Լավ հարցադրում է, Բյուրակն…
Հետաքրքիր կլիներ լսել կարծիքներ այս հարցից ծագող նոր հարցերի շուրջ։ Օրինակ՝
եթե իմանայիք որ տառապում եք անբուժելի հիվանդությամբ, ապա կթաքցնեյի՞ք այն բոլորից, նույնիսկ մտերիմներից, թե՞ ոչ։
Այո
Ոչ
Լավ հարցադրում է, Բյուրակն…
Հետաքրքիր կլիներ լսել կարծիքներ այս հարցից ծագող նոր հարցերի շուրջ։ Օրինակ՝
եթե իմանայիք որ տառապում եք անբուժելի հիվանդությամբ, ապա կթաքցնեյի՞ք այն բոլորից, նույնիսկ մտերիմներից, թե՞ ոչ։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
եթե իմանայիք որ տառապում եք անբուժելի հիվանդությամբ, ապա կթաքցնեյի՞ք այն բոլորից, նույնիսկ մտերիմներից, թե՞ ոչ:
հետաքրքիր հարց էր.
Ես երեվի կթաքցնեի, որ հարազատներիս ցավ չպատճառեի համել, որ ավելորդ չղճահարությամբ ինձ չնայեին:
Если бы люди не делились по половому признаку, их бы просто не существовало
Բայց չէ որ մարդը հենց իր համար ամենանեղ ժամանակներում է ուզում որ կողքին ունենա իրեն ապավեն կանգնող մեկին, բայց ոչ խղճացող:Sisul-ի խոսքերից
Ես երեվի կթաքցնեի, որ հարազատներիս ցավ չպատճառեի համել, որ ավելորդ չղճահարությամբ ինձ չնայեին:
Ոչ միայն կարծում եմ , այլ նաև համոզված եմ, որ հենց խղճահարությամբ էլ կլցվեն: Բայց էստեղ մի բան էլ կա: Իմ կարծիքով եթե հիվանդը ինքը այդպիսի իրավիճակներ քիչ ստեղծի, կարծում եմ հարազատները կկարողանան հույզերը թաքցնել` գոնե հիվանդի ներկայությամբ:Sisul-ի խոսքերից
Իսկ չես կարծում, որ հիվադության դեպքում, բացառված չի ,որ հարազատներտ քո նկատմամբ կլցվեն խղճահարությամբ
Եթե հիվանդությունը բերելու է հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում հիվանդի անխուսափելի մահվան, իմ կարծիքով պետք չէ ասել… Մեռնելն այդքան հեշտ չէ: Բոլորս էլ գիտենք, չեմ էլ կասկածում՝ բոլորս էլ պատկերացնում ենք… Բայց անխուսափելի մահվան սպասելը շա՜տ ավելի ծանր կլինի տանել թե հիվանդի, թե նրա հարազատների կողմից: Հատկապես՝ երիտասարդներին է վերաբերվում… Որևէ մեկս չենք զգացել դա:
Թվում է, թե մի քիչ էլ ռոմանտիկա կա այդ ամենի մեջ: Նկատի ունեմ այն փաստի գիտակցումը, որ քեզ մի քանի ամսվա կյանք է մնացել և այլն… Շուտով կթակես երկնքի դռները այն երկու գերմանացի երիտասարդների նման և այլն: Բայց ես այդ ֆիլմին չեմ հավատում, սուտ է: Մարդը, որը գիտակցում է, որ շուտով մեռնելու է երբեք նման վարքագիծ չի դրսևորի: Այս ամենն իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով:
Շատ ուշ միացա այս թեմային, որը նաեւ իմ անձնական հետաքրքրությունների շրջանակում է:
Ուզում եք ռոմանտիկ մտածել, թե կարեկցել հիվանդին, սակայն բոլոր դեպքերում էլ ճշմարտությունը միակն է՝ հիվանդը պետք է լիարժեքորեն տեղեկացված լինի իր վիճակի, նաեւ՝ հիվանդության ելքի մասին: Սա է պահանջում բժշկական էթիկայի նորմերը: Ոչ թե՝ պետք է կամ պետք չէ, այլ սա հիվանդի անժխտելի իրավունքն է՝ իր մասին իմանալ առավելագույնը եւ ճիշտը:
Եվ, կարծում եմ, սա ճիշտ է: Չասելով նրան իրականությունը, դրանով իսկ նրան զրկում եք իր իսկ անձի վերաբերյալ ակտիվ որոշումներ կայացնելու հնարավորությունից, կամ՝ խեղաթյուրում եք նրա պատկերացումներն իր իսկ կյանքի ապագայի վերաբերյալ: Սա կարեկցել չի բնավ, այլ՝ սխալ: Չասելով, չեք կարեկցի, եւ հակառակը, ասելով չեք դառնում բիրտ ռեալիստ:
Եթե կարիք եք զգում, կարող եմ նաեւ մեջբերումներ կատարել միջազգային փաստաթղթերից:
Պատկերացրեք, որ դուք հիվանդ եք (իհարկե, զուտ տեսականորեն, ու սատանի ականջն էլ խուլ), Ձեզ դրեք նման իրավիճակի մեջ եւ տեսեք, թե ինչքանո՞վ է բարոյական Ձեզ հետ տուն-տունիկ խաղալը:
Հ.Գ. Եթե խոսքը հանկարծամահության մասին չէ, ապա միշտ էլ ծանր անբուժելի հիվանդները բոլորից էլ լավ գիտեն, թե ինչ է իրենց սպասվում: Այնպես որ, շատ ավելի արդիական թեմա է այսպես կոչված "կյանքի վերջին օրերի խնամքի" փիլիսոփայությունը՝ "պալիատիվ խնամքը", որը մի ամբողջ գիտություն է: Մենք դեռ շատ հեռու ենք նման բաներից, իսկ նորմալ երկրներում հոսպիսային ծառայություններ կան, որոնք նպատակն էլ հենց մարդու կյանքի վերջին օրերի խնամքն է ու նրա տառապանքների մեղմացումը: Թե չէ, ցավից տառապող մարդուն դնել ու ամեն օր համոզել, թե իր մոտ ոչ մի լուրջ բան չկա, մի քիչ անլուրջ է:
Վերջին խմբագրող՝ ArmBoy: 15.03.2009, 01:24:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ