Դա այն բաներից է, ինչի մասին մարդուն չի կարելի խաբել: Եթե մարդը բավականաչափ քաջություն չունի դրա հետ համակերպվել, դա իր պրոբլեմն է:
Մահն անխուսափելի է: Բոլորս մեռնելու ենք: Համարեք, որ ես բժիշկն եմ, ու բոլորիդ այս դիագնոզն եմ դնում:
Որովհետև բոլորս մեռնելու ենք: Մեկի գլխին դաշնամուր կընկնի, մեկը նոր տարուն խոլեստերինի մահացու դոզա կստանա, մեկը կկախվի և այլն: Միգուցե հենց դու, ով կարդում ես, վաղը մեքենայի տակ ընկնես: Իսկ միգուցե և ես սա գրելու համար ընկնեմ քո դուբինկի տակ ու կնքեմ ցինիկ մահկանացուս
Մի՞թե սա այդքան վախենալի է: Մի՞թե ամսաթիվն այդքան կարևոր է:
Մարդն, ով գիտակցում է մահվան անխուսափելիությունն ու հանձնվում, վախկոտ է: Մարդն, ով դա ընդունում է որպես բնական, անհրաժեշտ բան, ավելի ազատ է ապրում, քան նա, ով վախից փակում է աչքերն ու ինքն իրեն ներշնչում, «սա միայն ուրիշների հետ է կատարվում»:
Մարդն, ով գիտի իր ժամկետը, առավելություն ունի:
Ես չէի ների, եթե ինձ խաբեին:
Էջանիշներ