-Թուրքերը նորից հարձակվելու են, այս անգամ դժվար կարողանանք դիմագրավել,- շնչասպառ լինելով տխուր լուրը հայտնեց Զորիկը, նա գաղթականների հետախույզն էր, լինելով, լավ որսորդ, իր գործը հաջողությամբ էր կատարում:
Գաղթականների ստվար խմբին հաջողվել էր անցնել Վրաստան, սակայն նրանց կրնկակոխ հետեւում էր թուրքական կանոնավոր բանակը եւ խուժանը, խումբը շատ դանտաղ էր ընթանում վիրավորների, երեխաների, եւ կանանց պատճառով, կռվելու ընդունակ մի քանի տղամարդիկ կային, որոնք շատ վատ էին զինված, սակայն նրանց քաջության շնորհիվ առայժմս հաջողվում էր դիմագրավել թշնամուն: Խմբի հրամանատարությունը, կամավոր, ստանձնել էր Պանդուխտը, նա երկար ճանապարհի ընթացքում կորցրեց կնոջը, մեծ տղային, այժմ իր վեց ամսական երեխայի խնամքը եւս նրա ուսերին էր, նրա ապրելու միակ նպատակը: նա նույնիսկ կռվի ժամանակ երեխայի բարուրը, որ կապել էր մեջքին, չէր հանձնում ոչ մեկին, <իմ երեխային միայն ես կարամ պահպանեմ, ու պաշտպանեմ>.-որոշել էր նա: նրա Մոսին տեսակի հրացանից ոչ ոք չուներ, որը շատ դիպուկ զենք էր եւ Պանդուխտին դարձրել էր մի սարսափելի արարած թշնամու աչքում: Տեղանքը շատ հարամար էր պաշտպանվելու համար, թիկունքում ժայռեր էին, իրենք գտնվում էին բարձունքում եվ ապահովելով թիկունքը վերեւից կարող էին հանգիստ հետեւել թշնամու շարժին:
-Ոչ մի կրակոց անիմաստ չանցնի, խնայեք փամփուշտները, երբ տեսնեք թշնամին արդեն շատ է մոտեցել նետվեք ձեռնամարտի, հիշեք, որ թիկունքում մեր ընտանիքներն են:
Պանդուխտը այս անգամ, որոշեց երեխային թաքցնել ժայռերի ծերպերից մեկում, նա չգիտես ինչու մտածում էր, որ ինքը զոհվելու է, երեւի գիշերը երազում կնոջը տեսնելուց էր նման տպավորության մեջ: <Եթե ես զոհվեմ, գոնե երեխան ողջ կմնա>,- մտածեց նա:
Սկսվեց թշնամու հարձակումը, մոտ մի երկու ժամի չափ թշնամուն կարողացան պահել մի կրակոցի հեռավորության վրա, սակայն փամփուշտները վերջացան, եւ թուրք խուժանը տեսնելով, որ այլեւս հայերը չեն կրակում, աղմուկով հարձակվեցին նրանց վրա, սկսվեց մի կատաղի ձեռնամար, միայն Պնդուխտի մոտ էր մնացել փամփուշտներ, նա մի ձեռքին հրացանը պահած, մյուս ձեռքին դանակը, կռվում էր կատաղի վայրագությամբ, ամեն անգամ հարվածելիս, կնոջ անուն էր տալիս, եւ մերթ ընդ մերթ նայում էր երեխայի թաքստոցի կողմը, եւ հրացանով դիպուկահար անում այնտեղ հայտնվողին: Անհավասար պայքարը ավարտվեց հայերի կատարյալ հաղթանակով: Թուրքերը տեղի տալով հայերի կատղի դիմադրությանը, նահանջեցին, ապա դիմեցին փախուստի: Գաղթականները ցնծության մեջ էին, դիմացան նաեւ այս փորձությանը: Պանդուխտը մոտեցավ երեխայի թաքստոցին, հետ տարավ երեխային ծածկող խոտերը… նրա առջեւ բացվեց մի սարսափելի տեսարան` փոքրիկը կորէլ էր արյան մեջ…
Կրակոցի ձայնից բոլորը վազեցին Պանդուխտի կողմը, հոր եւ որդու դիակները փռված էին կողք կողքի, երկուսն էլ նույն Մոսին հրացանի գնդակներից խոցված:
Պանդուխտը ցանկանալով պաշտպանել տղային, նրան սպանել էր իր գնդակներով…