Համաձայն եմ, հատկապես ասելիքի հետ կապված։ Բացի դրանից, մեր ռոք երաժիշտներից շատերը, որքան որ ես եմ նկատել, ակնհայտորեն նմանակում են արտասահմանյան այս կամ այն երգչին։ Կարելի է ասել, որ անհատականությունները շատ քիչ են նրանց մեջ։ Բայց, միևնույն է, դու չես կարող բոլորին իմանալ, ուստի նրանց մասին միանշանակ խիստ դատելն, այնուամենայնիվ, սխալ է։Բյուրակն-ի խոսքերից
Բացի Intel-ի նշած խմբերից, ինձ դուր է գալիս նաև Էլլադա Սայադյանը, որին, ցավոք շատ քչերն են ճանաչում։ Համենայնդեպս, իմ ծանոթներից ոչ ոք չգիտի, որքան էլ որ տարօրինակ է։ Շատերը նույնիսկ նրա անունը չեն լսել, մինչդեռ արժեր։ Նրա կատարումները շատ քիչ են եթեր հեռարձակում, իսկ համերգների մասին ընդհանրապես չեմ լսել, նույնիսկ համոզված չեմ, որ ունեցել է։ Բայց երկու ձայնասկավառակ հաստատ ունի։ Չգիտեմ, համենայնդեպս, ինձ շատ են դուր գալիս նրա երգերը։ Ինձ շատ հոգեհարազատ են ու, կարծում եմ, որ նա ասելիք իսկապես ունի։ Ուղղակի ինձ համար շատ ցավալի է, որ նա դեռ այնպիսի ճանաչում չունի, ինչին որ արժանի է։
Կիկի, քո ասածը հաստատ Բամբիռը չի։
Էջանիշներ