամեն դեպքում, հնարավոր չէ։HardRock-ի խոսքերից
![]()
Машина Времени-ի մասին մոռացել էի. դա էլ եմ լսում երբեմն։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հաճախ մարդիկ ռոքը հասկանում են միայն կիթառի բարձր հնչյուններ ու ղժժոցներ: Սակայն իսկական ռոքը պետք է ասելիք ունենա: ՈՒ ղժժոցներն էլ պարտադիր պայման չեն:
Zemfira-ն psychodelic, psychodelic-rock ա մեծամասամբ:HardRock-ի խոսքերից
Լսել ես "14 Недель Тишины" ալբոմը? Բոլոր երգերը առանց բացառության հաջով գործեր են:
Машина Времени-ն էլ ահագին լավ բաներ ունի, բայց երբեմն համը հանում են:
p.s. Progressive-Art Rock սիրում եք?
Հարգելի ֆորումակիցներ, թող տպավորություն չստեղծվի որ ես են քյառթու ռոքեռներից եմոր ռոքից էն կողմ բան չեն լսում, ես դեմ չեմ ոչ Զեմֆիրային, շատ եմ սիրում Մաշինա Վրեմենիին, Վիկտոր Ցոյին, Վասկրիսենիի խմբին, Ռուբեն Հախվերդյան եմ սիրում, Արթուր Մեսչյան, բայց..... Ռոքը իմ պատկերմամբ` Jimi Hendrix, Deep Purple, Led Zeppelin, Black Sabbath խմբերն են, որոնք դրելեն այդ ժանրի հիմքը:
Ուզում եմ մի փոքր հատված մեջբերել Jimi Hendrix մասին, իմ կարդացած մի սայթից:
"Նվագել ինչպես Հենդրիքսը` նմանակել նրան, ոչ մեկին մինչև հիմա չի հաջողվել: Խելոքները չեն էլ փորձում: Հիմարները փորձում են, և երբ տեսնում են, որ փորձը անհաջող էր, պարզապես ասում են, որ իրենք չեն փորձել նվագել Հենդրիքսի նման, այլ միայն նվագել են նրա ստեղծագործությունը"
ևս մեկը
այդ թվականների լավագույն բլյուզ կիթառահարներից մեկը` Մայք Բլումֆիլդը հիշում է:
- Երբ առաջին անգամ ներկա եղա Հենդրիքսի համերգին, այնքան ցնցվեցի, որ դրանից հետո մեկ տարի չէի կարողանում ինձ ստիպել ձեռքս վերցնել կիթառը:
Ռոքի հիմքը նրանցից դեռ շատ առաջ էր դրված:Ռոքը իմ պատկերմամբ` Jimi Hendrix, Deep Purple, Led Zeppelin, Black Sabbath խմբերն են, որոնք դրելեն այդ ժանրի հիմքը:
Այո, Աֆրիկայում, ժամանակ ունենամ ավելի մանրամասն կբրեմԲյուրակն-ի խոսքերից
![]()
Ինչ լավ թեմա եք բացել...
լսում եմ ամեն ինչ, միայն թե որակյալ լինի, բայց ռոքը հատուկ տեղ ունի ինձ համար...
լսում եմ ռոքի բոլոր տիպի ուղղություններն ու տարբերակները` սկսած լիրիկականից, վերջացրած ծանրով, ասենք Սքորփիոնսից մինչև Ռամշտայն...( եթե սխալ արտահայտվեմ, չկախեք, երբեմն հայերեն դժվար եմ շարադրում մտքերս
)
...Ռուսական ռոք կոլեկտիվների շարքից կառանձնացնեի հներից ДДТ-ին, Кино-ն...БИ-2(հին երգերից շատերը շատ եմ սիրում), Муми-Троль-հին ալբոմներից հետաքրքիր երգեր կան...Զեմֆիրան իհարկե այնքան ել ռոք չի, անգամ չգիտեմ ինչպես անվանել...բայց շատ եմ լսում, ու դուրս գալիս է...
ընդհանրապես, այսօր դժվար է ասել ստեղծագործությունը ինչ ոճի մեջ է գրված, կամ ինչ ուղղություն ունի...հիմա ամեն ինչ խառնված ու կոկտել է դարձված...
Անցնեմ արտասահմանին...
1. Ալանիս Մորիսեթ- ստեղծագործում է տարբեր ոճերի մեջ, անընդհատ փնտրտուքի մեջ է, տարբեր մշակույթների երաժշտական հետքը կարելի է նկատել նրա ստեղծագործություններում ... ընդհանրապես ինձ համար երաժշտական կատարողի իսկական կերպար է...կարևոր չի ինչ է հագել, ինչ վիճակում են մազերը...դուրս է գալիս բեմ, վերցնում կիթարն ու պարզապես ուզում ես լսել ու լսել......
2. Իգլս- առանց մեկնաբանության...
3. Քուին- բոլորդ էլ հասկանում եք, ավելացնել պետք չէ...
4. Բիթլս- կլասսիկա...
5. Լինկին Պարկ- դե դա ռոք չի, խառնուրդ, բայց համաձայնվեք-հոյակապ խառնուրդ...
6. Աերոսմիթ էլ եմ լսում, ոչ բոլոր, բայց շատ ստողծագործություններ դուր են գալիս...
7. Յու-2 - պարզապես հրաշք խումբ...հրաշք ստեղծագործություններով...
8. Ա-հա- դե սա ավելի ճիշտ ռոք-ընդ-ռոլլ է, բայց հոյակապ ստեզծագործություններ ունեն, հատկապես մի քիչ հին կատարումենրը...
9. Փինկ Ֆլոյդ - պարզապես...![]()
......
որ շարունակեմ հաստատ չեմ վերջացնի...համենայն դեպս այսօր...հետո հիշելիս կավելացնեմ, լավ...?
Վերջին խմբագրող՝ kiki: 14.04.2006, 23:49:
Մի հատ խնդրանք էլի:
Որ գրում եք օրինակ "Zemfira-ն էտքան էլ ռոք չի" դա արդեն դուք չեք որոշողը, չէ? Կան բոլորի կողմից ընդունված նորմեր, որոնցով կարելի է ասել թե որ ուղղությանն ա պատկանում տվյալ երգիչը: Ես արդեն գրել եմ թե որ ստիլին են պատկանում վերոհիշյալները:
P.S. Ինձ թվում է որ անվանումները ավելի լավ կլինի գրվեն բնորինակի տառերով: Նախ էտպես ավելի գրագետ ա, երկրորդն էլ էտքան էլ հաճելի չի, օրինակ "Մաշինա Վրեմինի"-արտահայտության արտասանությունը:
ես ընդամենը իմ կարծիքն եմ գրում, ուրշ ոչինչ...հնարավոր է ինչ-որ մեկի համար նա ասենք Ջազ է կատարում...Intel-ի խոսքերից
![]()
[Intel]> Ընդունված կարծիքներ չկան: Դու ինչքան էլ գրես, թե ով ինչ է, դա վերջնականը չի: Երաժշտագետներն իրար հետ միշտ վիճում են: Միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ:
Ես մեծացել եմ Ալանիս Մորիսեթի երգերի տակ: Կարելի է ասել, որ դրանք ինձ ինչ-որ տեղ կրթել են: Տարիներ առաջն ինձ նույնիսկ «փոքրիկ Ալանիս» էին անվանում: Նրա երգերի բառերը խառնվել են կյանքիս հետ: Հիմա չեմ հասկանում. սկզբում նրա երգն է գրվել, հետո եմ ես դա ապրել, թե հակառակը: Ես նրա հետ բղավում ու զայրանում էի ["You Oughta Know"]-ի ժամանակներում, կյանքին նայում ["Ironic"]-ի աչքերով, ինձ նմանեցնում Էսթելային («Մեծ հույսերը» կարդալուց հետո): Էլ չեմ խոսում ["Uninvited"]-ի մասին, որը մինչև հիմա իմ սիրած երգն է: Ինձզ հարազատ էին նրա երկրորդ ալբոմի արևելյան ռիթմերը: Ես համաձայն էի, որ "Նո Պրեսսուրե Ովեր Ցապպուցցինո"-ն ոչ միայն նրա եղբոր մասին է, այլև երիտասարդության մի կոնկրետ տեսակի. ես տեսնում էի այդ տեսակը: Երրորդ ալբոմը մի քիչ հիասթափեցնող էր: Բայց չեմ կարող չնշել ["Flinch"]-ի մասին, որի պատմության նման մի բան այդ օրերին ինձ հետ եղավ: Հետո ["Utopia"]-ն... Իսկ ["Narcissus"]-ը կարծես իմ ճանաչած կոնկրետ մի մարդու մասին լիներ: ["Still"]-ը՝ «Դոգմա» ֆիլմի սաունդթրեքը, պատմում է Աստծո սիրո մասին: Չնայած չեմ ընուդունում կին Աստծո գաղափարը, բայց վստահ եմ, որ Աստված իրոք մեզ շարունակում է սիրել, չնայած մենք անում ենք երգում նկարագրվածը:
Ահավոր շատ եմ սիրում ["Sister Blister"]-ը... թե ինչպես են գորցընկերուհիներն իրար միս կրծում: Վերջին ալբոմում էլ հիանալի երգեր կային: Ալանիսն ինչպես միշտ նորովի էր ներկայանում իր ունկնդրին: Այս անգամ նրա երգերից կարելի էր ընկալել ներդաշնակությունը: Իսկ այդ ալբոմից ամենից շատ սիրում եմ ["So-Called Chaos"]-ը և ["8 Easy Steps"]-ը...
Վայ, շատ խոսեցի Ալանիսի մասին:
Խոսեմ նաև մնացածների մասին: Սիրում եմ նաև Թորի Ամոսին, չնայած հիմա շատերը կասեն, թե նա ռոք չի:
Հա՛, Բոբ Դիլանին չմոռանամ: Ֆոլկ ռոք շատ եմ սիրում: Դե Բոբի երգերը շատ սուր են, մանավանդ քաղաքական ենթատեքստ ունեցողները: Ջոան Բաեզին էլ եմ սիրում, էլի ֆոլկի ներկայացուցիչ է: Ջոնի Միթչելն էլ է շատ լավը:
Մի քիչ վերադառնանք մեր օրերին: Սիրածս խմբերն են [Radiohead]-ը, [Starsailor]-ը, [Muse]-ը: Հա՛, Պատի Սմիթին չմոռանամ: Էլի չգիտեմ որի անունը գրեմ: Շատ-շատ են:
kiki,kiki-ի խոսքերից
ձև չկա: Պիտի որոշակի պայմաններին բավարարի որ կոչվի օրինակ ջազ: "Իմ համար սա ջազ է" արտահայտությունը կարող է լինել ճիշտ միայն այն դեպքում եթե տվյալ գործը բոլորի համար է ջազ, այսինքն ջազն ունի իր սահմանումը անկախ նրանից թե ով է այն կիրառում:հնարավոր է ինչ-որ մեկի համար նա ասենք Ջազ է կատարում..
Բյուրակն,
Լավ էլի, ախր էտ ես չեմ հորինել: Ինչքանով մեր համար Schubert-ն ա դասական էտքանով էլ էքսպերտների համար Zemfira-ն Psychodelic, Psychodelic Rock:Ընդունված կարծիքներ չկան: Դու ինչքան էլ գրես, թե ով ինչ է, դա վերջնականը չի: Երաժշտագետներն իրար հետ միշտ վիճում են: Միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ:
kiki, Բյուրակն,
Եթե ձեր ասածով շարժվենք ոճ հասկացությունը երաժշտության մեջ անիմաստ ա դառնում: Ամեն մեկը իր ասածը կասի:
Գիտես, հաճախ առանց տարակուսելու կարելի է ասել ով ինչ է: Օրինակ, Բոբ Դիլանը հաստատ ֆոլկ է: Բայց կան կատարողներ, որոնց ոճը մի շարք պաճառներով անորոշ է: Նախ, կարող է մի երգը մի ոճով լինի, մյուսը՝ մեկ այլ: Հետո, կարող է այնպիսի խառնուրդ լինի, որ չկարողանաս գլուխ հանել: Ի դեպ, վերջին 10-15 տարվա ընթացքում շատ նոր ուղղություններ են ի հայտ եկել հիմնականում այս խառնուրդների ու անորոշության պատճառով:
Հետո, Ավրիլ Լավինին պանկ են համարում, բայց նա իրականում պանկ չէ, որովհետև պանկի շեշտադրությունը գաղափարախոսության վրա է, ոչ թե հնչյունների:
Տարբեր բաներ են: "Բարդ ա ասել", "Չի կարելի ասել":Բյուրակն-ի խոսքերից
Ասել միշտ կարելի ա, բայց հաճախ բարդ ա:
Ինչևէ, մենք շեղվեցինք թեմայից, եթե հարցեր կան, խնդրեմ, նոր թեմա բացեք:
Ես ասել էր, որ միանշանակ ոչինչ ասել չի կարելի, իսկ դա հաստատ էդպես է: Ինչևէ, թեմայից շեղվում ենք:
Չեմ կարծում: Եթե հնարավորա ասա ինֆորմացիայիդ աղբյուրը: Ռոք երաժշտությունը , իմ իմանալով մաքուր անգլիականա: Ճիշտա իմ ասած խմբերը հիմնադիրները չեն, նրանք ավելի շուտ Hard Rock-ի հիմնադիրներն են, բայց 60-ականներից առաջ ռոք չկար: Ռոքի հիմնական բնութագիրը, էլեկտրո գործիքներն են և առաջին հերթին էլեկտրո կիթառը, որին ռոքում ամենա գլխավոր դերն է տված: Աֆրիկան ուր էլեկտրո գործիքները ուր:Intel-ի խոսքերից
Քո ասածը հնարավորա վերաբերի ջազին ու բլյուզին, որոնք "սևական" երաժշտություն են, բայց էլի իմ համոզմամբ ոչ աֆրիկյան: Ես ինչքան գիտեմ բլյուզը ստեղծվելա Միսիսիպիում ու իրա արմատները մի քիչ գնում են դեպի "գոսպել" սևական երաժշտությունը, ջազն էլ իմ իմանալով ամերիկյան սևական երաժշտությունա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ