User Tag List

Նայել հարցման արդյունքները: Եթե ԴՈՒՔ տառապեիք շատ ծանր անբուժելի հիվանդությամբ, կուզենայի՞ք իմանալ այդ մասին:

Քվեարկողներ
107. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    94 87.85%
  • Ոչ

    13 12.15%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Ասել ճշմարտությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ասել ճշմարտությունը

    Մեջբերում Kiborg-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե Արշակ ջան կա տարիք երբ մարդը այդքան էլ շատ գործեր ու հոգու պարտքեր չի ունենում…որպես օրինակ նշեմ 5-12 տարեկան երեխաներին …ավելի փոքրները բան չեն հասկանում…նրանց դեպքում իմ կարծիքով նպատակահարմար է ասել նրանց ծնողներին բայց ոչ մի դեպքում հենց նրանց…եթե նրանց մնացել է քիչ ժամանակ թող այդ ժամանակն էլ անցկացնեն անհոգ և չտանջվեն…
    Նախ, ի՞նչ իմանաս, գուցե այդ 10 տարեկան երեխան, իմանալով իր լուրջ հիվանդության մասին, իր համար շատ կարևոր (թեկուզ մեզ համար ոչ էական), անկեղծ, մտերմիկ զրույց է ունենում իր ծնողների հետ, ինչ-որ հարցում բացվում է ու հանգստանում, իսկ այլ դեպքում տենց չէր վարվի։
    Կամ էլ թեկուզ սենց.
    երեխան չիմանալով իր հիվանդության մասին՝ իրեն տանջելով դաս է անում, գիրք է կրծում, իսկ մայրը, իմանալով հիվանդության մասին, երեխային համոզում է, թե՝ «գնա քո համար խաղ արա, հերիքա քեզ տանջես»։ Երեխան էլ, թե. «Չէ, մամ, ի՞նչ ես ասում, բա ես քեզ խոսք եմ տվել որ լավ բժիշկ եմ դառնալու, որ հիվանդ երեխաներին բուժեմ, որ իմ մահացած մեծ եղբոր պես ուրիշ ոչ ոք չմահանա»։ Ու ոչ մի կերպ չեն կարողանում ծնողները երեխային համոզել, որ քիչ դաս անի։ Երեխան էլ նեղվում է ծնողների նման վերբերմունքից։ Իսկ եթե իմանար հիվանդության մասին, նա մյուս երեխաների պես բակում կխաղար՝ վայելելով կյանքի վերջին օրերը։
    Էդ էլ քեզ անհոգ խաղալու վերաբերյալ օրինակ։

    Ու սենց լիքը դեպքեր կարող են լինել։ Ու էդ դեպքերից շատերում էլ նույնիսկ մտերիմները կարող են չիմանալ։
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Ի՞նչ վերջին "ճշտի" համար կզոհեմ իմ արդեն օրերի հաշիվ ունեցող կյանքը/իսկ որ կզոհեմ, դա հաստատ գիտեմ/:... դա մոտավոր գծերով մենակ ինձ է հայտնի:
    Ի դեպ, համոզված եմ, որ երեխաները նմանատիպ բաներն ընդհանուր առմամբ շատավելի հանգիստ են տանում, ավելի ճիշտ են վերաբերվում, քան մեծահասակները։ Մեծահասկաներն են հակված տենց դեպքերում ծանր տանելու, հիվանդագին ընկալելու ու ողբերգական հետևանքների բերող քայլերի դիմելու։

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ստեղ դիտարկվում է միմիայն տրամաբանական կողմը: Հիվանդի դեպքում ավելի էական է հուզական-զգացմունքային ասպեկտը: Եթե հիվանդը չոր, կայացած տրամաբանությամբ անձմավորություն է, ապա կարելի է և ասել: Սակայն եթե գործ ունես անչափ զգացնմունքային մարդու հետ, որի հիվանդությունը միայն կարող է սրել զգացմունքային մոմենտները, ապա ասելը կարող է բերել անկանխատեսելի արդյունքների: Անկանխատեսելի՝ շրջապատի, ծանոթ-ազգականների համար: Նաև կարող է դառնալ իսկական չարիք բոլորի համար...

    Ասածս էն է, որ բժշկությունը ընդհանրապես, և էս դեպքում առավել ևս պետք է հանդես բերի ճկունություն և խիստ անձնականացված ու բազմակողմանի կշռադատված մոտեցում:

    Հ.Գ. Կոնկրետ իմ դեպքում ես միայն շնորհակալություն զգացում կունենամ ինձ ճիշտը ասելու համար: Սակայն ինչպե՞ս ինձ կպահեմ դրանից հետո... ի՞նչ "անհետաձգելի" գործեր կձգտեմ ավարտել էս աշխարհում, կյանքիցս վերջնականապես ձեռ քաշելով... Ի՞նչ վերջին "ճշտի" համար կզոհեմ իմ արդեն օրերի հաշիվ ունեցող կյանքը/իսկ որ կզոհեմ, դա հաստատ գիտեմ/:... դա մոտավոր գծերով մենակ ինձ է հայտնի:
    dvgray, համաձայն եմ քեզ հետ, որ շատ կարևոր է հաշվի առնել հուզական-զգացմունքային ասպեկտը ու որ բժիշկը պետք է ցուցաբերի ճկունություն, խիստ անձնականացված մոտեցում, էն իմաստով որ.
    Ուղղակի պիտի բժիշկը շատ նրբանկատ լինի ու կարողանա այդ ճշմարտությունը նենց ասել հիվանդին, որ հիվանդը հնարավորին չափ լավ տանի։
    Բոլորս էլ գիտենք, որ նույն միտքը տարբեր ձևերով ձևակերպելու, տարբեր ինտոնացիայով ու դիմացինի նկատմամբ վերաբերմունքով ասելու դեպքում խիստ տարբեր ազդեցություններ են լինում։
    Ամեն դեպքում, պարտավոր է միայն ու միայն ճշմարտությունն ասել։

    …պետք է նրբանկատ լինել ու նենց ասել մարդուն, որ մարդուն չդրդես նման քայլերի։ Պետք է դուխ տալ, օգնել, հարազատները պիտի կողքին լինեն դժվար պահին։ Դրանում է կայանում հարազատների դերը, այլ ոչ թե՝ խաբելում։
    Ու ընդհանրապես, բժիշկը չպիտի ուղղակի դիագնոզը խփի հիվանդի ճակատին։ Նա պիտի նախ և առաջ հոգեբանորեն մարդուն օգնի, որ հիվանդը կարողանա ճիշտ վերաբերվել իր հիվանդությանը, ճիշտ եզրակացություններ անել։
    Ի վերջո հոգեբանությունն էլ մարդու հոգեկանը բուժելու դեր ունի։ Հոգեբանական ճիշտ մոտեցումն այստեղ ամենակարևորն է։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 23.07.2007, 15:06:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թե ինչպես ճշմարտությունը կիսեցին
    Հեղինակ՝ Micke, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.06.2016, 21:25
  2. Ի՞նչ է ճշմարտությունը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 07.11.2014, 16:47
  3. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 02.11.2013, 23:00
  4. Ի՞նչ ասել է «ծիտ»
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 02.02.2011, 16:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •