User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Տատիկ

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տատիկ

    Թխպամած ու սառանաշունչ էր Երևանն այդ երեկո ...
    Կիսամութ ` լապտերիկներով զարդարուն փողոցներում, կարելի էր տեսնել ցրտից սրթսրթացող մարդկանց ստվար շարքերը և քրտնած մեքենաների անկանոն հոսքերը : Անտարբերության շղարշով պատված այդ բրոունյան շարժման անդամներից քչերն էին գիտակցում , որ իրականում արդեն սկսվել էր ձմռան նախերգանքը , որ րոպե առ րոպե ավելի խորն էր արմատավորվում մեր մեջ ` ստիպելով պաշտպանիչ աստառներով վարագուրել մեր մարմինը : Ասես մշուշի միջից դուրս պրծած մի երևակայական ուրվականներ լինեին , որմեկը ` դեմքը հպարտորեն պարզած , մյուսը ` թաքցրած , մեկ ուրիշն էլ անգո աչքերով մի կետին նայող ` իրենց գործերի մասին հոգալով : Թվում էր ` անիմաստ թափառում էին զարտուղի ճանապարհներով մարդկանց այդ ստվար խմբերը, իսկ ցուրտն ասես քթի տակ խնդմնդում էր ` մռլտալով , թե ` սպասեք դեռ , աս ինչ է ո~ր ...
    Հայտնի կոմպոզիտորի բրոնզաձույլ իրանի մոտ կիսամաշ վերարկույով , խրուշչովյան ժամանակաշրջանի գլխաշորով և թելերով մի կերպ կապված տղամարդու հնամաշ կոշիկներով մի հասակավոր կին էր կանգնած :
    Երևի անցորդները նրան չէին էլ նկատում , կամ ընդհանուր անշարժ բնության ֆոնին էին դասում, կամ էլ իրենց արժանի կեցվածքին ոչ վայել էին համարում որևէ մեկին , մանավանդ տատիկին , նկատելը :
    Չէին նայում , չէին նկատում , որովհետև գիտեին , որ եթե աչքերով հանդիպեն տատիկի աչքերին , մի աղաչական ու հուզառատ դեմք են տեսենելու , ապա հետևելու էր ոմանց համար արդեն ատելի դարձած .“Բալա ջա'ն , մի փոքր կօգնես ... ”-ը : Ոմանք դեռ հեռվից նկատելով տատիկին , ճանապարհն էին փոխում , որպեսզի նվազեցնեն հանդիպելու ` հետևաբար և մերժելու կամ գրպանները դատարկելու ռիսկը, ոմանք էլ , որ մեկը մի առհամարական , որ մեկն էլ մի կատաղած հայացք էին նետում տատիկի վրա, կարծես թե նա էր իրենց անհաջողությունների միակ պատճառը :
    Ախր չէ-որ շատ-շատ էին այդ տատիկներն ու պապիկները , հաշմանդամներն ու խեղանդամները , մանուկներն ու ծծկեր երեխաներով մայրերը... որ մեկին տաս , որ մեկի հառաչանքն ու թախանձանքը լսես , ապա պրպտելով գրպաններդ և վերջապես դրամ չգտնելով , ուսերդ թոթվես ու հեռանաս ` մեջքիդ զգալով անիծող հայացքի ծանրությունը :
    Հազարների մի բանակ են դրանք , անհագ աչքերով , որոնք դրամ տեսնելով պսպղում են կատարյալ մթության մեջ . ասում են վատ չեն ապրում, իրենց դերը փայլուն կատարելով , օրական հազարներ են վաստակում: Ամեն անցորդից, մեքենայից կախվելով, երդվելով ու թախանձելով, մեկն իր համառությամբ, մեկն իր խղճուկ հայացքի, որ մեկն էլ ակնհայտ “մուննաթի” օգնությամբ դրամի պաշարներ են կուտակում իրենց բազմադյուժին գրպաններում, որպեսզի հետո նույնիսկ հռենոսյան կարմիր գինի ըմբոշխնեն:
    Ե~հ տատիկ , տատիկ , դու էլ գիտես , որ սուտ է այս ամենը , որ պատահական անցորդներից դրամ մուրալով ո'չ փորդ ես լցնում , ոչ էլ բավականություն ստանում , երբ այս կամ այն անիրավ ոստիկանը այստեղից այնտեղ է քշում քեզ, երբ “օբյեկտների” տերերին հնամաշ վերարկուիդ պրոֆիլը դուր չի գալիս , դու էլ գիտես, որ անցորդները քեզ ոչինչ չեն տա, բայց չգիտես, որ քեզն ու քեզ արտասանած ` “ՙԱսա դե ո՞վ կտա , ինչու՞ պետք է տա ...” – ն կխոցի նրանց սրտերը, ովքեր դեռ այն ունեն :
    Տատի'կ - տատի'կ , յահել ժամանակվա գրավիչ մի միրհավ, որ ամբողջ կյանքդ աշխատանքի մեջ քրտնեցրիր , զույգ որդիներ մեծացրեցիր, ալամ աշխարհի լավության մի շտեմարան դարձած , իսկ վերջում քոռ ու փոշման ` բախտից լքված , զույգ որդիներիդ էլ հայրենիքին նվիրած , պարտքերիդ համար տունդ բռնագրավված , անօթևան , արդեն առանց հարկի և բարեկամի , անցորդներից փող ես մուրում , որպեսզի գեթ այսօր էլ , փաթաթվելով բարակ հագուստով , սրթսրթալով այրող ցրտից և թաքնվելով սիրահար զույգերի սուր աչքերից , մոտակա զբոսայգու նստարաններից մեկին թիկն տված , անատամ լնդերով համտեսես մի քանի շպրտված դրամներով գնածդ ատելի , բայց բաղձալի հացը , որպեսզի երբ բացվի առավոտը , նորից սկսես գոյությանդ խղճուկ միջոցների որսը :
    Հիշու՞մ ես , ժամանակին մեծ ու հսկա տուն ունեիր , որտեղ հանգրվանում էիր նույնիսկ պատահական անցորդների , կերակրում էիր անծանոթներին և դեռ մի բան էլ գույքիցդ բաժին հանում նրանց , ովքեր չունևոր էին : Քո ձեռքերով ապրեցին ու առաջացան այդ ստոր տականքները և հիմա էլ "փոխհատուցում” են լավությանդ դիմաց : Կամ հիշում ես ինչպես խնայածդ փողերով անվերջ լափեցնում էիր հարևան-բարեկամներին ` մտածելով , որ պարտավոր ես պահել նրանց , իսկ նրանք էլ տունդ ձեռքիցդ առան , որովհետեև “պարտավոր” էին քեզ: Ո՞ր մեկը հիշեմ , հիշելու բաները շատեն, հիշում եմ ... որդիներդ հայրենիքի վտանգի ժամանակ որպես լսող զավակներ ու հայրենասերներ , այն խառը օրերին , երբ դրսում պարետային ժամն էր թափառում և ամեն մի անկյունում քոռ գնադակն էր դարանակալել , անմիջապես ճակատ մեկնեցին : Եվ հիշու'մ ես , գիտեմ , շատ լավ ես հիշում , երբ ամենաառաջին հաղթանակի հետ մեկտեղ, երբ ցնծում էր ողջ մեր ժողովուրդը , զույգ որդիներիդ ցինկե դագաղներով տունդ մտնելը , փլեցրին սիրտդ , խորտակեցին մայրական հոգիդ , քանդեցին ապագադ ու կյանքի ծարավդ հանգավ առմիշտ , բայց կամքդ չկոտրվեց . մեջքիդ բարդին կորացավ ու կքվեց և կնճիռները դիզվեցին վսեմ ճակատիդ , իսկ մազերիդ այցի եկավ ձյան սպիտակ սավանը: Ու վերջապես այս տակն ու վրա եղած աշխարհը, քեզ որպես քավության նոխազ ընտրելով , սկսեց հրահրել անբարտավան մարդկանց` հալածելու առանց այն էլ տառապանքներով հարուստ անձդ :
    Տատիկ-տատիկ , թե այս պատմության մեջ մեղավոր կա , հաստատ դու չես , թե տառապող կա , ահա սա ես դու , երկար ճանապարհներ ես անցել ու որպես մի ծեր կաղնի հարվածների ու կեղեքների ես աննկուն դիմացել, բայց աչերիդ մեջ արդեն սարսափով նշմարում եմ մահվան չարախինդ մռութը , որ մանկուց բուն է դնելով քո մեջ, բայց չէր ամարձակվում ծպտալ , իսկ հիմա հարմար պահ է գտել ու կամաց կամաց հանդես է գալիս :
    Տատիկ-տատիկ , սիրելի , անգին ու բարի տատիկ , մեր բոլորի տատիկին ես դու , ու թեև կնճիռների մի հոսք ես դու , թեև կուզիկ ու սառն ես դու , խոնարհվում եմ քո առաջ , համբուրում ձեռքդ ու խնդրում եմ , այո' խնդրում եմ ..., դիմացել ես այսքան , մի քիչ էլ դիմացիր , մի փոքր էլ դիմացիր , շատ քիչ , միայն»թե դիմացիր , չես տեսնում ահա , հրես գալիս ենք ...


    Երևան 2002

  2. #2
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տատիկ

    Ցավալի մի իրականություն, ինչքան բաներ ունենք մենք ուղղելու, իսկ իրականում պետք է ընդամենը լինել հոգատար, էհհ աշխարհ աշխարհ

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,843
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տատիկ

    Շատ լավն էր։ Պատկերավոր էր ու հուզիչ...
    Փաստորեն, արձակ գրելը քեզ բավական լավ է հաջողվում, ինչը չէի ասի չափածոյի մասին...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տատիկ

    Ինչ տխուր էր Root, իրոք լավ է ստացվել, մերկ իրականությունն ես ներկայացրել:
    Ամենից շատ հուզիչ էր «...Դու բոլորիս տատիկն ես» , խոսքերը. այնինչ շատ քչերն են գիտակցում դա, ու անհաղորդ այդ տատիկի հոգսին, անցյալին ու անմխիթար ներկային՝ ծռում են իրենց ճանապարհը, որ չհանդիպեն նրա աչքերին, աղերսող հայացքին: Կարեկցանքը կորել է մարդկանց սրտերից:
    Բայց լավ է, որ լավատեսորեն ես ավարտին հասցրել. «..դիմացել ես այսքան , մի քիչ էլ դիմացիր , մի փոքր էլ դիմացիր , շատ քիչ , միայն»թե դիմացիր , չես տեսնում ահա , հրես գալիս ենք ...»

  5. #5
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տատիկ

    Շատ լավն էր, Root ։ Շատ տխուր ու շատ իրական
    Ապրես
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. #6
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տատիկ

    Ցավոք այդպիսի տեսարանները շան են հանդիպում մեզ մոտ։ Շուտով ձմեռ է...

  7. #7
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տատիկ

    "Մեր սիրած պատմվածքները" թեմայում հանդիպեցի մի գեղեցիկ պատմության, որի վերաբերյալ կարծիք հայտնեցի, թե այն "փչոց է": "Տատիկը" կարդալով ինձ մոտ ցանկություն է առաջանում նույն կարծիքը հայտնել, սակայն միանգամայն այլ դրդապատճառներից ելնելով...
    Այնուամենայնիվ կցանկանայի Root-ից իմանալ այն հերոս եղբայների ազգանունը, որոնք տուն են վերդարձել ցինկապատ դագաղի մեջ, և որոնց մայրը այժմ դրամ է մուրում հայտնի կոմպոզիտորի արձանի մոտ: Ես ուզում եմ հիշողությանս մեջ վառ պահել այն մարդկանց անունները, որոնք իրենց կյանքն են զոհել անարժանիս համար, ով դեռ հեռվից փոխում է իր ճանապարհը նրանց մորը մի քանի կոոպեկով չօգնելու համար:

    Հ.Գ.
    Ինչ-որ վաղուց չեմ կարդացել "Կարծիքներ գրելու և ստանալու էթիկա" թեման:
    Այնուամենայնիվ հարկավոր է ըստ արժանավույն գնահատել հեղինակի կարողությունները: Պատմվածքը համոզիչ էր... գրեթե
    Վերջին խմբագրող՝ Լավ ոստիկան: 26.09.2008, 14:45:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •