Հարգելի ֆորումակիցներ, թող տպավորություն չստեղծվի որ ես են քյառթու ռոքեռներից եմ որ ռոքից էն կողմ բան չեն լսում, ես դեմ չեմ ոչ Զեմֆիրային, շատ եմ սիրում Մաշինա Վրեմենիին, Վիկտոր Ցոյին, Վասկրիսենիի խմբին, Ռուբեն Հախվերդյան եմ սիրում, Արթուր Մեսչյան, բայց..... Ռոքը իմ պատկերմամբ` Jimi Hendrix, Deep Purple, Led Zeppelin, Black Sabbath խմբերն են, որոնք դրելեն այդ ժանրի հիմքը:

Ուզում եմ մի փոքր հատված մեջբերել Jimi Hendrix մասին, իմ կարդացած մի սայթից:

"Նվագել ինչպես Հենդրիքսը` նմանակել նրան, ոչ մեկին մինչև հիմա չի հաջողվել: Խելոքները չեն էլ փորձում: Հիմարները փորձում են, և երբ տեսնում են, որ փորձը անհաջող էր, պարզապես ասում են, որ իրենք չեն փորձել նվագել Հենդրիքսի նման, այլ միայն նվագել են նրա ստեղծագործությունը"

ևս մեկը

այդ թվականների լավագույն բլյուզ կիթառահարներից մեկը` Մայք Բլումֆիլդը հիշում է:
- Երբ առաջին անգամ ներկա եղա Հենդրիքսի համերգին, այնքան ցնցվեցի, որ դրանից հետո մեկ տարի չէի կարողանում ինձ ստիպել ձեռքս վերցնել կիթառը: