Ա՛յ, այս խումբը սիրում եմ: Դա կարծեմ հիմա Արմագեդոն է կոչվում, թե նույն խումբը չէ, բայց ընդհանուր անդամներ ունի: Ես սիրում եմ նրանց երգերը, որովհետև շատ կարևոր ասելիք ունեն:Վատ չի նվագում նաև Army of God խմբի գիտարիստը, բայց ընդհանուր խումբը էտքան էլ դուրս չի գալիս:
Կարծեմ դա Empiray-ն է:Բամբիռ խումբը մի քիչ լիքոտ ու ճազատ սոլիստ ունեցող խումբն է? կարծեմ Աննա Խաչատրյանի հետ է երգում...բացի դուետից ես մի երգ եմ լսել նրանց կատարմամբ, կարող եմ ասել, որ համեմատաբար վատը չէ...
Ես լսել եմ: Նրա երգերից մեկի անունը «Ես գժվում եմ» չի՞, թե՞ դա ուրիշ Էլլադա է: Դուրս չի գալիս:Բացի Intel-ի նշած խմբերից, ինձ դուր է գալիս նաև Էլլադա Սայադյանը, որին, ցավոք շատ քչերն են ճանաչում։
Այն ժամանակվա ելույթ ունեցող բոլոր խմբերին գիտեի: Ասում եմ, ոչ մի համերգ բաց չէի թողնում: Իսկ եթե կային խմբեր, որոնք իրենք իրենց համար երգում էին՝ առանց հանդիսատեսին ներկայանալու, արդեն իմ գործը չէ: Եթե լավն էին, թող իրենց երգերը ներկայացնեին:Բայց, միևնույն է, դու չես կարող բոլորին իմանալ, ուստի նրանց մասին միանշանակ խիստ դատելն, այնուամենայնիվ, սխալ է։
Oaksenham-ը վատ չի նվագում, բայց էլի, ասելիք չունեն, իսկ եթե ունեն, լավ չեն մատուցում, որ մենք էլ հասկանանք դրա մասին:
Էջանիշներ