Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
Ճիշտ ես, կան: Ես դրանց չեմ սիրում: Եթե երգիչը կենդանի լավ չի կատարում, ուրեմն լսելու բան չէ: Ձայնագրությունները շատ արհեստական են, ոնց որ ռոբոտներ երգեն:
Իսկ հայկական ռոք խմբերի մեծ մասը ձայնագրություններ էլ չունի, որ գոնե մի քիչ մեղմ վերաբերվես: Մենք նրանց երգերին ծանոթանում ենք համերգների ժամանակ: Մերոնք կարծում են, թե լավ ռոքը հնարավորինս շատ աղմուկն է: Իսկ ու՞ր է նրանց ասելիքը: Ռոքերները սովորաբար ասելիք են ունենում:
Համաձայն եմ, հատկապես ասելիքի հետ կապված։ Բացի դրանից, մեր ռոք երաժիշտներից շատերը, որքան որ ես եմ նկատել, ակնհայտորեն նմանակում են արտասահմանյան այս կամ այն երգչին։ Կարելի է ասել, որ անհատականությունները շատ քիչ են նրանց մեջ։ Բայց, միևնույն է, դու չես կարող բոլորին իմանալ, ուստի նրանց մասին միանշանակ խիստ դատելն, այնուամենայնիվ, սխալ է։

Բացի Intel-ի նշած խմբերից, ինձ դուր է գալիս նաև Էլլադա Սայադյանը, որին, ցավոք շատ քչերն են ճանաչում։ Համենայնդեպս, իմ ծանոթներից ոչ ոք չգիտի, որքան էլ որ տարօրինակ է։ Շատերը նույնիսկ նրա անունը չեն լսել, մինչդեռ արժեր։ Նրա կատարումները շատ քիչ են եթեր հեռարձակում, իսկ համերգների մասին ընդհանրապես չեմ լսել, նույնիսկ համոզված չեմ, որ ունեցել է։ Բայց երկու ձայնասկավառակ հաստատ ունի։ Չգիտեմ, համենայնդեպս, ինձ շատ են դուր գալիս նրա երգերը։ Ինձ շատ հոգեհարազատ են ու, կարծում եմ, որ նա ասելիք իսկապես ունի։ Ուղղակի ինձ համար շատ ցավալի է, որ նա դեռ այնպիսի ճանաչում չունի, ինչին որ արժանի է։

Կիկի, քո ասածը հաստատ Բամբիռը չի։